Տրիբուն-ի խոսքերից
Արշ ջան, ոչ մեկը չի կարա տենց օրինակ բերի, քանի որ չկա տենց օրինակ։ Կան որոշ մի քիչ ափալ թափալ վիճակներ, մի երկու անփորձ պահ, բայց դրանք բացարձակ զրո են նախկինները ամենափոքր մեղքերի համեմատ։
Հենց թեկուզ կրթության ոլորտում, ինչքան ուզում են ինչ հարցում ուզում են նախարարին մեղադրեն, կամ քանի անգամ ուզում ա սխալ բան բլթցրած լինի, ես տոշնի գիտեմ թե ինչքան բան ա փոխվել դպրոցներում։ Ուրիշ տեղեր չգիտեմ ոնց ա, կոնկրետ իմ երեխեքի դպրոցում, ոչ երեխեքից, ոչ էլ դասատուներից մի կոպեկ փող չեն հավաքում ․․․ հա դաժե դասատուներն էին մուծվում էն վախտ ․․․․ ու, այ քեզ հրաշք, դպրոցը իրա բյուջեով նորմալ կյանքով ապրում ա, դասարնները մաքուր են, դասատուները սկսել են ավելի աշխույժ դեմքերով ման գալ, քանի որ վիզ չեն ծռում ոչ մեկի դեմը, ջեռուցումը նորմալ ա եղել, կավիճի պակաս չի եղել։ Չեմ ասում սաղ իդելական ա դառել, բայց աչք ծակող փոխվել ա լիքը բան։ Ես որ նախկին երկու տնօրեններին հիշում եմ, որոնց մոտ մենք 12 տարի քաշեցինք, զզվանքս գալիս ա։ ՈՒ հենց թեկուզ էս տարվանից գործող նոր ընդունելության կարգը շատ լուրջ փոփոխություն ա։
Վոբշեմ ․․ էս սաղ մի կողմ ․․․ ժամանակի ընթացքում դեռ շատ բան կդզվի ․․․
Միակ բանը ,որում պայմանականորեն կարելի ա Նիկոլին ու կառավարությանը մեղադրել, էտ էն ա, որ արդարադատության ոլորտի փոփոխությունները դանդաղ են գնում։ Էն էլ համոզված չեմ, ճիշտ եմ թե չէ, քանի որ էս ոլորտում հապճեպ որոշումենրը կարող ա շատ ավելի վատ հետևանքներ ունենան։ Ինձ որ հարցնես, օրինակ vetting-ի մասին խոսակցությունները շատ երկար ժամանակ ա կային, ու մեկը ես ակնկալում էի, որ օրենքի գոնե նախագիծը, կամ գործելու մեխանիզմի նկարագրությունը արդեն պիտի պարզ լիներ ու արդեն պիտի ԱԺ-ում քննարկվեր։ Անկախ հակակոռուպցիոն մարմինը, կամ գործող քննիչ մարմիններում հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի ստեղծումը արդեն պիտի ընթացքի մեջ լիներ, կամ պիտի եղած լիներ։ Քաղաքացիական հայցով կասկածելի սեփականության պետականացումը պիտի արդեն գործեր, կամ գոնե օրենքը պիտի արդեն ԱԺ-ում քննարկվեր։ ՈՒ վաբշե, անցումային արդարադատության հիմնական կոնցեպտը, կամ մեր սիրած տեսլականը, արդեն պիտի քննարկվեր սաղի կողմից ու հանրային լսումները պիտի մի քանի ամիս առաջ գոնե սկսած լինեին։
Ջոգու՞մ ես, ասում ենք Քոչարյան լիքը փող ունի ու սաղ մեդիան, փաստաբաններին ու դատարաններին առել ա։ Բա բլին, կառնի էլի բա ինչ կանի։ Քոչարյանի ռեսուրսների օգտագործման հնարավորությունները պիտի հիմա արդեն հասցված լինեին զրոյի, չեմ կարա ասեմ ոնց պիտի անեին, բայց պիտի մեխանիզմը արդեն գտած լինեին։ Քոչարյանի, իրա տղեքի, իրա բոլոր մտերիմների, հարստացած հարզատներին, ում մի անգամից ավել բարև ա տվել, ում կասկածելի ժպտացել ա, ում հարսանիքին կամ կնունքին կես ժամով եղել ա ․․․ էտ սաղի գուքն ու հաշիվները պիտի կալանքի տակ լիներ ու մանրազնին քննվեր, թե որտեղից, ինչի ոնց։ Ու ստեղ օրենքին հղում, անմեղության կանխավարկած ․․․ սաղ հավայի զրույցներ են ․․․․ ԱԺ-ում մեծամասնություն են, մի հատ արագի մեջ կարելի ա մի բան մտածել, որ օրենքով էլ ամեն ինչ կարգին լինի։ Թե չէ, մի տարի նվալ, որ դատարանները մնացել են նույնը, մի քիչ անմեղսունակության տպավորություն ա թողնում ․․․ դե կներեք, մենք սաղս էլ էտ շատ լավ գիտենք, նորություն չի։
Էջանիշներ