User Tag List

Էջ 64 64-ից ԱռաջինԱռաջին ... 14546061626364
Ցույց են տրվում 946 համարից մինչև 951 համարի արդյունքները՝ ընդհանուր 951 հատից

Թեմա: Զարգացումները հետհեղափոխական Հայաստանում

  1. #946
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,072
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, դու գուցե պատմություն շատ ես կարդացել, բայց աչքիս բավարար խորը չես հասկացել իրադարձությունները, դրանց երկարաժամկետ հետևանքներն ու մարդկության գիտակցության մեջ դրանց առաջացրած տրանսֆորմացիաները։ Ֆրանսիական հեղափոխությունը 1794–ին չվերջացավ։ Ֆրանսիական հեղափոխությունը համարվում ա արևմտյան աշխարհի պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկը, որը գուցե կարճաժամկետ ձախողվեց, բայց ողջ աշխարհին նոր ընթացք տվեց։ Էսօրվա մարդու իրավունքներն ու դեմոկրատական աշխարհը ֆրանսիական հեղափոխությունից ա սկսել ու էդ արժեքներով ա ձևավորվել։ Դրա համար եմ ասում․ հեղափոխությունը նոր ուղղությամբ շարժվելու հնարավորություն ա ստեղծում։ Հեղափոխական գաղափարները մի օրում չեն իրականանում։ Դարերով «Թագավորն ապրած կենա» ընկալմամբ ապրած ժողովուրդը մի օրում ժողովրդավար չէր դառնալու։ Բայց ֆրանսիական հեղափոխությունը դրա սերմերը գցեց, պրոցես սկսեց, որ լիքը վայրիվերումներով, բայց ի վերջո հասցրեց Եվրոպայով մեկ միապետությունների կործանմանը, էսօրվա աշխարհի դեմոկրատական արժեքներին ու մարդու հիմնարար իրավունքներին։
    Ապեր, Ֆրանսիական մեծ հեղափոխությունը վերջացավ 1794 թ-ին՝ Ռոբիսպիեռի անկումով: Սա նաև մասնագետների կարծիքն է: Այլ հարց է, որ հասարակական խորը զարգացումներն անխուսափելիորեն բերելու էին բուրժուական կացութաձևի հաղթարշավին, ինչն էլ եղավ: Եղավ, այո, բայց՝ կոնկրետ 1794 թ-ին Ֆրանսիական մեծ հեղափոխությունը պարտվեց, ավարտվեց: Հիմա մեր օրինակի վրա՝ այո, եթե այսպես շարունակվի, վաղ թե ուշ Հայաստանում կձևավորվի իր միջին դասը կազմող բուրժուազիան, որը իշխանությունն իր ձեռքը կվերցնի: Դա, սակայն, չի նշանակում, որ կոնկրետ «Նիկոլի հեղափոխությունը» չի պարտվի, ինչպես եղավ 1794 թ-ին ՖՄՀ հետ, սա է ասածս: Օբյեկտիվորեն, այո, եթե Հայաստանի վրա գլոբալ փորձանք չգա, ապագան եվրոպական տիպի ժողովրդավարական երկիր ունենալն է, բայց, կրկնեմ, ես խոսում եմ կոնկրետ ժամանակի և տարածության մասին, իսկ այդ պարագայում, ցավոք, Նիկոլը ռիսկ է անում կրկնել իր «1794»-ը, սա է ասածս:

    Իսկ թե ինչո՞ւ, դա էլ ասացի՝ նա չի կարողանում սոցիալական աջակցության իր համար լայն հիմք ստեղծել, առաջ բերել հասարակության այն խավերին և/կամ շերտերին, որոնք, հենց իրենց իսկ շահի համար, ատամներով կռիվ կտան Նիկոլի համար: Լրիվ նույն սխալն արեց Ժան Պիեռ Ռոբիսպիեռը...
    Վերջին խմբագրող՝ Lion: 21.09.2020, 00:03:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #947
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,072
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես որ մի օրինակ գիտեմ Ուկրաինայում 2004-ին դուրս շպրտված Յանուկովիչը մի քանի տարուց շատ ժողովրդավարական ձևերով հետ եկավ։
    Անգլիական բուրժուական հեղափոխությունից հետո, երբ 1649 թ-ին ժողովրդի գործնականում միասնական կամքով գլխատվեց Կառլոս I-ը, 1660 թ-ին շատ հանգիստ իշխանության եկավ այդ մերժվածի որդին՝ Կառլոս II-ը: Ու սա, հաշվի առեք, մի ամբողջ բուրժուական հեղափոխությունից... հետո...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.09.2020)

  4. #948
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,967
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան, դու էլ հայկական լափառոշության լավագույն օրինակն ես։ Արիացի հիքսոսները, վկա ․․․

    Ուրեմն, հերիք չի մի քանի հարյուր տարվա դասակարգային հարաբերությունների հետևանքով տեղի ունեցած ու ալամ աշխարհի հետագա զարգացման վրա խորը հետևանքներ թողած ֆրանսիական ու անգլիական հեղափոխությունները համեմատում ես լոկալ նշանակության բունտի հետ, որի արդյունքում ընդհամենը իշխանությունից սիկտիր են արվել 20 տարի պատահական իշխանության հայտնված մի քանի անկիրթ, գեղցի թալանչի; հերիք չի Նիկոլին սարքեցիր Ռոբեսպիեռ ու Կրոմվել; Սերժին ու Քոչարյանին էլ սարքեցիր Կառլոս երկրորդ, Նապոլեն, Լյուդովիկոս 18: Մնում ա աշոտյաններին ու մալյաններին էլ սարքես ժիրոնդիստ, Ռիտիկին էլ Մարի-Անտուանետա
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 21.09.2020, 11:23:

  5. #949
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,967
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրականում էտ սաղ յանի քննդատող, գրողոհ, գոլ խփող բոսյակները շարքային աբիժնիկ են, որոնք առավոտից իրիկուն նայում են թե Ալիևն ինչ ա ասել, հրճվում են դրանով, ցիտում են Ալիևին ու ոռները ճղում են, թե պետք ա արժանի պատասխան տալ բլա բլա բլա ․․․ մոռացել են իրանց բերանը ջուրն առաց ոչխարին ու սահմանի կիսասոված զինվորներին։ Ապեր, էն «հայրենասեր» ոռներն էլ որ ճղեն, իրանց կեղտոտ բերաններից վերջին էկածն էլ որ Նիոկլին ասեն, մեկ ա, էտ անհայրենիք պոռնիկներին հետ գալ չկա, ուզում ա Ռոբեսպիեռը հարություն առնի ու մի հատ էլ գլխատեն։

  6. #950
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,072
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհավոր մեր բոլորի տոնը, բարեկամներ, թող Հայոց պետականությունը հզոր լինի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (21.09.2020), Varzor (21.09.2020), Աթեիստ (21.09.2020), Գաղթական (Երեկ), Յոհաննես (21.09.2020), Տրիբուն (21.09.2020)

  8. #951
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    7,222
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իզուր իրար գրակոծում եք՝ մեկա մեկդ մյուսի ասածը ոչ մի կերպ չեք ընդունի, որնքան էլ ճիշտ լինի։

    Գիտե՞ք, թե հիասթափությունն ինչից է գալիս։ Ըստ տարածված կարծիքի՝ չարդարացված սպասելիքներից։
    Ես Փաշինյանի կառավարությունից որևէ լուջ դրական սպասելիք չեմ ունեցել, սակայն ունեմ բավականաչափ բացասական սպասելիքներ։
    Հետևաբար՝ ամեն արած դրական քայլ աչքիս երևումա, իսկ բացասականների համար ասում եմ "տենց էլ պիտի լիներ"։ Ու դրա համար է ոչ մեկից հիասթափված չեմ

    Ես հստակ դիրքորոշում ունեմ․ եթե որևէ անձ, առավել ևս տղամարդ (հա, թող ասեն թե սեքսիստ եմ) իր ասածին տեր չի կանգնում, ապա մնացածի մասին խոսելն ավելորդ է։
    Ու կապ չունի դա վարչապետ է, նախարար, թե տաքսու վարորդ, իրավաբան կամ տնտեսագետ։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (Երեկ)

Էջ 64 64-ից ԱռաջինԱռաջին ... 14546061626364

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •