User Tag List

Էջ 1 67-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Զարգացումները հետհեղափոխական Հայաստանում

  1. #1
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարգացումները հետհեղափոխական Հայաստանում

    Նախադրյալ. «Դրսի աչքերով» դիտելիս, թվում է, թե պրոցեսները հետհեղափոխական Հայաստանում ավելի դանդաղ են, քան կարելի էր սպասել, այսինքն` ավելի շուտ աչք է ծակում բարոյախոսությունը (սիմվոլներ, մաքրություն, վերաբերմունք), դրական խրախուսիչ քարոզչությունը (մանսավորապես տնտեսության բնագավառում իբր խտրականություն չկա, իրավունքները հավասար են), քրեա-տնտեսական աղմկոտ գործեր, հին իշխանությունների կադրային մնացորդներից ազատում (դպրոցներում, գյուղերում...), միջազգային թույն ելույթներ...
    Ադեկվատ ընդդիմություն ինչ-որ չի երևում, հիմնական քննադատությունները ծիծաղելի են՝ տրանսգենդերի ելույթ, արագաչափեր, ինքնաթիռի ծախսեր ու էլի ինչ-որ ողորմելի, մակերեսային բազարներ:
    ՈՒ էլ բոլորի կիզակետում կարծես մենակ վարչապետն է, որ կա (our superman):
    Մյուս կողմից, ինչ-որ անհասկանալի դեգրադացիոն խնդիրներ կան՝ աղբի կուտակումը, Մեղրիի զորամասի դեպքը, էս «տրանսգենդերի» շուրջ առաջացած ծիծաղելի հիթերիան, ինչ-որ գողական մի շաբաթով փիլոնազրկված տերտեր, բիչոկներ, կեղտոտ դրոշ ու անլվա աշխատող մաքսայինում, ու... էլ ուրիշ խնդիր չկա՞ Հայաստանում:
    Թե՞ ճգնաժամը լրատվության միջոցների մեջ է, գուցե ՀՀ-ում ադեկվատ լրագրողների լուրջ դեֆիցի՞տ կա:

    Առաջարկում եմ քննարկել, թե հետ-հեղափոխական Հայաստանում, բացի վերոհիշյալը, կոնկրետ՝
    - Ի՞նչ էական ու շոշափելի զարգացումներ կան, կամ սպասվում են
    - Սպասվում էին, բայց չկան ու վայթե չեն լինելու
    - Կան, բայց ավելի շուտ բացասական են
    - Ի՞նչ կարճաժամկետ, երկարաժամկետ խնդիրներ եք տեսնում դուք
    - ՈՒ՞ր է ընդհանրապես ադեկվատ Հայ ժողովուրդը

    Հ.Գ. Ակումբում ամենաակտիվ թեմաները «զվարճալի», «դեսից-դենից», «օրագրեր» բաժիններում են, ստեղ էլ մի բան էն չի :Ճ
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.06.2019), Varzor (15.04.2019)

  3. #2
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ակումբում ամենաակտիվ թեմաները «զվարճալի», «դեսից-դենից», «օրագրեր» բաժիններում են, ստեղ էլ մի բան էն չի :Ճ
    Ճիշտ ա ասում․ հե՜տ բերե՛ք ինտիմը․․․

  4. #3
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոպար, էս թեմադ կրկնում ա էս թեման, բայց որ աաաախխխպերս ա բացել, ասեմ․․․Էսօր ՀԺ-ում մի հատ հոդված աչքովս ընկավ, ոնց որ ես գրած լինեի․

    «Գո՛րծ արեք, գո՛րծ, հերիք ա ժողովրդին տեսարաններով կերակրեք»։ Սա այն հիմնական քարոզչական կարգախոսն է, որով նախկին իշխանություններն ու կառուցողական ընդդիմության անվան տակ ծպտված նրանց թաքուն դաշնակիցները փորձում են ազդել հասարակական գիտակցության վրա։ Իսկ առավել կրթվածներն ավելի բարդ բառեր են օգտագործում՝ «կոնցեպտ», «տեսլական», «հայեցակարգ»․․․Իբր՝ իշխանություններն այդ ամենը չունեն, ու քանի որ չգիտեն ինչ անել՝ ստիպված անում են այն, ինչը գիտեն։
    Երևի մի քնաի անգամ էլ ես ստեղ գրած կլինեմ, որ սրանք ահավոր նյարդայնացնող արտահայտություններ են, ու արվում են նրանց կողմից, ովքեր բացարձակ գաղափար չունեն, թե իրանց ասած ու սիրած համակարգերը ոնց են աշխատում։

    Ինչևէ, կետ առ կետ․

    - Ի՞նչ էական ու շոշափելի զարգացումներ կան, կամ սպասվում են

    Բյուջեի թալանը կանգնել ա։ Էս կարամ քեզ ասեմ հազար տոկոսով։ Կաշառակեր լինելն էլ դարձել ա խիստ վտանգավոր, բռնվում են մարդիկ։ Ուրիշ բան որ չլիներ էս երկրում, էս արդեն հերիք ա։ Բայց ձեռի հետ մանր մունր, մի 200.000 գյուղացիական տնտեսությունների վարկային տույժ ու տունգանքները ներացրեցին, սրան գումարած գոյւղատնտեսության սուբսիդավորման ծրագրեն են ներդրվում, որոնք ահագին տարիներ ա չէին արվել։ Առողջապահությունում ահագին բաներ։ Սենց էլի ․․․ Բայց ամենակարևորը նորմալ ընտրություններ անցկացվեցին։ Լիքը չմոներ կասեն, հա բայց ինչ, բայց էտ երևի ամենակարևորն ա։

    Սպասում եմ Երևանի հասարակական տրանսպորտի հարցի մի ձևի լուծում։

    - Սպասվում էին, բայց չկան ու վայթե չեն լինելու

    Ես լավատես եմ։

    - Կան, բայց ավելի շուտ բացասական են

    Չասեք ՆԻլոի վկա եմ, ես տենց սարսափելի բացասական զարգացում չեմ տեսնում։ Մի քիչ խառը խշտիկ, ափա թափալ, մեկ ու մեջ անհասկանալի պրոցեսները լրիվ նորմալ են։ Ես դեռ հեղափոխության հաջորդ օրն էի ստեղ գրել, որ մեզ ահագին խառնակ օրեր են սպասում, ու էտ շատ նորմալ ա։

    Պետք ա նաև հասկանալ, որ լիքը մարդ, որը հեղափոխության աջակցի պոզայա ա յանի ընդունել, իրականում կոմֆոռտ զոնայից դուրս ա եկել։ Լավագույն օրինակը ԲՀԿ-ակա չմոներն են, որոնց ներքին հիստերիան ու լարվածությունը ու ամեն անգամ <քայլողները> <գմփ գմփ հու> ձեռառնողական տոնով ասած-գրածներից զտռում ա, թե ինչքան իրանցը չի էս ամեն ինչը ու ինչքան նեղված են իրանք ու ոնց են երազում կորցրած հհկական տաք, ապահով ու կանխատեսելի քաքի բոշկի մասին։

    - Ի՞նչ կարճաժամկետ, երկարաժամկետ խնդիրներ եք տեսնում դուք

    Կարճաժամկետ․ կառավարության ռացիոնալ կառուցվածքի հաստատում, նորմալ հարկային օրենսգրքի ընդունում, որը մի 5-6 տարի առանց փոփոխությունների կաշխատի, կոռւպցիայի դեմ անդադար պայքար։

    Երկրաժամկետ․ թուրքերի մաման, ղարաբաղի հարցը, մեր դիքրը, դատական համակարգի տակից վրից բարեփոխում, որը կարող ա մի տաս-քսան տարի քաշի։

    - ՈՒ՞ր է ընդհանրապես ադեկվատ Հայ ժողովուրդը

    Ադեկվատ հայ ժողովուրդը իրա գործը մի տարի առաջ արել ա, ու հիմա մուղամով ու ըմբռնումով աշխատում ա, մի քիչ էլ համբերատար սպասում ա։ Ես մի քանի հեղափոխություն արած ժողովուրդ եմ տեսել։ Էս պահին էլ դրանցից մեկի հետ գործ եմ անում Հայ ժողորվրդի ադեկվատությունը, իրա բոլոր բզիկներով հանդերձ, աչք ա ծակում։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 15.04.2019, 19:49:

  5. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (16.04.2019), Chilly (17.04.2019), Lion (15.04.2019), Աթեիստ (15.04.2019), Բարեկամ (16.04.2019), Գաղթական (15.04.2019), Ծլնգ (16.04.2019), Ուլուանա (15.04.2019), Վիշապ (15.04.2019)

  6. #4
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ քննարկել, թե հետ-հեղափոխական Հայաստանում, բացի վերոհիշյալը, կոնկրետ՝
    - Ի՞նչ էական ու շոշափելի զարգացումներ կան, կամ սպասվում են
    Ակհնայտ է, որ բյուջեի թալանը խիստ նվազել է՝ վախենում են։ Չէի ասի, որ իսպառ վերացել է՝ ուտոպիստ չեմ
    Շատ փոքր և միջին ձեռնարկություններ իրենց ավելի վստահ ու հանգիստ են զգում։ Ու դա ոչ թե եկամուտի աճի հետ է կապված, ոմանց մոտ նույնիսկ նվազել է, այլ "խաղի" կանոնների հստակեցման և ապահովության զգացողության։
    "Ես օրենքով և մաքուր եմ աշխատում, ինձ ձեռք չեն տա, գործս չեն խլի կամ դադարեցնի ․․․" այս սենց դրական զարգացում, որը վաղուց չկար։

    - Սպասվում էին, բայց չկան ու վայթե չեն լինելու
    Սպասում էր, որ պետական բյուջեն տասնամյակներով թալանած անձինք ոչ միայն պատասխան կտան, այլև միջոցները կվերադարձվեն։ Բայց դա դեռ միայն սպասվում է, քանի որ տեմպերն ուղղակի "ծիպուկ" քայլերով են ու մի քիչ էլ կասկածելի։
    Սպասվում էր ավելի կոմպիտենտ ԱԺ, բայց ԻՀԿ այդպես չէ։

    - Ի՞նչ կարճաժամկետ, երկարաժամկետ խնդիրներ եք տեսնում դուք
    Ամենից ակտուալ խնդիրը կադրերի խնդիրն է՝ մի քանի տարի ժամանակ է պետք, որպեսզի լճացած ու կաշառակեր հաստիքները փոխարինվեն ադեկվատ ու գործունյա կադրերով։ Լուծելի խնդիր է, թեև համեմատաբար երկարաժամկետ։ Հաջորդ ինչ-որ չափով կապակցված խնդիրը, որն ԻՀԿ արագ լուծել չի լինի, բայց ճիշտ և հետևողական աշխատելու պարագայում կվերացնեն, դա պետական ապարատի աշխատողների մեղմ ասած "ծուլությունն է"։ Այն աշխատողների, որոնք թեև իրենց աշխատանքին տիրապետում էին, բայց կաշառքով էին փող վաստակում։ Քանի որ հիմա մեջը փող չկա, ավելի պասիվ են գործ անում։

    - ՈՒ՞ր է ընդհանրապես ադեկվատ Հայ ժողովուրդը
    Աշխարհով մեկ ցրված, նաև ակումբում Ամեն դեպքում Ադեկվատության ցուցանիշով հաստատ գերազանցում ենք նախորդ տարիներին։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Վիշապ (15.04.2019), Տրիբուն (15.04.2019)

  8. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոպար, էս թեմադ կրկնում ա էս թեման, ...
    Մտածում էի, որ կրկնում է, բայց ասի նոր թեմա բացեմ, համ ավելի քիչ էմոցիոնալ վերնագրով, համ էլ մի քիչ պրովոկացիոն, որ ցրվենք զվարճալի թեմաներից, մի քիչ հանգստանանք :Ճ
    Վերջերս OSAC-ի (Overseas Security Advisory Council - խորհրդատվական կառույց է, օտար երկրներ այցելող ամերկացիքին նախազգուշացնելու տվյալ երկրի անվտանգության, ապահովության ու այլ վիճակների մասին) թարմ՝ 2019 թվի զեկույցը աչքովս ընկավ, ոնց որ 2018-ի զեկույցից զգալի տարբերություններ կային, բայց ուշադրություն դարձրեք, թե ինչ ճշգրիտ են նկարագրում ՀՀ տրանսպորտի, ճանապարհների, բժշկության ու ոստիկանության վիճակը :Ճ Մանրամասներին հետո կանրադառնամ:
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (13.05.2019), Varzor (17.04.2019)

  10. #6
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս OSAC-ի (Overseas Security Advisory Council - խորհրդատվական կառույց է, օտար երկրներ այցելող ամերկացիքին նախազգուշացնելու տվյալ երկրի անվտանգության, ապահովության ու այլ վիճակների մասին) թարմ՝ 2019 թվի զեկույցը աչքովս ընկավ...
    marshrutka a.k.a marshutka, marshutni

    Լավ ինֆորմացիա էր: Հատկանշական էր, որ չէին կարողացել գնահատել տեռորիզմի վտանգը վիճակագրական տվյալների բացակայոթւյան պատճառով, բայց ընդհանուր Եվրոպայի "կիսագառլախ" վիճակը մեր վրա էլ է ստվեր գցել

    ԻՀԿ նման զեկույցներն ավելի ռացիոնալ ու անկողմնակալ են և արժանի են առնվազն "ի գիտույթուն, ի խորհում և ի գործողություն" ընդունվելու:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. #7
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  12. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամվել Բաբայանը մեղսակից է Արթուր Մկրտչյանի, Վանքեցի Յուրայի և Նորայր Դանիելյանի սպանություններին. Վիտալի Բալասանյան

    Իմ արև, էս հների մեջ, հերոս-չհերոս, քաղաքական գործիչ, ռեկտոր, գեներալ ․․․ սաղ, սաղ ․․ մեջնրը մի հոգի չկա, որ փչացած չլինի։ Կապ չունի ով ա ճիշտ ասում ով սխալ, էտ սաղ երկրորդական զրուցներ են։ Դրա համար էլ նախկին այլանդակվածներից ոչ մեկը պիտի չմնա ոչ քաղաքական դաշտում, ոչ բանակում։ Հիմիկվա կառավարությունը ինչ բթամիտ սխալ էլ անի, սրանց հետ համեմատվելու եզր չկա։ Հայաստանում լիքը նոր պոտենցիալ կա, որը առանց էս դուրս գրված բիձեքի յանի «փորձի» ու հերոսության կարա նորմալ երկիր ու բանակ կառուցի։ Ես էսօրվա Պաշպանության նախարար Տոնոյանին, որը Արցախյան պատերազմի հերոս չի ու վայթեմ չի էլ մասնակցել, հազար անգամ ավելի շատ եմ վստահում, քան էն ժամանակվա սաղ գեներալներին միասին վերցրած։

    ԼՏՊ-ից ու իրա շրջապատից սկսած, էն փնթի Վազգեն Մանուկյանով շարունակած, սաղ հհկ-դաշնակները պիտի անվերադարձ դուրս գրվեն մեր կյանքից։ Էս այլանդակները ոնց ֆռան, ինչքան հայրենիքից խոսան, մեկա իտոգում իրանց հետանցիքց էն կողմ ոչ մի բան չեն գնատահում։
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.05.2019, 12:53:

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (17.05.2019), Varzor (17.05.2019), Աթեիստ (17.05.2019), Արշակ (19.05.2019), Ներսես_AM (17.05.2019), Շինարար (17.05.2019), Վիշապ (17.05.2019)

  14. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղափոխության առաջորդների այլասերումը, ցավոք, գրեթե օրինաչափ երևույթ է և միայն շատ քիչ մարդկանց կարելի է մատնանշել, որոնք դիմացել են դրան, օրինակ - Ջորջ Վաշինգտոնին: Սա ռուսերեն է, բայց կարդացեք, չեք փոշմանի...

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Սենց բաներ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (17.05.2019)

  16. #10
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղափոխությունը պլանավորում է ինտելիգենցիան, իրականացնում է ժողովուրդը, իշխանության են գալիս սրիկաները...

    Էս կոնտեքսում ինչ-որ բան խախտվելա ?
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախր ցավն էնա, ի սկզբանե սրիկա չեն լինում, է, հետո են այլասերվում՝ համակարգն է այլասերում: Պետք է հակաայլասերիչ համակարգ դնել ի տո, դեռ հարցա, շատերին կօգնի, թե՞ չէ: Դավիթ Սանասարյանի 3 միլիոնանոց կոստյումը վկա՝ հարցա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. #12
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ցավն էնա, ի սկզբանե սրիկա չեն լինում, է, հետո են այլասերվում՝ համակարգն է այլասերում: Պետք է հակաայլասերիչ համակարգ դնել ի տո, դեռ հարցա, շատերին կօգնի, թե՞ չէ: Դավիթ Սանասարյանի 3 միլիոնանոց կոստյումը վկա՝ հարցա...
    Տնաշեն, որտեղից էլ կոստյումների գները տենց գիտես
    Ապեր, Դավիթ սանասարյանն իրավունքի ունի 13 մլն-անոց կոստյում հագնի, եթե դա որևէ մեկի հաշվի չի արել: Արի, ինչպես միշտ, փաստերով խոսենք
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #13
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրավաբանորեն իրավունք ունի, բայց բարոյական մակարդակում՝ ոչ: Ինքն ու իր թիմը իշխանության եկան բարոյական աջակցության ֆոնին ու դա չի կարելի հաշվի չառնել, ահա թե որն է հարցը: Իրեն ճանաչող ընկերներ ունեմ, մինչև հեղափոխությունը "վարձով ապրող, փող ճարեմ, ամսական կոմունալներս ու վարկերս փակեմ" վիճակն էր մոտը - դրանից հետո՝ նման շքեղություննե՞ր...: Այլասերման, դեգրադացման սկիզբն է:

    Կոստյումի գինը գիտեմ հեն իր մամուլի ասուլիսից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (18.05.2019)

  21. #14
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Լիոն գիտակցաբար ե՞ս կեղծ լուր տարածում։


    «Այսօր՝ մայիսի 3-ին, Ազատության հետ զրույցում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, պատասխանելով հարցին, թե ի վերջո ինչ արժե իր կոստյումը, նշեց, որ այն գնել է 130-140 հազար դրամով:ՊՎԾ պետը ասաց, որ լուսանկարում պատկերված կոստյումը եզակի կոստյում է, որը դրսից է պատվիրել. «Նրանց ներկայացրած բրենդի կոստյում ես չունեմ: Ես պատրաստ եմ նվիրել այդ կոստյումը, եթե այն կա»:Տուն նվեր ստանալու մասին տեղեկությունների վերաբերյալ էլ Սանասարյանը հայտարարեց, որ նման բան չկա ու ինքը շարունակում է վարձով ապրել:Ավելի վաղ մամուլի ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հայտարարել էր, որ փորձաքննության համաձայն, նշյալ կոստյումն արժե 3 միլիոն դրամ:»
    Աղբյուր



    Մենակ չասես, թե սա քո համար հիմք ա տենց պնդում անելու համար

    «նշենք, որ ցուցադրված լուսանկարում Դավիթ Սանասարյանը փորձագետների պնդմամբ կրում է Stefano Ricci իտալական թանկարժեք բրենդի կոստյում, որի արժողությունը մոտ 3 միլիոն դրամ է, իսկ փողկապի արժեքը գնահատվում է մոտ 150-200 հազար ՀՀ դրամ։ Այս տեղեկությունը Դավիթ Սանասարյանը չհերքեց, ինչից կարող ենք ենթադրել, որ այն հիմնավոր է։»
    Աղբյուր
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (18.05.2019), Տրիբուն (18.05.2019)

  23. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, եղբայր, ոչ մի չարամտություն: Հիմքս հետևյալն է:

    Նախ ունեմ Դավթին մոտիկից ճանաչող մի քանի ընկերներ, ինքս իրեն ծանոթ չեմ, որոնք բոլորն էլ, այսինքն՝ իրարից անկախ, պնդում են, որ նա գոռոզացել էր և աչքի էր ընկնում ցոփ ու շվայտ վարքագծով: Երկրորդ՝ նույն կոստյումի պահը, հիշո՞ւմ եք, ինքն այդ ասուլիսում, այո, մերժեց թանկ կոստյումի պահը, բայց վերջում ի՞նչ ասաց - ես նման ե՞մ կեղծ ապրանքանիշով շոր հագնողի: Երկրորդ պահով՝ եթե հակառակը ապացուցեք, պատրաստակամորեն կհամաձայնեմ ձեզ հետ, քանի որ ինքս մանրամասն չեմ ուսումնասիրել այդ կոստյումի պահերը, այլ ըստ էության հավատացել եմ դրան այդ թվում նաև ընկերներիս կարծիքների ազդեցության տակ:
    Վերջին խմբագրող՝ Lion: 18.05.2019, 14:55:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 67-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •