Եղբայր, կամ ուշադիր չես, կամ էլ իրոք խառնում ես իրար
Գրառումս, որին հակադարձեցիր
Ավելի պարզ ձևակերպեմ.
1. Ինչն է խանգարում մի անգամից մի քանի կետ դնել հանրաքվեի? Եթե մեկ կետ կարելի է, ապա կարելի է նաև մի քանի կետ կամ թեկուզ ամբողջը:
2. Ինչ երաշխիք կա, որ ՍԴ-ն փոխելուց հետո կիրականացվեն մյուս ակնկալվող փոփոխությունները` այն փոփոխությունները, որոնք ոչ թե միայն իշխող ուժին են ձեռնտու, այլ երկրին:
3. Արդյոք չի ստացվում, որ այս քայլով լեգիտիմացնում ենք ոչ լեգիտիմ (դեռևս 2005թ.-ից կեղծիքներով ընդունված) սամանադրությունը:
Նորից նշեմ, որ նոր ձևավորված ՍԴ-ի անաչառությունը խիստ կախված է լինելու տիրող քաղաքական հարաբերակցությւնից, որն այս պահին բացահայտ իշխող ուժի կողմն է:
Հ.Գ.
Մի տեսակ հավեսին հնարք-խաբքի է նման.
Սահմանադրության փոփոխության առաջարկներին ներկայումս պիտի "հավանություն" տա ՍԴ-ն, դրա համար էլ հիմա փոխում ենք սահմանադրությունը, որ փոխենք ՍԴ-ն, որ նոր ՍԴ-ն "հավանություն" տա հետագա փոփոխություններին
Էջանիշներ