@Chuk ջան,

Իմ պարագայում չմասնակցելն ու "ոչ" ասելը բացարձակ անհամարժեք են:

Եթե մասնակցեմ ու "ոչ" ասեմ, ապա կնշանակի, որ կողմ եմ ավազակապետությանը և դրա կողմից սստեղծված ՍԴ-ին, իսկ չմասնակցելը` դեմ եմ այս մեթոդով երկիրը կարգի բերելուն:

Որովհետև քո ասած երրորդ ճանապարհը կա, բայց ներկա իշխանություններն այն չեն ընտրել: Դա նույնպես տեխնոլոգիա է:

Այո, եթե պիտի ՍԴ հետ կապված հանրաքվեն տապալվի ու ճգնաժամը խորանա, ապա ընտրված տեխնոլոգիայի անարդյունավետությունն ավելի ակնհայտ կլինի: Ու եթե իմ չմասնակցությամբ նպաստեմ, ապա միայն դրան: Իսկ եթե հանրաքվեն հաջողի, ապա իմ չմասնակցելը որևէ ներդրում չի ունենա:

Քո բերած օրինակներով.
Ինձ անհրաժեշտ է վիրահատել, որ չմեռնեմ, բայց բժիշկները որոշել են դեղորայքային բուժում փորձել:
Որպեսզի երեխան տգետ չմեծանա, պիտի ուսում ստանա, բայց դրա համար սովորական դպրոց գնալը պարտադիր չէ: