Արտ, մենք ֆեյսբուքում ընկերներ ենք։ Ես ե՞րբ եմ շռայլորեն քննադատել։ Երբ ասում եմ, որ չեզոք եմ կրուտիտ անելու համար չեմ ասում։ Ես երկու գրառում ունեմ։ Մեկը 2018-ին, որը ի դեպ Փաշինյանի նկատմամբ իմ էն ժամանակվա դրական պատկերացումներն էր արտահայտում, մեկն էլ մի քանի օր առաջվանը՝ դատարանները փակելու հետ կոչը ծայրահեղ սխալ համարելս։
Դա նկատել եմ։ Նայել եմ էդ ռեպորտաժը ու իմ մոտ էլ է էդ հարցը առաջացել կապված բախումների հետ։ Ես փաստեր չունեմ, բայց իմ կարճ ուղեղով կարծում եմ, որ ապատեղեկատվություն է, մինչև փաստեր չներկայացնեն։
Թող կեղծավոր չհնչի ասածս, բայց քեզ մեր քրֆելը իմ համար նույնն ա, որ ինձ մեր քրֆեն։ Դա ոչ թե ջղայնանալու բան ա, այլ g7ություն։
Արտ, այսինքն հիմա ցանկացած քննադատություն, որ հնչի Նիկոլի մասին, դա սադրա՞նք է։ Ես տենց չեմ կարծում։
Արտ ջան, ամիսներ առաջ ես էլ շատ լավ տրամադրված էի ու ունեի մեծ հույսեր։ Միշտ դեմ եմ եղել Նիկոլենց կուրերն պաշտպանողներին և թերացումների վրա աչք փակողներին, բայց իրա մոմենտով շատ դրական էի տրամադրված։ Հիմա էդ տրամադրվածությունս ահագին փոխվել ա կապված իրա կադրային նշանակումների հետ ու էմ մեկ տարվա մեջ գոնե հենց նույն դատական համակարգը մի քիչ կարգի բերելը, որ բանը չհասներ նրան, որ նման ծայրահեղ քայլի դիմեր։ Բայց ես ոչ պատվեր եմ կատարում ոչ այլ բան։ Ուղղակի իմ տրամաբանությամբ փոխվել է վերաբերմունքս։ Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ, թե ով է պատվեր կատարող և ով ոչ։
Իմ ամենամեծ մինուսը էն ա, որ ահավոր շուտ բորբոքվում ու ներվայնանում եմ ու կարամ իմպուլսիվ բաներ անեմ։ Բայց որ էդ տաքարյունության տակ արված գրառումներս ու մտքերս հանեմ, ապա իմ միակ երազանքն է, որ Փաշինյանը ունենա շատ խելացի խորհդրատուներ, էդ ժողովրդին օգտագործելը դնի մի կողմ ու խելացիորեն կառուցի երկիրը։ Արտ, ես նենց միջին կարգի կամպանիայում եմ աշխատում ու շատ լավ եմ հասկանում, որ եթե ես գնում եմ գործի վեցին ու տուն եմ գալիս գիշերը տասնմեկին, ապա ինչ վիճակի մեջ ա երկրի ղեկավարը։ Ես իրա տեղը որ լինեի առաջին մեկ րոպեյում ինսուլտից կմեռնեի։ Ես էն ճվճվան կանանց պես չեմ, որ կանգնեմ ձենս գլուխս գցեմ ինչ որ բաներ պահանջեմ։ Բայց իմ հասկացածով ոնց նայում եմ նենց վստահ քայլերով հետ ենք գնում։ Ու շատ եմ վախենում, որ չգա էն օրը, երբ մարդիկ սկսեն հների մասին երազեն։ Ուզում եմ պոկվենք էդ անցյալից ու նորը ստեղծվի։ Նոր ուժերով։ Նոր մտքով։ Խելացի։
Գիտեմ, Արտակ ջան։ Շատ լավ գիտեմ, թե ինչ ես ասում ու վերաբերմունքնդ էլ շատ լավ գիտեմ։ Շնորհակալ եմ դրա համար։ Դա անկեղծորեն փոխադարձ է։
Հոսքի պահով միշտ աշխատում եմ, որ ոչ էս կողմ ոչ էլ էն կողմ չընկնեմ։
Էջանիշներ