Լավ, ձեր թանկագին խաթեր համար, մի անգամ էլ կլսեմ, էս անգամ ամբողջությամբ, ու թե նոր զգացողություններ լինեն, կկիսվեմ տպավորություններով
Լավ, ձեր թանկագին խաթեր համար, մի անգամ էլ կլսեմ, էս անգամ ամբողջությամբ, ու թե նոր զգացողություններ լինեն, կկիսվեմ տպավորություններով
Կարճ
Կոնկրետ
Haggard - And Thou Shalt Trust the Seer
Ուրեմն լսել էի, որ սա մետալ ալբոմ ա ու վատացել էի։ Ով գիտի ինձ, գիտի իմ love-hate relationship֊ը մետալի հետ, որ տենց էլ չեմ կարողանում հասկանալ, թե մետալի որ ենթաժանրն եմ սիրում, որը՝ չէ, որ խմբերին եմ կարողանում լսել, որին՝ չէ։ Նույնիսկ առանձին խմբերի որոշ երգեր սիրում եմ, որոշ երգեր ականջներս ցավացնում են։
Բայց կոնկրետ էս ալբոմի համար մի մե՜ծ շնորհակալություն սանտայիս։ Էս գիշերվա կեսին էնքա՜ն լավ ա լսվում։ Մետալային սարսափելի ձայներն էնքա՜ն լավ են համադրած սիմֆոնիկ գործիքների հետ (կներեք, ձեր մետալային տերմինոլոգիային չեմ տիրապետում )։ Ոնց որ ճամփորդության դուրս էկած լինես։ Էն ալբոմներից ա, որ կշարունակեմ լսել էլի ու էլի։ Հիմա նստած, փորձում եմ չվերթից առաջ արթուն մնալ։ Ու սա իդեալական երաժշտություն ա արթուն մնալու համար։ Մի մե՜ծ պաչիկ սանտայիս։
Հիմա ես բրաուզերիս վրա բլոկ եմ դնելու, ակումբ չեմ մտնելու մինչև հունիս։ Սանտայիս կխնդրեի՝ սանտաների անունները հայտնելուց հետո ինձ գրի, ասի, որ ինքն ա։ Մեկ էլ կխնդրեի, որ մեկնումեկը քոփի֊փեյսթի իմ ուղարկած ալբոմի ռիվյուն։ Շա՜տ շնորհակալ կլինեմ։
Երբ առաջին անգամ լսեցի Haggard֊ին,ինձ թվաց,որ վերջապես երաժշտության մեջ գտել եմ կատարելությունը։ պահո ։Դ
Հ.Գ Ռուբին կամ Մարիօն եթե խաղում են,ուրեմն իրանցից մեկը կլինի անտան ։ճ թե՞ ես գուշակելու իրավունք չունեմ
CactuSoul (22.04.2019), StrangeLittleGirl (22.04.2019), Նիկեա (22.04.2019)
Björk - Vespertine
Ինձ բաժին էր հասել Բյորկ։ Անունը բավականին շուտվանից հա գնում-գալիս էր ականջներիս մոտով, բայց երգերը լսելուն գործը երբեք չէր հասել։ Դե ինչ, հարմար առիթ էր ստեղծվել։ Սկզբում մի քիչ գուգլեցի, երգչուհու կյանքի ու ոճի մասին մի քիչ ինֆո ստանալու համար, տրամադրվեցի ու միացրեցի։
Ալբոմի առաջին հնչյուններից էլ միանգամից ստացվում ա էն տպավորությունը, որ կատարողը Եվրոպայի հյուսիսային կողմից ա։ Ձայնը, երգերի "սառնությունն" ու հնարավորինս ոչ էմոցիոնալությունը դրան շատ են նպաստում։ Բայց եթե անկեղծ, երգերը իրանց ոճով շատ ծանր էին իմ համար, համենայն դեպս կյանքիս էս հատվածում դժվարությամբ ամբողջ ալբոմը սկզբից մինչև վերջ հասցրի։ Բյորկի ձայնն ու երգերի միապաղաղությունը բավական ձանձրալի էին թվում։ Հետաքրքիր ա էս ամենը գրել էն ֆոնին, որ վերջերս սկանդինավյան մի քանի կինոներ եմ նայել ու շատ տպավորված եմ դրանցով։ Երևի, երաժշտության առումով Եվրոպայի հյուսիս դեռ չեմ հասել։ Վստահաբար չէի շարունակի լսել Բյորկին 1 ժամ, բայց քանի որ Սանտաս ինձ ալբոմ ա ուղարկել ու ես հարգում ու գնահատում եմ դա, պարտավոր էի լսել:
Եթե ամփոփեմ, պետք ա նշեմ, որ էս ալբոմին հետո հետ վերադառնալու ցանկություն, այնուամենայնիվ, ունեմ։ Հնարավոր ա, որ կյանքի մի փոքր ավելի հասուն հատվածում ականջիս ավելի հաճելի ու դուրեկան լինի։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անտանելի բնավորություն ունեմ երգեր հավանելու հարցում․ մի քանի անգամ լսելուց հետո եմ հասկանում, որ երգը լավն ա:
PS. Ամեն դեպքում շատ-շատ շնորհակալություն Սանտայիս ինձ ալբոմ ուղարկելու համար։ Եվս մի անգամ, ես գնահատում եմ քո կատարած աշխատանքը ՈՒ քանի որ Ակումբցիների ճնշող մեծամասնության ճաշակին ծանոթ չեմ, դժվարանում եմ գուշակել, թե դու ով ես։
Ես կուզեի կարծիք լսել BKO - Mali foli coura-ի մասին։ Ինձանից՞ ա ալբոմը չհավանել ։ Փորձել եմ 2 անգամ լսել ու էդ ընթացքում տանջամահ էի լինում։
Dead Can Dance - Dionysus առաջին մասը լսեցի լավիկն ա, երևի ավելացնեմ փլեյլիստիս մեջ, երբեմն լսելու նպատակով։
Lady Lamb - Even in the Tremor֊ին ուծյու էր, անգամ չհասցրեցի նկատել երբ սկսվեց ու երբ վերջացավ։ Ալբոմը արդեն ավելացրել եմ երգացանկիս ու մեծ սիրով լսում եմ։
Prophecy of Ragnarök ու Haggard - And Thou Shalt Trust the Seer էս երկու ալբոմը սանտաալբոմ 7ից իմ սերերն են։
Brothers of Metal - Prophecy of Ragnarök
Սանտալբոմի ժամանակ ինձ էս խումբը բաժին ընկավ, ուստի ցանկանում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել պատահականության աստվածներին էս հաճելի անակնկալի համար։ Իրականում իմ երաժշտական նախընտրությունները պտտվում են մետալի տարբեր ենթաժանրերի շուրջ, իսկ էպիկական հևի մետալը տարիներ շարունակ սիրելիներիցս ա։ Ալբոմին ծանոթ էի, սփոթիֆայն էր լսեցրել՝ ելնելով իմ լսած այլ խմբերից։
Ահագին մոտիվացնող ու էներգիայով լիքը ալբոմ ա, գործ անելիս հավես լսելու կամ ճամփորդության գնալիս մեքենայում բարձր միացնել ու հետը ճվալու։
Մեծ շնորհակալություն սանտայիս, կհանդիպենք Վալհալլայում։
Հ․Գ․ Կարծում եմ սանտաս Մուշուն կամ Նիկին ա։ ^^
Haggard-ը միացրեցի: Բյուրի գրառումից իմացել էի, որ մետալ ա՝ արդեն վախեցել էի, թե չեմ հավանի, բայց իր արձագանքը խոստումնալից էր: Համ էլ ամենաշատը էս ալբոմի մասին են խոսել ու միայն լավը:
Հենց առաջին երգի առաջին հնչյունների վրա սիրահարվեցի: Ո՞նց կարա սենց երաժշտությունը ագրեսիվ մետալ լինի: Ու հիմա դեռ էդ առաջին երգն ա հնչում, երբեմն տակից հայտնվում ա գրոուլ վոկալը, բայց էնքաան ցածր ու մեղմ ա, մարդու քեֆը տալիս ա: Կարծում եմ սա դառնալու ա իմ պարբերաբար անդրադարձվող ալբոմներից՝ լսենք-կտեսնենք: Ամեն դեպքերում երգը կարծես ամրագրել ա իր տեղը հետագայի համար իմ լսադարանում:
Ըհը՛, երկրորդ երգը սկսվեց, մի սիրունություն էլ էս ա:
Վաայ... փաստորեն երրորդ երգն էր սկսվել, չնկատեցի անգամ թե ոնց առաջինից երկրորդին անցումը եղավ: Տեսել էի, որ առաջինը 6 րոպե ա, բայց լսում-լսում եմ ու ասում եմ, «էս ինչ երկար ա տևում երգի վեց րոպեն»: Չէ, տհաճ չէր իհարկե, չէի սպասում ավարտին, ուղղակի շատ տարօրինակ էր: Մի խոսքով, համ կախարդում, ազդեցության տակ ա պահում, որ երգի փոխվելը չնկատես, համ էլ պահպանում ա քո առողջ տրամաբանությունը:
Ու նաև շատ լավն ու սիրունն են գրոուլինից բացի մյուս վոկալները, թե՞ մենակ աղջկա վոկալ ա Չէ, հես ա տղեն է՛լ կարճ երգեց:
Վերջին խմբագրող՝ Smokie: 22.04.2019, 16:36:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ես ևս մի ալբոմի Սանտայի հարցում էլ եմ գրեթե համոզված:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
@Progart, Հայաստանի ժամանակով հենց օրը փոխվի, կդնե՞ս մասնակիցների անունները՝ ըստ ուղարկած ալբոմների, եթե իհարկե արթուն ես գիշերվա 12-ին:
Հետաքրքիր ա իմանալ՝ ով ինչ էր ուղարկել
ivy (24.04.2019)
boooooooom (24.04.2019), CactuSoul (25.04.2019)
Progart (24.04.2019)
Sylvan Esso - "What now"; Periphery - "Periphery IV: Hail Stan"
էսքան ձգեցի, որ էս երկու ալբոմները կարողանամ լսել, բայց ոչ մի կերպ չէր ստացւում :/
ներողութիւն, բայց ես տէնց էլ մինչեւ վերջ չձգեցի
նոյն կերպ Architects֊ին ու The Babies֊ին լսել չեղաւ։ բայց, զարմանալի ա, բայց Prophecy of Ragnarök֊ը դուրս եկաւ, նոյնիսկ մի քանի անգամ լուփի վրայ գնաց
միւս ալբոմներից՝ Graham Nash-Songs for Beginners֊ն էր բացայայտում, մի հինգ անգամ լսեցի արդէն, չնայած երկրորդը՝ Songs for Survivors֊ը, էլի կէսից լսել չէր լինում։
հետաքրքիր էր նաեւ Lady Lamb֊ը, զարմանալի ա, բայց իրեն չէի լսել նախկինում, բայց ինքը մշտական անցաւ փլէյլիստ
Haggard֊ի մասին գրելն էլ դէ արդէն աւելորդ ա:
ես լրիւ մոռացել էի իրենց, հիմա էլի մենք միասին ենք։
Cigarettes After Sex֊ենցն էլ զարմանում եմ թէ ոնց էք մի անգամից աւել լսում։
Björk Vespertine ֊ էս էլ դէ լսում, դնջանում ես։ օքէյ ա։
Dead Can Dance ֊ ն էլ ա կայֆ, շատ։
BKO֊ին էլ տէնց միացրել էի ու մոռացել, կէսից զգացի, որ պարըցնըմ ա սրա համար իրօք շնորհակ <3
Thom-ը գրել ա, մնացել ա Yellow Raven֊ը։ Բայց հա էլի արի շուտ բացահայտի սանտաներին։ Ես վախեր ունեմ, որ իմը Կակտուսն ա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ