Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Արխային, հասարակության համար վտանգավոր հոգեկան խնդիրներ ունեցողները ո՛չ ԱԺ֊ում են, ո՛չ փողոցում, ո՛չ մեկի տանը։ Իրանք հոգեբուժարաններում փակված են, դիագնոզն էլ դրվել ա ԱԺ պատգամավոր դառնալու ցանկություն արտահայտելուց անկախ։
Միանշանակ մի պնդիր, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում։

Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Բնական ա, որ ցանկացած մարդ ունի իր շահերը։ Բայց գրագետ մարդն ավելի շուտ գրագետ մարդուն ա ներկայացնում ԱԺ֊ում։ Նայի էսօրվա ԱԺ֊ին։ Ո՞վ ա էն 800 000 աղքատներին էսօր ներկայացնում ԱԺ֊ում։ Ոչ ոք։ Բայց արի ու տես ԱԺ֊ում լիքը գրագետ կա էսօր։ Ու ճիշտ ես, ով ուզի չպիտի մտնի ԱԺ, պիտի մտնի մենակ ընտրված մարդը Ժողովրդավարությունը հենց էդ ա ենթադրում։ Իսկ քո ասածը էլիտիզմ ա։
Ոչ, իմ ասածը դա չի, խնդրում եմ իմ բառերն այլ պրիզմաներով բեկված չներկայացնել։
Թե չէ կասեմ, որ եթե քո ներկայացրած տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ԱԺ պատգամավորների քանակը պիտի հասնի մի քանի տասնյակ հազարի՝ յուրաքանչյուր նշանակալից թիվ կազմող մարդկանց խմբերի քանակով

Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Որ ոլորտն էլ վերցնես, չես կարա գտնես մի մարդու, որ բոլոր ոլորտներին հավասարապես լավ տիրապետում ա։ Նույնիսկ ամենայն հայոց փրկիչ Նիկոլ Փաշինյանը լիքը գիտելիքային բացեր ունի։ Հոգեկան առողջության ոլորտին տիրապետել կարող ա մենակ համապատասխան բժշկական կրթություն ստացած ու հոգեբուժության մեջ մասնագիտացած անձը։ Դու, փաստորեն, ուզում ես, որ պատգամավորները մենակ հոգեկան առողջության մասին օրենքի նախագիծ առաջարկելու համար ութ տարվա կրթություն ստանան (դեռ վրայից էլ իրավական գիտելիքները չեմ հաշվում)։ Հենց դրա համար գոյություն ունեն մասնագետներ, որոնց հետ պատգամավորները խորհրդակցում են որևէ օրինագիծ առաջ քաշելուց առաջ։ Ինձ թվում ա՝ եթե սաղ պատգամավորներն իմանային իրենց գիտելիքների բացերը ու որևէ օրինագիծ առաջ քաշելուց առաջ մասնագետի հետ խորհրդակցեին, սենց դեբիլի տպավորություն չէին թողնի, ոնց որ էսօր էս Քրիստինե Պողոսյանն ա։ Իսկ դրա համար որևէ տեսակի քննություն պետք չի։ Եթե մեդիան մի լավ թափ տա իրանց, մանրից կսովորեն իրանց գիտելիքների բացերը հասկանալը։ Թե չէ հիմա ամեն մի իմքայլական գլխներիս պրոֆեսոր ա դարձել։ Մեկը դրոշ ա փոխում, մեկը հոգեբանական թեստով հոգեկան հիվանդություն ա ախտորոշում։ Լավ կլինի՝ մի հատ իրանց հայելու մեջ նայեն, հասկանան իրանք ով են, հետո սկսեն աջ ու ձախ հասարակության տարբեր շերտերի վրա բոչկա գլորել։
Ախր հենց դա էլ ասում, եմ՝ մարդը պիտի ուսերին գլուխ ունենա, որ մասնագետների հետ աշխատի, նրանց ասածին վստահի ու գոնե ընդհանուր մակարդակով հասկանա, թե ինչի տակ է "ստորագրում"։ ԱԺ-ն մենակ պատգամավորները չեն՝ հսկայական ապարատ է աշխատում տարբեր մասնագետներով։ էլ չեմ ասում, որ կուսակցություններն էլ ունեն իրենց ռեսուրսները, որոնցից օգտվելը նույնպես օրենքով արգելված չէ։
Բայց դա չի նշանակում, որ տարրական տրամաբանությունն ու գիտելիքները հնարավոր չէ և պետք չէ ստուգել։

Ու համ մեխին ես խփում, համ նալին՝ ասում ես "էսա ժողովրդավարությունը՝ ընտրված են", համ էլ ասում եմ "մի հատ թող իրանց նայեն"։ Բա իրենք ձեր (ժողովրդավարների) կողմից ընտրված չե՞ն, ընտրելուց հայելի չկա՞ր։

Ավելի կարճ ասեմ․ Յուրաքանչյուր պետական ծառայող, այդ թվում և ԱԺ պատգամավորը վարձվում է/նշանակվում է աշխատանքի, որպեսզի իր գործը լավ կատարի։ Ու քանի որ նրա գործը օրենսդիր լինելն է, ապա հենց էդ կոնտեքստում էլ պիտի չափանիշները սահմանվեն՝ ինչպես արվում է յուրաքանչյուր մարդու գործի ընդունելու ժամանակ։ մենակ չասես։

Հ․Գ․
Արի ընդհատենք բանավեճը, քանի որ․
Նիկոլ Փաշինյանն ինձ համար չի եղել ու չի լինի ամենայն հայոց փրկիչ
Ես ժողովրդավար չեմ, չեմ եղել և չեմ էլ լինի՝ ես արմատական միապետական եմ Ով ուզումա, ինչ ուզումա թող անի Ազգային Կողովում ․․․