Շինարար-ի խոսքերից
Ինձ թվում ա Նիկոլի անհաջող կադրերի անհաջողությունը ավելի շուտ անվստահելիությունն ա, քան թե անփորձությունը: Ասենք, Ալենի գործը ինչ մի փորձ ա պահանջում, բայց ամեն անգամ, երբ Հրապարակ կոչված անինքնասիրությունը իր աղբյուրներին հղում ա կատարում, ինձ չի լքում էն, կուզեի չարդարացված, համոզմունքը, թե ով ա էդ աղբյուրները: Ալենը, իմ տպավորությամբ, մարմնավորումն ա էն բացասական բոլոր հատկանիշների, որ վատ քաղաքական գործիչը կունենա` լեզվին տալ ու սղցնել, ու որքան անթաքույց հպարտ ու ինքնագոհ ա թվում լեզվին տալու իր էդ կարողությամբ: Կներեք կարծրատիպային մտածողությանս համար, բայց ի սկզբանե Վանեցյանի արտաքինից թափում էր երիտհանրապետականությունը` պոտենցիալ ճարպակալող կաշի ու դեբիլ արած աչքեր: Ալենի երաշխավորած կադրն էր չէ վայթե: Ու մամուլը գրում էր ի սկզբանե իր կոռումպացված լինելու մասին: Ինձ մոտ տարակուսանք ա առաջացնում, որ Նիկոլը էդքան տեղ էր տալիս: Նիկոլի աղջիկն էր չէ էս վերջերս գրել, որ ընտանիքներով արդեն քփություն էին անում բան: Մարությանի ու Թորոսյանի պահով խոսք չունեմ, ամենահաջող կադրերն են, բայց ընդհանուր յալանթրախիություն կա ամենուր: Եթե որևէ ոլորտի առումով բախտներս բերում ա, որ լավ կադր ա ղեկին, առաջընթացը տեսանելի ա, եթե չէ ում ****ը ում **ը: Իմ կարծիքով Նիկոլը ինքը կառավարիչ չի, կազմակերպիչ չի: Էլի լավ ա` առաջ էդ լավ կադրերին չէին թողնի նորմալ աշխատեն: Արսեն Թորոսյանի պես մեկը լիներ Նիկոլի տեղում: Ամեն դեպքում անիմաստ քննադատելու իմաստը ես չեմ տեսնում, ունենք ընտրված իշխանություն, մարդը էս դեպքում ինչքան կարում անում ա: Նույնիսկ վտանգավոր ա մեկ-մեկ ինձ թվում քննադատելը, որ մարդու ձենը չխառնվի հանրապետականների վայնասունին: Ֆեյսբուքում ի հավելումն Սերգեյ Դանիելյանի սկսել եմ Լիզա Ճաղարյանին հետևել: Շատ կշռադատված կերպով ստատուսներով տեղեկացված ա պահում:
Ալենն ա թե Ալենը չի, բայց Նիկոլի շուրջը լիքը առնետներ կան: Մյուս կողմից երևի ճիշտը աստիճանաբար ըստ թերացումների ժամանակի ընթացքում զտելն ա: Հո չի կարող միանգամից բոլոր խորթ տարրերին Սիբիր քշի: Իրոք կդառնա երեսունյոթ թիվը: Ուղղակի տխուր ա գիտակցել, թե հեղափոխությունից հետո ինչքան կեղտ կարողացել ա մնալ վերևներում կամ նույնիսկ ավելի վեր բարձրանալ, մի կողմից խոսալ հեղափոխության անունից, մյուս կողմից տակից խաղեր տալ:
Էջանիշներ