Էէէ, ո՞նց կարող էին բյուջեն կազմելուց հաշվել, թե քանի մեքենա են ներմուծելու և ինչ արժեքի։ Միայն խոշոր ներմուծողների մասով են "կանխատեսումային" հաշվարկներ կատարում՝ ելնելով վիճակագրական տվյալներից և որոշակի այլ տվյալներից։
Արտաբյուջետային չի նշանակում, որ գումարը չի գնում պետական գանձարան, այլ այն, որ տարեկան բյուջե կազմելու ժամանակ մուտքերի հաշվարկում չի ներառվել ։)
Այդպիսի բյուջեով չհաշվարկված՝ արտաբյուջետային եկամուտներ են անհատների կողմից կատարվող մաքսային վճարները, բանկային կարճաժամկետ ավանդներից ստացված եկամտահարկերը, տուգանքներն ու տույժերը, դատական ակտերի կատարողական ծախսերը և այլն։
Կան նաև արտաբյուջետային ծախսեր․ պետական գանձարանից կատարվող ծախսեր, որոնք տարեկան բյուջեով չեն հաշվարկվել։ Այդ ծախսերը սովորաբար կատարվում են պահուստային ու էլի ինչ-որ ֆոնդերի և արտաբյուջետային եկամուտների հաշվին։
Դրա համար էլ նախորդ իշխանությունները շատ էին սիրում էդ դրույթները՝ ստացար ու ծախսեցիր
Բյուջեն կազմելու ժամանակ հաշվի են առնում նախատեսվող եկամուտները և նախատեսվող ծախսերը։ Հետո բյուջեի կատարողականն ամփոփելու ժամանակ տեսնում են, թե որքան մոտ է եղել կազմվածն իրականությանը։
Էջանիշներ