Ու ինչի՞ էր ինձ թվում, թե էս թեման կոչվում է՝ «Մեր մանկության հիթերը». ես էլ փորձում եմ մինչև պատանեկություն եղած երգերը դնել:
Մի հատ էլ լավ հներից:
Բումը ո՞վ էր նայում
Ու ինչի՞ էր ինձ թվում, թե էս թեման կոչվում է՝ «Մեր մանկության հիթերը». ես էլ փորձում եմ մինչև պատանեկություն եղած երգերը դնել:
Մի հատ էլ լավ հներից:
Բումը ո՞վ էր նայում
Ուրեմն մի հատ վաղեմության և այլմոլորակային կոմբո։ Իմ մանկության հիթերը եղել են աշուղական երգեր՝ Արաքսյա Գյուլզադյանի, Արև Բաղդասարյանի, Օֆելյա Համբարձումյանի և պապիկիս կատարմամբ։ Դե ընդեղ Ռուբեն Մաթևոսյանն էլ էր պոպուլյար, բայց պապս իրան տանել չէր կարողանում։ Ասում էր մեծամիտ ա։ Հարյուր անգամ պատմռլ էր էդ պատմությունը... ։) Կարոտում եմ։
Մեկումեջ կիկոսի մահի գաստռոլներով գնում էինք հարևանների տները։ Ու մազերս պռճոկելու արանքներում պապս երգում էր, փնջլիկ մնջլիկ, նախշուն բաջի, աչքդ խումար ու ես հեզիկ պար էի բռնում։
Հետո խոպանից ժամանեց դիսկոտեկ հասկացությունը, ստոպ խալաձիլնիկի ուղեկցությամբ, բայց դվիժոկով (սենց կոչվում էր բենզինային էլեկտրոգեներատորը)։ Ու անկեղծ ասած լավ կլիներ մի հատ քած ճարեր մնար ընդեղ, այն ժամանակ տարածված պրակտիկա էր։
SWTS
Ես նայել եմ, ավելին` տարիներով իմ ամենասիրած կինոներից ա եղել : Երգը ես էլ էի հիշել էս քանի օրը: Իսկ էն ժամանակներում էնքան եմ փնտրել էս երգը. ոչ վերնագիրը գիտեի, ոչ կատարողին, լրիվ անհույս վիճակ էր: Միայն 2000-ականների սկզբներում էր, որ ախպերս իրանց կուրսեցիներից մեկից ինչ-որ հավաքածուով կասետ էր բերել, որի մեջն էդ երգն էլ կար, վերջապես ձայնագրեցինք :
Էս վիդեոյում ինչ լավ կադրեր էին ընտրված. ամբողջ կինոն վերապրեցի :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (15.04.2019)
Մեկը Կիկիկի-կոկոկոն էր դրել ստեղ Չեմ գտնում հիմա։ Բայց քանի դրանից խոսք գնաց, ասեմ, որ 80-ականների իատալական դիսկոն շատ լավն էր։ Վաբշե դիսկոն էր լավը, իրա վառ գույներով, պարզ երաժշտությամբ, թույնիկ մազերով։ Իմ ամենասիրած երգերից ու վիդեոներից մեկն էլ ԲԻնգո Բոնգոյի եզրափակիչն ա, որը վախտին նաև հիթ էր։ Բայց ինձ էտ կլիպի մեջի դեմքերն են դուր գալիս, պլպլան, վառվռուն աղջիկներով ու բեղերով, երկար բակերով, լուրջ դեմքերով ծափ տվող տղամարդիկ։
Varzor (15.04.2019)
Վերջին խոստովանությունս էլ անեմ, ու կարաք ինձ մինչև վերջ նվաստացնեք․ ես Լինդայի երևանի համերգին եղել եմ։ Ու ասեմ, գժական համերգ էր։ Լինդան լավ կարում էր զալի հետ աշխատեր, բոլորը երգերը անգիր գիտեին ու երգում էին։ Փիիիս կայֆ բռնեցինք, յա վառոնա, յա վառոնա ․․․
Տենց լավ մեկ էլ Ջո Կոկեռի համերգն էր։
Հա, մեկ էլ Uriah Heep-ինը, չեմ հիշում որ թիվն էր, բայց արդեն թոշակի էին անցել սաղ սաստավով, բայց մեկա լեգենդների համերգ էր։
Ես էլ ասոնց համերգին եմ եղել՝ անտոմս
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Ես էլ իմ մասով միանամ թեմային
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Varzor (18.04.2019)
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Սա հիշո՞ւմ եք յութուբի առաջին մեգահիթը
Իմ վաղ մանկության հիթերից .
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ես, իսկ ես էնքան ռոմանտիկ երեխա էի :Ճ
Էս երգը ոչ մի անգամ չէր հաջողվում սկբից մինչև վերջ նորմալ ձայնագրել տելեվիզատոռից.
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ