User Tag List

Էջ 65 67-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 961 համարից մինչև 975 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Զարգացումները հետհեղափոխական Հայաստանում

  1. #961
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիրավորանքներ ես շաղ տալիս, Տրիբուն, ինչը խոսում է ասելիք չունենալու մասին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #962
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիրավորանքներ ես շաղ տալիս, Տրիբուն, ինչը խոսում է ասելիք չունենալու մասին...
    Ապեր, դու շատ սրտացավ ես, ես՝ չէ։ Դու լիքը ասելու բան ունես, հեսա տենում ենք ասելիքդ, ես՝ չէ։ Բավարավա՞ծ ես։

    Էս ու էս չի՞ ասելիքդ։

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    2018 թվական - Կա՞ մի դատավոր, որին ես զանգեմ և ինձ ասի «Չէ»...

    2020 թվական - Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով:

    Տրիբուն ձյա, էն գոլերի պահը ոնց է՞ր, չես խփում դու, հետո՞..., հլը հիշացրա...

    Հ.Գ. Ղազինյան Արթուրին չհայհոյել, դրանից ասածիս էությունը չի փոխվում...
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկն էլ արդարացրինք - Գայանե Աբրահամյանի հրաժարականի մասի՞ն ինչ կասվի...
    Ես բացարձակ զարմացած չեմ, որ քո շրջապատը պիտի ղազինյաններն ու մելիքյանները լինեն ․․․ միջակություններ։ Էսքանն ա քո ասելիքը, ու կարաս նույն տեմպով շարունակես, ախպերս։ Քեզ ոչ մեկը չի վիրավորում։ Ընհակառակը, ոգևորում եմ, աջակցում եմ, մի բան էլ առողջությանս հաշվին ուշադրություն եմ դարձնում, որը կաշխատեմ էլ չանել։

  3. #963
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ էության՝ կեցցե Նոր Հայաստանը, որտեղ հնարավոր է քրգործ հարուցել երկրի բարձրաստիճան ղեկավարի վրա՝ նրա արած ոչ կոռեկտ դիտարկվող արտահայտության համար:
    Դե տենց թատրոն-թատրոն էլ ապրում ենք էլի

    Եթե գործող պաշտոնյաների վրա հարուցված գործերն էլ են նույն կերպ վարելու, ոնց որ նախկինների վրա հարուցվածները, ապա հիրավի կեցցեն չէ՞։
    Բայց այ ասենք ԲՀԿ առաջնորդին ձեռ ձեռները չի հասնում կարող աէդ նշանակումա, որ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնյա չի դառնա
    Վերջին խմբագրող՝ Varzor: 25.09.2020, 22:20:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  4. #964
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ հետաքրքիր է, իմքայլական պատգամավորների էս հրաժարականներն ինչքա՞ն հեռու կգնան...

    Տրիբուն ձյա, սրտիդ մոտիկ մի ընդունի, ասում-խոսում ենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #965
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց այ ասենք ԲՀԿ առաջնորդին ձեռ ձեռները չի հասնում կարող աէդ նշանակումա, որ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնյա չի դառնա
    Որոշեցին 2 ամսով կալանավորել )))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (26.09.2020), Աթեիստ (26.09.2020)

  7. #966
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Որոշեցին 2 ամսով կալանավորել )))
    Էդ լավ չի, փաստորեն Ծառուկյանը դեռ շանսեր է պահպանում բարձրաստիճան պաշտոնյա դառնալու
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (26.09.2020)

  9. #967
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետաքրքիր է, իմքայլական պատգամավորների էս հրաժարականներն ինչքա՞ն հեռու կգնան...
    ...
    Ուրա թե սաղ իրար հետ հրաարական տան, նախկին գումարման ԱԺ-ների պատգամավորների հետ հավաքվեն ու գնան լցվեն ձորը

    Լիոն ջան, էդ փախեփախի երևույթը Հայաստանում նոր չի՝ պիտի որ արդեն սովորած լինեիր։ Ու էս քո իմացած խորտակվող նավը լքող առնետների փախուստ չէ՝ թեթև տար
    Ամեն մի հրաժարական էլ իր պատճառն ունի, որը շատ դեպքերում չի համընկնում հրապարակայնորեն հնչեցված տարբերակի հետ։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (26.09.2020)

  11. #968
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իշխող ուժի համար ցավացողներին շտապեմ հանգստացնել: Հիշո՞ւմ եք, Նիկոլն ասում էր, որ Սահմանադրական դատարանի ճգնաժամը ԼՈՒԾՎԱԾ Է: Ահա ուրեմն՝ ՍԴ-ն լիովին իրենն է, ի՞նչ եք անհանգստանում, նախագահը կուղարկի հրամանագիրը ՍԴ...ըըըը...

    ...ըըը...

    ...լոոոոււծված է ՍԴ ճգնաժամը, ՉԿԱ նման հարց՝ Նիկոլն է ասել..., ՍԴ-ում խնդիր հաստատ չի լինի, հանգստացեք, Նիկոլն է ասել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #969
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քանի որ Սամվելն էլ Ակումբ չի մտնում իրա ՖԲ գրառումը բերեմ ստեղ։

    Պետք է անդրադառնամ ու իմ կարծիքը գրեմ երկրում ընթացող պրոցեսների մասին, քանի որ մոտս տպավորություն ա, որ լիքը մարդ չի հասկանում ինչ ա կատարվում ու ինչի ա դա բերելու։
    Միանգամից ասեմ, որ վաղը հանրահավաք/երթին մասնակցելու եմ 2018–ի մայիսից հետո առաջին անգամ։
    Երկար եմ գրելու, բայց հաստատ նենց ինֆորմացիայա, որ ոչ մեկին չի խանգարի ․․․
    Նախ պետք է մի քիչ ընդհանուր պատմական ակնարկ անեմ․․․
    Իշխանությունը ցանկացած երկրում ու ցանկացած դեպքում կարող է ունենալ մի քանի հենարան․

    1. Ժողովրդի Աջակցություն /խարիզմատիկ լեգիտիմություն/
    2. Ուժային կառույցների հավատարմություն
    3. Էլիտաների/սելեկտարատ/ աջակցություն


    Հիմա մեր երկրում Իշխանությունը երկար տարիներ չուներ խարիզմատիկ լեգիտիմություն, փոխարենը ուներ 2 և 3 տարրերը ու դրա հաշվին ուժով պահում էր իշխանությունը․․․ Մեծամասնությունը չէր աջակցում էդ իշխանությանը, բայց վատ կազմակերպված էր ու չհամախմբված, իսկ համախմբման պահերին ուժայինների կողմից կոշտ հակահարված էր ստանում ինչպես բազմիցս տեսել ենք 1998-2018 թվականներին ․․․
    2018ին, երբ ոչ մեկ չէր ակնկալում, որ համախմբում է հնարավոր, եղավ իրավիճակ, երբ Սերժին՝ իրականում ամբողջ կլանին, մերժելու գաղափարը համախմբեց մարդկանց էն պահին, երբ երկրում սահմանադրական մի կառավարման մոդելից անցում էր կատարվում մեկ այլ մոդելի։ 2 շաբաթ էր էդ անցումային շրջանը։ Այդ ժամանակ իշխանության ուժային լծակների վրա ֆոռմալ վերահսկողությունն էլ էր թույլ։ Որոշ քաղաքագետներ ասում էին էդ երկու շաբաթը իշխանությունը փողոցում ընկածա լինելու, ու հնարավոր է այն վերցնել, ինչն էլ ըստ էության տեղի ունեցավ։

    Մասնակիցների ճնշող մեծամասնություն չէր աջակցում անձամբ Նիկոլ Փաշինյանին, կամ ՔՊ թիմին, այլ դուրս էր եկել օգտվելու շանսից կլանային կառավարման 20 տարվանից ազատվելու համար։ Էնպես ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը ստացավ աննախադեպ խարիզմատիկ լեգիտիմություն, էնքան, որ արդեն ուժային միջամտությունը բավական վտանգավոր կարող էր լինել, քանի որ տարբերակ կար, որ էդ հրամանը էլ չի կատարվի ու հրաման տվող էլ ավելի վատ իրավիճակում կհայտնվի։
    Էդ իրավիճակ էր, երբ ողջ ազգը արդեն տասնյակ տարիներ տեսել էր, որ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ չկա ոչ մի վստահություն, ու պահանջը հենց էն էր, որ ընտրությունները կազմակերպեն այլ ուժեր, որպեսզի դրանք շանս ունենան լինել չկեղծված ․․․

    2018-ի ընտրությունները անթերի չէին, գոնե ես ԲՀԿ–ի մասին հարցեր ունեմ էդ ընտրություններում, բայց դե դրանք 10 քայլ առաջ էին նրանից ինչ ունեինք նախկինում ու արդյունքը եղավ էն ինչ սպասելի էր, քանի որ էդ ամեն ինչին հասցնողը ժողովրդի մի ստված զանգվածի աչքում հերոս էր ու, բնականաբար, հավաքեց ոչ ադեկվատ մեծ քանակի ձայներ․․․
    Էս պրոցեսը ամբողջության լեգիտիմ ու սահմանադրական էր, քանի որ ըստ սահմանադրության հիմնարար դրույթի իշխանությունը պատկանում է ժողովրդին ու ակնհայտ էր, որ էդ ժողովուրդը, վերջապես, որոշել է տեր լինել իր երկրին։ Կազմակերպված ընտրությունների որակը ընդունվեց բոլորի կողմից ու շանս ստացանք մտնելու ժողովրդավարության փուլ։
    Էս պահը շատ կարևորա ֆիքսել, քանի որ լիքը մարդիկ ասում «այ տեսեք ժողովուրդը դեբիլա գնաց 80% Նիկոլին ընտրեց, էս չէ՞ր ձեր ժողովրդավարությունը։»․․․ Այնինչ, դա հենց ընդհակառակը, 20 տարվա ժողովրդավարության բացակայության միակ ու տրամաբանական հետևանքն էր․․․ ժողովրդին էնքան էին տարիներ շարունակ զրկել ձայնի իրավունքից, որ երբ շանս ստացան դրանից օգտվել, էդ շանսը իրենց պարգևողին հերոսացրեցին։ Բայց էդ պահից նոր ընդամենը շանս ստացանք գնալ ժողովրդավարական ուղիով, բայց դրա համար շատ երկար ճանապարհա պետք անցնել, շատ պետական ինստիտուտներ կայացնել, որ հաջորդ իշխանությունը ի վիճակի չլինի հերթական ինֆորմացիոն ավտոկրատիան սահմանել, ու երկրում էլի մի 20 տարով հաստատել կլանային ռեժիմ․․․

    Ինչևէ ․․․ անցավ մոտ երեք տարի ու հասկանալի դարձավ, որ նոր իշխանությունը ի վիճակի չի երկիր կառավարել, առավել ևս ռեֆորմներ անել ժողովրդավարության իրական կայացման համար։ Ավելին, ցավոք, եղան ֆորսմաժորներ՝ պանդեմիայի ու պատերազմի տեսքով, որտեղ անփորձ ու, որոշ դեպքերում, իրական ապիկար իշխանությունը երկիրը աղետի առաջ կանգնացրեց, ինչի հետևանքով ակնհայտ դարձավ, որ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, որտեղ որ հնարավոր կլինի առնվազն քաղաքական ուժերի դիվերսիֆիկացիա անել, ավելի բազմազան դարձնել ազգային ժողովի կազմը ու կառավարությունը, ինչը չի կարող որակապես այն դեպի դրական կողմ չտանել։
    Էստեղ մի բան պետք է անպայման նշեմ, էն որ 20 տարվա ինֆորմացիոն ավտոկրատիայից ու կլանային ռեժիմից հետո, իշխանության էին գալու անփորձ ու ապիկար շատ կադրեր, դա չափազանց սպասելի էր։ Միամտություն կլինի ակնկալել, որ առաջին անգամ դաշտ մտնող ու առաջին անգամ գնդակ տեսնող ֆուտբոլային ակումբը հեսա սարերա շուռ տալու։ Էդ առումով մեր բախը չբերեց, որովհետև, բացի ամեն ինչը, մեր ֆուտբոլային ակումբը «Մյունխենի Բավարիայի» ու «Մադրիդի Ռեալի» հետ չնախատեսված հանդիպումներ անցկացրեց, ու էդ հանդիպումներին մենք բոլորս, բնականաբա,ր ծանր պարտությւոն կրեցինք։ Բայց մյուս կողմից, պետք է հասկանալ, որ ցանկացած երկրում, ցանկացած ռեժիմային կառավարումից հետո դա բնական է, անհնարա պետական կառավարման փորձ ունեցող կադրերի անհրաժեշտ քանակ աճացնել էդ քաղաքական ռեժիմի պայմաններում, տենց դեպք պատմության մեջ երբեք չի եղել ու չի լինելու․․․

    Այո ավտորիտար, ու դիկտատուրական ռեժիմներից անցումը ցավոտ է լինում ցանկացած երկրի համար, կախված արտաքին ու ներքին մարտահրավերների՝ կարող է ավելի կամ պակաս ցավոտ լինել, բայց դա հետևանք է ոչ թե "ժողովրդավարության պատճառ", ինչպես փորձում են այս օրերին մարդկանց համոզել լիքը գրպանային քաղտեխնոլոգներ։
    Էս ամենից հետո, երկրի իշխանությունը չփորձեց կախվել աթոռից ու հայտարարեց որ պատրաստ է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ․․․ էս պահին քաղաքական դաշտում լինելով միակ քաղաքական ուժը որը ունի արդար ընտրություններ անցկացնելու փորձ, ընդ որում իր իշխանության ժամանակահատվածում ունի ՏԻՄ ընտրությունների անցկացման փորձեր, որտեղ ինքը պարտվել է, ակնհայտ է, որ նրանց կողմից ընտրությունների անցկացումը լավագույն տարբերակն է․․․ Այդ թվում անգամ մեծ ցանկության դեպքում իվիճակի չեն լինի կեղծել, քանի որ էդ կեղծելն էլ էնպես չի տենց հեշտ գործա, մեծ ծավալի կազմակերպչական աշխատանքա, որը ինչպես կյանքը ցույց տվեց նրանց ամենևին ուժեղ կողմը չէ։
    Ինչևէ․․․ էդ առաջարկը մերժվեց, մերժվեց, քանի որ հարթակում հավաքված ուժերը, ըստ էության, չունենալով որևէ դրական պորտֆոլիո, չունենալով որևէ ծրագիր, հույսները դրել էին պարտության մեղավորությունը առանց դատ դատաստանի, առանց հետաքննության ու անգամ որևէ ծանրակշիռ փաստ ներկայացնելու բարդել գործող իշխանության վրա, մգացնել երանգները, տարատեսակ ֆեյքեր տարածել ու հայտարարել նրանց ազգի դավաճան, մարդկանց միավորեն ընդդեմ «դավաճանի» ու գան իշխանության․․․ Մոտավորապես նույն կերպ, ինչպես ազգը միավորվեց Սերժին մերժելու համար 2018ին․․․ Բայց պարզվեց, որ դա չի աշխատում․․․ մարդկանց միավորելու համար հարթակում գտնվող ուժերը գոնե պետք է զրոական պատմություն ունենային, այլ ոչ թե խայտառակ կառավարման 20 տարվա փորձառություն։
    Գործող իշխանությոնը տեսնելով, որ էդ ուժերի օրակարգը ժողովրդական աջակցություն չի ստանում, համարեց, որ դա նշանակում է, որ արտահերթ ընտրություններն էլ պահանջված չեն, ինչը սխալ հետևություն էր՝ այդ մասին գրել եմ․
    Դա բերեց նրան, որ փոքրաթիվ, բայց լավ կազմակերպված կլանը ու նրանց ստեղծած որևէ ծանրակշիռ ապացույց չունեցող "դավաճանի" կերպարի դեմ համախմբեցին նոր մարդկանց ու սկսեցին կրկին ներքին ճնշում գործադրել ուժային կառույցների վրա․․․
    Եթե դու չես կարողանում ստանալ խարիզմատիկ լեգիտիմություն, մնում է փորձել դրդել ուժայիններին իշխանությանը չենթարկման այսինքն կատարել պետական հեղաշրջում․․․
    հիմա դուք կասեք, լավ դե իշխանափոխությունը իշխանափոխությունա, ի՞նչ կա վտանգավոր․․․ Բացատրեմ ․․․

    Պետական հեղաշրջման միջոցով իշխանության փոփոխությունը՝ ի տարբերություն խարիզմատիկ լեգիտիմության տարբերակի, ունի շատ կարևոր առանձնահատկություն, ըստ էության դա հնարավոր է միայն մեկ պարագայում, երբ ուժային կառույցների ղեկավարները համաձայնվեն կատարել ծանր հանցագործություն, խախտել սահմանադրական կարգը․․․
    Իսկ նրանք դա կատարում են միայն ունենալով որոշակի երաշխիքներ․․․
    Ա․ Որ հեղաշրջումը այնուամենայիվ կկայանա
    Բ․ Որ հեղաշրջումից հետո միանշանակ իշխանությունը կզավթի նրանց հեղաշրջման դրդած ուժը
    էս պայմանները պետք են որպեսզի ուժային կառույցների ղեկավարները վստահ լինեն, որ ծանր հանգագործության համար պատիժ չեն կրի գործող, կամ արդար ընտրությունների արդյունքում հնարավոր ընտրվելիք որևէ այլ երրորդ ուժի կողմից․․․
    Այսինքն պետական հեղաշրջումից հետո միանշանակ հաստատվելու է երկարատև ու դաժան ավտորիտար ռեժիմ, որևէ դժգոհության պարագայում գործնականում անհնար ա լինելու որևէ փոփոխություն պահանջել։ Մեր դեպքում, ես նաև խիստ կասկածում եմ, որ պատրերազմի պարտության պատճառների ադեկվատ ու օբյետկիվ վերլուծություն կկատարվի, քանի որ հեղաշրջմանը մասնակցության հայտ են ներկայացրել բարձրաստիճան զինվորականներ․․․ հեղաշրջման լոզունգներից երևում է, որ ամբողջ պետական համակարգի պարտությունը կոնկրետ մի ընտանիքի վրա բարդելու մեծ ցանկություն կա, ու սա թերևս ամենավտանգավոր հետևանքներն են մեր պետականության համար ․․․ Սա վստահաբար բերելու է հուսահատության ու արտագաղթի էլ ավելի մեծ ալիքի․․․ ու ամենավատը այն է, որ բերելու է նոր կլանային կառավարման պայմանական 20ամյակի ու, որպես դրա տրամաբանական շարունակություն, հերթական "Իմ քայլի" պես թիմի իշխանության, երբ կլանային կառավարումը կուտակի դժգոհության անհրաժեշտ քանակի էներգիա ու պարզվի, որ էդ էներգիան ֆոկուսի բերող ուժը էլի, բնականաբար, անփորձ է ․․․

    Սա փակ շրջանի է տանելու, մինչև մեր երկրի վերջնական կործանումը․․․
    Հիմա մեր երկրում պետական հեղաշրջումը արդեն մի 60%ով կայացած իրականություն է․․․Էլիտաները դեռ 18 թվականից էին դեմ էս իշխանությանը, երեք կարևոր ուժային կառույցներից մեկը արդեն հայտ է ներկայացրել էդ հեղաշրջման մասնակից լինելու․․․
    Ի՞նչը կարող է կանգնացել էս կործանման պրոցեսը․․․
    Միայն գործող իշխանության արտահայտած օրակարգի խարիզմատիկ լեգիտիմությունը․․․ Այսինքն, վաղվա երթին պետք է ակնհայտ լինի, որ Ուրբաթ օրվա արտահերթ ընտրությունների հերթական առաջարկից հետո, իշխանությունը էդ օրակարգով էական ու տեսանելի աջակցություն ունի․․․ Սա կբերի ուժայինների մոտ մտքի, որ հեղաշրջումը ամեն դեպքում հնարավոր է չիրականանա ու իրենց մասնակցության փորձը դրանում կարող է իրենց համար լավ չավարտվի բերելով պատժի այս կամ որևէ հաջորդ՝ երրորդ, իշխանության կողմից․․․
    Սա շանս կտա, որ, հնարավոր է, ամեն դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններով հանգուցալուծվի էս լարված իրավիճակը, որի արդյուքնում մենք նորից շանս կստանանք կայացնել նորմալ ժողովրդավարական ինստիտուտներ ու գնալ բնական կոնկուրենտ միջավայրով քաղաքական համակարգ ունենալու, ինչը բնականաբար կբերի որակի բարձրացման․․․
    Մի խոսքով, ես վաղը մասնակցելու եմ հանրահավաք երթին պաշտպանելու արտահերթ ընտրությունների օրակարգը ու դեմ գնալով պետական հեղաշրջմանը՝ իր բոլոր տխուր հետևանքներով․․․ Մասնակցելու եմ, պաշտպանելու համար ժողովրդավարությունը․․․

    Եթե էսքանը կարդացիք անչափ շնորհակալ եմ ․․․
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.03.2021), Freeman (01.03.2021), One_Way_Ticket (01.03.2021), Sambitbaba (01.03.2021), Varzor (02.03.2021), Արէա (01.03.2021), Գաղթական (01.03.2021), մարդ եղած վախտ (01.03.2021), Ներսես_AM (01.03.2021)

  14. #970
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կուկի գրածն էլ ա շատ լավը։

    Նայում եմ Նիկոլի երթի կադրերը, ընտանիքի հետ ուրախ ժպիտով, շենքերին ձեռքով ողջույններ, օդային համբույրներ՝ շնորհակալ եմ ժողովուրդ ջան, սիրում եմ ձեզ և այլն։ Հետո նայում եմ ընդդիմության կադրերը, Վազգեն Մանուկյանը շնորհավորում ա հաղթանակի առիթով, որ նախագահը ԳՇ պետին չի հանել գործից, ասում ա՝ վաղը համերգներ կանենք, ուրախության հրապարակ կդառնա սա, խորոված են անում, երգում պարում են։Եթե ես վեց ամսով լուսին գնացած-եկած լինեի ու սա տեսնեի, վստահ կասեի, որ պատերազմ ա եղել, ևս մի յոթ շրջան վերցրել ենք մեր վերահսկողության տակ, իշխանությունը իրանից գոհ դուրս ա գալիս հրապարակ, վարչապետը ընտանիքի հետ ողջունում ա քաղաքացիներին, ԱԺ փոխխոսնակը սելֆիներ ա անում հրապարակում հավաքվածների ֆոնին, մի պատմական ժամանակներ, մեկ այլ հրապարակում էլ ընդդիմությունն ա հավաքվել տոնում հաղթանակը, բայց համ էլ ասում ա՝ ինչի՞ յոթ շրջան, մենք ավելին կարող էինք, ինչի՞ կանգնեցրիք հաղթանակը կեսից, ի՞նչ էիք պայմանավորվել թշնամու հետ այ դավաճաններ, թողնեիք՝ մինչև վերջ գնայինք։
    Հանրահավաքներ են անում, ամեն մեկը 5-10 հազար հոգի հավաքում ու ասում ա՝ էս ժողովուրդն ա, իսկ իրականում հասարակության մեծ մասը տանը նստած, ապշած նայում ա, մերժում ա էս խայտառակ օրակարգը ու չի հասկանում, թե ինչի համար ա էս խենթանոցը։
    Իմ ընգերներից կան որ իրանց տղուն են կորցրել, ախպորն են կորցրել, ոչ տեսել եմ, ոչ ցավակցել եմ, հիմա էլ վախում եմ փողոցում հանկարծակի տեսնեմ, չեմ ուզում տեսնեմ։ Ու նայում եմ՝ մարդիկ փողոցում հպարտ քայլում են՝ վարչապետ ջան, լավ ես անում, դուխով, ողջույններ պատուհաններից նայողներին, մյուսներն էլ շնորհավորում են՝ նախագահը չի ստորագրել, համերգ ու խորոված։
    Տիեզերքից մի հատ ասուպ ընկներ Հայաստանի գլխին, ոչնչանայինք սաղս, գոնե արժանապատիվ վերացած լինեինք, սենց ողջ գետինը չմտնեինք ամոթից։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (01.03.2021), Lion (02.03.2021), One_Way_Ticket (01.03.2021), Sambitbaba (01.03.2021), Varzor (02.03.2021), Արէա (01.03.2021), Գաղթական (01.03.2021), մարդ եղած վախտ (01.03.2021), Նաիրուհի (02.03.2021)

  16. #971
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարտի 1 էին... նշում
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. #972
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Կյանքը էլ երեբք առաջվանը չի լինի, իսկ ապագայում դրական իրադարձություններ չեն նշմարվում։
    Էստեղ չեմ եկել գրելու հոգետանջանքներիս մասին, բայց ափսոսա էս երկրը, որը չենք կարողանում գնահատել։ Էնքան կուզեի մեծ հեղինակություն ունենայի, որ իրոք կոչով դիմեի համայն հայությանը, որ խելքի գանք։ Էսքանից հետո էլ ամեն մեկը իրա նեղ անձնական շահի մասինա մտածում, չգիտակցելով, որ վաղը էդ իրա անձնական շահից կմնա մի հատ թուրքի, ռուսի կամ պարսիկի թուք՝ դուզ ճակատին։
    Քաղաքականությունը ու կուսակցությունները չարիք էին էս երկրի համար, էս գործընթացները պետություն կարային հասունացնեին, եթե էդքան մեծ չլիներ արտաքին ազդեցությունը իրանց վրա ու եթե ժամանակ ունենայինք։
    Իրականում ճանապարհներ տեսնում եմ, որ կարելիա բոլորին ուշքի բերել ու բոլոր իրականություններում, պատմություններում ու գեղարվեստական գործերում միակ ճանապարհը ինքնազոհաբերություննա, բառի ամենաուղիղ իմասոտվ, բայց ովա՞ պատրաստ էդ ինքնազոհաբերությանը։
    ԶԶվել եմ ձեզնից էլ, մնացածից էլ, մենակ գանք իրար քֆրտենք, էլ ուրիշ անելիք չկա էս երկրում, իրար միս ուտելուց բացի։ նեղ անձնական շահը առաջ քշել ու սաղ գրածներւ ու ասածները մոռանալով նոր դերեր խաղալ, որը էդքան էլ չի ստացվում։ Ախպեր, բերեք սաղ թարգենք, գտնենք մեր միջի էն միակ բանը, որ բոլորիս շահերը համընկնում են։ Բերեք ստեղ հենց հարթակ սարքենք, լուծումներ առաջարկենք, բերեք քարոզենք էդ ամենը։
    Անկեղծ, սաղիդ-բոլորիդ անհատապես խնդրում եմ, էն որ բառիս ամենաուղիղ իմաստով խնդրում եմ, եկեք խելք խելքի տանք ընկերներ, եթե ուշքի չգանք, չեք էլ պատկերացնի ինչ ոռի բաներ են մեզ սպասվում։ Ափսոսա էս գյոզալ երկիրը

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Fragile (06.03.2021), Lion (05.03.2021), Sagittarius (08.03.2021), Աթեիստ (06.03.2021), Գաղթական (05.03.2021), մարդ եղած վախտ (05.03.2021), Շինարար (05.03.2021)

  19. #973
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում ճանապարհներ տեսնում եմ, որ կարելիա բոլորին ուշքի բերել ու բոլոր իրականություններում, պատմություններում ու գեղարվեստական գործերում միակ ճանապարհը ինքնազոհաբերություննա, բառի ամենաուղիղ իմասոտվ, բայց ովա՞ պատրաստ էդ ինքնազոհաբերությանը։
    Համաձայն եմ ու էս էմոցիաներն էլ կիսում եմ, բայց մեծ վերապահում ունեմ “ելքի” շուրջ։ Այն է ֊ ճանապարհը ինքնազոհաբերությունը չի, այլ հակառակը՝ ես֊ի ու ես֊ի շուրջ միջավայրի կառուցումն ա։ Պատմությունները ու գեղարվեստական գործերը էմոցիաների վրա են խաղում ու սիրուն ա, երբ Դանկոն սիրտը հանեց, վառեց, մեռավ պրծավ, ու չիմացանք, որ էդ ժողովուրդը տենց էլ ոչ կռիվ անել սովորեց, ոչ էլ տուն սարքել։ Մարդկանց ուղեղում տենց էլ մտած ա, որ մեծ սերը մեռնելն ա, բայց մեծ սերը մեծ աշխատանքն ա։ Հիմա դու էս երկրի համար մեծ աշխատանքի, ու մեծ հաջողության հասնելու պատրաստ ե՞ս։ Պատրաստ ե՞ս օրինակ շատ հարուստ լինել, մեծ ազդեցություն վայելել։ Պատրաստ ե՞ս հաջողված մարդ դառնալ, ոչ թե զոհաբերվել։ Այ էդ աշխատանքի կարիքը կա, որ ամեն մարդ դառնա հաջողված ու իրա շուրջ ստեղծի միջավայր, որտեղ ուրիշ մարդիկ էլ կարողանան աշխատանք դնել ու դառնալ հաջողված։

    Ի միջի այլոց ինքազոհաբերության համար ոչ մի գիտելիք կամ հմտություն պետք չի։ Բայց երկիր կառուցելու համար լիքը պետք ա, ու հենց էդ գիտելիքն ա, որ չկա։ Իսկ այ մեռնելու պատրաստ լիքը մարդ կա, ոնց պարզվեց։

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.03.2021), Արէա (06.03.2021), Գաղթական (05.03.2021), Նաիրուհի (06.03.2021)

  21. #974
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում մարդ եղած վախտ-ի խոսքերից Նայել գրառումը
    ու սիրուն ա, երբ Դանկոն սիրտը հանեց, վառեց, մեռավ պրծավ, ու չիմացանք, որ էդ ժողովուրդը տենց էլ ոչ կռիվ անել սովորեց, ոչ էլ տուն սարքել։
    Ինչի՞ չսովորեց:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  22. #975
    Մշտական անդամ
    մարդ եղած վախտ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.07.2017
    Գրառումներ
    460
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞ չսովորեց:
    Դանկոյի ինքնազոհաբերվելը էդ մարդկանց հրաշքով չդարձրեց գիտակից, կամ առավել ևս ոչ մի հմտություն չավելացրեց։ Դանկոն ուղղակի մեռավ, իրանց համար առավ ժամանակ, պատմությունը ըտեղ վերջացավ, ու ոչ մի հիմք չկա մտածելու, թե էդ մարդիկ ինչ-որ բան սովորեցին։ Մեկումեջ մեղքի զգացում կարող ա ունեցան: Քանի որ սովորելը դժվար մասն ա ու քանի աչքս չեն կոխել որ սովորել են, հանգիստ համարում եմ, որ չեն սովորել։

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.03.2021), Ուլուանա (07.03.2021)

Էջ 65 67-ից ԱռաջինԱռաջին ... 155561626364656667 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •