User Tag List

Էջ 1 21-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 314 հատից

Թեմա: Ի՞նչ է տունը մեզ համար

  1. #1
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,398
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ է տունը մեզ համար

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինչի համար սկսեցի այս գրառումս։ Արտահայտելու զարմանքս ու տարակուսանքս, թե ինչպես է դա հնարավոր։
    Ինչպես է հնարավոր, տարիներ շարունակ՝ մինչև անորոշություն (?), առանց "տան" զգացողության ու կարոտի, հյուրանոցներում, ճաշելով դրսում, մեկ ճամպրուկով՝ տարվա բոլոր եղանակներին, զբոսաշրջիկի մշտական տրամադրությամբ, և այս ամենը ինքնաբավ մենակության մեջ։ Ճամպրուկի պահը հատկապես ամենաուշագրավն է։ Նախանձելի է, որ մարդ իր կյանքի ողջ ունեցած-չունեցածը կարողանում է տեղավորել մի ճամպրուկի մեջ։ (Ինչպես կասեր հայտնի քեռին՝ կարևորը խելքս հետս ա )

    Ինչևէ, ես կատարյալ տարակուսանքի մեջ եմ․․․
    Բարեկամ ջան, շնորհակալ եմ ինձ հիշելու համար, ու կպատասխանեմ տարակուսանքիդ ։)
    Իրականում, ես Մելբուրնում սենյակիկ ունեմ վարձած, որտեղ պահում եմ իմ բոլոր իրերը, որոնք ուզում եմ պահել, բայց հետս քարշ չտալ։ Բացի դրանից, հիանալի ընկերներ ունեմ այնտեղ, որոնցից երկուսի հասցեն իմ պաշտոնական հասցեն է։ Եթե իմ անունով նամակ է գալիս, իրենք ինձ տեղեկացնում են։ Ու ոնց նկատեցիր, քաղաքացի եմ, երբ ուզեմ, հետ կգամ։
    Ամենակարևորը, ըստ իս, լսել սեփական ներքին ձայնին ու չենթարկվել հանրության պարտադրած ապրելակերպին։ Ներքին ձայնը, ի դեպ, նույնպես անփոփոխ չէ։ Կարող է ուզես ճանապարհորդել, քեզ թվա թե ամբողջ կյանքումդ դա ես ուզելու, բայց որոշ ժամանակ հետո ուրիշ բան ուզես։ Նորմալ է։ Կոնկրետ հիմա ես ուրիշ բան եմ ուզում, ու աշխատում եմ այդ ուղղությամբ: Ընկերներիցս շատերը զարմացած են (ինչպես զարմացած էին, երբ ես մշտական տան գաղափարից հրաժարվեցի), բայց ես գիտեմ ինչ եմ անում


    Մոդերատորական. թեման առանձնացվել է «Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ» թեմայից:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.04.2019, 23:46:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (04.04.2019), boooooooom (04.04.2019), Freeman (04.04.2019), Progart (04.04.2019), Sambitbaba (20.04.2019), Smokie (04.04.2019), Thom (04.04.2019), Աթեիստ (04.04.2019), Բարեկամ (04.04.2019), Նաիրուհի (07.04.2019), Ուլուանա (04.04.2019), Տրիբուն (04.04.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարեկամ ջան, շնորհակալ եմ ինձ հիշելու համար, ու կպատասխանեմ տարակուսանքիդ ։)
    Իրականում, ես Մելբուրնում սենյակիկ ունեմ վարձած, որտեղ պահում եմ իմ բոլոր իրերը, որոնք ուզում եմ պահել, բայց հետս քարշ չտալ։ Բացի դրանից, հիանալի ընկերներ ունեմ այնտեղ, որոնցից երկուսի հասցեն իմ պաշտոնական հասցեն է։ Եթե իմ անունով նամակ է գալիս, իրենք ինձ տեղեկացնում են։ Ու ոնց նկատեցիր, քաղաքացի եմ, երբ ուզեմ, հետ կգամ։
    Ամենակարևորը, ըստ իս, լսել սեփական ներքին ձայնին ու չենթարկվել հանրության պարտադրած ապրելակերպին։ Ներքին ձայնը, ի դեպ, նույնպես անփոփոխ չէ։ Կարող է ուզես ճանապարհորդել, քեզ թվա թե ամբողջ կյանքումդ դա ես ուզելու, բայց որոշ ժամանակ հետո ուրիշ բան ուզես։ Նորմալ է։ Կոնկրետ հիմա ես ուրիշ բան եմ ուզում, ու աշխատում եմ այդ ուղղությամբ: Ընկերներիցս շատերը զարմացած են (ինչպես զարմացած էին, երբ ես մշտական տան գաղափարից հրաժարվեցի), բայց ես գիտեմ ինչ եմ անում
    Դավիթ ջան, դե ես ենթադրում էի, որ երևի մելբուրնցի ընկերներիդ մոտ մի տեղ կունենաս ոչ տանելիք իրերդ պահելու համար (ամեն ինչից դե չես ուզենա հրաժարվել), վարձած, թե մեկի մոտ՝ դա չի կարևորը, այլ այն, որ կարելի է ապրել մի ճամպրուկի պարունակությամբ

    Բայց այս գրառումս նաև այն հոգեվիճակի մասին էր, երբ տվյալ պահին տուն չունես, կամ, ավելի ճիշտ, ամբողջ աշխարհն է քո տունը։ Մի քիչ անսովոր, բևեռայնորեն հակադարձ զգացողություն է համեմատ նրան, որ մարդը, անգամ ամենաճամփորդասերը, ի վերջո, մի պահ գոնե, պիտի որ ձգտի ինչ-որ մի սեփական ծմակի, ուր պատսպարվի աշխարհի ահռելիությունից ու բազմազանությունից։

    Բայց ամեն դեպքում, ես միշտ այսպես կողքից, մեծ հետաքրքրությամբ դիտել եմ (ու դիտում եմ), ինչքան որ սոց ցանցերն են թույլ տալիս, քո կենսաձևը, ու մտածել եմ ընտրությանդ ազատության մասին ։ Երևի դու էն հազվագյուտ երջանիկներից ես, ում կյանքը տվել է էդ ազատությունը՝ հանձինս միշտ լավ վարձատրվող, անխնդիր մասնագիտության, սոցիալական միջավայրի պարտադրանքից զերծ լինելու հանգամանքների և ներքին ինքնաբավության հատկության։ Ու նաև բավարար չափով անկեղծության ինքդ քեզ հետ, որպեսզի գտնես քոնը՝ ինչ-որ պատրաստի, ընդունված մոդելների հետևից ընկնելու փոխարեն։ Մի խոսքով, հավես ա
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.04.2019, 16:44:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    One_Way_Ticket (04.04.2019), Progart (04.04.2019), Sambitbaba (20.04.2019), Smokie (04.04.2019), Տրիբուն (04.04.2019)

  5. #3
    Մշտական անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի էսօր Բարեկամի գրառումը One_Way_Ticket- մասին ու սկսեցի մտածել։ Ինչքան սխալ ենք մտածում, ապրում։ Շատ ժամանակ կայունություն ենք ման գալիս մի բանի մեջ, որտեղ դրա կարիքը չկա, իսկ էն տեղերում, որ կայունություն ա պետք (օր․՝ միջանձնային հարաբերություններ), դրա բացակայությունը մեզ էտքան չի անհանգստացնում։ Առաջ ես էլ էի Բարեկամի նման մտածում, թե մարդ պետք ա կայուն տուն-տեղ ունենա, գործ, մի խոսքով ամեն ինչ հիմնված լինի էտ կայունության վրա։ Բայց այ էտ կայունությունը հիմա ինձ շատ հոգնացնող ա թվում։ Իսկ գրառման մեջ նկարագրածով One_Way_Ticket-ի ապրելակերպը հիմա իմ համար երազանք ա։ Ես պատկերացնում եմ, թե ինչքան սուր զգացողություններ ա տալիս էտքան ճանապարհորդելը, ոչ մի մշտական բնակավայր չունենալը, ինչքան ես ամեն անգամ նոր միջավայրից ուրախանալու ու նորովի քեզ բացահայտելու։ Տան զգացողության մասին․ չգիտեմ, երևի, որ ես հիմա ինձ տանը չեմ զգում, ինձ ավելի նախընտրելի ա հենց One_Way_Ticket-ի կյանքը։ Երևի Բարեկամը իրան տանն ա զգում ու դա ա տարբերությունը իր ու իմ մեջ։

    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենակարևորը, ըստ իս, լսել սեփական ներքին ձայնին ու չենթարկվել հանրության պարտադրած ապրելակերպին։ Ներքին ձայնը, ի դեպ, նույնպես անփոփոխ չէ։ Կարող է ուզես ճանապարհորդել, քեզ թվա թե ամբողջ կյանքումդ դա ես ուզելու, բայց որոշ ժամանակ հետո ուրիշ բան ուզես։ Նորմալ է։ Կոնկրետ հիմա ես ուրիշ բան եմ ուզում, ու աշխատում եմ այդ ուղղությամբ: Ընկերներիցս շատերը զարմացած են (ինչպես զարմացած էին, երբ ես մշտական տան գաղափարից հրաժարվեցի), բայց ես գիտեմ ինչ եմ անում
    Էս խոսքերն էլ քեֆս բերեցին։ Հա, հենց էտ տուն, տեղ, կայունություն․ դրանք հանրության պարտադրած ապրելակերպի մի մասն են։ Իսկ էտ ուղղակի մարդուն պահում ա comfort zone-ի մեջ։ Ասում են՝ մարդու կյանքը սկսում ա comfort zone-ի մյուս կողմում, ու դրա հետ դժվար ա չհամաձայնել։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (05.04.2019), Sambitbaba (20.04.2019), Varzor (06.04.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարդացի էսօր Բարեկամի գրառումը One_Way_Ticket- մասին ու սկսեցի մտածել։ Ինչքան սխալ ենք մտածում, ապրում։ Շատ ժամանակ կայունություն ենք ման գալիս մի բանի մեջ, որտեղ դրա կարիքը չկա, իսկ էն տեղերում, որ կայունություն ա պետք (օր․՝ միջանձնային հարաբերություններ), դրա բացակայությունը մեզ էտքան չի անհանգստացնում։ Առաջ ես էլ էի Բարեկամի նման մտածում, թե մարդ պետք ա կայուն տուն-տեղ ունենա, գործ, մի խոսքով ամեն ինչ հիմնված լինի էտ կայունության վրա։ Բայց այ էտ կայունությունը հիմա ինձ շատ հոգնացնող ա թվում։ Իսկ գրառման մեջ նկարագրածով One_Way_Ticket-ի ապրելակերպը հիմա իմ համար երազանք ա։ Ես պատկերացնում եմ, թե ինչքան սուր զգացողություններ ա տալիս էտքան ճանապարհորդելը, ոչ մի մշտական բնակավայր չունենալը, ինչքան ես ամեն անգամ նոր միջավայրից ուրախանալու ու նորովի քեզ բացահայտելու։ Տան զգացողության մասին․ չգիտեմ, երևի, որ ես հիմա ինձ տանը չեմ զգում, ինձ ավելի նախընտրելի ա հենց One_Way_Ticket-ի կյանքը։ Երևի Բարեկամը իրան տանն ա զգում ու դա ա տարբերությունը իր ու իմ մեջ։


    Էս խոսքերն էլ քեֆս բերեցին։ Հա, հենց էտ տուն, տեղ, կայունություն․ դրանք հանրության պարտադրած ապրելակերպի մի մասն են։ Իսկ էտ ուղղակի մարդուն պահում ա comfort zone-ի մեջ։ Ասում են՝ մարդու կյանքը սկսում ա comfort zone-ի մյուս կողմում, ու դրա հետ դժվար ա չհամաձայնել։
    Thom ջան, մարդն ընդհանրապես տնակյաց արարած ա։ Ճամփորդություններն ու արկածները իրենց տեղն ունեն, ոչ ոք դա չի վիճարկում, բայց իմ պատկերացմամբ ինչ-որ պահից պիտի որ ձգի "տան" կարոտի զգացողությունը, թեկուզ կարճ ժամանակով, թեկուզ որպեսզի նոր ճամփորդությունները կրկին արկածի հետաքրքրությունն ու համն ունենան։ "Տան" զգացողությունը օրինաչափություն ա` մարդուն հատուկ կոմֆորտային ձգտումների, ու էնպես չի, որ դա ես հնարել եմ կամ կարծրատիպ ա կամ սուբյեկտիվ զգացողություն՝ կախված մարդու տեսակից։ Կոնկրետ One_Way_Ticket-ի դեպքում ես ստիպված էի կարծելու, որ երևի թե դա էլ սովորության հարց ա, այսինքն այդ "տան" կոմֆորտի ձգտումը կարող ա հանգել կամ երբևէ չարթնանալ անըդնհատ ճամփորդությունների սովորության ուժով (իսկ սովորությունը հզոր գործոն ա), բայց պարզվեց, որ էդպես չի, ու One_Way_Ticket-ն էլ վկայեց էդ մասին` ինձ առանձին գրությամբ։

    Ինձ թվում ա, դու ուղղակի մի քիչ ավելի քիչ ես ապրել, քան ես, ու մի քիչ ավելի քիչ ճամփորդել, քան One_Way-ը։
    Ինչ-որ մի պերիոդ, այո, էդ թափառումները հավես մի բան են և աշխարհի ու ինքնաբացահայտման լավագույն միջոցը, բայց հավերժ ճամփորդի "ամենուրեքությունը" արդեն նույնիսկ կորցնում ա ճամփորդության արժեքատվությունն ինչ-որ պահից սկսած, կորցնում ես առանցքային նշաձողդ՝ ըստ իս, դադարներ անհրաժեշտ են։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 05.04.2019, 04:17:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.04.2019), Thom (05.04.2019), Ուլուանա (05.04.2019)

  9. #5
    Մշտական անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Thom ջան, մարդն ընդհանրապես տնակյաց արարած ա։ Ճամփորդություններն ու արկածները իրենց տեղն ունեն, ոչ ոք դա չի վիճարկում, բայց իմ պատկերացմամբ ինչ-որ պահից պիտի որ ձգի "տան" կարոտի զգացողությունը, թեկուզ կարճ ժամանակով, թեկուզ որպեսզի նոր ճամփորդությունները կրկին արկածի հետաքրքրությունն ու համն ունենան։ "Տան" զգացողությունը օրինաչափություն ա` մարդուն հատուկ կոմֆորտային ձգտումների, ու էնպես չի, որ դա ես հնարել եմ կամ կարծրատիպ ա կամ սուբյեկտիվ զգացողություն՝ կախված մարդու տեսակից։ Կոնկրետ One_Way_Ticket-ի դեպքում ես ստիպված էի կարծելու, որ երևի թե դա էլ սովորության հարց ա, այսինքն այդ "տան" կոմֆորտի ձգտումը կարող ա հանգել կամ երբևէ չարթնանալ անըդնհատ ճամփորդությունների սովորության ուժով (իսկ սովորությունը հզոր գործոն ա), բայց պարզվեց, որ էդպես չի, ու One_Way_Ticket-ն էլ վկայեց էդ մասին` ինձ առանձին գրությամբ։

    Ինձ թվում ա, դու ուղղակի մի քիչ ավելի քիչ ես ապրել, քան ես, ու մի քիչ ավելի քիչ ճամփորդել, քան One_Way-ը։
    Ինչ-որ մի պերիոդ, այո, էդ թափառումները հավես մի բան են և աշխարհի ու ինքնաբացահայտման լավագույն միջոցը, բայց հավերժ ճամփորդի "ամենուրեքությունը" արդեն նույնիսկ կորցնում ա ճամփորդության արժեքատվությունն ինչ-որ պահից սկսած, կորցնում ես առանցքային նշաձողդ՝ ըստ իս, դադարներ անհրաժեշտ են։
    Համաձայն եմ հետդ Բարեկամ ջան։ Տեսնենք, թե մի քանի տարուց, երբ ավելի շատ ապրած ու ճամփորդած լինեմ, ոնց կմտածեմ, ու ինչը կձգի․․․
    Համենայն դեպս, թեկուզ ինչ-որ շրջանում այ էտ անկայուն վիճակը իմ համար էս պահին շատ ցանկալի վիճակ ա, ու ես շուտով գնալու եմ դրան։ Իսկ թե հետո սիրտս ինձ ուր կտանի, ես էլ հիմա չգիտեմ։ Իսկ "տան" զգացողության ուժեղացման համար անհրաժեշտ ա "տունը" գտնել ու քեզ "տանը" զգալ։ Հնարավոր ա, որ շատ ճամփորդելով սիրտը հենց "տան" փնտրտուքների մեջ ա։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (20.04.2019), Skeptic (05.04.2019), StrangeLittleGirl (05.04.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես, կարծում եմ՝ «տուն» կոչված գաղափարը ժամանակակից հասարակության հորինած կեղծ կոնցեպտ ա։ Ու քչերին ա հաջողվում էդ կոնցեպտին դեմ գնալ։ One way֊ն էդ քչերից ա, ու հալալ ա իրան։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.04.2019), Thom (06.04.2019)

  13. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,663
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, կարծում եմ՝ «տուն» կոչված գաղափարը ժամանակակից հասարակության հորինած կեղծ կոնցեպտ ա։ Ու քչերին ա հաջողվում էդ կոնցեպտին դեմ գնալ։ One way֊ն էդ քչերից ա, ու հալալ ա իրան։
    Դու հո ԼՏՊ-ն չե՞ս, հայրենիքը կեղծ կատեգորիա է

    Իրականում տունը լավ բան ա, հեչ կեղծ չի, մարդ պիտի տուն ունենա ու էտ տանը իրան շատ հարմարավետ ու պաշտպանված զգա։ Բայց մեկա հալալ ա One way-ին

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (06.04.2019), Progart (06.04.2019), Sambitbaba (20.04.2019), Smokie (06.04.2019), Բարեկամ (06.04.2019), Հայկօ (08.04.2019), Յոհաննես (05.04.2019), Ուլուանա (06.04.2019)

  15. #8
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,991
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հենց էտ տուն, տեղ, կայունություն․ դրանք հանրության պարտադրած ապրելակերպի մի մասն են։ Իսկ էտ ուղղակի մարդուն պահում ա comfort zone-ի մեջ։ Ասում են՝ մարդու կյանքը սկսում ա comfort zone-ի մյուս կողմում, ու դրա հետ դժվար ա չհամաձայնել։
    ԻՀԿ ոչ մի պարտադրանք, այլ զուտ մարդ էակին բնորոշ հատկանիշների արդյունք: Օրինակ` վախ անհայտի նկատմամբ, ծուլություն, պատասխանատվությունից խուսափելու ցանկություն և ալն:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  16. #9
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես, կարծում եմ՝ «տուն» կոչված գաղափարը ժամանակակից հասարակության հորինած կեղծ կոնցեպտ ա։ Ու քչերին ա հաջողվում էդ կոնցեպտին դեմ գնալ։ One way֊ն էդ քչերից ա, ու հալալ ա իրան։
    Բյուր, որ դու չես ունեցել էդ զգացողությունը, դրանից չի հետևում, որ կեղծ կատեգորիա ա։
    Ի գիտություն՝ էդ կոնցեպտին դեմ գնացողների մոտ էլ մի օր առաջանում ա՝ հաստատելով կանոնը, թեև կոնցեպտին դեմ գնալը որն ա, որ մի հատ էլ հաջողվի կամ չէ, դա կոնցեպտի բան չի, այլ պահի ցանկություն ու անձնական ընտրություն, որ եթե հնարավորություն ունի, անում է։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (06.04.2019), Ուլուանա (06.04.2019)

  18. #10
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու հո ԼՏՊ-ն չե՞ս, հայրենիքը կեղծ կատեգորիա է ։
    Բայց ահագին էլ մոտ են էդ երկու պնդումները. եթե տան (ոչ քոչվորականության) զգացողությունը չլիներ, հայրենիք էլ չէինք ունենա։

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (06.04.2019), Sambitbaba (20.04.2019), Գաղթական (06.04.2019), Ուլուանա (06.04.2019)

  20. #11
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,681
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    One Way-ի կյանքի ոճի ընտրությունը հարգում եմ (ի՛նքս էլ արկածային ու սպոնտան մարդ եմ ինձ համարում, բայց ինձ մոտ էդ ամեն ինչը տարիքային էր կարծես… ես զգում եմ, որ կամաց-կամաց սկսում եմ փոխվել: Մշտական տեղայնքի ու էդ տեղայնքից չկտրվելու ցանկություն ա մեջս արթնանում: Ուր էլ գնամ ճամփորդելու՝ էդ տեղայնքն ինձ սկսում ա արդեն ետ քաշել: Ասես՝ մարտկոցի պես մի բան լինի՝ գալու վերալիցքավորվելու ու նորից ճանապարհ ընկնելու: Ու էդ ճանապարհը շատ կարճ, որտև «մարտկոցը շուտ ա նստում»: Չգիտեմ… ես առաջ երբեք ինձ էսպես տնակյաց չէի պատկերացնի… ու զգում եմ՝ աստիճանաբար ոնց եմ վերափոխվում: Դեռևս մեկ ամիս առաջ նույնիսկ ասում էի, որ երեխաներ չեմ ուզում… իսկ հիմա չգիտեմ ինչ ա կատարվում հետս՝ սկսել եմ երեխաներ ունենալու մասին մտածել… ու ուզենալ: Ինչևէ, ինձ մոտ դա տարիքային էր պարզվեց… իսկ One Way-ի մոտ՝ չեմ կարծում: Հոգնել եմ արկածներից, հոգնել եմ սպոնտանութունից … չեմ ուզում տպավորություն ստեղծվի, որ 70 տարեկան ծերուկ ա գրում էս տողերը, բայց միայնությունից էլ եմ հոգնել: Միայնակ ճամփորդելուց, զուգընկերներ ու date էր փոխելուց … իրոք պահ ա գալիս, որ սկսում ա ձանձրացնել: Երկարատև հարաբերությունների կարիք եմ զգում ու տնակյացության:

  21. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, որ դու չես ունեցել էդ զգացողությունը, դրանից չի հետևում, որ կեղծ կատեգորիա ա։
    Ի գիտություն՝ էդ կոնցեպտին դեմ գնացողների մոտ էլ մի օր առաջանում ա՝ հաստատելով կանոնը, թեև կոնցեպտին դեմ գնալը որն ա, որ մի հատ էլ հաջողվի կամ չէ, դա կոնցեպտի բան չի, այլ պահի ցանկություն ու անձնական ընտրություն, որ եթե հնարավորություն ունի, անում է։
    Կեղծ կատեգորիա ա, որ ստիպում ա հասարակության յուրաքանչյուր անդամին ձգտել դրան՝ տուն֊տեղ֊ընտանիք, բայց կարելի ա տուն չունենալ ու միաժամանակ մի քանի տուն ունենալ ու լինել նույնքան (կամ ավելի) երջանիկ։ Էն օրը նախկին կոլեգայիս հետ էի խոսում. ամերիկացի, ԱՄՆ֊ում դեռ տուն ունի, բայց վեց տարի Ֆինլանդիայում ա ապրել, հիմա էլ Գերմանիայում ա, բայց իրերը Ֆինլանդիայում են։ Ասում ա՝ տունը ի՞նչ ա ընդհանրապես։ Ու ճիշտ ա ասում։ Մեր մեջ փոքրուց սերմանում են, թե տունը մի տեղ ա, ու սաղ ձգտում են էդ մի տեղն ունենալ։ Բայց հեչ պարտադիր չի, որ տենց լինի։ Կարա և մի քանի տեղ լինի, կարա ընդհանրապես չլինի։ Ու կյանքի զանազան հանգամանքներում ընդունելը, որ տուն չունես կամ մի քանի տուն ունես շատ ավելի առողջ ա, քան մի տնից կպած մնալը։ Նայի, ես էս պահին փաստացիորեն երկու տեղում եմ բնակվում. շաբաթվա մի կեսը մի տեղում եմ, մյուս կեսը՝ մյուս։ Սկզբում ես էլ էդ դեբիլ սկզբունքներից ելնելով մեկը համարում էի տուն, մյուսը՝ ուղղակի ժամանակավոր կացարան գործի համար։ Ու բավական բարդ էր էդ ամենը համատեղելը, ներվերս խախտվում էին։ Բայց հենց հասկացա, որ երկուսն էլ տուն են ու տուն են նաև մնացած տեղերը, որտեղ տարվա ընթացքում լինում եմ, սկսեցի ավելի լավ զգալ ու գնահատել դա։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.04.2019), Sambitbaba (20.04.2019), Thom (06.04.2019), Նաիրուհի (07.04.2019)

  23. #13
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    1,994
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Տունը կապիտալա ժողովուրդ ջան,թող շատ լինի։

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (06.04.2019), Varzor (07.04.2019)

  25. #14
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,422
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս առումով ինձ անգլերենի տերմինաբանություննա դուր գալիս:

    Home ու House.
    Հայերենում էդ երկուսն էլ նույնանում են «տուն» բառի մեջ ու միահասցե vs բազմահասցե նուրբ տարբերությունը չի երևում:

    House-ը դա անշարժ գույքա, որտեղ բնակվում ես ու որը կարողա քեզ պատկանել կամ չպատկանել:

    Իսկ Home-ը, շատ մարդկանց համար, կարող է լրիվ նույն շինությունը լինել՝ ինչ և իրենց House-ը:
    Բայց Home-ը կարող է և ավելի ընդգրկուն մի տարածք լինել կամ ընդհանրապես աբստրակտ իմաստով գոյություն ունենալ զուտ մարդու երևակայության մեջ:

    Երբ մարդն ասումա «Home Sweet Home»՝ նա հավանաբար միշտ չի, որ ի նկատի ունենա House անշարժ գույքը:
    Բայց դա մի տեղ է, որը քոնն է ու որտեղ ինքդ քեզ մաքսիմում հարմարավետ ես զգում:
    «Զգացեք ձեզ ինչպես տանը»

    *
    Ես օրինակ տարիներ շարունակ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ եմ եղել էս բառի հետ:
    Բնակման վայրերս ոնց ասես կոչում էի, բայց սկզբունքորեն ո՛չ «տուն» բառով:
    Ինձ թվում էր, թե դա մի հոգեբանական բարյեր է, որ օտար հողում օտար շինությունը «տուն» կոչելն ինձ դրա հետ էնքան կկապի, կհարազատացնի, որ ապագայում ևս մի խոչընդոտ կհանդիսանա հետդարձիս ճանապարհին:

    Բայց ամուսնանալ, երեխեք ունենալուց հետո դա այլևս սովորական բնակավայր ու ապրելատեղի չէր, այլ ինչ-որ միջանկյալ վիճակ՝ սովորական հասցեյի ու հայրական օջախի միջև ու դրա համար ինչ-որ անուն էր պետք հորինել:

    Հենց էդ մտածմունքներն էլ ինձ բերեցին Home ու House տարբերությունը վերաիմաստավորելուն:
    Սառույցով օղին վտանգավոր է երիկամների համար,
    Սառույցով ռոմը վտանգավոր է լյարդի համար,
    Սառույցով ջինը վտանգավոր է սրտի համար,
    Սառույցով վիսկին վտանգավոր է ուղեղի համար,
    Էդ անտեր սառույցը ախր շատ վտանգավոր բան է...

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (07.04.2019), Sambitbaba (20.04.2019)

  27. #15
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,743
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս առումով ինձ անգլերենի տերմինաբանություննա դուր գալիս:

    Home ու House.
    Հայերենում էդ երկուսն էլ նույնանում են «տուն» բառի մեջ ու միահասցե vs բազմահասցե նուրբ տարբերությունը չի երևում:

    House-ը դա անշարժ գույքա, որտեղ բնակվում ես ու որը կարողա քեզ պատկանել կամ չպատկանել:

    Իսկ Home-ը, շատ մարդկանց համար, կարող է լրիվ նույն շինությունը լինել՝ ինչ և իրենց House-ը:
    Բայց Home-ը կարող է և ավելի ընդգրկուն մի տարածք լինել կամ ընդհանրապես աբստրակտ իմաստով գոյություն ունենալ զուտ մարդու երևակայության մեջ:

    Երբ մարդն ասումա «Home Sweet Home»՝ նա հավանաբար միշտ չի, որ ի նկատի ունենա House անշարժ գույքը:
    Բայց դա մի տեղ է, որը քոնն է ու որտեղ ինքդ քեզ մաքսիմում հարմարավետ ես զգում:
    «Զգացեք ձեզ ինչպես տանը»

    *
    Ես օրինակ տարիներ շարունակ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ եմ եղել էս բառի հետ:
    Բնակման վայրերս ոնց ասես կոչում էի, բայց սկզբունքորեն ո՛չ «տուն» բառով:
    Ինձ թվում էր, թե դա մի հոգեբանական բարյեր է, որ օտար հողում օտար շինությունը «տուն» կոչելն ինձ դրա հետ էնքան կկապի, կհարազատացնի, որ ապագայում ևս մի խոչընդոտ կհանդիսանա հետդարձիս ճանապարհին:

    Բայց ամուսնանալ, երեխեք ունենալուց հետո դա այլևս սովորական բնակավայր ու ապրելատեղի չէր, այլ ինչ-որ միջանկյալ վիճակ՝ սովորական հասցեյի ու հայրական օջախի միջև ու դրա համար ինչ-որ անուն էր պետք հորինել:

    Հենց էդ մտածմունքներն էլ ինձ բերեցին Home ու House տարբերությունը վերաիմաստավորելուն:
    Էս քննարկման մեջ, կարծում եմ, բոլորն էլ բառի home իմաստն են օգտագործում, ոչ թե անշարժ գույքը։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

Էջ 1 21-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •