Ինչ-որ մեկի արժեքը կեղծ կատեգորիա համարելը վատ չի․ էտ ցանկացած մարդու իրավունքն ա իրա համար ճիշտ ու սխալ տարբերելը։ Ուրիշ բան, որ կեղծ կատեգորիա համարելուց հետո հանգիստ պտի նստես տեղդ, ոչ թե աջ ու ձախ տարբեր կարծիք ունեցողի նկատմամբ ատելությամբ լցվես ու քայլեր անես։ Օրինակ, ես որ ասում եմ գլոբալիզացիա, դու կարաս ասես որ էտ կեղծ ու արհեստածին երևույթ ա, ու էտ քո իրավունքն ա։ Բայց հո էտ չի նշանակում, ասողի հանդեպ ատելությամբ լցվես, մի հատ էլ մորթելու ուղղությամբ մտածես
Այ դրա համար ուղեղս գմփում ա, երբ որ սաղ աշխարհով դոշ տված ԼԳԲՏ հանդուրժողականություն են քարոզում, բայց մնացած թեմաներում սովորական հանդուրժողականության ու դիմացինի կարծիքը հարգելու մասին ոչ մի խոսք։
Իսկ ինչ վերաբերում ա 90%-ին․ էտ ուղղակի գրել էի նրա համար, որ եթե սենյակում հավաքված 100-ից 90-ը մտածում են, որ մածունը սև ա, էտ չի նշանակում, որ մածունը ամենայն հավանականությամբ սև ա։ Պետք ա իրանց տեսակետը հաշվի առնես, բայց մեծամասնության կարծիք լինելուց կարծիքը ճիշտ չի դառնում։
Էջանիշներ