User Tag List

Էջ 13 21-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 314 հատից

Թեմա: Ի՞նչ է տունը մեզ համար

  1. #181
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն, որ տան ու հարմարավետության մեջ հավասարության նշան ես դնում։ Համենայն դեպս, գրառումիցդ տենց տպավորություն էր ստեղծվում։
    Իմ ասածն էլ այն է, որ իրականում ոչ միայն համարժեք չէ, այլ կարող է լրիվ հակառակը լինել։ Մարդկանց գիտեմ, որ հենց տուն առնելու համար փող հավաքելու պատճառով իրենց հարմարավետությունից զրկում են (էդ նույն ռեստորաններից):
    Չէ, հեչ էտ չէր իմ ասածը։

    Ամեն դեպքում, էս խոսակցությունը արդեն իրա բուն հունից դուրս ա եկել, ու մեղավորը ես չեմ։ Մարդիկ աջաբ սանդալ սարքեցին, երբ տունը, հաջողակը, կրությունը սաղ դրեցին մի ամանի մեջ ու խառանծ սկսեցին իրենց անձը բոլորից տարբերվող դրական լույսի ներքո ստեղ մեզ հրամցնել։

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (19.04.2019), Գաղթական (19.04.2019)

  3. #182
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրիբուն ջան, ես ասում եմ՝ բոլորին մի արշինով մի չափեք, դու դրել՝ կյանքս ես վերլուծում, ու թե՝ ձենդ տաք տեղից ա դուրս գալիս: Խնդրում եմ, սրանից հետո անձնական օրինակներին անցնելուց, իմ կյանքը շրջանցես:

    Ու ինձ որ լսես, էս ամբողջ քննարկման մեծ մասը էս նախադասություն պատճառով ա ծնվել.

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի գիտություն՝ էդ կոնցեպտին դեմ գնացողների մոտ էլ մի օր առաջանում ա՝ հաստատելով կանոնը, թեև կոնցեպտին դեմ գնալը որն ա, որ մի հատ էլ հաջողվի կամ չէ, դա կոնցեպտի բան չի, այլ պահի ցանկություն ու անձնական ընտրություն, որ եթե հնարավորություն ունի, անում է։
    Ւմ կողմից ավելացնելու բան չունեմ քննարկմանը՝ չկրկնվելու համար:
    Բայց բորբոքվել մեկ ա չարժի

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (19.04.2019)

  5. #183
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Պահը հասել ա մի հատ անեկդոտ պատմեմ

    Երկու ընկեր իրար հետ փողոցով քայլելով խոսում են, ու մեկը մյուսին ասում ա, որ ինքը էքստրասենս ա՝ կարում ա մտքով ուրիշներին բան փոխանցել։ Մյուսն էլ սրան չի հավատում ու ապացույց ա պահանջում։ Էն էքստրասենսն էլ ասում ա․
    ― Լավ, տեսնո՞ւմ ես էս դիմացի շենքի էն 6րդ հարկի բալկոնում կանգնած ծխող մարդուն։ Էս ա նենց անեմ, գնա տնից տելեվիզըրը բերի բալկոնից քցի։
    Էս բալկոնում կանգնածն իսկապես գնում ա մի հատ տելեվիզըր ա բերում բալկոնից գցում (էն մեծ կինեսկոպով տելեվիզըրներից էլի, կարող ա նույնիսկ լամպայինների դարում էր ) Բայց էս էքստրասենսս դեռ չի վերջացրել ու ընկերոջը ասում ա՝ էս ա կստիպեմ՝ գնա մի հատ էլ կբերի բալկոնից կշպռտի։ Էս բալկոնի մարդը գնում ա ներս ու քիչ հետո դուրս ա գալիս մի հատ էլ ա տելեվիզըր բալկոնից ցած նետում։ Իսկ էս էքստրասենսը արդեն կուրաժի մեջ ա ընկել, ասում է՝ էս ա մի հատ էլ ստիպեմ բերի։ Բալկոնի մարդն էլ ներս ա գնում ու մի 5 րոպե չկա, էս ներքևի կանգնածների վիզն էլ արդեն սկսում ա ծռվել վերև նայելուց։ Մեկ էլ էդ բալկոնի մարդը դուրս ա գալիս ու վերևից գոռում ա․
    ― Տղեք, չունե՜մ էլ տելեվիզըր, չուունեեեե՜մ․․․ ու հոնգուր-հոնգուր լաց ա լինում։


    Հիմա Բյուրին, Այվիին ու մնացած պրոգրեսիվներին էս հասարակությունը ասում ա՝ հաջողակ եք, բայց պոլնիյ կայֆի համար մի հատ էլ տուն պիտի գնեք ու քոքեր տաք, սրանք էլ ասում են՝ չեմ ուզում, չեեեեեեեեեեեեեմ ուզում, ու վաբշե, դուք սաղդ կեղծ եք, ֆի՛

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (19.04.2019)

  7. #184
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասարակությանը որտեղ բռնեք՝ փոխանցեք, որ ինքը մի լաաավ ծեծվելու տեղ ունի..

    Բռնում մարդկանց ինչ արժեք ասես չի պարտադրում, հետո էլ էդ մարդիկ ստիպված սաղ կյանք էդ պարտադրված բարիքներից են օգտվում՝ երբեք չկորցնելով էդ ամենի կեղծ լինելու զգացողությունը..


    Հ.Գ. Ի միջի այլոց՝ տունը՝ բացի կոմֆորտից, պարսպից, սեփական անկյունից և այլն, համ էլ՝ շատ հաջող ներդրումա:
    Բայց էս սենց ի միջի այլոց, քանի որ փողն էլա կեղծ արժեք՝ ոնց հասկացա..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (19.04.2019)

  9. #185
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․ քանի որ փողն էլա կեղծ արժեք՝ ոնց հասկացա..
    Բա էդ դեպքում կեղծ փողն ի՞նչա։ Կեղծ արժեքի կեղծված տարբերակը ստացվումա դառնումա իրական
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (19.04.2019)

  11. #186
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա էդ դեպքում կեղծ փողն ի՞նչա։ Կեղծ արժեքի կեղծված տարբերակը ստացվումա դառնումա իրական
    Հա, բայց, եթե էդ կեղծված արժեքով պիտի տուն առնես՝ ուրեմն նորից կեղծա ստացվում:

    Իսկ եթե բոմժ ես՝ օքեյա ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.04.2019)

  13. #187
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հաջողակ լինելը ո՞րն ա, ինչո՞վ ա չափվում։
    Իսկ քեզ համա՞ր:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  14. #188
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Ի միջի այլոց՝ տունը՝ բացի կոմֆորտից, պարսպից, սեփական անկյունից և այլն, համ էլ՝ շատ հաջող ներդրումա:
    Տունը որպես ներդրում լրիվ ուղղահայաց է այս թեմային։

  15. #189
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Տունը որպես ներդրում լրիվ ուղղահայաց է այս թեմային։
    Ինչի՞:
    Թեմայի անունն ի՞նչա:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. #190
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,574
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞:
    Թեմայի անունն ի՞նչա:
    Ճիշտ ես ասում, թեմայի վերնագրին ուշադրություն չէի դարձրել։ Կարելի է և այդ տեսանկյունից քննարկել։
    Պարզապես մինչև հիմա քննարկման թեման home-ն էր, ոչ թե house-ը։

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (19.04.2019)

  18. #191
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ ես ասում, թեմայի վերնագրին ուշադրություն չէի դարձրել։ Կարելի է և այդ տեսանկյունից քննարկել։
    Պարզապես մինչև հիմա քննարկման թեման home-ն էր, ոչ թե house-ը։
    Քննարկման թեման, ճիշտն ասած, ես մինչև վերջ լավ չեմ հասկանում:

    Մարդ կա՝ օրինակ դու, որ կյանքի էս էտապում, չի ցանկանում ինչ-որ ստաբիլ կացարան ունենալ:
    Դրա մեջ ես ինքս ոչ մի խնդիր չեմ տեսնում:
    ՈՒ նույնիսկ հետաքրքիր եմ համարում կյանքիդ ոճը:

    Մարդ էլ կա՝ նստակյաց կյանքի կողմնակից ա:
    Ինքը չի կարա մշտական կացարան չունենալով իրեն երջանիկ ու լիարժեք զգալ:
    Կգնա, աշխարհում ման կգա՝ կարճ ժամանակով, ու էլի հետ կգա իր տուն:

    Էսքանը:
    Մոտեցման ու ապրելակերպի, աշխարհահայացքի ու արժեհամակարգի տարբերությունների հարցա:

    Սրա ի՞նչը քննարկենք:
    Կարելիա ընդամենը էս տարբերությունները փաստել, իմանալ տարբեր մոտեցումների մասին որպես լրացուցիչ ինֆո ու անցնել առաջ:

    Բայց խնդիրները սկսվում են էն ժամանակ, երբ ինչ-որ մեկը փորձումա իր պատկերացումները մյուսների վզին փաթաթել ու հայտարարել, թե ինչն իր մոտեցումից տարբեր ա՝ դա կեղծ ա:

    Տունը կեղծ արժեք ա..
    Բլին..
    Ասենք էս ի՞նչ ասելու բան ա..
    Այսինքն ի՞նչ ա նշանակում տունը կեղծ արժեք ա..

    Եթե դու ասես ստաբիլ կացարան չեմ ուզում, էդ օքեյ ա:
    Բայց եթե սենց ընդհանուր հայտարարես, թե տունը կեղծ արժեք ա՝ դու դրանով արդեն խփում ես էն մարդկանց արժեհամակարգին, ում համար իր տունը հսկայական արժեք ա, որտեղ ինքն ապրումա, դրա հետ կապված ա ու ասենք 30 տարով վարկ ա փակում դրա համար:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (19.04.2019), Ուլուանա (19.04.2019)

  20. #192
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած, որոշել էի էս թեմային էլ չխառնվել, բայց Տրիբունի վերլուծությունից հետո որոշեցի գալ էստեղ, մի երկու խոսք ասել։

    Նախ, երբ խոսվում ա աղքատությունից, հարգելի Տրիբուն, դու երևի գաղափար չունես, թե ես ինչ մանկություն եմ ունեցել մութ ու ցուրտ տարիներին։ Գաղափար չունես, որ երևի աղքատության դեմ էսքան դոշ չէի տա, եթե ինքս չիմանայի, թե էդ ինչ ա։ Ես չեմ ուզում մանրամասների մեջ խորանալ ու պատմել օրերով բառիս բուն իմաստով սոված ու սառած մնալու պատմությունները, երբ բացի գլխավերևում տանիքից ուրիշ ոչինչ չունեինք (ու էդ տանիքն էլ ա հարաբերական, որովհետև տանտերը ցանկացած պահի կարար մեզ դուրս շպրտեր ու սպառնում էր, որ դուրս կշպրտի)։ Բայց սա թողնենք մի կողմ ու վերադառնանք հաջողակին։

    Էս թեմայում ամբողջ տուրուդմփոցը նրա մասին ա, որ մարդուն թողեք, թող ինքը որոշի ոնց ապրի։ Հիմա Տրիբունը էկել, մեզ ասում ա Եմեն կամ Բանգլադեշ գնացեք։ Կլինի՞ դու մեր փոխարեն չորոշես, թե ինչ անենք։ Ի վերջո, աշխարհում աղքատության ու անարդարության լուծումները մեր ձեռքերում չեն, ուրիշների ձեռքերում են։ Իսկ էդ ուրիշները արի ու տես ավելի մտահոգված են Նոտր Դամի վերականգնմամբ, քան ավելի հրատապ խնդիրների լուծմամբ։ Իսկ մենք մենակ կարանք խոսանք, թողեք խոսանք, հատկապես որ մեր կյանքի նպատակը Եմեն կամ Բանգլադեշ գնալը չի։ Էն ա գնացող լինեի, Հայաստան հետ կգայի, Հայաստանում էլ անտուն ու սոված լիքը մարդ կա։

    Գալով հաջողակի կոնցեպտին։ Տրիբուն ջան, քո աչքին կարող ա դա հաջողակ էրևա, որովհետև դու իմ կյանքի մանրամասներին ծանոթ չես։ Բայց ովքեր որ ավելի լավ գիտեն մանրամասները, ինձ շարքային լուզեր են համարում։ Գիտե՞ս ինչու։ Որտև մի քաղաքում ապրում եմ, մյուսում աշխատում։ Էդ էլ հերիք չի, էդ մյուս քաղաքում աշխատանքս մշտական չի։ Գրողը տանի, մյուս տարի գործազուրկ եմ լինելու։ Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ։ Ի՜նչ անստաբիլ կյանք։ Դրան էլ ավելացնենք, որ էնքան խեղճուկրակ եմ, որ էսպիսի աշխատանքային ու տնային պայմաններում մեքենա էլ չեմ քնում։ Խե՜ղճ աղջիկ, պիտի հույսը դնի գնացքի ու ավտոբուսների վրա։ Կամ արդեն երեսունն անց եմ, էրեխա չունեմ, տուն չունեմ, իմ տներում էլ ռումմեյթ ունեմ։ Էլ ո՜նց կլնի։ Բա էդքան փող ես աշխատում, ո՞նց տուն չունես։ Բա տարիներդ անցնում են, էլ ինչ կին, որ էրեխա չունենա։ Կամ՝ բա էդ բժշկականի դիպլոմդ ափսոս չի՞, որ որպես բժիշկ չես աշխատում։ Կամ՝ բա էդ աշխատավա՞րձ ա, բա էդ կյա՞նք ա, որ ակադեմիայում անում ես, դուրս արի, համ մշտական աշխատանք կունենաս, համ ավելի շատ փող կստանաս, համ էլ կարաս տուն առնես։ Բայց ես ուզու՞մ եմ տուն առնել։ Ես իմ՝ քո աչքերով հաջողակ կյանքով դուրս եմ էկել հասարակության գծած սահմաններից ու ապրում եմ լրիվ «ոչ նորմալ» կյանք։ Դե դրան էլ ավելացնենք, որ ընկերս արվեստագետ ա (վա՛յ֊վա՛յ֊վա՛յ), ինքն էլ տուն չունի, աշխատանքն էլ մշտական չի։

    Ու իրականում էս տան թեման ինձ համար շատ մեծ թեմա ա, մի թեմա, որի մասին շատ եմ մտածել, երևի չափից դուրս շատ, որովհետև ես ուզում էի հասկանալ, թե որն ա տունը, որտեղ ա տունը։ Ես Հայաստանում չեմ ծնվել, հետևաբար ինձ համար Հայաստան ու ծննդավայր բառերը չեն նույնանում։ Մանկությանս մի մասն էլ մի երրորդ երկրում ա անցել, հետևաբար էմոցիոնալ կապվածություն ունեմ նաև էդ երրորդ երկրի հետ։ Հայաստանում ես ինձ միշտ օտար եմ զգացել ու թողել֊գնացել եմ։ Իմ ապրած բոլոր երկրներում քչից֊շատից օտար եմ զգացել, մինչև սկսեցի մի քիչ ավելի լավ զգալ Դանիայում, ու հենց էստեղ էկավ տան՝ անշարժ գույքի խնդիրը, որովհետև առնվազն տարին մեկ տուն էի փոխում ու ինձ հարց տալիս՝ ինձ տա՞նն եմ զգում, թե՞ չէ։ Էս հարցը կորցրեց իրա իմաստը, երբ սկսեցի երկու տան վարձ տալ, շաբաթվա կեսը մի անշարժ գույքում անցկացնել, մյուսը՝ մյուսում, երբ տան կոնցեպտը Երևան֊Կոպենհագեն տարբերակումից ընդլայնվեց ու դարձավ Երևան֊Կոպենհագեն֊Օրհուս։ Իսկ երբ էս բոլորին ավելացնում ենք գործուղումները, էդ անշարժ գույքերում անցկացրած ժամանակն է՛լ ավելի ա կրճատվում ու ստացվում ա, որ օրինակ 2018֊ին առանց ընդմիջման ամենաերկարը մնացել եմ մի քաղաքում, որը տուն կոչվելու հավակնություններ կարծես չուներ՝ Նորգեվիայի Բերգեն քաղաքում։ Երևի Բարեկամին կամ մյուսներին կարող ա թվալ, թե էսքանից հետո պիտի ձգտեմ իմ անկյունն ունենալ, հետ գալ «տուն» և այլն, բայց ճիշտ հակառակը տեղի ունեցավ. տան կոնցեպտը լղոզվեց ու վերացավ ու ստացվեց էնպես, որ աշխարհի բոլոր քաղաքներում էլ ինձ հավասարապես տանն եմ զգում ու հավասարապես օտար։ Ու երևի չեք կարա պատկերացնել, թե ինչ թեթևացնող զգացողություն էր, ինչքան ներքին կոնֆլիկտներ հաղթահարվեցին էդ գիտակցությանը գալով։

    Հա՛, հենց տուն չունենալն ա նպաստում, որ առավել երջանիկ լինեմ. էն փողը, որ պիտի ծախսվեր հիպոթեկ փակելու վրա, ծախսվում ա Տրիբունի ասած ռեստորանների, ճամփորդությունների ու այլ հաճելի բաների վրա։ Տուն ունենալը ոտքս կկապեր կոնկրետ մի աշխարհագրական դիրքի, իսկ ես չգիտեմ՝ ուզու՞մ եմ մի տեղում մնալ։ Ես ուզում եմ ազատ լինել ու ուզում եմ ուզածս պահին իրերս հավաքել ու տեղափոխվել ուրիշ երկիր (թեկուզ Բանգլադեշ)։

    Նաև ավելացնեմ, որ ըստ հասարակության գծած ստանդարտների, պիտի մի կրթություն ստանաս, անցնես աշխատանքի ու տուն֊բան։ Բայց ես իմ բնույթով ուզում եմ մեկից ավելի, շատուշատ կրթություն ստանալ։ Կյանքում ամենաշատը սովորելն եմ սիրում։ Դրա համար էլ մնում եմ էս անստաբիլ ակադեմիական միջավայրում իր բոլոր թերություններով հանդերձ։ Եթե ինձ թույլ տային, կշարունակեի ֆորմալ կրթությունս, բայց ֆորմալ կրթության բոլոր հնարավորություններս սպառել եմ (էս էլ հասարակության գծած ևս մեկ սահմանափակում)։ Հասարակությունը պարտադրում ա, որ դու մի մասնագիտություն ունես, բայց ես առնվազն երեք֊չորսն ունեմ։ Երբ ինձ հարցնում են՝ ինչ մասնագետ ես, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ։ Գուցե ոչ մի ոլորտի մեջ էլ հարյուր տոկոսանոց խորացած չեմ, բայց ավելի լայն ու ընդգրկուն գիտելիքներ ունեմ։ Իսկ չափված֊ձևած հասարակությունը չգիտի ինձ նման մարդկանց հետ ինչ անի։

    Բայց պիտի ասեմ, որ հասարակության էս նորմերը խախտելով ես լիքը հմտություններ եմ ձեռք բերել։ Մենակ երկու տուն կոորդինացնելն ահագին մեծ կոգնիտիվ ծանրաբեռնվածություն ա, էլ չասեմ՝ օրը երեք լեզու օգտագործելու ու հարցերին տարբեր մասնագիտական կողմերից մոտենալու ունակությունը։ Բայց հասարակության համար ես լուզեր եմ, որտև ես քիչ եմ ստանում աշխատավարձ, աշխատավարձիս մեծ մասը ծախսում եմ գործի գնալու վրա, չունեմ տուն ու էրեխեք ու չունեմ մշտական աշխատանք։ Հասարակությունը հաջողության կեղծ չափանիշներ ա հորինել, ու պիտի նեղվեի դրանց չհամապատասխանելու համար։ Բայց իմ կյանքից գոհ եմ։ Թողեք, թող գոհ լինեմ։ Եթե ձեզ դուր ա գալիս էդ ստանդարտ բանաձևը, դա ձեր գործն ա, դա թող ձեզ համար լավ աշխատի։ Բայց դուք չեք որոշելու, թե ինչն ա ինձ համար ավելի լավ։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 19.04.2019, 17:52:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (19.04.2019), Ուլուանա (19.04.2019), Տրիբուն (19.04.2019)

  22. #193
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բանի հետ համամիտ եմ. ինչի՞ պիտի տուն առնեմ (եթե քյաշ կա՝ դրա փոխարեն քյաշը կծախսեմ ռեստերի, գնացքների, ճանապարհորդությունների, սամալյոտների, ու հազար ու մի կայֆերի վրա, որոնք կհարստացնեն ապրածս ու տեսածս. ֆրանսերեն vécu են ասում: Իմ վեքյուն հազար հատ տուն արժի) , որ մի հատ էլ տարիներով կրեդիտ փակվեմ բանկին, եթե կարամ էդ փողը հազար ու մի կայֆերի տամ. վերջիվերջո՝ սաղս էլ հյուրեր ենք էս աշխարհում: Տունը հետներս տանելու ե՞նք… եսիմ …

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (19.04.2019)

  24. #194
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    եթե, քցենք, ամենաէժան նորմալ-միջինոտ տունիկն իրա հարմար բասեյնով-բանով արժի 500 հազար եվրո (էն էլ՝ Փարիզում չէ, պրովինցիաներում: Նու, կոնկրետ Ռեյմսում, ասենք) ինչի՞ պիտի ես ոռահան լինեմ, էդ փողը ձեռք բերեմ (ասենք թե՝ ունեմ) ու տամ տուն առնեմ ու փակվեմ էդ տանը… ինչի՞: Մինչդեռ էդ կես միլիոնով քանի՜ քանի՜ արկածներ ու ճանապարհորդություններ կիրականացնեմ, որ էդ տուն ունենալու հաճույքից հազար անգամ ավելի հետաքրքիր ու հոգեպես հարստացնող կլինեն: 500 հազարնոց տուն ես կառնեմ էն վախտ, երբ կունենամ ասենք 3-4 միլիոն եվրո: Էդ վախտ կարելի ա մտածել: Ու հլը էլի՛ հարց ա:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (19.04.2019)

  26. #195
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե, քցենք, ամենաէժան նորմալ-միջինոտ տունիկն իրա հարմար բասեյնով-բանով արժի 500 հազար եվրո
    Միջինոտ տունիկը հարմար բասեյին էլա՞ ունենում )))

    Կարամ ինքս էլ թեթևի մեջ գուգլել, բայց քեզ եմ հարցնում.

    - ի՞նչ արժի հարմար բասեյինով տան ամսական վարձը
    - եթե վերոնշյալը գնես, ինչքա՞ն ես ամսեկան բանկին վարկ փակելու
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 13 21-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •