User Tag List

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021
Ցույց են տրվում 301 համարից մինչև 314 համարի արդյունքները՝ ընդհանուր 314 հատից

Թեմա: Ի՞նչ է տունը մեզ համար

  1. #301
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,714
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր,գրել էիր,որ ժամանակդ չարժի,բայց շարունակում ես
    Ճիշտ ես
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  2. #302
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,183
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեման որ սկսվեց, թվաց թե քննարկումները պետք ա լինեն տունը ինձ համար այսպես այսպես... մյուսը եկավ, գիտես հետաքրքիր մոտեցում ա, ինձ համար օրինակ այսպես այսպես։
    Իսկ եղավ, ազմ եսծ միակը և անկրկնելին, ճշմարիտը։ Սենց բախումներից միայն աղմուկ ա առաջանում, որում կորում են նույնիսկ արժեքավոր մտքերը։
    LiBi

  3. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (21.04.2019), Thom (21.04.2019), Varzor (21.04.2019), Ծլնգ (21.04.2019), Յոհաննես (21.04.2019), Վիշապ (21.04.2019)

  4. #303
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,126
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, բայց հենց էդ մատերիալիզմը արդյոք փոքրուց սերմանվող արժեք չի՞։ Արդյոք մեզ փոքրուց չե՞ն սովորեցնում, որ պիտի դպրոցում լավ սովորենք, որ հետո բարձրագույն կրթություն ստանանք, որ հետո լավ աշխատանք ունենանք ու տուն֊տեղ դնենք։
    ...
    Բյուրակն ջան, փոքրուց ինձ դաշնամուրի են տարել, ստիպել են երգել, սերմանել են կոմունիզմն ու լենինյան մարդասիրական գաղափարախոսությունները, մասնավորապես սոցիալական հավասարությունը, պնդել են, որ կրթությունս հումանիտար ուղղությամբ շարունակեմ ու ողջ կյանքում իմ սիրելի մայրս... հորդորում էր, որ շատ նյութականի հետևից չընկնեմ, մտածեմ հոգևոր արժեքների մասին։ Իսկ ես՝ սրիկա մատերիալիստս դարձա կիբեռնետիկոս, աշխատեցի Այ-Թի ոլորտում ու հիմա տուն տեղ, մեքենա, գարաժ, շտանգա․․․ էդ սաղ ունեմ։ Զուտ որպես աշխատավարձի արդյունք, էնպես չի որ սա էր նպատակը և վերջ ու չէի ասի, որ երջանկությունից ուշքս գնում է, բայց որ չունենայի, ավելի երջանիկ չէի լինի։ Իսկ ընենց՝ սիրում եմ երաժշտություն, բնություն ու ճանապարհորդել ։Ճ
    Բյուրակն ջան, չնեղանաս, բայց ինձ թվում է պիտի մի քիչ քայլեր ձեռնարկես, առողջ ինքնաքննադատությունդ վերականգնելու, թե չէ գրառումներդ մեծ մասը «իմ փոխարեն մի որոշեք» «դուք տեղյակ չեք», «ձերը կեղծ արժեքներ են», «լավ չեք ճանաչում» տիպի թինեյջերական արձագանքներ են, մոտավորապես նման էն աղջկան, որին ծնողները փորձում են համոզել, որ կասկածելի տիպերի հետ փարթի չգնա, ինքն էլ հակաճառում է ։Ճ
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 21.04.2019, 20:22:
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  5. #304
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,714
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Դե ասեմ, ինձ էլ փոքրուց պատրաստել են, որ բժշկական գնամ, փող աշխատեմ։ Որ ասեցի՝ հոգեբույժ եմ դառնալու, ընտանիքս ինֆարկտ ստացավ, որովհետև պարզվում ա՝ իրանց ուզած թվերը չէի աշխատելու։ Ու հիմա չնայած Հայաստանում աշխատող բժշկից շատ եմ ստանում, ընտանիքս անհանգիստ ա, որ տուն ու էրեխա չունեմ։ Դե դրան էլ գումարենք հասակակիցներիս, մի հատ էլ գումարենք ակումբցիներին։ Նայի, իմ աշխատավարձը հերիք ա, որ տուն կամ մեքենա ունենամ կամ ուրիշ շատ բարիքներ, բայց ես իմ աշխատավարձը մսխում եմ լրիվ ուրիշ բաների վրա, որովհետև դրանք են ինձ ուրախացնում։ Ու էդ բոլոր կայֆերը իմ բարձր աշխատավարձի անմիջական հետևանք են (չնայած որ մնայի բանաձևերի սահմաններում, աշխատավարձս նույնիսկ սրանից էլ բարձր պիտի լիներ)։ Բայց բազմաթիվ ակումբցիներ (ոչ միայն հենց էս թեմայում, այլև անհատական շփման ժամանակ կամ այլ թեմաներում) նշել են, որ էն, ինչի վրա ես փող եմ ծախսում, համարում են մսխում։ Ինչու՞ էլի։ Ինչու՞ ա մարդկանց խանգարում, թե ոնց եմ իմ փողերը ծախսում։

    Ինչ վերաբերում ա վերջին պարբերությանը, ապա չգիտեմ՝ ինչ քայլերի մասին ես ասում, բայց պատկերացրու, բավական տհաճ ա, երբ ինձ նման կայացած մարդուն կողքից մեկը փորձում ա համոզել, թե ես ինչ եմ մտածում կամ ինչ եմ ուզում, երբ ես դա շատ լավ պատկերացնում եմ։ Ու պետք չի տուն ունենալ չուզենալը համեմատել թինեյջերի՝ կասկածելի տիպերի հետ փարթի գնալու ցանկության հետ։ Հավատա, ահագին անդուր ա, երբ չափահաս մարդուն փորձում են բացատրել, թե ինքն ինչ անի։ Ու չնայած հաջողության էս բանաձևերը գործում են բազմաթիվ հասարակություններում, բայց հայ հասարակությունը միակն ա, որտեղ մարդիկ ջանասիրաբար քո փոխարեն որոշում են, թե ինչն ա լավ։ Խնդրեմ, Բարեկամն էլ որոշեց, որ ես տան զգացողություն չեմ ունեցել, չնայած մի հսկայական գրառում էի արել՝ բացատրելով, թե տունն ինչ ա ինձ համար ու ինչու չեմ ձգտում տուն ունենալ։ Ակումբն ուղղակի էդ հասարակություն կոչեցյալի նեղ շրջանակ ա, ու երևի փորձեմ հեռու մնալ։ Իմ իրական կյանքում ես մենակ արվեստագետների ու ակադեմիայում աշխատողների հետ եմ շփվում, որտեղ ամեն մեկը մի բզիկ ունի ու երբեք էսքան ջանք չի ներդնում, որ իմ փոխարեն որոշի, թե ես ինչ եմ մտածում կամ ինչ եմ զգում։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 21.04.2019, 20:35:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  6. #305
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,126
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուրակն դու հնարավոր է, որ չես փորձում հասկանալ մարդկանց ու կռվշտում ես։ Կարճ ասա, որ սկսել ես մարդկանց չսիրել, ու սաղս գնանք գրողի ծոցը։
    Իրականում դու քեզ համար վերջնական որոշել ես, որ բոլորը կեղծ ու արհեստական ստանդարտներին կուլ գնացած, հիմնական ու իրական արժեքները կուրորեն չտեսնող, իրական արժեքների հետևորդներին չգնահատող, դատարկ, մակերեսային ու քաղքենի հասարակություն են։ Այ բալամ, էդքան սևուսպիտակ չի ամեն ինչ, խառն ա։ Կարող է՞ քեզ ձերոնք հիմա բզբզում են, ու հիմա դու մուռը ակուբցիներից ես փորձում հանել (հեսա կասես, դու իմ տեղը մի որոշի, թե ես ինչ եմ զգում ու ինչ եմ ուզում)։

    Իմ իրական կյանքում ես մենակ արվեստագետների ու ակադեմիայում աշխատողների հետ եմ շփվում,
    Այ բալամ, մեկ մեկ էլ հավաքարարների, պահակների, վաճառողների, մատուցողների ու վարորդների հետ էլ շփվի, որ մեկումեջ ամպերից իջնես ներքև։
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (21.04.2019)

  8. #306
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,714
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուրակն դու հնարավոր է, որ չես փորձում հասկանալ մարդկանց ու կռվշտում ես։ Կարճ ասա, որ սկսել ես մարդկանց չսիրել, ու սաղս գնանք գրողի ծոցը։
    Իրականում դու քեզ համար վերջնական որոշել ես, որ բոլորը կեղծ ու արհեստական ստանդարտներին կուլ գնացած, հիմնական ու իրական արժեքները կուրորեն չտեսնող, իրական արժեքների հետևորդներին չգնահատող, դատարկ, մակերեսային ու քաղքենի հասարակություն են։
    Այ բալամ, էդքան սևուսպիտակ չի ամեն ինչ, խառն ա։ Կարող է՞ քեզ ձերոնք հիմա բզբզում են, ու հիմա դու մուռը ակուբցիներից ես փորձում հանել (հեսա կասես, դու իմ տեղը մի որոշի, թե ես ինչ եմ զգում ու ինչ եմ ուզում)։

    Այ բալամ, մեկ մեկ էլ հավաքարարների, պահակների, վաճառողների, մատուցողների ու վարորդների հետ էլ շփվի, որ մեկումեջ ամպերից իջնես ներքև։
    Այ Վիշապ ջան, հիմա էլ դու սկսեցիր իմ փոխարեն որոշել, թե ես ինչ եմ մտածում, ինչ եմ ինքս ինձ համար որոշում։ Կարա՞ս մի տեղ ցույց տաս, որտեղ ասում եմ, որ բոլորը կեղծ ու արհեստական ստանդարտներին կուլ գնացած են։ Մեռա ասելով՝ մարդ ա իրանն ա ընտրում, օքեյ ա։ Ու մեռա ասելով՝ որ մեկ ա, հասարակությունը որպես հավաքական երևույթ ունի իրա կեղծ ստանդարտները, որոնք մեզ պարտադրում են։ Նույնիսկ գռեհիկ օրինակ բերեցի էդ կանոնների պահով։ Սկի սևուսպիտակի թեմա էլ ստեղ չեմ քցել, այ քեզ բան։ Նույնիսկ իմ օրինակով ասել եմ, որ չեմ բացառում, որ մի օր կուզենամ տուն առնել ու իմ օրինակով եմ ասել, որ երկար ժամանակ փնտրում էի, թե ինչ ա տունը։ Ախր ինձնից ի՞նչ եք ուզում, չեմ հասկանում։

    Չէ, ակումբից ոչ մի մուռ էլ չեմ փորձում հանել։ Ակումբն ուղղակի ավելի մեծ դոզայով արտացոլանքն ա էն բանի, ինչին իրական կյանքում ես հանդիպում։ Ու արխային, մերոնց հետ շատ ավելի հեշտ ա հարցը փակվում. «Տուն չե՞ք ուզում առնել»։ «Հիմա դրա ժամանակը չի»։ Ու խոսակցությունը դրանով ավարտվում ա։

    Հավաքարարների, պահակների, վաճառողների, մատուցողների ու վարորդների հետ ահագին շատ եմ շփվում (գրողը տանի, Ֆինլանդիայի գործիս տեղը իմ ամենասիրելի ու մտերիմ մարդը մեր մասնաշենքի հավաքարարն էր, որի հետ մինչև հիմա էլ շփվում եմ)։ Էն օրինակելի միջին խավից ա, որ կիլոմետրերով կտրվել եմ, ու երևի տենց լավ ա։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  9. #307
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,714
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.Գ. Կարող ա ընդհանուր սովորականից մի քիչ ագրեսիվ եմ էս թեմայում. ատամս ցավում ա, ամեն ինչին շատ սուր եմ արձագանքում վերջերս, բայց ամեն դեպքում դա չի արդարացնում շատերի՝ իմ փոխարեն որոշելը, թե ես ինչ եմ մտածում, ինչ եմ զգում ու ինչ եմ ուզում։ Խորհուրդ կտայի հետ գնաք, ձեր գրառումները նայեք, հասկանաք։ Իրոք բավական տհաճ ա, երբ բավական հետաքրքիր բանավեճում հանկարծ որպես հակափաստարկ բերում եք թվացյալ փաստեր, մտքեր ու զգացողություններ, որոնց տերուտիրականը ես եմ ու հաստատ ձեզնից լավ պիտի իմանամ, թե ես ինչ եմ մտածում, զգում կամ ուզում (իրականում սա ինձնից բացի ուրիշների նկատմամբ էլ ա կիրառվել, բայց ես մենակ իմ կողմից եմ ասում)։

    Համարում եմ, որ էս թեմայում ամեն ինչ արդեն ասել եմ ու էլ նպատակ չունեմ շարունակելու։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  10. #308
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,579
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. Կարող ա ընդհանուր սովորականից մի քիչ ագրեսիվ եմ էս թեմայում. ատամս ցավում ա, ամեն ինչին շատ սուր եմ արձագանքում վերջերս, բայց ամեն դեպքում դա չի արդարացնում շատերի՝ իմ փոխարեն որոշելը, թե ես ինչ եմ մտածում, ինչ եմ զգում ու ինչ եմ ուզում։
    Ջանիկ, սովորականից մի քիչ ագրեսիվը ո՞րն ա։ Թողենք կուտես սաղիս։

    Ինչ-որ մի պահից քեզ ու քեզ որոշեցիր, որ մենք ուզում ենք քո փոխարեն որոշել, թե դու ոնց ես ուզում ապրել, ու սկսեցիր ագրեսիվ պաշտպանվել։ Ջանս, ոչ մեկը քո փոխարեն ստեղ բան չի որոշել։ Տո որ որոշած էլ լինեինք, մեկա չենք կարա պարտադրենք․ թարսի պես հեռու ես։ Մեկը իմ համար հազար տարի մեկ ա, թե դու ոնց ես ուզում ապրես․ էնքան մեկ ա, որ դու չես պատկերացնի, թե ինչքան մեկ ա։ Ուղղակի քո վերջին օրերի վարքից տպավորություն էր ստեղծվում, որ դու կոնկրետ քո մասին չորով ասելու բան ունեիր, մի քիչ էլ սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու կարիք երևի, ու առիթը տրվեց, որ ծայրահեղացնես, յանի մենք սաղս ստեղ քո կայնքի մասին դարդ ենք անում, կամ քեզ ապրելու ձև ու արժեքներ ենք թելադրում, դու էլ կպաաաած պաշտպանում ես քո ապրելակերպն ու արժեքները։

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (22.04.2019)

  12. #309
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,714
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ջանիկ, սովորականից մի քիչ ագրեսիվը ո՞րն ա։ Թողենք կուտես սաղիս։

    Ինչ-որ մի պահից քեզ ու քեզ որոշեցիր, որ մենք ուզում ենք քո փոխարեն որոշել, թե դու ոնց ես ուզում ապրել, ու սկսեցիր ագրեսիվ պաշտպանվել։ Ջանս, ոչ մեկը քո փոխարեն ստեղ բան չի որոշել։ Տո որ որոշած էլ լինեինք, մեկա չենք կարա պարտադրենք․ թարսի պես հեռու ես։ Մեկը իմ համար հազար տարի մեկ ա, թե դու ոնց ես ուզում ապրես․ էնքան մեկ ա, որ դու չես պատկերացնի, թե ինչքան մեկ ա։ Ուղղակի քո վերջին օրերի վարքից տպավորություն էր ստեղծվում, որ դու կոնկրետ քո մասին չորով ասելու բան ունեիր, մի քիչ էլ սեփական անձի վրա ուշադրություն հրավիրելու կարիք երևի, ու առիթը տրվեց, որ ծայրահեղացնես, յանի մենք սաղս ստեղ քո կայնքի մասին դարդ ենք անում, կամ քեզ ապրելու ձև ու արժեքներ ենք թելադրում, դու էլ կպաաաած պաշտպանում ես քո ապրելակերպն ու արժեքները։
    Տրիբուն ջան, սեփական անձի մասին սկսեցի խոսել մենակ էն բանից հետո, երբ դու մի թոթոլ գրառմամբ դրեցիր, կյանքս վերլուծեցիր, ինչը, պիտի խոստովանեմ, բավական տհաճ էր։ Ու իմ փոխարեն որոշելն էլ ո՞նց ա լինում, եթե դու ասում ես՝ չգիտեմ աղքատությունն ինչ ա, ուղարկում ես Եմեն, Բարեկամը ասում ա՝ տան զգացողություն չեմ ունեցել, չգիտեմ ինչ ա, Ադամը ասում ա՝ եթե հինգ միլիոն ունենայի, տուն կառնեի։ Էջերով ասում եմ՝ հանգիստ թողեք իմ անձը։ Ինչևէ, էլ հավես չունեմ։ Եթե դուք չեք կարողանում ձեր վարքը վերլուծել, ես չի, որ պիտի անեմ։ Ձեզնից ոչ մեկին էլ ապացուցելու բան չունեմ։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  13. #310
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,579
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ․․․ ասում ես՝ չգիտեմ աղքատությունն ինչ ա, ուղարկում ես Եմեն․․․
    Կարայի ավելի վատ տեղ ուղարկեի

  14. #311
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,579
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    19 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ․Գ․ Աղքատություն տեսած չտեսած լինելու պահով ․․․․

    Ես ոչ մի դեպքում ի նկատի չունեի էն, թե կոնկրետ որևէ մեկը անցել ա աղքատության միջով թե չէ, ու ոնց ա անցել։ Էն մութ ու ցուրտ տարիներին բոլորս ենք անցել փիս դժվարությունների միջով․ տալոնով հացի հերիթց, մինչև մթին դողացնելով (չ)քնելը։ Մեկը շատ, մյուսը մի քիչ քիչ, օբշի փիս էր։

    Ես ի նկատի ունեի, որ մեկ-մեկ հեռվից, հատկապես բարեկեցիկ երկրներից, աղքատության ընակալումը սահմանափակվում ա մենակ ընդհանուր բնութագրիչներով․ ուտելիք չկա, ուսում չես կարա ստանաս, առողջապահությունն անհասանելի ա, էկոլոգիական խնդիրներ, ջուրը մաքուր չի, օդը մաքուր չի, ցուրտ ա, շոգ ա ․․․․ Բլին, եթե մեկը տեսնի թե ոնց են մարդիկ ապրում Դաքքայի, Ֆրիթաունի, Մոնրովիայի ու սենց տեղերի սլամներում, էն ժամանակ կարա ասի, որ տեսել ա աղքատությունն ինչ ա։ Էն որ մարդկային զանգվածները խոզից, զիբիլից, կանալիզացիայից չեն տարբերվում ․․․ էն որ, մենակ էտ մտքից, որ էտ տեսնում ես, տակդ չիշիկ ես անում։ Ու էտ ժամանակ սաղ խոսակցությունը, մի բաժակ գինի մի ձեռում, կոպմի դեմը, մուզոնը կողքից, լուրջ դեմքով զրույցները - տուն եմ ուզում, չէ չեմ ուզում, ավտոն լավ ա, հեծանիվն ավելի լավ ա, վյսո տակի տրամվայ, փրկենք բնությունը, վարձով, չէ հիպոթեքով, չէ ճանապարհորդենք, չէ տնավորվենք, մի հատ էլ փրկենք բնությունը - սաղ դառնում ա totally irrelevant:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (22.04.2019), Varzor (22.04.2019), Գաղթական (22.04.2019), Յոհաննես (22.04.2019), Վիշապ (22.04.2019)

  16. #312
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,126
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեման ի սզբանե վայթե (կասկածում եմ) ռոմանտիկ կամ հուզական շեշտադրումներ ուներ (տունը որպես մշտական կացարան, հարազատ տեղ ու փողոց, հայրենիք, ֆլան ֆստան), հետո Բյուրակնը աբսուրդ պնդում արեց «տան» կեղծ կոնցեպտ լինելու մասին, ու վայթե էդ ժամանակ ինքը էդ ապուշ կոնցեպտով սարքած տներից մեկում էր, կամ էլ գնացքով կամ հեծանիվով գնում էր այդ հիմարագույն, հասարակության պարտադրանքով սարքած լրիվ անիմաստ շինություններից մեկը, ու կաշը սկսվեց: Տենց էլ բան չհասկացանք (դե ջղայնացանք ու շատ չխորացանք), վերջը ինքը տունը որպես սեփականությու՞ն նկատի ուներ, թե առհասարակ որպես շինություն-կառույց, թե՞ որպես մշտական կացարան (խոսքի քարանձավ), կամ հայրենի օջախ, թե ինչ :Ճ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  17. #313
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,718
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Տենց էլ բան չհասկացանք (դե ջղայնացանք ու շատ չխորացանք), վերջը ինքը տունը որպես սեփականությու՞ն նկատի ուներ, թե առհասարակ որպես շինություն-կառույց, թե՞ որպես մշտական կացարան (խոսքի քարանձավ), կամ հայրենի օջախ, թե ինչ :Ճ
    Իսկական Զատիկից հետո կարմիր ձու
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  18. #314
    Լիարժեք անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    147
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ կինո ունեի, 7 տարի պահել էի, որ մի օր զգամ էտ կինոն նայելու անհրաժեշտությունն ու տրամադրությունը։ Ու էս թեման, մինչ թեմայի ծնվելն ու զարգանալը մոտս առանց էտ էլ եղած ճամպրուկային տրամադրությունը, Յոհանի ակումբային գրառումն էլ կինոյի մասին մյուս կողմից առաջացրին էտ հարմար պահը։ Կինոյի հերոսը Հարվարդի համալսարան ընդունվելու փոխարեն ամբողջ խնայողությունները տալիս ա բարեգործության, իսկ ինքը ճանապարհ ա ընկնում ինչ-որ ուղղությամբ։ Կինոն շատ լավն ա, ու կարծում եմ, որ ակումբցիները, ովքեր էս թեմայում ակտիվ քննարկումներ էին ծավալել, հետաքրքրությամբ կնայեն ու կլսեն հերոսի խոսքերը։
    Հետաքրքիր ա, որ երբ կինոն նայելուց մտածում էի "կարիերա" ու"հաջողակ" կոնցեպտների կեղծ լինելու մասին (վրա չտալ, չխփել, ընդամենը անձնական կարծիք ), հերոսը մոտավորապես նույն բանը կրկնեց 2-3 րոպե հետո։
    Մի խոսքով, ինձ թվում ա կինոն կօգնի "տուն" կոնցեպտի կողմնակիցներին իրավիճակին նայել մյուս կողմի տեսանկյունից։ Կոնկրետ իմ համար հերոսի արածները չափից դուրս վայրի էին, բայց էս տիպի ու տրամաբանության ինչ-որ բան շատ եմ ուզում կազմակերպել։

    Էս պահն էլ դուրս եկավ․
    I understood what he was doing. That he had spent four years fuIfiIIing the absurd and tedious duty of graduating from coIIege, and now he was emancipated from that world of abstraction, faIse security, parents and material excess.

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.04.2019), Նիկեա (23.04.2019), Ուլուանա (23.04.2019)

Էջ 21 21-ից ԱռաջինԱռաջին ... 111718192021

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •