Համաձայն եմ Գաղթականի հետ՝ լավ ա լինելուԻրավիճակի մասին Վիշապի գնահատականի հետ էլ եմ համաձայն, մենակ թե սա հայերի որպես տեսակ կամ գենետիկորեն վատը լինելու հետ կապ չունի։ ՈՒղղակի էն խորը ցեխի մեջ որ խրվել էինք, չէինք կարող միանգամից վեր կենալ, շորերը թափ տալ ու դառնալ մաքուր ու պուպուշ եվրոպացի։ Ինձ թվում ա հեղափոխությունից հետո դզվելը մարդիկ շատ ավելի հեշտ ու պարզ են պատկերացնում, քան իրականում կա, դրա համար էլ հիասթափություն ա լինում։ Էլի եմ ասել․ իրականում հեղափոխությունը շատ ավելի հաջող ստացվեց, առողջացումը շատ ավելի արագ տեմպերով ա ընթանում, քան կարելի էր սպասել՝ պատկերացնելով իրավիճակի բարդությունը։ Չգիտեմ էլի կան, թե չէ, բայց ես ավելի արդյունավետ հեղափոխություն չեմ տեսել, որ եղած լինի։
Գաղթականը լավ ա ասում․ սենց որ գնա, մի 10-15 տարուց եվրոպական միջին երկրի մակարդակի ենք լինելու։ Մեկ–երկու սերունդ հետո էլ գուցե աշխարհի ամենապուպուշ երկրներից մեկը լինենքՃիշտ ա մենք արդեն ծեր տատիկ–պապիկ կլինենք, բայց եթե ավելի հեռվից նայես պետությունների տրանսֆորմացիաներին․ էդ հրաշալի արդյունք ա
![]()
Էջանիշներ