User Tag List

Էջ 4 21-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 314 հատից

Թեմա: Ի՞նչ է տունը մեզ համար

  1. #46
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,861
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հենց էդ ա, որ էդ քեզ թվում ա։ Այսինքն, կարող ա One way֊ի համար տենց ա, բայց կան տենց մարդիկ, որ անվերջ ճամփորդում են առանց գրպանում մի կոպեկ փող ունենալու, քաղաքից քաղաք փողոցներում երգելով կամ մանր֊մունր տարբեր գործեր անելով, էնքան որ ուտելու ու (երբեմն) գիշերելու փող ունենան։ Ու դա էլ ա կենսակերպ։ Հիմա Բարեկամը կգա, կասի, թե չի պատկերացնում էդ մարդիկ ոնց են առանց տան կամ տուն գնալու ապրում, որովհետև ինքը փոքրուց լսել ա տան կոնցեպտի մասին, ու իրա ուղեղում չի տեղավորվում, որ մարդ կա, կարող ա էդ կոնցեպտից դուրս լինի։ Նույնն էլ հայրենիքը, ի դեպ։ Մարդ կա, որ ոչ մի երկիր իրա հայրենիքը չի համարում (տո մարդ էլ կա՝ չգիտի ինչ ա հայրենիքը), բայց Բարեկամը օրինակ դրա մեջ ողբերգություն ա տեսնում։
    Բյուր, Բարեկամը նշածդ թեմայում շատ կոնկրետ դեպքի մասին ա խոսում, ինչի՞ ես դու դա հիմա օրինակ բերում էս թեմայում: Նրա ասածը վերաբերում ա էն մարդկանց, որոնք իրենց հայրենիքում իրենց հարմարավետ, իրենց տեղում չեն զգում, բայց ոչ էլ արտասահմանում են զգում, այսինքն` ոչ մի երկրում էլ իրենց տեղը չեն գտնում: Իսկ դու խոսում ես էն մարդկանց մասին, որոնք ամեն տեղ էլ իրենց լավ են զգում, այսինքն` տեղը չի կարևոր իրենց համար, որ լավ զգան: Ընդ որում` որևէ մեկն էդ տեսակի մարդկանց չի քննադատել կամ սխալ հանել էս թեմայում, առնվազն քննարկողներից որևէ մեկից ես որ տենց բան չեմ լսել:

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևմտյան ա, արևմտյան ազդեցություն ա, արևմուտքի՝ հաջողակ լինելու սահմանումն ա, նույնիսկ հաջողության բանաձև ա. կրթություն֊աշխատանք֊ամուսնություն֊տուն֊ընտանիք։ Ճամփորդելն էլ արանքում մի տեղ։ Ու մնացած մոդելները՝ անընդունելի, ցնդած, հասարակության վրա բեռ, ծույլ և այլն։
    Ուզում ես ասել` արևելքում ընտանիք կազմելը պակաս հարգի ա կամ պակաս ա ողջունվու՞մ: Լավ, էլի : Գոնե որ մենակ կրթություն-աշխատանքն ասեիր, էլի կհասկանայի, բայց ընտանիք-ամուսնություն-երեխաները նույնիսկ ավելի շատ արևելքին ա բնորոշ, քան Արևմուտքին: Ի՞նչ ես կարծում, եթե ինչ-որ կին որոշի երեխա չունենալ, Արևելքում ավելի շատ քննադատության կարժանանա՞, թե՞ արևմուտքում: Կամ եթե չաշխատի, կարիերա չուզենա անել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #47
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,861
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, բնակչության 90%-ը հավատացյալ ա, բայց դա ոչ մի աթեիստի չի խանգարում էտ 90%-ի արժեհամակարգը կեղծ համարել։
    Տենց տվյալներ կա՞ն, որ բնակչության 90 տոկոսը հավատացյալ ա, թե՞ քո ենթադրությունն ա: Ինձ թվում ա` իրականում հավատացյալները քո ասածից շատ ավելի փոքր տոկոս են կազմում, եթե, իհարկե, էն սուտի հավատացյալներին էլ չես հաշվում, որ մենակ անունով են հավատացյալ ու հավատքը զուտ որպես մշակույթի մաս են ընկալում ու ըստ այդմ ընդունում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #48
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,900
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Սուտի հավատացյալները հարցումների ժամանակ դժվար թե խոստովանեն, որ սուտի են )) Համաձայն եմ՝ եթե իրանց հանենք, թիվը ահագին կփոքրանա։ Բայց ամեն դեպքում, էս ուսումնասիրության համաձայն՝ բնակչության ընդամենը 16 տոկոսն ա, որ իրան չի համարում որևէ կրոնի հետևորդ, ընդ որում՝ իրանց մի մասն էլ դրանով հանդերձ նաև որոշակի կրոնական հավատքներ ու սովորույթներ ունեն։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Thom (07.04.2019), Ուլուանա (07.04.2019)

  5. #49
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,861
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուտի հավատացյալները հարցումների ժամանակ դժվար թե խոստովանեն, որ սուտի են )) Համաձայն եմ՝ եթե իրանց հանենք, թիվը ահագին կփոքրանա։ Բայց ամեն դեպքում, էս ուսումնասիրության համաձայն՝ բնակչության ընդամենը 16 տոկոսն ա, որ իրան չի համարում որևէ կրոնի հետևորդ, ընդ որում՝ իրանց մի մասն էլ դրանով հանդերձ նաև որոշակի կրոնական հավատքներ ու սովորույթներ ունեն։
    Հըմ, հետաքրքիր ա: Շատ անսպասելի թիվ ա ինձ համար: Ինձ թվում էր` մարդկան մեծ մասը հավատացյալ չի :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (07.04.2019)

  7. #50
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,029
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Սամ ջան, կներես բայց «հայերն աշխարհի ժոդովուրդների ակունքներում են» խորագրից աշխատում եմ զերծ մնալ՝ ներվերս խնայելու համար: Հարգանքներս:
    Դա էլ ընտրություն է, ինչու՞ ոչ:
    Բայց արժի՞ արդյոք այդ դեպքում բաձրաձայնել սեփական եզրակացությունները, եթե նրանք մեծ հավանականություն ունեն թերի լինելու: Թե՞ դու ունես լուրջ փաստեր, որ «հայերն աշխարհի ժոդովուրդների ակունքներում չեն»:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #51
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,900
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկվող թեմայի շրջանակներում ասեմ, որ համաձայն չեմ տան գաղափարի՝ ժամանակակից հասարակության կողմից հորինված սոցիալական կոնցեպտ լինելու հետ։ Դա նախնադարյան համայնքներից էլ հին ա, ու ֆաունայում մեր փափկամազ կամ ոչ էնքան փափկամազ զարմիկների մոտ էլ ա հաճախ հանդիպում (հա, Դեյվիդ Ատենբորոյի հաղորդումներն աշխատում եմ բաց չթողնեմ )։
    Բայց նաև համաձայն եմ, որ դա չպետք ա փաթաթվի բոլորի վզին։ Մեր բանականությունը պետք ա օգտագործենք էդ թվում կենդանիներից տարբերվելու համար։ Չնայած իմ սուբյեկտիվ կարծիքով, ժամանակակից հասարակությունը որոշ առումներով ավելի մոտենում ա քարե դարին, բայց էդ առանձին թեմա ա։
    Ես ինքս «տնային» եմ, բայց շատ լավ եմ հասկանում էն մարդկանց, ովքեր էդպիսին չեն։

  9. #52
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Սուտի հավատացյալները հարցումների ժամանակ դժվար թե խոստովանեն, որ սուտի են )) Համաձայն եմ՝ եթե իրանց հանենք, թիվը ահագին կփոքրանա։ Բայց ամեն դեպքում, էս ուսումնասիրության համաձայն՝ բնակչության ընդամենը 16 տոկոսն ա, որ իրան չի համարում որևէ կրոնի հետևորդ, ընդ որում՝ իրանց մի մասն էլ դրանով հանդերձ նաև որոշակի կրոնական հավատքներ ու սովորույթներ ունեն։
    Դրա համար էլ վիճակագրություններին ես շաատ վերապահումներով եմ մոտենում՝ որպես իրականության ճիշտ արտացոլում, ու երբ կոնկրետ բանավեճերում սկսում են վիճակագրական տվյալներով փորձել ապացուցել ինչ֊որ բան, կորցնում եմ հետաքրքրությունս։

  10. #53
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մի բան էլ ուզում էի նկատել. Ես, օրինակ, իրականում Բյուրի հայացքներն եմ շատ, ես կասեի՝ տենդագին, կաղապարված տեսնում ծայրահեղ ձախակողմյան հոսանքներով, ընդ որում պարտադրող հրամայականով, ու արդեն քանի տեղ իր մոտ հանդիպեցի դրանից տարբեր հայացքները կամ ընտրությունը "դեբիլ" անվանելը։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 07.04.2019, 07:59:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (07.04.2019), Գաղթական (07.04.2019), Յոհաննես (07.04.2019)

  12. #54
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,685
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը

    Բարեկամը ու մյուսները ուզում են իրանց ճիշտը մյուսներին պարտադրած լինել, բայց ես էլ ասում եմ ու միշտ էլ ասելու եմ, որ ճիշտ չկա, ամեն մարդ իրա ճիշտն ունի՝ սկսած տան ու հայրենիքի մասին պատկերացումներից, վերջացրած ինչ պետք ա ուտել նախաճաշին կամ որ ժամին պետք ա քնել։ Թարգեք էլի ձեր ներզգացողությամբ ու կենսափորձից բխող տրամաբանությունը տարածել բոլորի վրա։ Քո կենսափորձը մենակ քո կենսափորձն ա, Վալոդինը՝ Վալոդինը։ Դու քո տանն ես քեզ ընտիր զգում ու հազար հատ ճամփորդությունից հետո ուզում ես միշտ տուն գալ, Վալոդն էլ իրա վրանն ա սիրում ու վրանում ա քնում։ Եթե իրան տենց դուր ա գալիս, ուրեմն իրա ճիշտը էդ ա։ Տան մասին քո ու հասարակության ունեցած պատկերացումները պետք չի փաթաթել իրա վզին։
    Լավ ես ասում։ Բա էտ դեպքում մեր ճշտին ինչի՞ ես կեղծ կատեգորիա անվանում։ Ստեղ ոչ մեկը չէր ասել, որ հայրենիք ու տուն չունենալը ոռի բան ա։ Ասել էինք հայրենիք ու տուն ունենալը լավ բան ա, որովհետև մենք տենց ենք ուզում ապրենք։ Իսկ դու վիզ դրած քո կարծքն ես ուզում վզիս փաթաթես, որ տունն ու հայրենիքը կեղծ կատեգորիաներ են։

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (07.04.2019), Progart (07.04.2019), Բարեկամ (07.04.2019)

  14. #55
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    14,685
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինձ թվում ա, որ մարդկությանը ու կոնկրետ անհատներին պետք ա հետաքրքրեն ոչ թե առանձին ժողովուրդների հաջողությունները, այլ համայն մարդկությանը։ Իմ համար դանիացի գիտնականի կատարած գյուտը նույնքան արժեքավոր ա, ինչքան որ կլիներ հայ գիտնականինը։ Ինչի՞։ Որովհետև իմ համար տարբերություն չկա, թե էտ մարդը պատահմամբ որտեղ ա լույս աշխարհ եկել․ փաստը էն ա, որ ինքը նպաստել ա մարդկության մեկ քայլ առաջ գնալուն։ Իսկ եթե ժողովուրդների միջից դուրս հանվեն էտ գոյություն չունեցող սահմանները, ու մարդիկ մի քիչ ուրիշ ձև իրար նայեն, էտ ժամանակ ցանկացած հաջողություն ավելի արագ ու ավելի մեծ տեմպով կգրանցվի։ Ու էտ կլինի ոչ թե ազգամիջյան մրցակցության (վայ, տեսեք ամերիկացիներով ռուսների հախից ոնց ենք գալիս), այլ ընդհանուր մարդկության բարօրության համար։
    Դուրս ա գալիս, որ հայրենիք հասկացությունը էնքան որոշի՞չ ա, որ դրա բացակայության պայմաններում մարդկությունը շատ կամ բոլոր ոլորտներում տեղում դոփելու էր....
    Նու հա, ես մենակ մի տենց ոլորտ եմ պատկերացնում ու ինձ դրա լճացումը ուրախացնում ա․ էտ ռազմարդյունաբերությունն ա։ Դրա կարիքը ընդհանրապես չէր լինի։
    Ընկեր, այ հենց համայն մարդկությունը սկսի սենց մտածել ու ոչ մեկը չի ցանկանա իմ հայրենիքն ու տունը ձեռիցս խլել, էտ ժամանակ ես էլ կասեմ որ համայն մոլորակն իմ հայրենիքն ա, բոլոր մարդիկ իմ եղբայրներն են, բլա բլա բլա։ Ու պետք չի սարքել աջաբ սանդալ՝ գիտությունն ու հայտնագործությունները մեջ գցելով։ Պարզ ա, որ գիտական հայտնագործությունը համայն մարկությանն ա։ Բայց մեկա, նույնիսկ դա առանձին հայրենիքների սահմանները չի ջնջում։ Լավ ա, թե վատ ա, էտ արդեն ուրիշ հարց ա։

    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, բնակչության 90%-ը հավատացյալ ա, բայց դա ոչ մի աթեիստի չի խանգարում էտ 90%-ի արժեհամակարգը կեղծ համարել։
    Էտ 90% հավատացյալների մեջ էլ քրիստոնյաները մուսուլմաններին են կեղծ համարում, մուսուլմանները քրիստոնյաներին, հինդուիստները հուդաիստաներին, բուդիստները սինտոիստներին ու սաղ իրար դրա համար մոռթում են։ Հետո սաղով ֆռում են աթեիստներին են մոռթում, կամ աթեիստները ԽՍՀՄ են սարքում, պայթեցնում են բոլոր եկեղեցիներն ու մզկիթները ու տերտերներին են մոռթում։ Զգու՞մ ես ինչքան վատ բան ա որևէ մեկի արժեքը կեղծ կատեգրիա համարելը։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (07.04.2019), Գաղթական (07.04.2019)

  16. #56
    Մշտական անդամ Thom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2018
    Գրառումներ
    197
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընկեր, այ հենց համայն մարդկությունը սկսի սենց մտածել ու ոչ մեկը չի ցանկանա իմ հայրենիքն ու տունը ձեռիցս խլել, էտ ժամանակ ես էլ կասեմ որ համայն մոլորակն իմ հայրենիքն ա, բոլոր մարդիկ իմ եղբայրներն են, բլա բլա բլա։ Ու պետք չի սարքել աջաբ սանդալ՝ գիտությունն ու հայտնագործությունները մեջ գցելով։ Պարզ ա, որ գիտական հայտնագործությունը համայն մարկությանն ա։ Բայց մեկա, նույնիսկ դա առանձին հայրենիքների սահմանները չի ջնջում։ Լավ ա, թե վատ ա, էտ արդեն ուրիշ հարց ա։

    Էտ 90% հավատացյալների մեջ էլ քրիստոնյաները մուսուլմաններին են կեղծ համարում, մուսուլմանները քրիստոնյաներին, հինդուիստները հուդաիստաներին, բուդիստները սինտոիստներին ու սաղ իրար դրա համար մոռթում են։ Հետո սաղով ֆռում են աթեիստներին են մոռթում, կամ աթեիստները ԽՍՀՄ են սարքում, պայթեցնում են բոլոր եկեղեցիներն ու մզկիթները ու տերտերներին են մոռթում։ Զգու՞մ ես ինչքան վատ բան ա որևէ մեկի արժեքը կեղծ կատեգրիա համարելը։
    Ինչ-որ մեկի արժեքը կեղծ կատեգորիա համարելը վատ չի․ էտ ցանկացած մարդու իրավունքն ա իրա համար ճիշտ ու սխալ տարբերելը։ Ուրիշ բան, որ կեղծ կատեգորիա համարելուց հետո հանգիստ պտի նստես տեղդ, ոչ թե աջ ու ձախ տարբեր կարծիք ունեցողի նկատմամբ ատելությամբ լցվես ու քայլեր անես։ Օրինակ, ես որ ասում եմ գլոբալիզացիա, դու կարաս ասես որ էտ կեղծ ու արհեստածին երևույթ ա, ու էտ քո իրավունքն ա։ Բայց հո էտ չի նշանակում, ասողի հանդեպ ատելությամբ լցվես, մի հատ էլ մորթելու ուղղությամբ մտածես
    Այ դրա համար ուղեղս գմփում ա, երբ որ սաղ աշխարհով դոշ տված ԼԳԲՏ հանդուրժողականություն են քարոզում, բայց մնացած թեմաներում սովորական հանդուրժողականության ու դիմացինի կարծիքը հարգելու մասին ոչ մի խոսք։
    Իսկ ինչ վերաբերում ա 90%-ին․ էտ ուղղակի գրել էի նրա համար, որ եթե սենյակում հավաքված 100-ից 90-ը մտածում են, որ մածունը սև ա, էտ չի նշանակում, որ մածունը ամենայն հավանականությամբ սև ա։ Պետք ա իրանց տեսակետը հաշվի առնես, բայց մեծամասնության կարծիք լինելուց կարծիքը ճիշտ չի դառնում։

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (07.04.2019), StrangeLittleGirl (07.04.2019)

  18. #57
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    3,446
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Thom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ-որ մեկի արժեքը կեղծ կատեգորիա համարելը վատ չի․ էտ ցանկացած մարդու իրավունքն ա իրա համար ճիշտ ու սխալ տարբերելը։ Ուրիշ բան, որ կեղծ կատեգորիա համարելուց հետո հանգիստ պտի նստես տեղդ, ոչ թե աջ ու ձախ տարբեր կարծիք ունեցողի նկատմամբ ատելությամբ լցվես ու քայլեր անես։ Օրինակ, ես որ ասում եմ գլոբալիզացիա, դու կարաս ասես որ էտ կեղծ ու արհեստածին երևույթ ա, ու էտ քո իրավունքն ա։ Բայց հո էտ չի նշանակում, ասողի հանդեպ ատելությամբ լցվես, մի հատ էլ մորթելու ուղղությամբ մտածես
    Այ դրա համար ուղեղս գմփում ա, երբ որ սաղ աշխարհով դոշ տված ԼԳԲՏ հանդուրժողականություն են քարոզում, բայց մնացած թեմաներում սովորական հանդուրժողականության ու դիմացինի կարծիքը հարգելու մասին ոչ մի խոսք։
    Իսկ ինչ վերաբերում ա 90%-ին․ էտ ուղղակի գրել էի նրա համար, որ եթե սենյակում հավաքված 100-ից 90-ը մտածում են, որ մածունը սև ա, էտ չի նշանակում, որ մածունը ամենայն հավանականությամբ սև ա։ Պետք ա իրանց տեսակետը հաշվի առնես, բայց մեծամասնության կարծիք լինելուց կարծիքը ճիշտ չի դառնում։
    Ոչ մի ձևով չի ստացվո՞ւմ ուրիշի արժեհամակարգերը պիտակավորելուց ընդհանրապես զերծ մնալ..
    Սառույցով օղին վտանգավոր է երիկամների համար,
    Սառույցով ռոմը վտանգավոր է լյարդի համար,
    Սառույցով ջինը վտանգավոր է սրտի համար,
    Սառույցով վիսկին վտանգավոր է ուղեղի համար,
    Էդ անտեր սառույցը ախր շատ վտանգավոր բան է...

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (07.04.2019)

  20. #58
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, Բարեկամը նշածդ թեմայում շատ կոնկրետ դեպքի մասին ա խոսում, ինչի՞ ես դու դա հիմա օրինակ բերում էս թեմայում: Նրա ասածը վերաբերում ա էն մարդկանց, որոնք իրենց հայրենիքում իրենց հարմարավետ, իրենց տեղում չեն զգում, բայց ոչ էլ արտասահմանում են զգում, այսինքն` ոչ մի երկրում էլ իրենց տեղը չեն գտնում: Իսկ դու խոսում ես էն մարդկանց մասին, որոնք ամեն տեղ էլ իրենց լավ են զգում, այսինքն` տեղը չի կարևոր իրենց համար, որ լավ զգան: Ընդ որում` որևէ մեկն էդ տեսակի մարդկանց չի քննադատել կամ սխալ հանել էս թեմայում, առնվազն քննարկողներից որևէ մեկից ես որ տենց բան չեմ լսել:
    Ան, կան մարդիկ, որոնք իրանց լավ են զգում ամեն տեղ, կան մարդիկ, որոնք իրանց լավ չեն զգում ոչ մի տեղ։ Բայց դա համարել ողբերգությու՞ն։ Ասենք ինչու՞ դնել, դիմացինի կյանքի, կենսակերպի, կարգավիճակի մասին դատողություններ անել։ Կարող ա մարդը ոչ մի տեղ լավ չի զգում, անընդհատ տեղից տեղ ա գնում, բայց երջանիկ ա։ Հետո, Բարեկամը հստակ գրել ա.
    Բայց ես էստեղ, ճիշտն ասած, ողբերգություն եմ տեսնում․ անհայրենիք մարդ։ Ու չեմ կարծում, որ անհայրենիք մարդը լիարժեք երջանիկ ա զգում իրեն իր կյանքում։
    Հստակ դատողություն ա ուրիշի երջանկության վերաբերյալ։ Էն բանաձևը, որը իրա համար աշխատում ա, ուրիշի համար չի աշխատում։ Ու էն բանաձևը, որը ուրիշի համար աշխատում ա, ուրեմն ճիշտը էդ ա իրա համար, բայց Բարեկամի համար էդ ճիշտը, փաստորեն, ողբերգություն ա։

    Ուզում ես ասել` արևելքում ընտանիք կազմելը պակաս հարգի ա կամ պակաս ա ողջունվու՞մ: Լավ, էլի : Գոնե որ մենակ կրթություն-աշխատանքն ասեիր, էլի կհասկանայի, բայց ընտանիք-ամուսնություն-երեխաները նույնիսկ ավելի շատ արևելքին ա բնորոշ, քան Արևմուտքին: Ի՞նչ ես կարծում, եթե ինչ-որ կին որոշի երեխա չունենալ, Արևելքում ավելի շատ քննադատության կարժանանա՞, թե՞ արևմուտքում: Կամ եթե չաշխատի, կարիերա չուզենա անել:
    Արևմուտքի հակադրությունը արևե՞լքն ա։ Քո ասած արևելքը նույն արևմտյան արժեհամակարգից ազդեցություն կրած բանաձևերով աշխատող ու հաջողությունը կոնկրետ ձևերով չափող նույն տիպի արժեհամակարգ ա։ Արևմուտքի հակադրությունը արևելքը չի, այլ էն քաղաքակրթությունները, որոնք հիմա չկան կամ վերանալու եզրին են։ Օրինակ վերցրու ամերիկացի հնդկացիներին, որ չեն ունեցել էսպիսի բանաձևային կյանք։ Կամ ռոմանի ժողովուրդներին (գնչուներին), որ տեղից տեղ են տեղափոխվում, ու իրանց ոնց ասես ստիգմատիզացիայի ա ենթարկում ժամանակակից հասարակությունը։

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես ասում։ Բա էտ դեպքում մեր ճշտին ինչի՞ ես կեղծ կատեգորիա անվանում։ Ստեղ ոչ մեկը չէր ասել, որ հայրենիք ու տուն չունենալը ոռի բան ա։ Ասել էինք հայրենիք ու տուն ունենալը լավ բան ա, որովհետև մենք տենց ենք ուզում ապրենք։ Իսկ դու վիզ դրած քո կարծքն ես ուզում վզիս փաթաթես, որ տունն ու հայրենիքը կեղծ կատեգորիաներ են։
    Տրիբուն ջան, երբ անհատն ասում ա՝ ինձ համար հայրենիքն ու տունը կարևոր բաներ են, էդ օքեյ ա, էդ մարդու գործն ա, ինչ ուզում ա, թող անի։ Բայց երբ անհայրենիք լինելը ողբերգություն ա դառնում, տուն չունենալը՝ անհասկանալի, հասարակության գրած նորմերն են սկսում խոսել, ոչ թե մարդն իր անձնական նախընտրություններով։ Ու հա՛, հայրենիքն էլ, տունն էլ կեղծ կատեգորիաներ են, որ հասարակությունը պարտադրում ա բոլորին։ Էն, ինչը պարտադրվում ա բոլորին, կեղծ ա։ Էն, ինչը անհատների համար աշխատում ա, բայց չի տարածվում բոլորի վրա, կեղծ չի։
    Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 07.04.2019, 14:56:
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruby Rue (07.04.2019)

  22. #59
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,746
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    25 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, մի բան էլ ուզում էի նկատել. Ես, օրինակ, իրականում Բյուրի հայացքներն եմ շատ, ես կասեի՝ տենդագին, կաղապարված տեսնում ծայրահեղ ձախակողմյան հոսանքներով, ընդ որում պարտադրող հրամայականով, ու արդեն քանի տեղ իր մոտ հանդիպեցի դրանից տարբեր հայացքները կամ ընտրությունը "դեբիլ" անվանելը։
    Ես էլ տեսնում եմ քո հայացքները տենդագին, կաղապարված էն, ինչ քեզ հասարակությունը պարտադրում ա։ Դրանից դուրս չես կարողանում մտածել, քո քառակուսուց դուրս աշխարհը չես հասկանում։ Ու հա՛, էլի կարամ ասեմ. հասարակության հորինած կաղապարներն ու բանաձևերը դեբիլ են ու կեղծ։
    Եթե ինձ կամ իմ գրառումներն անվանելու ես հուզական կամ անտրամաբանական, ապա պատրաստ եղիր, որ դրանց չեմ պատասխանելու, ու ինքդ քեզ հարց տուր, թե ինչու ես էդպիսի բառեր օգտագործում։

  23. #60
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    2,548
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    15 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ տեսնում եմ քո հայացքները տենդագին, կաղապարված էն, ինչ քեզ հասարակությունը պարտադրում ա։ Դրանից դուրս չես կարողանում մտածել, քո քառակուսուց դուրս աշխարհը չես հասկանում։ Ու հա՛, էլի կարամ ասեմ. հասարակության հորինած կաղապարներն ու բանաձևերը դեբիլ են ու կեղծ։
    Այսինքն, իմ հայացքներն էլ դու տեսնում ես դեբիլ ու կեղծ, որովհետև համարում ես, որ դրանք հորինված ու պարտադրված են հասարակության կողմից։

Էջ 4 21-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •