User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Զարգացումները հետհեղափոխական Հայաստանում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա պետք ա հետևել Հայկօ-ի օրինակին ու կտրվել հայկական լրահոսից, գոնե մի որոշ ժամանակով։ Չնայած ընդհանուր առմամբ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, բայց ահավոր քանակության տեղեկատվական զիբիլ ա ֆռում, ու մեր անորակ քաղաքական դաշտն էլ ոնց որ ընկած լինի մոր փորը, զիբիլի վրա զիբիլ են ավելացնում։ Իշխանությունների մոտ ինչ-որ haphazard վիճակ ա, ընդդիմությունը անօգուտ աղմուկից բացի ոչինչի ընդունակ չի։ Ու փոխանակ ընդդիմությունը բարձրանար իշխանության մակարդակին, աչքիս իշխանությունն ա վիզ դրած իջնում ընդդիմության մակարդակին։ Էն որ մեկ-մեկ սաղ ասում են պայքարենք ատելության խոսքի դեմ, կամ ֆեյք նյուզերի դեմ, իմ արև մուտիտ են անում։ Ինձ թվում ա մեր քաղաքական դաշտին լրիվ դզում ա էս վիճակը, քանի որ իրանք մենակ էտ են կարում անեն․ սրիկաները բարոյականության դասեր տան, գարշահոտ բերաններն էլ ատելության խոսքից բողոքեն։

    Ես օրինակ հավեսով կսահմանափկվեի Ակումբում Արշակի ու Վիշապի գրածներով։ Երկուսն էլ ահագին օբյեկտիվ ընկալում ունեն իրավիճակի ու շատ գրեթե միշտ հասկանալի կարծիք են գրում։

    Հ․Գ․ Կներեք սենց մի քիչ դեպրեսոտ անկապ գրառման համար, երևի ընդհանուր տրամադրությունս ա տենց։
    Յաա, ես լուրջ պատասխանատվություն ա առաջացնում, բա փոխհատուցում չկա՞ :Ճ
    Լավ, քանի սենց դեպրեսիվ վիճակ ա, մի քիչ դեմագոգիայով տաքացնեմ ձեզ

    Ինձ թվում է Հայաստանի քաղաքականության մեջ առանձնապես լուրջ բան չի կատարվում։ Մենք ոնց խնդալու ժողովուրդ կայինք, խոշոր հաշվով նույն էլ մնացել ենք՝ թե ակտիվ քաղաքականության մեջ, թե կուլիսներում, թե թամաշաներում։
    Ուղղակի առաջ լացելունը մի քիչ ավելի շատ էր, քան խնդալունը, հիմա ոնց որ խնդալունը ավելի շատ ա, քան լացելունը, այսինքն էդքան վատ չի :Ճ
    Ինչ վերաբերում է լրատվությանը, ապա էն ժամանակներից, ինչ հանրապետականները զրկվեցին իշխանությունից, ու Ռոբը ձերբակալվեց, էդ ապուշների միակ պաշտպանությունը մնաց մուտիլովկան, ու հիմա սաղ ռեսուրսները ծախսում են զանգվածային մուտիլովկայի վրա։
    Առաջվա իշխանամետ լրատվամիջոցների ֆինանսական աղբյուրները իշխանափոխությունից հետո մնացել են նույնը, դրա համար, եթե առաջ դինջ-դրական քողի տակ էր ամեն ինչ ներկայացվում, հիմա ամեն ինչ ներկայացվում է ագրեսիվ մարազմով։
    Մոտավորապես, պատկերացրեք՝ ասենք փողոցում մի հիսուն պոռնիկ են կանգնած, ու մեկ էլ մի լիմուզին ա գալիս, լուսամուտը իջնում է, ու կալոդով փողեր են ցույց տալիս, ի՞նչ կլինի․ Պոռնիկները հանգիստ ստրիպտիզ ցույց տալու տեղը կսկեն հիսթերիկ կապիկություններ անել։
    Այ էդ վիճակն է հիմա ՀՀ ինֆորմացիոն դաշտում, ֆայլաբազարային «լրագրողները» վխտում են ամենուրեք։
    Ու ինձ թվում է, որ սա աշխատում է։ Այսինքն մասսայի ուշադրությունը լավ էլ շեղվում է ակտուալ թեմաներից ու թախտաբիթիների մեծ մասը մնում են ստվերում, բորշությունն էլ շարունակվում է։
    Ասենք էս լրագրողի ապուշության մակարդակը նայեք, ինձ թվում է, ինքը ջոկում ա, որ տխմարություն ա դուրս տալիս, բայց դե «գործ» ա, պիտի անի․



    Իսկ ամենամեծ պրոբլեմն էն ա, որ ԱԱԾն, ոստիկանությունը, դատարանները մեծամասամբ նույն կերպարներն են, իրենց կասկածելի արժեհամակարգով։ ՈՒ ՀՀ-ում խոշոր հաշվով նույն տուֆտա համակարգն է՝ իր դեֆեկտներով ու ծակերով հանդերձ։
    Նիկոլ Փաշինյանը սրանց մեծ մասի համար փոխարինողներ չունի, ու էս բորշությունը դեռ երկար կարող է շարունակվել ու տհաճ սյուրպրիզներ էլ կարող են լինել պատկան մարմիններում լիքը խիյարների առկայության ու գաղափարների բացակայության պատճառով։
    Փաշինյանին խոշոր հաշվով մնացել է դաստիարակչական քարոզչությունը ու ոնց կարողանում, անում է, չեմ կարծում, որ թերանում է էդ հարցում։ Մի քիչ այս կերպ, կամ այն կերպ, վայթե մեծ բան չէր փոխի մեր ժողովդրի մտածելակերպի մեջ։
    Ինքը մենակով շատ բան չի կարող անել, եթե նույնիսկ համաշխարհային իրավագիտությունն ու տնտեսագիտությունը սերտի մի երկու ամսվա մեջ, այսինքն կողքինները պիտի օժանդակեն, բայց կողքերը նենց լուրջ բան չեմ տեսնում, ոնց որ։
    Մյուս խոշոր պրոբլեմն այն է, որ ՀՀ-ում փողերի հոսքի մեծ վերահսկողություն չկա, քանի որ կանխիկ փողն է ամենաշատ ֆռֆռացողը, որով էլ դժվարանում է ամենատարբեր պատվերներն ու կեղծիքները բացահայտելը ու երկիրը կեղտից մաքրելը։
    Ֆինանսների նախարարությունում էլ ոնց որ նույն կղերապահպանողական արժեհամակարգ ունեցող կադրերն են, arca.am կայքի չմո վիճակից երևի կարելի է պատկերացնել ՀՀ-ի ֆինանսական կառավարման մակարդակի մասին։
    Իհարկե դրական շարժ էլ կա պայմանավորված դրսի օրինակներն ու փորձը ներմուծելով, բայց ինձ դանդաղ ա թվում։
    Հ․Գ․ Ես մաքսիմալիստ եմ, էդ էլ հաշվի առեք ։Ճ
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 02.02.2020, 01:46:
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (02.02.2020), Varzor (02.02.2020), Շինարար (02.02.2020), Տրիբուն (02.02.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •