Ապեր չէ, զահլա չկա: Բայց մի քննարկի մի բան, որից բան չես հասկանում, կամ շատ մակերեսային գաղափար ունես: Էս անտերը մենակ երկար բարակ անիմաստ տարածք լցնելով չի էլի: Որ արտաբյուջե, կանխատեսում, գանձապետարան բառերը լիքը շարում ես իրար կողք, դրանից գրառումը միտք չի դառնում, դառնում ա շիլա, ու բավականին անգրագետ շիլա:
P.S. Էրկու անգամ պատահական շնորհակալություն եմ դրել վերջին երկու գրառումներիդ տակ:)) ներող
Զահլա ունեցողների համար
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ
P.S.
Շնորհակալություն դնողը կարող է այն հեռացնել։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Վարզոր, էս Բյուջեի օրենքը դրել ես, որ ի՞նչ անես, ինչպես կասեր դասականը։ Քո կարծիքով ես իրա տեղը չգիտե՞մ։ Ուզում ես ցույց տաս, որ մեքենայի մաքսատուրքը, կամ ԱԱՀ-ն, կամ որևէ այլ հարկատեսակ, անկախ նրանից 100%-կանխատեսվել ա, թե չէ, գնում ա ինչ-որ «արտաբյուջե», Աստված գիտի թե ինչ ես հասկանում արտաբյուջե ասելով, չնայած ինքը շատ կոնկրետ իմաստ ունի, ու հաստատ էն չի, ինչ դու ես գրել։
Մի անգամ ևս կրկնում եմ, սխալ ես սաղ գրել ու լիքը անիմաստ բաներ ես գրել, քանի տարվա Բյուջեի մասին օրենքը ուզում ես մեջբեր։ Ոչ մի կերպ դա ցույց չի տալու քո իրավացիությունը, քանի որ տենց բան ուղղակի չկա, գոյություն չունի։
Ցավալի ա, որ դու Բյուջեի մասին օրենքի տեղը գիտես, բայց փատորեն բացարձակ չես հասկանում դրա իմաստը։ Մի շարունակի, սիրուն չի։
Վայթե ուզածդ հղումը սա ա, իսկ ավելի կոնկրետ՝ դրա 1.2.16 հոդվածը։
Աչքիս քո ուզածը մանանեխի սերմ կարդալն ադե թող գրենք-խոսանք-ուրախանանք, էլի․․․ էն անշառ @Lion-ի յախից էլ կախվանք, հիմա մարդը չի էլ գրում, էլի մնացել ենք
մանանեխի սերմիհրեղեն հոգու դիետայի վրա( @Sambitbaba - նօ օֆֆենս
)
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 24.07.2019, 17:30:
Տրիբուն (24.07.2019)
Դժվար ա հասկանալ, թե իրա ուզածը որն ա։ Բայց մարդը կպած ուզում ա ապացուցի, որ եթե ասենք մեքենաների մաքսատուրքի կամ ԱԱՀ մասով մուտքերը գերակատարվել են, այսինքն տարեկան օրենքով հաստատված բյուջեից ավել ա հավաքվել, էտ գումարները ինչ-որ արտաբյուջետային գումարներ են, ու ․․․ արդեն դժվար ա ասել, ինչ ․․․Ասում ես, ախպեեեեր, չկա տենց բան, չի կարա տենց բան լինի, դաժե Բուռկինա Ֆասոյում տենց բան չկա։ Արտաբյուջետային գումարը ու ֆոնդը լրիվ ուրիշ բան ա, բյուջեի մուտքերի գերակատարումը լրիվ ուրիշ բան ա ․․և այլն և այլն ․․․
Հիմա ուզում ես քամակով ատոմային բոմբ քցի, չէ, մարդը իրա ավանակն ա զոռ տալիս։ Հետո աում են Տրիբուն մի ջղայնացի։![]()
Ապեր, ես մեծամիտ բաներ չեմ գրում, դու ես քեզ գիտնականի տեղ դրած լեկցիա կարդում: Էս դու ես գրել…
Առավոտից ասում եմ սենց բան չի կարա լինի, ոչ մի պարագայում, ինչքան ուզում ես օրենք մեջ բեր, դու դրած գլուխ ես արդուկում: Ո՞վ ա մեղավոր:
Ու իրոք, էս վերջերս Ակումբում դիլատանտությունն ու տուֆտայաբանության փառատոն ա: Տհաճ ա ահավոր:
Քո գործն ա, կարաս նույն տոնով շարունակես: Համոզված եմ, ահագին մարդ տպավորված ա…
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Անցնենք բուն թեմային
2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ
Զուտ մենակ փաստաթղթում առկա թվերը հետաքրքիր տեղեկատվություն են տալիս:
Մասնավորաօես նախորդ տարվա համեմատ եկամուտների մասով բավականին լուրջ աճ կա` 14%-ից ավելի, մոտ $400 մլն
Ծախսերը նույնպես աճել են` մոտ 12%, մոտ $380 մլն:
Նաև, թեկուզ ոչ շատ, բայց նվազել է պակասուրդը (դեֆիցիտը):
Ավելացել են նաև համայնքների բյուջեները:
Հաշվի առնելով, որ փաստացի նոր կառավարությունը անցած տարի ընդամենը մի քանի ամիս է գործել , ուզում եմ հասկանալ, բյուջեի նախագիծը կամ նախահաշիվը (ճիշտը չգիտեմ պաշտոնապես ոնց է ձևակերպվում) որ կառավարությունն է կատարել? Գործող, թե նախորդ?
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ