Freeman (08.04.2019)
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 07.04.2019, 20:13:
Գաղթական (07.04.2019)
Thom (07.04.2019)
Էս «հայրենիք»-ը ահագին կոմպլեքս թեմա է, կարելի է երկար զրուցել, սրա մեջ թե ցեղերի գոյապայքարի խնդիրը կա, թե աշխարհայացքի խնդիրը, թե մոլորակի գլոբալ խնդիրները։ Ներկա դրությամբ «հայրենիք» կոչված արժեքը մոլորակի մարդկության վրա հավաքական առումով ահագին թանկ է նստում, վկան՝ միջուկային սպառազինության, պատ սարքելու ու էլի լիքը բաների վրա ծախսվող միլիարդներն ու դրանցից առաջացած հումանիտար, տնտեսական, առողջական ու էկոլոգիական խնդիրները։ Բայց մյուս կողմից էլ, չես կարող միանգամից աշխարհին սինխրոն հրաժարեցնել հայրենիքը արժեք համարելուց, էնպես, որ իրար չուտեն։ Ես վստահ եմ, որ շուտով կգա էն ժամանակը, որ աշխարհում էլ հայրենիք չի լինի, սաղ կխառնվեն իրար ու կմտածեն մարդկության հավաքական անվտանգության մասին։ Այ Էդ ժամանակ վայթե երանի կտանք Գրենլանդիայում մի տեղ ձյունից ազատված մի փոքր քարանձավի մեջ թեթև տաքուկ անկյուն ունենալուն, անունն էլ կդնենք՝ տուն։
Si vis pacem, para bellum
ivy (17.04.2019), Sambitbaba (08.04.2019), StrangeLittleGirl (08.04.2019), Thom (08.04.2019), Տրիբուն (08.04.2019)
Աղվեսի մասին մի հատ ասացվածք կար...
Ասածներիդ հետ լրիվ համաձայն եմ, երբ նայում ես հասարակության մակարդակով։ Նույն կերպ եթե հանկարծ վաղը բոլորը որոշեն կրթություն չստանալ կամ աշխատանքի չգնալ կամ տուն չունենալ, աշխարհը քաոսի կվերածվի, որովհետև էսօրվա հասարակությունն էդ բոլորի վրա ա կառուցված։ Բայց երբ հարցին նայում ես անհատական մակարդակով, կան մարդիկ, որոնք ռիսկ են անում ընտրել էն, ինչ իրանց ա հարմար, ոչ թե էն, ինչ հասարակության կոնկրետ բանաձևը պահանջում ա իրանցից։ Ու չնայած իրանց էդ անձնական ընտրությունից աշխարհը քաոսի չի վերածվում ու ոչ ոք չի տուժում, իրանց անուններ են կպցվում ու իրանց մոտեցումները ողբերգական կամ սխալ են համարում։ Այ սա խնդիր ա։ Մանավանդ որ սաղս էլ գիտենք, որ աշխարհը իրա հիմիկվա կառուցվածքով ու ձևով վարի ա գնում, պետք ա մի բան փոխել։
Մարդկության հավաքական անվտանգության մասին սաղ կմտածեն..
Սա ուտոպիա ա, Վիշապ ջան, չի կարա մարդու տեսակն առանց ուրիշների հետ մրցելու ապրի, հլա մի բան էլ սաղով միասին ընդհանուր անվտանգության մասին մտածեն..
Անընդհատ ամեն ձևի հնարքներով մի պուճուր զանգված հավաքվում ու ինքն իր համար նոր անունա հորինում՝ այլոցից իրեն բաժանող:
Ո՞նց կարողա ամենակլասիկ բաժանարար հանդիսացող մշակութային տարբերությունն ի չիք դառնա:
Բայց հա՝ ուժեր կան, որ երազում են գլոբալիզացիա կոչվող արհավիրքի մասին:
Էն էլ՝ Երկիր մոլորակի կառավարումը մի կետում կենտրոնացնելու խաթր, ոչ թե համամարդկային կեղծավոր արժեքների չեզոքացման ու ով ոնց ուզենա ինչ ուզենա անի:
ՈՒմ բոլտը որ գայկի մեջ մտնի՝ ձգի էլի..
Թե չէ դրել սերունդներին պարտադրում ենք օրինապահություն, կրթություն, առողջ ապրելակերպ, բլա-բլա-բլա...
Խայտառակըսծь...
Ո՞Ւր են նայում երեխաների իրավունքների պաշտպանության բյուրոները...
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Մարդկության հավաքական անվտանգության մասին կմտածեն էն ժամանակ, երբ մոլորակին ռեալ ու կարևորը՝ մոտալուտ վտանգ սպառնա։ Ոնց որ մի ազգի մեջ ա լինում. Էնպես իրար միս են ուտում ներսում, թշնամանում միմյանց հետ, բայց հենց արտաքին թշնամի ա հայտնվում, բոլորը միավորվում, մի բռունցք են դառնում։
Մենակ թե համայն մարդկության դեպքում հազիվ թե համերաշխ֊միավորված ընթանա էդ գլոբալ պաշտպանությունը, աշխարհը կառավարողները կբաժանեն մարդկանց արժանների ու անարժանների, հնարավոր ա՝ որոշակի գենաֆոնդի պահպանման սկզբունքով, ձեռի հետ էլ կլուծվի աշխարհի գերբնակեցվածության տենդենցի խնդիրը։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 08.04.2019, 14:59:
Thom (08.04.2019)
Հիմա մեծահարուստների մոտ մոդա ա՝ մարդա իրա բունկերնա կառուցում..
ՈՒ նենց չի, որ սաղ գաղտնի են անում:
Դրա մասին հաղորդում-բան, թոք-շոուներ են նկարում..
Խեր ըլնի..
Չըլնի՞ իրանք մեր հասարակ մահկանացուներից միիի քիչ ավել բան գիտեն ՃՃ
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ