Ապեր, Ֆրանսիական մեծ հեղափոխությունը վերջացավ 1794 թ-ին՝ Ռոբիսպիեռի անկումով: Սա նաև մասնագետների կարծիքն է: Այլ հարց է, որ հասարակական խորը զարգացումներն անխուսափելիորեն բերելու էին բուրժուական կացութաձևի հաղթարշավին, ինչն էլ եղավ: Եղավ, այո, բայց՝ կոնկրետ 1794 թ-ին Ֆրանսիական մեծ հեղափոխությունը պարտվեց, ավարտվեց: Հիմա մեր օրինակի վրա՝ այո, եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ Հայաստանում կձևավորվի իր միջին դասը կազմող բուրժուազիան, որը իշխանությունն իր ձեռքը կվերցնի: Դա, սակայն, չի նշանակում, որ կոնկրետ «Նիկոլի հեղափոխությունը» չի պարտվի, ինչպես եղավ 1794 թ-ին ՖՄՀ հետ, սա է ասածս: Օբյեկտիվորեն, այո, եթե Հայաստանի վրա գլոբալ փորձանք չգա, ապագան եվրոպական տիպի ժողովրդավարական երկիր ունենալն է, բայց, կրկնեմ, ես խոսում եմ կոնկրետ ժամանակի և տարածության մասին, իսկ այդ պարագայում, ցավոք, Նիկոլը ռիսկ է անում կրկնել իր «1794»-ը, սա է ասածս:
Իսկ թե ինչո՞ւ, դա էլ ասացի՝ նա չի կարողանում սոցիալական աջակցության իր համար լայն հիմք ստեղծել, առաջ բերել հասարակության այն խավերին և/կամ շերտերին, որոնք, հենց իրենց իսկ շահի համար, ատամներով կռիվ կտան Նիկոլի համար: Լրիվ նույն սխալն արեց Ժան Պիեռ Ռոբիսպիեռը...
Էջանիշներ