Ողջույն,
Փորձում եմ հասկանալ ինչ է ցանցերի մոնիտորինգը, supernetting-ը։ Կխնդրեի փոքր-ինչ բացատրել կամ թեմային առնչվող օգտակար հղումներ դնել )
Ողջույն,
Փորձում եմ հասկանալ ինչ է ցանցերի մոնիտորինգը, supernetting-ը։ Կխնդրեի փոքր-ինչ բացատրել կամ թեմային առնչվող օգտակար հղումներ դնել )
Լավ պատասխանները հարցեր չեն թողնում...
Կարճ նկարագրությամբ. մոնիտորինգը supernetting-ի հետ կապ չունի:
Ցանցի մոնիտորինգը (մշտադիտարկում) ցանցում տեղի ունեցող անցուդարձի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությումը դիտարկումը, հավաքագրումը և դրա հիման վրա տեղեկացնումների և ահազանգերի ստեղծումն է, ինչը թույլ է տալիս կատարել.
1. Ընթացիկ խնդիրների (խափանումներ, ընդհատումներ, "խցանումներ", կոնֆլիկտներ, ներխուժումներ և այլն) հայտնաբերում և հնարավորության դեպքում վերացում
2. Ապագա խնդիրների կանխատեսում և կանխարգելում
3. Ռեսուրսների պլանավորում
Ավելի մանրամասն և հասկանալի Վիկիում
Supernetting-ը տեխնիկական "հնարքների" կիրառում է, որը թույլ է տալիս մանր ցանցերի կառավարումն ու երթուղումը "միավորել" դրաց համար ընդհանուր կանոններ և տրամաբանություն սահմանելով:
Ըստ էության Subnetting-ի հակադարձ գործողությունն է:
Ավելի ակնառու այստեղ
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Անչափ շնորհակալ եմ
Իսկ ցանցային կառուցվածքի ուսումնասիրության համար ի՞նչ նյութեր խորհուրդ կտայիք կարդալ
Լավ պատասխանները հարցեր չեն թողնում...
Երևույթն ամբողջապես և հիմնարար պատկերացնելու համար առաջին հերթին պետք է մանրամասն ուսումնասիրել ցանցի OSI մոդելը, ինչը, թեև համարվում է հնացած, բայց լիարժեք պատկերացում է տալիս տեղեկատվական ցանցի կառուցվածքի և կիրառության հիմնարար սկզբունքների վերաբերյալ։ Ըստ էության մոտեցումները և տրամաբանությունը չեն փոխվել, միայն լուծումներն են շատացել և տեխնոլոգիաներն են զարգացել։
Շատ լավ ու հիմնավոր, թեկուզ և մի փոքր հին ձեռնարկ է՝ մանրամասն և հասկանալի, մանավանդ բազային գիտելիքներ ձեռք բերելու համար։ Բնօրինակը անգլերեն է։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Եւս մեկ անգամ շնորհակալ եմ
Շատ օգնեցիք
Լավ պատասխանները հարցեր չեն թողնում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ