Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Ստերեո ստուդիա Կարեն Վարդանյան Կարեն Վարդանյանն իրոք պոզիտիվություն էր տեղով: Մենք էլ էինք միշտ հավեսով սպասում իր պոզիտիվ ձայնին: Վերջում էլ որ միշտ շատ առույգ ձայնով ասում էր` առո՛ղջ եղեք, առա՛յժմ :
Առողջ եղեք էլ է՞ր ասում: Ես մենակ «ա-ռա՛յ-ժմ»ն էի հիշում, մեկ էլ ամենասկզբում, որ ասում էր «և բոլոր նրանց ում ծննդյան օրն է այսօր, սիրով և բարեմաղթանքներով ասում ենք «շնորհավոր»»:

Հա, մեկ էլ հիշում եմ, էդ Ստերեո-ստուդիայում բացի Iggy pop-ի երգից, որ սկսվում ու ավարտվում էր մի արագ ռեպանման, բայց ավելի հաճելի կաարճ երգով: Ու ավարտվելունինը էսպես էր պրծնում՝ «Եւ իհար-կե վեր-ջում ա-ռայ-ժմ է ա-սու՛մ»

Էդ Ստերեո-ստուդիայի երգացանկը հատուկ ֆիքսված է՞ր, ես հիշում եմ, որ մեկ-մեկ առավոտները մի երգչի էին միացնում մենակ, չգիտեմ է՛լ ով էր բայց մի տեսակ դուրս գալիս էր, հենց տեսնում էի, որ առաջինը էդ երգիչն ա կոնկրետ մի երգով բացումը անում, արդեն գիտեի, թե դրանից հետո ինչ եմ լսելու ու մի տեսակ երևի ուրախանում էի: Կարող ա՞ Ձախ Հարութն էր: Երգերից մեկի կրկներգում ասում էր «Գնում ես գը-նա, (էլ մի ետ դառ-նա)» փակագծերում ներառվածի վրա կասկածում եմ: Էդ երգը լսելուց միշտ աչքիս առաջ պատկերացնում էի մի տյոտյայի, որ երգիչին ինադու նստել ա աթոռին ու ինադ, կիսաձղային, կամ կիսահեգնական հայացքով նայում ա երգչին: Բայց մեկ ա, ամենաշատը առաջին երգն էի սիրում էդ կորած երգչի: Երևի ընդմի՞շտ կորած... Բայց ասենք եթե վերագտնվեր հիմա՝ մանկությունիցս դուրս կգար երևի, հիշողությունից դուրս կգար, կդառնար ամենօրյա ստանդարտի պես: