Haggard - And Thou Shalt Trust the Seer
Երևի էս սանտալբոմում ամենաշատը Haggard տեսնելու/լսելու համար եմ ուրախացել։
Ալբոմից էլ երգեր լսել էի (հավանաբար բոլորը), բայց ալբոմը միանգամից չէի լսել։ Երգերի բառերից կարելի ա սցենար սարքել ու թույն էպիկ կինոներ կստացվեն արդյունքում։ Ու ես սպասում եմ, որ մի օր պարզվելու ա խմբի անդամները իրականում էլֆեր ու տրոլներ են, միամիտ ստեղ են հայտնվել ու մինչև Middle-earth կվերադառնան, ժամանակավորապես մի կողմ են դրել տարաձայնություններն ու ստեղծագործում են։
Կարծում եմ՝ Ռուբին ա սանտան։
Prophecy of Ragnarök
Brothers of Metal
Ամենասկզբում մտածում էի, որ սա Ռուբին ուղարկած կլինի, Haggard-ը՝ Կակտուսը, բայց քանի որ ոնց որ թե Haggard-ը Կակտուսը չի ուղարկել, ուրեմն, ինձ թվում ա, կակտուսի ուղարկած ալբոմը սա ա։
Brothers of Metal-ը առաջին կուրսում քննության պարապելուց լսելու խումբ էր։ Էս ալբոմից Son of Odin-ն էի լսել երևի։ Շատ-շատ թույն ալբոմ ա։ Սենց լսում ես, դարակներում սկսում ես Մյոլնիրը ման գալ, որ գնաս կռվես, բան, հետո ջոկում ես, որ վայ դու Տոռը չես, սթրվում ես տեղդ, շարունակում մնացածները լսել։ Վայ շատ լավն ա, չգիտեմ ինչ ասեմ։
Էջանիշներ