User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 470 հատից

Թեմա: Հին օրերի հիթերը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ անհամեստ հարց տամ էլի, միայն թե` անկեղծ, խնդրում եմ:

    Դու ամեն կերպ փորձում ես քո յուրահատկությունն ու էքսցենտրիկությունն ընդգծել: Էդ քո գործնա:
    Բայց, դրան զուգահեռ, հատուկ ե՞ս անընդհատ ակնարկում, իբր բոլորը քեզնից ցածր են, թե՞ դա մոտդ ինքնաբերաբար է ստացվում:

    Ասենք հիմա` տվյալ օրինակում, էսքան մարդ էսքան երգերով իրար հետ կիսվում ուրախանումա էլի:
    Դու էլ քոնոնցով ես կիսվում, լավ ես անում:
    Բայց խի էլի, ի՞նչ պարտադիրա քոնից տարբերվող մնացած բոլորինն աղբ անվանել...
    Անկեղծ պատասխան.
    1. Ես անկեղծորեն զարմացած եմ էս թեմայում տեղադրված երգերից, որովհետև հին օրերի հիթեր ասելով ես հասկանում եմ հիթեր, որոնք ինձ էին շրջապատում, ոնց որ թեմայում տեղադրողներն էլ հասկանում են հիթեր, որոնք իրենց էին շրջապատում։ Բայց արի ու տես, որ ապրելով նույն քաղաքում՝ ես լրիվ իրականությունից կտրված եմ էղել, որտև էս թեմայի երգերն ընդամենը կողքովս անցել են, ընդամենը իմացել եմ դրանց գոյության մասին։
    2. Էս թեմայում տեղադրված երգերի մեծ մասը աղբ ա։ Ստեղ տարբերվելու հարց չկա։ Երաժշտական֊ստեղծագործական֊արվեստային իմաստով մեծ մասն աղբ ա, էդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող (թե՛ ոչինչ չասող տեքստերով, թե՛ պրիմիտիվ մեղեդիով կամ դրա իսպառ բացակայությամբ)։ Դու կարաս խոստովանես, որ սիրում ես էդ աղբը, կարաս խոստովանես, որ չես սիրում։
    3. Իմ յուրահատկությունը ցույց տալու խնդիր չունեմ։ Քեզ կարող ա թվալ, թե յուրահատկություն եմ ցույց տալիս, բայց ինձ համար ահավոր շոկ ա, որ էս երգերը, փաստորեն, մենակ ես էի լսում ակումբցիներից, իսկ մյուսները Անժելիկա Վառումների ու Արման Բարդումյանների տակ են մեծացել։ Մինչդեռ իրականում ես դրել եմ երգեր, որոնք 90֊ականներին լսում էր ցանկացած միջին վիճակագրական թինեյջեր, բայց, թերևս, Հայաստանից դուրս (չնայած իմ շրջապատի թինեյջերներն էլ էին լսում էդ բոլոր երգերը, ուղղակի, փաստորեն, իրանք ակումբում չեն)։
    4. Ուրախանալն էլ հասկանում եմ։ Ուղղակի եթե տականք երգերի թեման ա, կարելի ա համապատասխան թեմայում դնել։ Բայց փաստորեն մարդկանց մոտ էս երգերը որոշակի հիշողություններ են արթնացնում։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (12.04.2019)

  3. #2
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Լավ, հարցս այլ կերպ ձևակերպեմ:

    Ենթադրենք մենք էստեղ Թաթուլ Ավոյանի ֆան-կլուբ թեմա ենք բացել, իրար մեջ իրա երգերով կիսվում-ուրախանում ենք:
    Դու էլ տանել չես կարողանում էդ երգչին ու իրա երգերը:

    ՈՒնես 3 տարբերակ.
    - կամ ուղղակի շրջանցում ես մեր դրած հղումներն ու չես լսում դրանք
    - կամ համ շրջանցում ես, համ էլ ասում ես ժողովուրդ էդ ձեր լսածն էնքան էլ չի համապատասխանում միջին վիճակագրական բարձրաճաշակ ունկնդրի լսածին: հլա փորձեք այլ բան էլ լսել
    - կամ էլ մտնում ու հայտարարում ես սաղդ անճաշակ եք ու աղբի տակ եք մեծացել

    Ինչի ա քեզ թվում, թե երրորդ տարբերակը մարդկանց հետ հաղորդակցվելու տեսանկյունից ամենաճիշտն ու հարգարժաննա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, հարցս այլ կերպ ձևակերպեմ:

    Ենթադրենք մենք էստեղ Թաթուլ Ավոյանի ֆան-կլուբ թեմա ենք բացել, իրար մեջ իրա երգերով կիսվում-ուրախանում ենք:
    Դու էլ տանել չես կարողանում էդ երգչին ու իրա երգերը:

    ՈՒնես 3 տարբերակ.
    - կամ ուղղակի շրջանցում ես մեր դրած հղումներն ու չես լսում դրանք
    - կամ համ շրջանցում ես, համ էլ ասում ես ժողովուրդ էդ ձեր լսածն էնքան էլ չի համապատասխանում միջին վիճակագրական բարձրաճաշակ ունկնդրի լսածին: հլա փորձեք այլ բան էլ լսել
    - կամ էլ մտնում ու հայտարարում ես սաղդ անճաշակ եք ու աղբի տակ եք մեծացել

    Ինչի ա քեզ թվում, թե երրորդ տարբերակը մարդկանց հետ հաղորդակցվելու տեսանկյունից ամենաճիշտն ու հարգարժաննա:
    Եթե կոչվեր Թաթուլ Ավոյանի ֆան կլուբ, ես թեման չէի բացի, որովհետև ինքս ինձ չեմ ասոցացնում Թաթուլ Ավոյանի կամ իրա ֆանատների հետ։ Բայց թեման կոչվում ա հին օրերի հիթեր, իսկ ես ինձ ասոցացնում եմ հին օրերի հիթերի հետ ու ոչ միայն ուզում եմ հին օրերն ինձ հիշեցնող հիթերով կիսվել, այլև ուզում եմ տեսնել ուրիշների դրած երգերը, որոնք, ասենք, ես էլ կարող էի դրած լինել։ Ու տեսնելով թեմայի համատարած խրախճանքը էս բոլոր երգերի շուրջ՝ ինձ մոտ հարց առաջացավ, թե արդյոք ես ուրիշ մոլորակի վրա եմ մեծացել, որովհետև, փաստորեն, մյուսներին էդ պոպսան ա հիշեցնում հին օրերը, իսկ ես դրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար ֆիլտրել եմ, ու էդ երգերը ոչ մի ասոցիացիա չեն առաջացնում իմ մեջ։

  5. #4
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կոչվեր Թաթուլ Ավոյանի ֆան կլուբ, ես թեման չէի բացի, որովհետև ինքս ինձ չեմ ասոցացնում Թաթուլ Ավոյանի կամ իրա ֆանատների հետ։ Բայց թեման կոչվում ա հին օրերի հիթեր, իսկ ես ինձ ասոցացնում եմ հին օրերի հիթերի հետ ու ոչ միայն ուզում եմ հին օրերն ինձ հիշեցնող հիթերով կիսվել, այլև ուզում եմ տեսնել ուրիշների դրած երգերը, որոնք, ասենք, ես էլ կարող էի դրած լինել։ Ու տեսնելով թեմայի համատարած խրախճանքը էս բոլոր երգերի շուրջ՝ ինձ մոտ հարց առաջացավ, թե արդյոք ես ուրիշ մոլորակի վրա եմ մեծացել, որովհետև, փաստորեն, մյուսներին էդ պոպսան ա հիշեցնում հին օրերը, իսկ ես դրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար ֆիլտրել եմ, ու էդ երգերը ոչ մի ասոցիացիա չեն առաջացնում իմ մեջ։
    Չգիտեմ, թե ե՞ս եմ հարցս էդքան անհասկանալի ձևակերպում, թե՞ դու ես դրան ուղիղ պատասխանելուց միտումնավոր խուսափում:

    Հարցը քո ու մնացածի ճաշակի տարբերությունների մասին չի:
    Այլ՝ քո վերաբերմունքի՝ քեզնից այլախոհների նկատմամբ:

    Մի տեսակ անհարմար եմ զգում, ճիշտն ասած, որ սենց հրապարակային քննարկումա ստացվում:
    Ինքս կնախընտրեի նման թեմաները անձնական նամակագրությամբ շոշափել:
    ՈՒղղակի բոլորին քո վիրավորելնելա հրապարակային եղել ու սա առաջին դեպքը չի:

    Հասկանո՞ւմ ես, մի տեսակ, մեղմ ասած, տարօրինակա ստացվում այլախոհների ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանի քո որդեգրած կերպարը, երբ ինքդ ես անընդհատ անհանդուրժողականություն դրսևորում քեզնից տարբերվողների հանդեպ՝ վիրավորելով ու անպատվելով նրանց զգացմունքները:
    Էլ «տականք երգեր», էլ «էշ կերած, էշ մեծացած», էլ «աղբի տակ մեծացած»...

    Իմ աչքին էստեղ սուր հակասություն կա, քանի որ մեծ հաշվով սա նույն ագրեսիվ վերաբերմունքն է, որին օրերս ականատեսն եղանք հայտնի տրանսգենդերի միջադեպում...
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ «Բուրգ», «Արձագանք», «Վան» ու չգիտեմինչ մի երկու տարի ուշ հայտնվեցին, ու արդեն աջաբսանդալ սարքեցին սաղ ժանրերն էլ, որակներն էլ, հաղորդավարներն էլ մեկը մյուսից ջրիկ ու տափակ: Մի խոսքով՝ 105.5 ֆորեվր, չնայած վաղուց էլ առաջվանը չի
    Բուրգը սկզբերում լավն էր։ Հետո որ ծախեցին, աջափսանդալ դառավ։ Արձագանքով էլ ժամից կախված եթե նորմալ բաները բռնացնեիր, լավ էր։ Թե չէ, Արման Բարդումյան ու Արփինե Բեկջանյան։ Իսկ Վանը հենց սկզբից զիբիլ մտավ։ Հերիք չի երաժշտությունն էր զիբիլ, հաղորդավարներն էլ սաղ ռուսախոս ու իրանցից գոհ։ Նենց տհաճ էր։

  7. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, թե ե՞ս եմ հարցս էդքան անհասկանալի ձևակերպում, թե՞ դու ես դրան ուղիղ պատասխանելուց միտումնավոր խուսափում:

    Հարցը քո ու մնացածի ճաշակի տարբերությունների մասին չի:
    Այլ՝ քո վերաբերմունքի՝ քեզնից այլախոհների նկատմամբ:

    Մի տեսակ անհարմար եմ զգում, ճիշտն ասած, որ սենց հրապարակային քննարկումա ստացվում:
    Ինքս կնախընտրեի նման թեմաները անձնական նամակագրությամբ շոշափել:
    ՈՒղղակի բոլորին քո վիրավորելնելա հրապարակային եղել ու սա առաջին դեպքը չի:

    Հասկանո՞ւմ ես, մի տեսակ, մեղմ ասած, տարօրինակա ստացվում այլախոհների ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանի քո որդեգրած կերպարը, երբ ինքդ ես անընդհատ անհանդուրժողականություն դրսևորում քեզնից տարբերվողների հանդեպ՝ վիրավորելով ու անպատվելով նրանց զգացմունքները:
    Էլ «տականք երգեր», էլ «էշ կերած, էշ մեծացած», էլ «աղբի տակ մեծացած»...

    Իմ աչքին էստեղ սուր հակասություն կա, քանի որ մեծ հաշվով սա նույն ագրեսիվ վերաբերմունքն է, որին օրերս ականատեսն եղանք հայտնի տրանսգենդերի միջադեպում...
    Ուրեմն նայի, ես ինձնից այլախոհների նկատմամբ բացարձակապես բացասական վերաբերմունք չունեմ, հակառակը, իրանց հետ ամեն օր շփվում եմ, ոմանց հետ էլ նույնիսկ մտերիմ եմ, որովհետև երկու հոգի ուղղակի չեն կարա լրիվ նույն ձևով մտածեն։ Նույնն էլ ճաշակներին ա վերաբերվում։ Նայի, Շինը Արամ Ասատրյան ա լսում, բայց մեկ ա իրան սիրում եմ Դեռ ավելին՝ նաև հասկանում եմ, թե ինչու կարա իրան Արամ Ասատրյանը դուր գա։

    Հետո, բոլորին վիրավորելը չգիտեմ, բայց որ դու բռնում ու վիրավորվում ես, էդ իմ խնդիրը չի։ Հիմա էս թեմայում տեղադրված երաժշտությունը աղբ ա։ Դա նույնիսկ երաժշտագետները գիտեն։ Եթե դու դրանից վիրավորվում ես, դա խորապես քո պրոբլեմն ա ու ինձ չի վերաբերում։ Նույնն ա, ինչ եթե հոմոֆոբին ասես՝ անգրագետ ես, գիտելիք չունես, վիրավորվի ու ասի՝ հրապարակային վիրավորում ես։

    Ու անկեղծ ասած, ես կարամ սաղի իրավունքները պաշտպանեմ, բայց ես պարտավորված չեմ սաղի հետ մտերիմ լինել կամ սաղին սիրել։ Քեզ չեմ սիրում, ակումբցիներից շատերին չեմ սիրում։ Դու էլ, շատերն էլ ներվերիս վրա ազդում եք, ու քանի ակումբում ես կամ, դա տարբեր տեղերից անընդհատ դուրս ա սպրդելու, ուզես, թե չուզես։ Եթե մեկը ուզենա քեզ վառել կամ հասարակությունից վտարել քո լսած երաժշտության համար (ինչքան էլ լսածդ աղբ լինի), քո քաղաքական հայացքների համար (քանի դեռ դանք ֆաշիզմի չեն հասնում), քո մաշկի գույնի, սեռի, ազգային պատկանելության և այլնի համար, հա՛, ես քո իրավունքները պաշտպանելու եմ։ Բայց երբե՛ք, երբե՛ք քեզ հետ մտերիմ չեմ լինելու։

    Բայց էս թեմայում ընդհանրապես ուրիշ բան էր կատարվում։ Էս թեմայում ուղղակի շատ սուր զգացի, թե ինչքան եմ տարբերվում ակումբցիների մեծամասնությունից (լինի դա դրական, թե բացասական իմաստով), ու դա, անկեղծ ասած, մի քիչ ցավ ա պատճառում, որովհետև ակումբը ես միշտ տեսել եմ որպես համախոհների անկյուն, ու գնալով ավելի ու ավելի շատ եմ հայտնաբերում, որ ակումբցիներից շատ ավելի տարբեր եմ, քան ասենք աշխարհի տարբեր ծերերից էկած կոլեգաներիցս։ Հավանաբար ակումբի մասին ունեցածս պատկերացումներն էին սխալ։ Ի՞նչ ա մնում անել։ Մնում ա հարմար պահ գտնել ու էլ ակումբ չմտնել։ Ու անկեղծ ասած չգիտեմ՝ ինչու եմ մտնում, որովհետև ինձ ստեղ տհաճ ա, իմ ներկայությունը շատերի համար տհաճ ա։ Իմ ներվերի վրա գրեթե բոլորն ազդում են, ես գրեթե բոլորի ներվերի վրա ազդում եմ։

  8. #7

    ՃՃՃ

    Ապրես:
    Գլխանց ասեմ, որ եթե ինձ վառելուց լինեն, դու հանկարծ չխառնվես:
    Մնում էր մի հատ էլ քեզ պատական լինեմ կյանքս փրկելու համար )))

    Ոչ էլ քո մտերմություննա ինձ պետք:
    Սխալ ենթադրություն ես արել:

    Ահագին վախտա քեզ արհամարհում էի:
    Էդ դու էիր պարբերաբար գնում-գալիս, գրառումներս մեջբերում:

    ՈՒղղակի՝ վիրավորանքին վիրավորանքով պատասխանելու փոխարեն, մտածեցի փորձեմ իր սխալը բացատրել:
    Մեկ էլ տեսար՝ էս անգամ հասկանա..

    Խոստովանում եմ՝ սխալվեցի:

    Լավ լեր
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չգիտեմ սա ինչքանով ա հիթ համարվում, բայց ամեն դեպքում

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (13.04.2019), Smokie (07.05.2019), StrangeLittleGirl (12.04.2019), Thom (13.04.2019), Բարեկամ (13.04.2019), Գաղթական (12.04.2019), Յոհաննես (13.04.2019), Ուլուանա (13.04.2019)

  11. #9
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Էս վերջի քննարկմանը չեմ ուզում մասնակցել ու մեր մանկությունից սրտաճմլիկ բաներ գրեմ,ոչ էլ կուզեմ ասել,որ դե դուք վերի արտի ցորեն,մենք էլ խիյարի մեշոկ :Դ այլ էդ թեման համարենք փակված,կամ ուրիշ բաժին տեղափոխեք,իսկ ստեղ շարունակենք մեր ուրախութունը

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (13.04.2019), Progart (13.04.2019), Smokie (07.05.2019), Նիկեա (12.04.2019)

  13. #10
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,667
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    ԽՍՀՄ-ի փլուզումը

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.05.2019), Varzor (13.04.2019), Աթեիստ (13.04.2019), Նիկեա (12.04.2019), Ուլուանա (13.04.2019)

  15. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Էէ՜՜հ …փչացրիք թեմայի ամբողջ կոլորիտը ձեր կարգին ու մակարդակով երգերով: , Հ.Գ. ես չե՛մ մեծացել տենց երգերի տակ ու ինձ հավասարապես հպարտ քաղաքացի եմ համարում , Հ.Գ. Արփինե Բեկջանյանիս ու Կարինե Մովսիսյանիս հետ բերեք. մոնախոո՜՜ս , տա՛տլեե՜՜ֆիի՜՜սսս … ադենաֆիսսսի՜՜ս… ադինատյա՜՜պոռնիի՜սսս…մոնախոո՜՜սս … Հ.Գ.
    Բռնի

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (13.04.2019), Յոհաննես (13.04.2019)

  17. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, հիմա մեր բախտն էլ չի բերել, որ մանկության տարիներին քո շրջապատի պես բարձրաճաշակ շրջապատ ունեցած լինեինք ու մենք էլ ավելի որակյալ ժամանակակից երաժշտություն լսելու հնարավորություն ունենայինք էն գլխից: Բայց ամեն անգամ թեմա մտնելիս ու գրառում անելիս ապշահար հայտարարելը, որ դու, փաստորեն, ուրիշ մոլորակում ես մեծացել, համաձայնի, որ մյուսներին մի տեսակ վերևից նայելու նման ա: Կարելի էր էդ նախադասությունը գոնե մի անգամ ասելով բավարարվել: Հատկապես որ քո` իրականությունից կտրված ապրած լինելու փաստն, ըստ էության, ավելի շոկային ա, քան մեր` իրականության մեջ ապրելը` անկախ նրանից, թե որ մեկն ա ավելի լավ կամ ճիշտ:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (13.04.2019), Բարեկամ (13.04.2019), Ներսես_AM (12.04.2019)

  19. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հիմա մեր բախտն էլ չի բերել, որ մանկության տարիներին քո շրջապատի պես բարձրաճաշակ շրջապատ ունեցած լինեինք ու մենք էլ ավելի որակյալ ժամանակակից երաժշտություն լսելու հնարավորություն ունենայինք էն գլխից: Բայց ամեն անգամ թեմա մտնելիս ու գրառում անելիս ապշահար հայտարարելը, որ դու, փաստորեն, ուրիշ մոլորակում ես մեծացել, համաձայնի, որ մյուսներին մի տեսակ վերևից նայելու նման ա: Կարելի էր էդ նախադասությունը գոնե մի անգամ ասելով բավարարվել: Հատկապես որ քո` իրականությունից կտրված ապրած լինելու փաստն, ըստ էության, ավելի շոկային ա, քան մեր` իրականության մեջ ապրելը` անկախ նրանից, թե որ մեկն ա ավելի լավ կամ ճիշտ:
    Ան, իմ բարձրաճաշակ շրջապատը ինչ֊որ բախտավորության հարց չէր։ Ռադիոյով հնչող երաժշտությունն էինք լսում, էլի եմ ասում։ Ու հա՛, իմ՝ իրականությունից կտրված լինելու փաստը հենց էդ ա, որ շոկային ա։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի բոլորի նման բոլոր էս հիթերը լսած լինել, որ հիմա հիշեի, ուրախանայի։ Բայց սրանք ոչ մի էմոցիոնալ զգացողություն չեն առաջացնում։ Ավելին՝ պարզվում ա՝ իմ դրած երգերը ոչ մեկի մոտ ոչ մի հուշ չեն արթնացնում, ես մենակ եմ իմ հուշերում։ Հավատա, ուրիշների մեջ այլմոլորակային զգալը հեչ հաճելի չի։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (12.04.2019), Վիշապ (12.04.2019)

  21. #14
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան, իմ բարձրաճաշակ շրջապատը ինչ֊որ բախտավորության հարց չէր։ Ռադիոյով հնչող երաժշտությունն էինք լսում, էլի եմ ասում։ Ու հա՛, իմ՝ իրականությունից կտրված լինելու փաստը հենց էդ ա, որ շոկային ա։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի բոլորի նման բոլոր էս հիթերը լսած լինել, որ հիմա հիշեի, ուրախանայի։ Բայց սրանք ոչ մի էմոցիոնալ զգացողություն չեն առաջացնում։ Ավելին՝ պարզվում ա՝ իմ դրած երգերը ոչ մեկի մոտ ոչ մի հուշ չեն արթնացնում, ես մենակ եմ իմ հուշերում։ Հավատա, ուրիշների մեջ այլմոլորակային զգալը հեչ հաճելի չի։
    Ջան, դու այլմոլորակային չես: Դու սովորական սնոբ ես

  22. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջան, դու այլմոլորակային չես: Դու սովորական սնոբ ես
    Ու՞ր ա ստեղ սնոբություն։ Ախր որ ասեմ երևելի երգեր եմ դնում, չէ։ Էն վախտերի սովորական փոփ հիթերն են՝ հիթ֊շքերթներում բարձր տեղեր զբաղեցնող։ Սնոբ կլնեի, եթե փախած երգեր դնեի, ասեի՝ ի՞նչ հիթ, էս լսեք։

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •