Ոնց հասկանում եմ հղումը բուն Սահմանադրության փոփոխության մասին չի, այլ ՀՀ Սահմանադրական օրենքներում փոփոխություն կատարելու մասին է, որը նպաստելու է սահմանադրական փոփոխությունների անցկացմանը։
Այսինքն, սա դեռ նախապատրաստական փուլն է։ Նախապատրաստվում են նրան, որ կարողանան հետո սահմանադրության 168, 169, 204 և 206 հոդվածները փոխել։«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համենայն դեպս "Հիմնավորում"-ի տեքստից դա հասկացա։ Չնայած, որ հիմնավորումն այլ վեկտորով էր տրված․
Այսինք, ոնց հասկանում եմ ամբողջն արվում է հանրաքվեների գործընթացն ավելի "անկախ" (կամ էլ առանց չակերտների) դարձնելու համար։«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՕ-9-Ն, «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՕ-42-Ն ԵՎ «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀՕ-155-Ն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ու ստացվում է, որ մի հատ հանրաքվե պիտի անենք հանրաքվեների համար, հետո էլ արդեն ըստ անհրաժեշտության։
Բայց արժե՞ ընդամենը 4 հոդվածի մասերի համար այդքան պետական ու ժողովրդական ռեսուրս վատնել։
Սահմանադրությունում էլ ուրիշ բան չկա՞ փոփոխման/բարելավման ենթակա։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Վիշապ (21.02.2020)
Varzor (23.02.2020)
Varzor (23.02.2020)
Բայց որ խորանում ես, լիքը բան կարելի էր էս հանրաքվեով փոփոխել, ոչ մեկ ձեռքները չէր բռնել, ու էս մի քանի չմո կետի վրա ֆոկուս լինելը մի քիչ պրիմիտիվ է, ընդամենը թայֆայի ինչ-որ անդամների փոփոխությանը միտված, որոնց ապագա փոխարինող կադրերը թե ինչ պիտի անեն, Ալլա բիլիր։
Զռռում է, որ իրավաբանների լուրջ դեֆիցիտ ա Հայաստանում, կան լիքը ճոռո խոսող իրենց իրավաբան հորջորջողներ։
Si vis pacem, para bellum
Varzor (23.02.2020)
Էտ էլ կլինի
Նոր Սահմանադրության հանրաքվեն կարող է տեղի ունենալ ԱԺ հաջորդ ընտրությունների հետ միաժամանակ
Բայց հիմա պետք ա վռազ էս ՍԴ կազմին սիկտիր անել, որ կարանքն նոր ՍԴ գրենք նամուսով։ Թե չէ մեր իրավաբանները հեսա մեզ կհամոզեն, որ հանրքավեն հակասահմանադրական ա ու հակաժողովրդավարական ու վաբշե եթե ուզում ես սահմանադրություն փոխես, պիտի մի հատ ՍԴ-ից հարցնես ինքը կողմ ա, որ իրան փոխես, թե՞ չէ։ Կարճ ասած, քիչ ա մնում ՍԴ նախագահին Քրիստոս հռչակեն, խրամատ պահող հերոսն արդեն քչություն ա անում։
Որոշ իրավաբաններ էլ ասում են, եթե վարորդ ես, դեմ ես տուգանքներին ու բալայինին, ուրեմն ՈՉ ասա հանրաքվեին
Ասածս ինչ ա, իրավաբանների դեֆիցիտ չի, մի բան էլ պրոֆիցիտ ա, քանի որ ամեն տեղից հելնողը իրավաբան ա։
2 օր առաջ Ջհանգիրյանի հետ հարցազրույց էր, էս Սահմանադրության մի հատ աբսուրդի մասին էր խոսում: Վերջն ա.
Ստեղ մի հատ աբսուրդ իրավիճակ ա, որտև ցանկացած միտք, որը կտարբերվի ներկա Սահմանադրություն, արդեն իսկ չի համապատասխանում գործող Սահմանադրությունը: Եթե ասենք գրած ա, որ «Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են հինգ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի» էս դարձնեն «Բարձրագույն դատական խորհրդի անդամներն ընտրվում են չորս տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի», արդեն հակասում ա: Ու Սահմանադրական դատարանը պարտավոր բացասական որոշում կայացվի:Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները
Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
...
2) մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը.
Ու սենց ցանկացած հարց:
Կարող էր այլ ձևակերպում լիներ, որի դեպքում նորմալ կլիներ՝ ասենք որ որոշեին Սահմանադրության անփոխարինելի կետերին համապատասխանությանը, կամ Սահմանադրության ոգուն ու տրամաբանության համապատասխանությանը:
Իսկ սենց իրավաբական կազուս ա:
Ես կուզեի, որ փաթեթով սենց ախմախ կետերն էլ հիմա դրվեին հանրաքվեի, որ հաջորդ անգամ էլի ճգնաժամային կազուս չլինի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Որպես սկիզբ ֆիքսեմ. բոյկոտի կոչ անող արտախորհդրանական դաշնակցությունը (ՀՅԴ) ու խորհրդարանական լուսավորը (ԼՀԿ), արդեն հայտնել են, որ ՈՉ-ի շտաբին օժանդակելու են իրենց հանձնաժողովականներով: Չգիտեմ ՀՀԿ-ն ինչ կհայտարարի, բայց մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ իրանց հանձնաժողովականներում էլ են էդտեղ լինելու: Մի թեթև կարող ա ԲՀԿ-ն խաղեր տա:
Սրանք բոլորը նույն թիմից են: Ու իրավաբանների կողմից գրանցումը ընդամենը մարտավարություն ա:
Գովազդի հնարավորությունից օգտվելն ու հետո բողոքարկելու փորձն էլ, կարծում եմ, որ դեռ կտեսնենք: Ու էս ամիսուկեսին կհամոզվենք, որ սրանք բոլորը կոնկրետ հանցավոր խմբակի դուդուկի տակ են պարում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պետրոսի հետ Նիկոլի հարցազրույցը լավն էր:
Սաղ մանրամասն բացատրեց:
Մենակ ջութակի նամյոկից հանկարծակիի եկա ))
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տրամաբանության մեջ միանգամից չտեղավորվեց..
Էն էլ պարզվեց՝ մի 10 տարեկան ռեպլիկի վրա էր հղումը )))
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Տրիբուն (22.02.2020)
Ջութակը էդ ժամանակ լավ մեմ էր դառել, Նեմեցի վերջին դեպքերից հետո էլի վերակենդանցավ ))
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Գաղթական (22.02.2020)
Ոնց որ ավելի վատա` էդքան ռեսուրս էս մի կետի համար?
Ստեղ նաև պոտենցյալ վտանգ կա: Կարող է ձևավորվել մի ՍԴ, որն արդեն հալած յուղի պես դաբրո կտա հետագայում ներկայացվող փոփոխություններին, որոնց մասին, ի դեպ դեռ չգիտենք:
ԻՀԿ, սահմանադրական փոփոխությունների թիմը պիտի որ արդեն վաղուց ձևավորված լիներ ու քրտնաջան աշխատեր, արդյունքները բացելով քննարկման համար: Ու հիմա հաստատ ավելի շատ բա կարող էինք մարսած լինել ու փոփոխել, քան թե էդ մի քնձռոտ 213 հոդվածը:
Իսկ եթե մի փոքր էլ իմ ոճի մեջ ասեմ, ապա պիտի չեղյալ հայտարարվեն 2005թ. և հաջորդիվ կատարված բոլոր փոփոխությունները` բոլորը կեղծված արդյունքներ են (եթե էդ գործը քննվի մեկը ես հաստատ չեմ խորշի իմ ունեցած տեղեկատվությունը տրամադրել), հետ պիտի վերադառնան մինչև 2005թ. գործող սահմանադրությանը: Նոր դրանից հետո արդեն փոփոխությունների փաթեթ, հանրաքվեներ և այլն:
Իսկ հիմա ինչ? Կեղծիքներով ընդունված ոչ լեգիտիմ սահմանադրությունը լեգիտիմացնում ենք փոփոխություններ կատարելով???
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Lion (23.02.2020)
Մարդը չի ալարել գրել ա, մի հատ էլ կարդա
https://www.akumb.am/showthread.php/...=1#post2599662
Ցանկացած այլ փոփոխության դաբորն պիտի տա ՍԴ–ն, դրա համար առաջին քայլով լուծվում ա ՍԴ–ի հարցը, որից հետո արդեն մնացածը։ Դժվար բան չի ոնց որ, բայց ամեն երկու օրը մեկ էս հարցը նորից մեջտեղ ա գալիս։
Էդ իմ գրածի հետ ինչ կապ ուներ, որ խելոք խորհուրդներ ես տալիս?
Մարդը չի ալարել հղումները դրելա` նորից կարդա:
Ստեղ որտեղ ես տեսնում այն կետը, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկներն այլևս ՍԴ չեն ներկայացվելու? Որտեղ?
Ոնց որ թե խոսքը մենակ ՍԴ-ն ցրելու և նորը հավաքելու մասին է
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ