Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Դե, մենք մեր երկրում հայտնի հիթերն ենք դրել, իսկ դու` երևի աշխարհի մասշտաբով հայտնի: Էն թվերին էդքան տեղեկացվածություն չկար արտասահմանից, ինչ հասնում էր մեր կորած-մոլորած երկիր, էն էլ լսում էինք սովորաբար: Դու երևի ուրիշ կանալներ ունեիր էդ մյուս երգերը լսելու համար, չգիտեմ: Ես, օրինակ, քո դրածներից ոչ մեկը էն թվերին չեմ լսել, որովհետև սահմանափակ էին հնարավորություններս, ոչ թե լսել եմ, դուրս չեն եկել, էն մյուսներն եմ նախընտրել: Չնայած կոնկրետ ես մանկությանս ու նաև պատանեկությանս տարիներին իմ հասակակիցների համեմատ բավական անտեղյակ եմ եղել ժամանակակից երաժշտությունից, ավելի շատ լսել եմ մեր հին մագնիտոֆոնով պապայիս դրած երգերը` մեծ մասամբ ռոք, բայց դրանք էդ ժամանակի հիթեր չէին, այլ հիմնականում ավելի հին էին, դրա համար էս թեմայում չեմ դնում:
Ան, կոնկրետ էս երգերը 90֊ականներին Հայաստանում գոյություն ունեցող FM ռադիոկայաններով անընդհատ հնչող երգեր էին, որոնք ես ինքս ձայնագրել եմ իմ կասետների վրա ու որոնք, ճիշտ ա, իմ դասարանցիները չէին լսում, որտև իրանց հիմնական աղբյուրը հեռուստացույցն էր, բայց համեմատաբար պռադվինուտի թինեյջերները լսում էին։ Ու անկեղծ զարմացած եմ, որ ամբողջ ակումբն էլ, փաստորեն, էդ աղբի տակ ա մեծացել՝ շրջանցելով համաշխարհային երաժշտության հիթերը։ Ուղղակի էս թեման ևս մի կարկառուն ապացույց ա, որ ես ուրիշ մոլորակում եմ մեծացել։

Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Օրինակ, ինձ համար էս թեմայի իմաստը ոչ թե լավ, որակյալ երգեր լսելը կամ բացահայտելն ա, այլ հուշերը, էդ երգերի առաջացրած ուժեղ ասոցիացիաները կոնկրետ ժամանակաշրջանների, իրավիճակների հետ: Էդ առումով էս թեմայում ամենաանդուր երգերն էլ կարող են հետաքրքիր լինել հենց էդ ասոցիացիաների շնորհիվ: Հատկապես որոշ մոռացված երգեր պեղելիս լրիվ ոնց որ տեղափոխվես կոնկրետ ժամանակաշրջան: Հետաքրքիր ճամփորդություններ են ժամանակի մեջ : Ու ինձ թվում ա` համարյա բոլորի համար էլ թեմայի իմաստն էդ ա:
Նենց չի, որ իմ դրած երգերը հուշեր կամ ուժեղ ասոցիացիաներ չեն առաջացնում։ Էն ժամանակվա ընկերներիցս որին էլ հարցնես, էս երգերը շատ լավ գիտեն ու լիքը պատմություններ ունեն դրանց հետ կապված։ Ու ասենք հա՛, հիշում եմ, որ Արձագանքով րոպեն մեկ Արման Բարդումյան էին դնում, բայց դեռ էն ժամանակներից էլ դա ղժժալու ամենամեծ թեմաներից էր, ու զարմանում եմ, որ մարդիկ հին օրերի հիթեր ասելով Արման Բարդումյան են հիշում, որի երգերը Արձագանքից էն կողմ համարյա չեն էլ գնացել։