User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 126 հատից

Թեմա: Զարգացումները հետհեղափոխական Հայաստանում

  1. #46
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,756
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ կարող չասել, Արթուր ջան: Որտև երբ շռայլորեն քննադատում ես իշխող վարչախմբին ու շռայլորեն գովում իրան, չեմ կարող չնկատել, օրինակ սենց բաները.
    Արտ, մենք ֆեյսբուքում ընկերներ ենք։ Ես ե՞րբ եմ շռայլորեն քննադատել։ Երբ ասում եմ, որ չեզոք եմ կրուտիտ անելու համար չեմ ասում։ Ես երկու գրառում ունեմ։ Մեկը 2018-ին, որը ի դեպ Փաշինյանի նկատմամբ իմ էն ժամանակվա դրական պատկերացումներն էր արտահայտում, մեկն էլ մի քանի օր առաջվանը՝ դատարանները փակելու հետ կոչը ծայրահեղ սխալ համարելս։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Որ չես նկատել կամ անտեսել ես էն, որ դատարանների ակցիային նախորդող գիշերը (անկախ ակցիային վերաբերմունքիցդ), ինքը իր մյուս գործընկերոջ հետ լայվ էր մտել ու տարածում էր ապատեղեկատվություն, որ իբրև քաղաքի տարբեր մասերում քաղաքացիական բախումներ են, որ «իմքայլականները» ծեծում են ընդդիմադիրներին ու իրենք կփորձեն հասնել դեպքի վայրեր ու ռեպորտաժներ տան: Դա բացահայտ սուտ ու ապատեղեկատվություն, որը միտված էր երկրում խուճապ առաջացնելուն:
    Դա նկատել եմ։ Նայել եմ էդ ռեպորտաժը ու իմ մոտ էլ է էդ հարցը առաջացել կապված բախումների հետ։ Ես փաստեր չունեմ, բայց իմ կարճ ուղեղով կարծում եմ, որ ապատեղեկատվություն է, մինչև փաստեր չներկայացնեն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Որ դու կոնկրետ մարդուն, ում քո ընկերն ես համարում (նկատի ունեմ ինձ), իրանց կողմից մեր քրֆելը (կոնկրետ նպատակով, քանզի ի գիտություն քեզ նախկինում իրար հետ լավ ենք եղել) համեմատում ես ակումբում երբեմն հնչող վիրավորանքների հետ:
    Թող կեղծավոր չհնչի ասածս, բայց քեզ մեր քրֆելը իմ համար նույնն ա, որ ինձ մեր քրֆեն։ Դա ոչ թե ջղայնանալու բան ա, այլ g7ություն։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Որ անտեսում ես վերջին օրերին իրա ու իրա ընկերների կողմից կատարած կոնկրետ առարկայական սադրանքները, որոնց նպատակը նորից աղմուկ ստեղծելն ա, ու էդ ընթացքում վիրավորել ու անպատվել են լիքը մարդկանց:
    Արտ, այսինքն հիմա ցանկացած քննադատություն, որ հնչի Նիկոլի մասին, դա սադրա՞նք է։ Ես տենց չեմ կարծում։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    - Որ իրանք ասում են ծայրահեղ հակառակ բաներ, ինչ ասում էին ամիսներ առաջ, ոչ թե որ մտափոխվել են, այլ որտև պատվերն էդպիսին ա ու կոնկրետ գծի մեջ են:
    Արտ ջան, ամիսներ առաջ ես էլ շատ լավ տրամադրված էի ու ունեի մեծ հույսեր։ Միշտ դեմ եմ եղել Նիկոլենց կուրերն պաշտպանողներին և թերացումների վրա աչք փակողներին, բայց իրա մոմենտով շատ դրական էի տրամադրված։ Հիմա էդ տրամադրվածությունս ահագին փոխվել ա կապված իրա կադրային նշանակումների հետ ու էմ մեկ տարվա մեջ գոնե հենց նույն դատական համակարգը մի քիչ կարգի բերելը, որ բանը չհասներ նրան, որ նման ծայրահեղ քայլի դիմեր։ Բայց ես ոչ պատվեր եմ կատարում ոչ այլ բան։ Ուղղակի իմ տրամաբանությամբ փոխվել է վերաբերմունքս։ Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ, թե ով է պատվեր կատարող և ով ոչ։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու սենց լիքը ուրիշ բաներ: Իսկ եթե սրանք չգիտես, ապա գուցե ավելի լավ ա մի քիչ ավելի շատ հետևել անցուդարձին, նոր չեզոք կարծիք ասել: Թե չէ հակառակ դեպքում կարծիքդ չեզոք չի, այլ ակամայից իրանց ազդեցության տակ ընկած:
    Իմ ամենամեծ մինուսը էն ա, որ ահավոր շուտ բորբոքվում ու ներվայնանում եմ ու կարամ իմպուլսիվ բաներ անեմ։ Բայց որ էդ տաքարյունության տակ արված գրառումներս ու մտքերս հանեմ, ապա իմ միակ երազանքն է, որ Փաշինյանը ունենա շատ խելացի խորհդրատուներ, էդ ժողովրդին օգտագործելը դնի մի կողմ ու խելացիորեն կառուցի երկիրը։ Արտ, ես նենց միջին կարգի կամպանիայում եմ աշխատում ու շատ լավ եմ հասկանում, որ եթե ես գնում եմ գործի վեցին ու տուն եմ գալիս գիշերը տասնմեկին, ապա ինչ վիճակի մեջ ա երկրի ղեկավարը։ Ես իրա տեղը որ լինեի առաջին մեկ րոպեյում ինսուլտից կմեռնեի։ Ես էն ճվճվան կանանց պես չեմ, որ կանգնեմ ձենս գլուխս գցեմ ինչ որ բաներ պահանջեմ։ Բայց իմ հասկացածով ոնց նայում եմ նենց վստահ քայլերով հետ ենք գնում։ Ու շատ եմ վախենում, որ չգա էն օրը, երբ մարդիկ սկսեն հների մասին երազեն։ Ուզում եմ պոկվենք էդ անցյալից ու նորը ստեղծվի։ Նոր ուժերով։ Նոր մտքով։ Խելացի։

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ամեն ինչը գրում եմ, Արթուր ջան, որտև ազնվությանդ վայրկյան իսկ չեմ կասկածում: Ուղղակի տեսնում եմ, որ սխալ ինֆորմացիոն հոսքերի տակ ես ընկել:
    Գիտեմ, Արտակ ջան։ Շատ լավ գիտեմ, թե ինչ ես ասում ու վերաբերմունքնդ էլ շատ լավ գիտեմ։ Շնորհակալ եմ դրա համար։ Դա անկեղծորեն փոխադարձ է։
    Հոսքի պահով միշտ աշխատում եմ, որ ոչ էս կողմ ոչ էլ էն կողմ չընկնեմ։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (22.05.2019), Աթեիստ (22.05.2019)

  3. #47
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,035
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտակ ջան, ես շատ քիչ գիտեմ թե ինչ ա կատարվում էդտեղ։ Զուտ որպես օնլայն ռեսուրսներից տեղեկություն ստացող ու էն էլ զուտ մակերեսային տեղեկություն ունեցող եմ գրում։ Բայց քո այ էս ասածին կտրականապես դեմ եմ.



    Արտ ջան, ուզես թե չուզես, անձամբ ես չեզոք նայող եմ։ Ու իմ համար բոլոր կարծիքներն էլ հետաքրքիր են։ Նենց չի էլի որ ես ընկած Ռոբերտ Քոչարյանին եմ պաշտպանում կամ Նիկոլ Փաշինյանին։ Չեզոք եմ։ Ու լիքը տենց չեզոք մարդիկ կան։
    Ժառ ջան, էսօր Հայաստանի մեդիայի 90%–ից ավելին պատկանում ա Քոչարյանին ու իր աջակիցներին։ Մի մասը շատ ափաշքյարա ստեր են տարածում, մի մասը իբր ժողովրդի կողմից, իբր նիկոլական, բայց տակից մանիպուլացիաներ անելով։ ՈՒ էդ ամբողջ մեդիան իրար հղումներ անելով, իրար պաս տալով ու ֆեյսբուքը ողողած ֆեյքերի բանակով փաստացի խլացնում են օբյեկտիվ ինֆորմացիան։ ՈՒ շարքային քաղաքացին, եթե տեղյակ չի օնլայն մեդիայից որը ում ա պատկանում ու ինչ պատվեր ա կատարում ու ուշի ուշով չի հետևում իրադարձություններին, համադրելով տարբեր կողմերի լրատվությունը, չի կարող օբյեկտիվ տեսակետ ձևավորել։ ՈՒզես թե չուզես ընկնելու ես 90% կազմող մեդիայի մանիպուլացիայի տակ։

    Ինչ վերաբերում ա իրանց «Ադեկվադ» կոչողներին, հա, իրանք ինչ խոսք խելացի մանիպուլիատորներ են։ ՈՒ քո պես կողքից թեթև, աչքի տակով հետևողին կարող ա շատ հիմնավոր ու անկեղծ քննադատներ թվան, բայց իրականում իրանց խոսքը ծերից ծեր հիմնված ա բացարձակ կեղծիքի ու դեմագոգիայի վրա ու եթե սկզբում իրանք շեշտը դնում էին քաղաքակցիական հասարակության ակտիվ զանգվածի վրա օբյեկտիվ ու չեզոք քննադատի տպավորություն ստեղծելու վրա ու որոշ արտաքուստ կոռեկտություն էին պահպանում, ապա ժամանակի ընթացքում հասկացան, որ իրադարձություններին հետևող քաղաքացիական ակտիվ հասարակությունը իրանց կուտը չի ուտում ու հիմա շեշտը դրել են մե՛կ մեդիա գրագիտություն չունեցող, անկիրթ մեծամասնության մեկ քո պես քաղաքականությամբ առանձնապես չհետաքրքրվող, կողքից թեթև հետևողների վրա ու ափաշքյարա ստեր ու ստոր մանիպուլացիաներ են անում ու կտցրած դավադրությունների տեսությունների գիրկն ընկած վուլգար hate speech են տարածում։ Փողին մունաթ։
    Իսկ փողը չի պակասի, որովհետև Քոչարյանը իր մի քանի միլիարդ թալանածը թեկուզ մինչև վերջին լուման կծախսի կաշին փրկելու համար։ Որովհետև շատ լավ գիտի, որ արդար դատական պրոցեսի դեպքում մինչև կյանքի վերջ փտելու ա բանտում իր շայկայով հանդերձ։

    Եթե Նիկոլին ու իր կառավարությանը իսկապես անկեղծ քննադատող ընդդիմադիր քաղաքական ուժեր ես փնտրում՝ «ՔՈ»–ն, «Սասնա Ծռերը» գաղափարապես երկու իրար խիստ հակադիր կուսակցություններ են, որ բոլ–բոլ քննադատում են Նիկոլին։ Ինչքան էլ համաձայն չլինեմ էդ ուժերի էս կամ էն տեսակետին, բայց առնվազն որպես ամբողջություն ծախված, փողով պատվեր կատարողներ չեն, քաղաքական գաղափարախոսության վրա հիմնված քննադատություն ա, ոչ թե ստով հյուսված մանիպուլացիա։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 22.05.2019, 05:49:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (22.05.2019), Varzor (22.05.2019), Աթեիստ (22.05.2019), Ներսես_AM (23.05.2019), Ուլուանա (22.05.2019), Վիշապ (23.05.2019), Տրիբուն (22.05.2019)

  5. #48
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,035
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ վերաբերվում ա դատարանների դռները փակելու ակցիային։ Իհարկե կարելի ա վիճել դրա լավ ու վատ լինելու շուրջ, բայց եկեք փաստացի արդյունքին նայենք։
    Ի՞նչ ստացվեց արդյունքում։ Արդյո՞ք էդ մի քանի ժամանոց խաղաղ ակցիան որևէ առանձին դատական գործի վրա ճնշում գործադրեց։ Արդյո՞ք որևէ կոնկրետ դատակական պրոցեսի, որևէ դատավորի մատնանշում կար Նիկոլի խոսքում։ Ո՛չ չկար։
    Բայց ի՞նչ ուրիշ արդյունք եղավ։ Արդյունքն եղավ են, որ ողջ հասարակության, ներքին ու արտաքին քաղաքական ու քաղաքացիական միավորների ուշադրությունը կենտրոնացավ էդ դատական համակարգի նկատմամբ հանրային անվստահության խնդրի վրա։ Փաստացի բոլոր կուսակցությունները, ՀԿ–ները, միջազգային կառույցները, նույնիսկ նրանք, որ խիստ քննադատեցին Նիկոլի էդ ակցիան, ընդունեցին, հաստատեցին Հայաստանում արդարադատության համակարգի խայտառակ վիճակն ու Նիկոլի ասած՝ վիրահատական միջամտությամբ բարեփոխումների անհրաժեշտությունն ու հրատապությունը։

    Մի ուրիշ արդյունք էլ էն էր, որ միապետության սովոր անգրագետ ժողովուրդը, որ էսքան ժամանակ քննադատում էր Նիկոլին, թե բա ինչի չես չորով բռնում սաղին կոխում բանտը, էս ամբողջ աղմուկի արդյունքում գոնե որոշ չափով հասկացան, որ սաղին բանտը կոխելը Նիկոլի ձեռը չի, Նիկոլի գործողությունները որպես գործադիր իշխանություն սահմանափակված են, ինչքան էլ որ Նիկոլը շահագրգռված ա նախկին թալանչիներին արժանի տեղն ուղարկելով։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (22.05.2019), Գաղթական (22.05.2019), Ներսես_AM (23.05.2019), Վիշապ (23.05.2019), Տրիբուն (22.05.2019)

  7. #49
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,552
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օր ա գալու, որ, Նիկոլի անցած ճամփեն հետազոտելով, մարդիկ դիսերտացիաներ պաշտպանեն քաղաքագիտությունից:
    Երբ մենք ենք ուշանալիս լինում հանդիպման`
    Մեղավոր է զարթուցիչը, տրանսպորտը, խցանումը, բոլորը.
    Չլիներ մեզ խանգարող էդ ամենը` հո չէ՞ինք ուշանա..
    Իսկ երբ մեզ հետ են հանդիպումից ուշանում`
    ՈՒշացողն է իհարկե մեղավոր, թող ժամանակին տնից դուրս գար...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (22.05.2019), Աթեիստ (22.05.2019), Արշակ (22.05.2019)

  9. #50
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,035
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    դատարանները փակելու հետ կոչը ծայրահեղ սխալ համարելս։
    Արթուր ջան, բոլորովին չպնդելով, թե էդ կոչը ճիշտ էր կամ սխալ, ու չբացառելով, որ որ լուրջ հիմնավորում ունես տենց մտածելու, այնուամենայնիվ ինձ հասկանալի չի, թե կոնկրետ ինչն ա էդ ակցիայի մեջ քեզ խիստ զայրացրել, քանի որ ֆեյսբուքում մեկնաբանությունդ զուտ էմոցիոնալ էր ու վերաբերմունքիդ տրամաբանությունը չէիր մանրամասնել։ Որ խնդրեմ կմանրամասնե՞ս։ Տարբեր կարծիքներ լսել եմ էդ մասին․ ինձ քո հիմնավորումն ա հետաքրքիր։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.05.2019)

  11. #51
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,035
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց իմ հասկացածով ոնց նայում եմ նենց վստահ քայլերով հետ ենք գնում։ Ու շատ եմ վախենում, որ չգա էն օրը, երբ մարդիկ սկսեն հների մասին երազեն։ Ուզում եմ պոկվենք էդ անցյալից ու նորը ստեղծվի։ Նոր ուժերով։ Նոր մտքով։ Խելացի։
    Ժառ ջան, որ խնդրեմ, փաստերով մեկ–երկու օրինակ կբերե՞ս, կոնկրետ ոլորտի, որում քո կարծիքով վստահ քայլերով հետ ենք գնում։

    Որովհետև չնայած լիքը թերություններին, Նիկոլի կառավարության տարբեր սխալներին, և այլն, որ կուզեի ավելի լավ լիներ, քան կա, կամ կուզեի ավելի արագ առաջ շարժվեինք, քան շարժվում ենք, իմ համեստ գնահատմամբ Հայաստանում իրավիճակը մեծ քայլերով առողջացման ա գնում տարբեր ոլորտներում ու մակարդակներում։
    Ես անկեղծորեն չեմ տեսնում որևէ ոլորտ, որ ավելի վատ ա, քան նախկինում էր։ Խնդրում եմ, մի օրինակ բերես, հանգիստ, առանց էմոցիաների վերլուծենք։ Առողջապահությու՞ն, կրթությու՞ն, գիտությու՞ն, բնապահպանությու՞ն, բանա՞կ, արտաքին հարաբերություննե՞ր, երկրում բարոյահոգեբանական մթնոլո՞րտ, ժողովրդավարություն ու ընտրություննե՞ր, կառավարության աշխատանքի թափանցիկությու՞ն, ո՞ր ոլորտն ա, որ ավելի վատ ա քան հեղափոխությունից առաջ էր։


    Երևանի աղբահանության խնդիրն ա, որ շատերն ասում են շատ ավելի վատ ա վիճակը քան նախկինում էր, դա էլ ինչքանով տեղյակ եմ Տարոնի կերած քաքերն են, որ մինչև հիմա հախից չեն կարում գան, Սանիտեկը սաբոտաժ ա անում, բայց դրա հարցն էլ ա արդեն լուծվում։

    Կարծում եմ, եթե նույնիսկ ոչ մի զարգացում չլիներ առաջին մի տարում, նույնը մնար էլ, էդ էլի մեծ ձեռքբերում պիտի համարեինք՝ հաշվի առնելով, որ սովորաբար հեղափոխություններից հետո դեռ ահագին ժամանակ բառդակ ա տիրում երկրում։ Էլ չասած, որ մեր դեպքում հեղափոխությունը թավշյա՝ անարյուն ու առանց հների նկատմամբ որևէ ինքնադատաստանի անելու արդյունքում հները դեռ շարունակում են ողջ թափով սաբոտաժ անել։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (22.05.2019), Ներսես_AM (23.05.2019), Ուլուանա (22.05.2019), Տրիբուն (22.05.2019)

  13. #52
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,352
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ջան ու թեմայից ահավոր դուրս մի բան էլ ասեմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել օբյեկտիվությանդ համար։ Երբ անգամ քեզ դուր չեկած մարդու մասին գրելիս պատրաստ ես նաև դրականը նկատես։ Էդ ահավոր դեֆիցիտ ա էսօր ու առաջինը իմ մոտ։ Շատ եմ աշխատում դրա վրա։ Դրա համար քեզ մեծ շնորհակալություն վարկանշի տեսքով։
    Շնորհակալ եմ լավ կարծիքի համար, քանզի ինձ համար ևս դժվար էր այսպես գրել Արթուր Դանիելյանի մասին, քանի որ վերջերս առնվազն երկու անգամ ՖԲ հարթակում իր շունիկներին քսի տվեց վրաս բավականին կոպիտ արտահայտություններով:

    Արթուրն ինձ համար մտածող մարդ է, իսկ մտածող մարդուն, նույնիսկ եթե որոշ կամ նույնիսկ գերակշիռ հարցերով էլ ես չկիսեմ իր տեսակետը, ես հարգում եմ, հարգում եմ՝ նույն հատկանիշն ամենից առաջ հարգելով նաև ինքս իմ մեջ: Հարգել, ի դեպ, կարող ես նաև թշնամուդ, իսկ Արթուրին ես ամենևին էլ թշնամի չեմ համարում, այլ, առավելագույնը՝ գաղափարական ախոյան:

    Նման մարդուն պետք է գաղափարական մակարդակում ջախջախել, ճզմել և ոչնչացնել: Իր հետ խոսելով այլ լեզվով՝ հայհոյանքի կամ ասենք բռնության, խոսողը դրանով միայն կընդունի, որ գաղափարական ոլորտում հակադարձելու բան չունի: Իսկ գաղափարական ոլորտում, կրկնեմ - իր մոտ կեղծ և փակուղային, կյանքից կտրված մտավարժանքներ են, որոնք նա փորձում է կանխիկացնել քաղաքական գռդոնով՝ օգտվելով կոնկրետ քաղաքական իրավիճակից նյութական և քաղաքական օգուտներ ստանալով: Այս առումով նյութական դաշտում նա նման է հանուն փողի ծառայող անսկզբունք վարձկան զինվորի, իսկ գաղափարականում՝ դեմագոգի:

    Նման մարդկանց պետք հետևողականորեն ջախջախել ամենից առաջ հենց գաղափարական դաշտում՝ դա կոչնչացնի նման մարդու նաև մյուս դրսևորումները այլ հարթակներում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #53
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,179
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ... Հայհոյանքի նպատակն էր հասնել նրան, որ իրեն ծեծեմ, կարողանա մեդիաուշադրություն գրավել: ...
    Չուկ ջան, ոնց որ էդ հին ու հոտած տակիտիկան մենակ քո հանդեպ չի, որ կիրառելա ու կիրառումա՝ արդեն մի քանի նման փաստ ունեմ։ Ու բոլոր իրական ադեկվատ մարդիկ դա հասկանալով նրան ի աղբաման են ուղարկում։
    Միգուցե կարդացածա, նույնիսկ կարող աճիշտ բաներա ասեմ երբեմն՝ այդքան մանրամասն չգիտեմ, բայց որ շարքային Ճ կլասի պրովակատոր է, դա արդեն ինձ համար փաստ է։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.05.2019)

  16. #54
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,179
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Նենց չի էլի որ ես ընկած Ռոբերտ Քոչարյանին եմ պաշտպանում կամ Նիկոլ Փաշինյանին։ Չեզոք եմ։
    Ես էլ ոչ մեկին չեմ պաշտպանում, բայց չեզոք չեմ։ Ոնց կարող եմ չեզոք լինել մի անձնավորության՝ Քոչարյանի հանդեպ, ով իմ երկրին ու ժողովրդին վնասներ է հասցրել։
    Նույնիկ Փաշինյանի հանդեպ չեզոք չեմ՝ սպասում եմ, որ իր խոստումներին տեր կանգնի ու իրականացնի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.05.2019)

  18. #55
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,179
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ուրիշ արդյունք էլ էն էր, որ միապետության սովոր անգրագետ ժողովուրդը, ...
    Խնդրում եմ միապետությունը ավազակապետության հետ նույն հարթության վրա չդնել ու չնույնականացնել։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  19. #56
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,179
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Նման մարդկանց պետք հետևողականորեն ջախջախել ամենից առաջ հենց գաղափարական դաշտում՝ դա կոչնչացնի նման մարդու նաև մյուս դրսևորումները այլ հարթակներում:
    Նման մարդկանց պետք է արհամարել ու մոռանալ նրանց գոյության մասին։
    Չարժի ժամանակ և ուժեր վատնել նմաններին "ջախջախելու" համար։ Դրանք հենց էդ նպատակի համար են ստեղծված՝ ուժերը ջլատելու և վատնելու համար։ Իրենք արդեն իսկ ջախջախված են, ավելի շուտ՝ այլանդակված են։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (22.05.2019), Արշակ (22.05.2019), Գաղթական (22.05.2019), Տրիբուն (22.05.2019)

  21. #57
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,733
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակնհայտ մուտիլոկեքով զբաղվով մարդը չի կարա լինի կիրթ, մտածող, և այլն։ Ինքը ուղղակի ստախոս, խառնակիչ մուտիլովշիկ ա, թող երկու գիրք էլ միջինց ավել կարդացած լինի, դա ոչ մի բան չի փոխում։ Ու Վարզորը լրիվ ճիշտ ա ասում, պետք ա ուղղակի արհամարել։ Ինչքան իրանց արձագանքում են, էնքան իրանց արժեքը մեծանում ա, քան որ հենց դրան էլ սպասում են, որ իրանց արձագանքեն։ Հենց արձագանքեցիր, մտնում ես մուտիլովկեքի դաշտ, իսկ էտ դաշտում իրանք համ ուժեղ են, համ էլ անսապառ էներգիա ունեն, քանի որ էտ իրանց վաստակն ա, ու դու հա պարտվելու ես։

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (22.05.2019), Varzor (22.05.2019), Աթեիստ (22.05.2019), Արշակ (22.05.2019), Վիշապ (23.05.2019)

  23. #58
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,179
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակնհայտ մուտիլոկեքով զբաղվով մարդը չի կարա լինի կիրթ, մտածող, և այլն։ Ինքը ուղղակի ստախոս, խառնակիչ մուտիլովշիկ ա, թող երկու գիրք էլ միջինց ավել կարդացած լինի, դա ոչ մի բան չի փոխում։ Ու Վարզորը լրիվ ճիշտ ա ասում, պետք ա ուղղակի արհամարել։ Ինչքան իրանց արձագանքում են, էնքան իրանց արժեքը մեծանում ա, քան որ հենց դրան էլ սպասում են, որ իրանց արձագանքեն։ Հենց արձագանքեցիր, մտնում ես մուտիլովկեքի դաշտ, իսկ էտ դաշտում իրանք համ ուժեղ են, համ էլ անսապառ էներգիա ունեն, քանի որ էտ իրանց վաստակն ա, ու դու հա պարտվելու ես։
    Ռսի ասած՝ տե տրոժ գավնո, վանյած նե բուդետ
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  24. #59
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,035
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրում եմ միապետությունը ավազակապետության հետ նույն հարթության վրա չդնել ու չնույնականացնել։
    Չեմ նույնացնում, ժողովուրդն էլ չի նույնացնում, դրա համար էլ ուզում են որ իրանց պատկերացմամբ միապետը ավազակապետության պարագլուխներին արագ բանտերը կոխի։ Բայց դե Նիկոլը հլը որ կպած հրաժարվում ա միապետ լինելուց։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (22.05.2019), Աթեիստ (22.05.2019), Գաղթական (22.05.2019)

  26. #60
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,179
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե Նիկոլը հլը որ կպած հրաժարվում ա միապետ լինելուց։
    Երևի հասկանում է, որ միապետ դառնալու/լինելու համար շատ դեռ հեռու է կամ էլ չի ցանկանում, կամ էլ նման "հրահանգ" չունի
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •