Բարեկամ ջան, շնորհակալ եմ ինձ հիշելու համար, ու կպատասխանեմ տարակուսանքիդ ։)
Իրականում, ես Մելբուրնում սենյակիկ ունեմ վարձած, որտեղ պահում եմ իմ բոլոր իրերը, որոնք ուզում եմ պահել, բայց հետս քարշ չտալ։ Բացի դրանից, հիանալի ընկերներ ունեմ այնտեղ, որոնցից երկուսի հասցեն իմ պաշտոնական հասցեն է։ Եթե իմ անունով նամակ է գալիս, իրենք ինձ տեղեկացնում են։ Ու ոնց նկատեցիր, քաղաքացի եմ, երբ ուզեմ, հետ կգամ։
Ամենակարևորը, ըստ իս, լսել սեփական ներքին ձայնին ու չենթարկվել հանրության պարտադրած ապրելակերպին։ Ներքին ձայնը, ի դեպ, նույնպես անփոփոխ չէ։ Կարող է ուզես ճանապարհորդել, քեզ թվա թե ամբողջ կյանքումդ դա ես ուզելու, բայց որոշ ժամանակ հետո ուրիշ բան ուզես։ Նորմալ է։ Կոնկրետ հիմա ես ուրիշ բան եմ ուզում, ու աշխատում եմ այդ ուղղությամբ: Ընկերներիցս շատերը զարմացած են (ինչպես զարմացած էին, երբ ես մշտական տան գաղափարից հրաժարվեցի), բայց ես գիտեմ ինչ եմ անում
Էջանիշներ