Էս էլ ամառային իրիկվա ռոմանտիկոտ վիճակներից էր, էն որ թեթև քամին անձրևի կաթիլներ էր բերում, բալենիները խշշում-մշշում էին, պատանեկան սիրտդ թռվռում էր, ինչ-որ բան էիր շատ շատ ուզում, բայց չգիտեիր ինչ․․․
Էս էլ ամառային իրիկվա ռոմանտիկոտ վիճակներից էր, էն որ թեթև քամին անձրևի կաթիլներ էր բերում, բալենիները խշշում-մշշում էին, պատանեկան սիրտդ թռվռում էր, ինչ-որ բան էիր շատ շատ ուզում, բայց չգիտեիր ինչ․․․
Si vis pacem, para bellum
StrangeLittleGirl (21.01.2020), Varzor (29.12.2019), Յոհաննես (28.12.2019)
Էս թեմայում ամեն մի երգի հետ մի հավես պատմություն կա,մի օր մարդ չալարի նստի գրի
Էս համամարդկային արժեքա
Էս երգը շատ-շատ էի սիրում փոքր ժամանակ, ու կերպարները, գույները, գրաֆիկան։ Հիմա էլ եմ շատ սիրում
Ես էլ չէի սիրում, ու միակ բանը, որ նայեցնում էր նրանցից որոշները, ախորժելի դիկցիան կամ երկխոսությունները կարող էին լինել, օրինայ՝ մարտիշկայի, փղիկի, ուդավի ու լաչառ թութակի մուլտշարքը։ Իսկ էս հիթային երգերի մուլտերն իրականում ահագին ձանձրալի ու անհասկանալի էին, բայց նայում էի երգերի խաթր։
Ի դեպ, էդ տիկնիկայիններիից մեկը կար, լեղաճաք էի լինում՝ սարսափ֊ֆիլմի գերագույն աստիճան էր ինձ համար։ Կոչվում էր Սև հավը։ Մի հատ մեծ քթով մարդ կար, որ դուրս էր գալիս նկարից գիշերները ու դառնում մի մեծ ու սև, սարսափելի հավ (թե՞ հակառակն էր. Հավն էր մարդ դառնում)։ Հիշող կա՞ էդ մուլտը ։
Ուլուանա (21.01.2020)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (21.01.2020)
Բայց մի քիչ լավ չէինք հիշում ոնց որ, թե սարսափը կոնկրետ ինչում էր . ես նոր մի քիչ աչքի անցկացրի մուլտը, Սև հավը թե՛ մարդու, թե՛ հավի կերպարանքով, ամեն դեպքում դրական հերոս ա, էնտեղ մի դասատու կար շատ բոբո, արտաքինն էլ ահագին անդուր ու վախենալու, ու ընդհանուր մուլտը մի տեսակ մռայլ տրամադրություն ունի:
Ինձ էդտեղ մի ուրիշ հարց հանկարծ հետաքրքրեց. ինչի՞ ա հավը (ոչ թե աքլորը, այլ հենց հավը) մարդու վերածվելիս տղամարդու կերպարանք ստանում :
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա-հա, մի տղա էլ կար՝ ծովային գործ էր ոնց որ սովորում, մի շատ տանջալից գիմնազիայում։ Էդ հաստատությունը հենց տեղով սարսափ էր։ Իսկ հավ-մարդը նենց սարսափազդու էր, որ երբեք դրան դրական կերպար չեմ ընկալել, ու չէի էլ հասկանում սյուժեն առհասարակ (երևի կարգին մեծական էր)․ հավես ունենամ, կարելի ա նայել հիմա, համ էլ կվերապրեմ էն վախտվա զգացածիցս ինչ-որ բաներ։
Իսկ հավի էր վերածվում, որովհետև երևի հավի ավելի նման էր իր փարթամությամբ, հետո՝ աքլորը պիտի ծուղրուղու կանչեր ու մի ձև լաչառոտ կերպար ա, իսկ իրենց երևի ծանր-տռուզ հավ էր պետք։
Էս 90-ականների քեֆերի սեղանների ժամանակը ինչ լավա անցավ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ