Վիտալի Բալասանյանին ցավոք աստիճանաբար Գագիկ Արծրունուն եմ նմանեցնում...
Վասպուրականում իշխող Գագիկ Արծրունին (903-908, 908-944՝ արքա), ինչպես թերևս նաև իր եղբայր Գուրգենը, ոչ մի կերպ չէին կարողանում ներել ավելի հաջողակ գտնված Բագրատունիների արքայական տիտղոս կրելը: Արդյունքում, թեև խոսքը գնում էր սեփական քեռու մասին, սական, ինչպես Աշոտ Արծրունին էր վարվել դեռևս 895 թ-ին, այս անգամ արդեն Գագիկ Արծրունին կապ հաստատեց Յուսուֆ իբն Աբու-Սաջի հետ և նրանից արքայական թագ խնդրեց: Այպիսով Գագիկ Արծրունին, ըստ էության զոհ գնալով ճղճիմ փառասիրությանը և ընտանեկան հին վիրավորանքներին, փաստորեն միայն հաջող մի գործիք էր հանդիսացել Սաջյանների էմիրի համար և այդ հանգամանքն այժմ արդեն լիովին պարզ դարձավ:
Էջանիշներ