Յաա, ես լուրջ պատասխանատվություն ա առաջացնում, բա փոխհատուցում չկա՞ :Ճ
Լավ, քանի սենց դեպրեսիվ վիճակ ա, մի քիչ դեմագոգիայով տաքացնեմ ձեզ
Ինձ թվում է Հայաստանի քաղաքականության մեջ առանձնապես լուրջ բան չի կատարվում։ Մենք ոնց խնդալու ժողովուրդ կայինք, խոշոր հաշվով նույն էլ մնացել ենք՝ թե ակտիվ քաղաքականության մեջ, թե կուլիսներում, թե թամաշաներում։
Ուղղակի առաջ լացելունը մի քիչ ավելի շատ էր, քան խնդալունը, հիմա ոնց որ խնդալունը ավելի շատ ա, քան լացելունը, այսինքն էդքան վատ չի :Ճ
Ինչ վերաբերում է լրատվությանը, ապա էն ժամանակներից, ինչ հանրապետականները զրկվեցին իշխանությունից, ու Ռոբը ձերբակալվեց, էդ ապուշների միակ պաշտպանությունը մնաց մուտիլովկան, ու հիմա սաղ ռեսուրսները ծախսում են զանգվածային մուտիլովկայի վրա։
Առաջվա իշխանամետ լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրները իշխանափոխությունից հետո մնացել են նույնը, դրա համար, եթե առաջ դինջ-դրական քողի տակ էր ամեն ինչ ներկայացվում, հիմա ամեն ինչ ներկայացվում է ագրեսիվ մարազմով։
Մոտավորապես, պատկերացրեք՝ ասենք փողոցում մի հիսուն պոռնիկ են կանգնած, ու մեկ էլ մի լիմուզին ա գալիս, լուսամուտը իջնում է, ու կալոդով փողեր են ցույց տալիս, ի՞նչ կլինի․ Պոռնիկները հանգիստ ստրիպտիզ ցույց տալու տեղը կսկեն հիսթերիկ կապիկություններ անել։
Այ էդ վիճակն է հիմա ՀՀ ինֆորմացիոն դաշտում, ֆայլաբազարային «լրագրողները» վխտում են ամենուրեք։
Ու ինձ թվում է, որ սա աշխատում է։ Այսինքն մասսայի ուշադրությունը լավ էլ շեղվում է ակտուալ թեմաներից ու թախտաբիթիների մեծ մասը մնում են ստվերում, բորշությունն էլ շարունակվում է։
Ասենք էս լրագրողի ապուշության մակարդակը նայեք, ինձ թվում է, ինքը ջոկում ա, որ տխմարություն ա դուրս տալիս, բայց դե «գործ» ա, պիտի անի․
Իսկ ամենամեծ պրոբլեմն էն ա, որ ԱԱԾն, ոստիկանությունը, դատարանները մեծամասամբ նույն կերպարներն են, իրենց կասկածելի արժեհամակարգով։ ՈՒ ՀՀ-ում խոշոր հաշվով նույն տուֆտա համակարգն է՝ իր դեֆեկտներով ու ծակերով հանդերձ։
Նիկոլ Փաշինյանը սրանց մեծ մասի համար փոխարինողներ չունի, ու էս բորշությունը դեռ երկար կարող է շարունակվել ու տհաճ սյուրպրիզներ էլ կարող են լինել պատկան մարմիններում լիքը խիյարների առկայության ու գաղափարների բացակայության պատճառով։
Փաշինյանին խոշոր հաշվով մնացել է դաստիարակչական քարոզչությունը ու ոնց կարողանում, անում է, չեմ կարծում, որ թերանում է էդ հարցում։ Մի քիչ այս կերպ, կամ այն կերպ, վայթե մեծ բան չէր փոխի մեր ժողովդրի մտածելակերպի մեջ։
Ինքը մենակով շատ բան չի կարող անել, եթե նույնիսկ համաշխարհային իրավագիտությունն ու տնտեսագիտությունը սերտի մի երկու ամսվա մեջ, այսինքն կողքինները պիտի օժանդակեն, բայց կողքերը նենց լուրջ բան չեմ տեսնում, ոնց որ։
Մյուս խոշոր պրոբլեմն այն է, որ ՀՀ-ում փողերի հոսքի մեծ վերահսկողություն չկա, քանի որ կանխիկ փողն է ամենաշատ ֆռֆռացողը, որով էլ դժվարանում է ամենատարբեր պատվերներն ու կեղծիքները բացահայտելը ու երկիրը կեղտից մաքրելը։
Ֆինանսների նախարարությունում էլ ոնց որ նույն կղերապահպանողական արժեհամակարգ ունեցող կադրերն են, arca.am կայքի չմո վիճակից երևի կարելի է պատկերացնել ՀՀ-ի ֆինանսական կառավարման մակարդակի մասին։
Իհարկե դրական շարժ էլ կա պայմանավորված դրսի օրինակներն ու փորձը ներմուծելով, բայց ինձ դանդաղ ա թվում։
Հ․Գ․ Ես մաքսիմալիստ եմ, էդ էլ հաշվի առեք ։Ճ
Էջանիշներ