Նախադրյալ. «Դրսի աչքերով» դիտելիս, թվում է, թե պրոցեսները հետհեղափոխական Հայաստանում ավելի դանդաղ են, քան կարելի էր սպասել, այսինքն` ավելի շուտ աչք է ծակում բարոյախոսությունը (սիմվոլներ, մաքրություն, վերաբերմունք), դրական խրախուսիչ քարոզչությունը (մանսավորապես տնտեսության բնագավառում իբր խտրականություն չկա, իրավունքները հավասար են), քրեա-տնտեսական աղմկոտ գործեր, հին իշխանությունների կադրային մնացորդներից ազատում (դպրոցներում, գյուղերում...), միջազգային թույն ելույթներ...
Ադեկվատ ընդդիմություն ինչ-որ չի երևում, հիմնական քննադատությունները ծիծաղելի են՝ տրանսգենդերի ելույթ, արագաչափեր, ինքնաթիռի ծախսեր ու էլի ինչ-որ ողորմելի, մակերեսային բազարներ:
ՈՒ էլ բոլորի կիզակետում կարծես մենակ վարչապետն է, որ կա (our superman):
Մյուս կողմից, ինչ-որ անհասկանալի դեգրադացիոն խնդիրներ կան՝ աղբի կուտակումը, Մեղրիի զորամասի դեպքը, էս «տրանսգենդերի» շուրջ առաջացած ծիծաղելի հիթերիան, ինչ-որ գողական մի շաբաթով փիլոնազրկված տերտեր, բիչոկներ, կեղտոտ դրոշ ու անլվա աշխատող մաքսայինում, ու... էլ ուրիշ խնդիր չկա՞ Հայաստանում:
Թե՞ ճգնաժամը լրատվության միջոցների մեջ է, գուցե ՀՀ-ում ադեկվատ լրագրողների լուրջ դեֆիցի՞տ կա:
Առաջարկում եմ քննարկել, թե հետ-հեղափոխական Հայաստանում, բացի վերոհիշյալը, կոնկրետ՝
- Ի՞նչ էական ու շոշափելի զարգացումներ կան, կամ սպասվում են
- Սպասվում էին, բայց չկան ու վայթե չեն լինելու
- Կան, բայց ավելի շուտ բացասական են
- Ի՞նչ կարճաժամկետ, երկարաժամկետ խնդիրներ եք տեսնում դուք
- ՈՒ՞ր է ընդհանրապես ադեկվատ Հայ ժողովուրդը
Հ.Գ. Ակումբում ամենաակտիվ թեմաները «զվարճալի», «դեսից-դենից», «օրագրեր» բաժիններում են, ստեղ էլ մի բան էն չի :Ճ
Էջանիշներ