Միջակ լրագրող լինելու մասին չգիտեմ, բայց Փաշինյանը իր գործունեության ընթացքում բազմիցս դրսևորել ա, որ իրավունքի հիմունքներին բավարար տիրապետում ա։ Էդ երևացել ա և նախկին իր խոսքում, և գործում․ ասենք հեղափոխությունը պեդանտության աստիճանի օրենքի տառին համապատասխան անողը չէր կարա չհասկանար, որ իր մոտ եղած գրիչը «արժանահավատ օբյեկտիվ փաստ» չի կարա լինի։
Նիկոլը սիրում ա սիմվոլներ (օրինակ՝ մեքենայի կմաղքը որպես թշվառության սիմվոլ ա իր աչքում), հաճախ ա սիմվոլներով արտահայտվում ու էդ գրիչը սիմվոլ ա համարում Հրայրի քծնանքի ու նաև իր սկզբունքայնության՝ էդ էդ քծնանքին կուլ չգնալու, ու Հրայրի ծառայություններից չօգտվելու։ Ինչից չի հետևում թե լրջով գրիչը «արժանահավատ օբյեկտիվ փաստ» ա համարում
Ի վերջո գրչի հիմքով կաշառակերության գործ չի հարուցել Հրայրի վրա․ գրիչը ձեռը բռնած խոսում էր ՍԴ նախագահ դառնալուց օրենքի խախտումներից։ Դրա համար եմ ասում, բամբասը բամբասով, բայց ինձ մխիթարում ա էն, որ Նիկոլը հլը որ օրենքով գործելու հարցում սկզբունքային ա մնում։ Ի վերջո էդ ա ամենակարևորը իշխանությունների դեպքում։
Չէի ասի թե միջին վիճակագրական «նիկոլականը» հիասթափվել ա։ Դու իմ ու քո Ֆեյսբուք բաբլին մի նայի։ Իմ ու քո շրջապատը չի ներկայացնում միջին վիճակագրական հային։ Ես դեռ Երևանի ընտրություններից հասկացա, որ իմ ֆբ ֆիդով ճիշտ չի գնահատելը․ իմ շուրջը շատերը Նիկոլին չէին ընտրում , մտածելով որ այլընտրանք ա պետք, բայց միջին հայը փաստորեն չէր խորանում տենց թիթիզ բաների վրա․ սաղ խելոք գնացին Նիկոլ ընտրեցին։
Նոր նայում էի Նիկոլի փոստերի լայքերը, էդ գրիչի վերաբերյալ փոստերը վերջին շրջանի իր մյուս փոստերի համեմատ զգալի ավելի շատ են լայքվել։
Էջանիշներ