Շնորհակալ եմ հատուկ հրավերի համար, Յոհան ջան (թե՞ Խուանիտո...):
Հետաքրքիր է միտքդ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես այն կզարգացնեք:
Ես միշտ կողմ եմ ուրախ կյանքին, բայց միայն այն դեպքում, երբ այն իմաստավորված է և մարդուն առաջ է մղում, այլ ոչ թե գամում է տեղում ու խլում է առանց այն էլ այնքան քիչ ժամանակը: Եվ այդ պատճառով, որպես Ակումբի մանանեխի հիմնադիր, առաջարկում եմ ծխել այն միայն առողջարար նպատակներով:
Համաձայն եմ, որ մենք կապված ենք մեր անցյալի հետ: Բայց քանի որ ինչ-ինչ պատճառներով մեր անցյալի մասին համարյա ոչինչ չգիտենք, ուրեմն մեր գյուղի զբաղեցրած տեղը տարածության և ժամանակի մեջ, և մեր անցյալի մասին մեր գիտելիքները մեր գիտակցության մեջ կարող են շատ էլ լավ տանդեմ կազմել և համագործակցել միևնույն հարթության վրա:
Նոր իրականություն ստեղծելու հետ էլ համամիտ եմ, դա էլ՝ շատ համահունչ է մեր ամբողջ ազգի այսօրվա իրականությանը: Բայց նոր իրականություն անհնար է ստեղծել առանց մի շատ կարոր գործիքի. նոր գիտակցության: Իսկ նոր գիտակցության համար անհրաժեշտ է գիտակցության փոխակերպում: Եթե համաձայն եք գիտակցության փոխակերպմանը, ուրեմն ես ձեզ հետ եմ: Մանանեխն էլ մեզ օգնական:
Երկու հարց.
1. Ինչու՞ է գյուղի անունը Սանանեխի Մեխ, այլ ոչ, ասենք, Մանանեխի Սեխ: Թե՞ դա ուղղակի տառասխալ էր...
2. Դու ուզում ես, որ այստեղ մենք հանդես գանք նոր անուններո՞վ:
Խնդրանք.
Կուզենայի քիչ ավելի շատ ծանոթացնեիր պատկերացրածդ գյուղի հետ:
Էջանիշներ