User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Կոլեգաներ

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կոլեգաներ

    Աշխատանքային կյանքում կան մարդիկ, որոնց հետ օրվա ընթացքում որոշակի ժամանակ ենք անցկացնում. լինում է նույնիսկ օրվա մեջ իրենց ավելի շատ ենք տեսնում, քան տան անդամներին / մտերիմներին: Էդ մարդկանց հետ (ուզես, թե չուզես) ինչ-որ հարաբերություններ են ստեղծվում, որոնց մասին էլ կուզեի խոսել էս թեմայում:
    Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները աշխատանքային կոլեգաների հետ: Կամ ինչպիսի՞ն կուզեիք, որ լինեին:
    Ընկերակա՞ն, զուտ գործնակա՞ն, միշտ որոշակի դիստանցիայո՞վ, մտերմի՞կ: Կամ գուցե լրիվ ուրի՞շ:
    Գրեք, հետաքրքիր է:
    Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 07.04.2019, 16:50:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (08.04.2019), Jarre (08.04.2019), StrangeLittleGirl (07.04.2019), Աթեիստ (07.04.2019)

  3. #2
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատասխանեմ էն հարցին, թե ինչպիսին են իմ հարաբերությունները աշխատանքային կոլեգաների հետ․ զուտ գործնական, միշտ որոշակի դիստանցիայով ))
    Կուզեմ՝ էսպես էլ մնա։

  4. #3
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատասխանեմ էն հարցին, թե ինչպիսին են իմ հարաբերությունները աշխատանքային կոլեգաների հետ․ զուտ գործնական, միշտ որոշակի դիստանցիայով ))
    Դո՞ւ ես էդպես ուզում: Հետները Դուք-ո՞վ ես:
    Վերջին խմբագրող՝ ivy: 07.04.2019, 16:14:

  5. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզեմ՝ էսպես էլ մնա։
    Էս տողը հետո տեսա:
    Վերջին խմբագրող՝ ivy: 07.04.2019, 16:15:

  6. #5
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Դո՞ւ ես էդպես ուզում: Հետները Դուք-ո՞վ ես:
    Չէ, Դուք-ով չեմ, բայց մտերմության նշույլներ էլ ցույց չեմ տալիս։ Վերջերս եմ գործս փոխել, կոլեգաներիցս մենակ ղեկավարս ա տղա, իսկ մյուսների նկատմամբ կիրառում եմ «կաթից բերանս վառել եմ, թանը փչելով եմ խմում» սկզբունքը Հաճախ տպավորություն եմ թողում, թե կոպտում եմ, ինչը հեչ սրտովս չի, որտև կոլեգաներս շատ լավն են, ուղղակի շատ ճտպտան են, իսկ ես՝ հակառակը )

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.04.2019), Cassiopeia (07.04.2019), ivy (07.04.2019), LisBeth (08.04.2019)

  8. #6
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բաւական մտերմիկ, ու ընկերական։
    սկզբում մտածում էի, որ ես նորեկ եմ, ու դրա համար են ինձ հետ սիրով, բայց ոնց որ թէ էդ բարի վերաբերմունքը շարունակւում ա բայց դուրս չի գալիս, հէնց մի բան էն չեմ անում ու իրենք ընկերականով են սխալներս ուղղում, ստիպուած աշխատում եմ միշտ լաւ անեմ, իսկ էն ժամանակ հանգիստ անպատասխանատու վիճակների մէջ կը լինէի

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.04.2019)

  10. #7
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    բաւական մտերմիկ, ու ընկերական։
    սկզբում մտածում էի, որ ես նորեկ եմ, ու դրա համար են ինձ հետ սիրով, բայց ոնց որ թէ էդ բարի վերաբերմունքը շարունակւում ա բայց դուրս չի գալիս, հէնց մի բան էն չեմ անում ու իրենք ընկերականով են սխալներս ուղղում, ստիպուած աշխատում եմ միշտ լաւ անեմ, իսկ էն ժամանակ հանգիստ անպատասխանատու վիճակների մէջ կը լինէի
    Իսկ աշխատանքից դուրս հետները հարաբերություններ ունե՞ս:

  11. #8
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ աշխատանքից դուրս հետները հարաբերություններ ունե՞ս:
    չաթով եմ միայն երբեմն խօսում, ու փորձում արձագանգող լինել։
    բայց միայն ցանցով եմ աշխատում հետները կապ ունենալ, էն էլ մինիմալ, որովհետեւ ընդհանուր ոչ մի գիծ չունեմ հետները, ցանցերից ու գործից դուրս էլ՝ ժամանակ։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.04.2019)

  13. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր թեմա ա։ Ընդհանրապես, որտեղ էլ աշխատել եմ, միշտ կոլեգաներիցս որոշակի հեռավորություն եմ պահպանել։ Նախորդ գործիս տեղը գործից դուրս լիքը բաներ էինք անում իրար հետ. է՛լ իրար տուն գնալ֊գալ, է՛լ կինո գնալ, է՛լ խմելու գնալ, բայց դա չի նշանակում, որ հեռավորությունը չէր պահպանվում։ Ես ընդհանրապես շատ լավ հարմարացնում եմ մարդկանց հետ լիքը շփվել ու միաժամանակ հեռավորություն պահել (դեռ մի բան էլ կուզենայի մի քիչ պակաս էդպիսին լինել, երբ ոչ կոլեգաներիս շրջապատում եմ)։ Երևի մենակ մի կոլեգա ունեի, որի հետ ավելի մտերիմ հարաբերություններ ունեի, բայց դա կար մինչև ինքը մեր մոտ կաշխատեր։

    Հիմիկվա գործիս տեղը կոլեգաներիս հետ գործից դուրս գրեթե ոչինչ չեմ անում ու նույնիսկ ավելի մեծ հեռավորություն եմ պահում, քան նախկին գործիս տեղը (այսինքն, անմիջական կոլեգաներիս, որոնց հետ աշխատում եմ, բայց ավելի հեռու, ուրիշ պրոյեկտներում աշխատողների հետ գործից դուրս հանդիպում ենք)։ Չգիտեմ՝ դա լավ ա, թե չէ, որովհետև մեր ոլորտում մտերիմ հարաբերությունները կարևոր դեր ունեն մասնագիտական առաջխաղացման մեջ։ Հետո, մեր ոլորտն էլ էնպես ա, որ լրիվ պղպջակ ա. աշխատանքդ, սոցիալական կյանքդ, շատերի դեպքում նույնիսկ ընտանիքը լրիվ էդ նույն պղպջակի մեջ են։ Ես աշխատում եմ դրանից խուսափել։ Դրա համար ուղղակի իմ մոտ ընկերները ոչ իմ ոլորտի ակադեմիկներ են կամ էլ արվեստագետներ։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (07.04.2019)

  15. #10
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիասքանչ հարաբերությունների մեջ եմ կոլեգաներիս հետ։ Ամեն մեկի հետ՝ ըստ արժանվույն։ Ու նենց կայֆ ա էդ պահը, որ ստացվում ա բալանսը պահել։ Ու ես վերջապես սկսել եմ հաճույք ստանալ իմ արած գործից, չնայած էդ կոլեգաներիս հետ էնքան էլ կապ չունի :Դ

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (08.04.2019), ivy (07.04.2019), Աթեիստ (08.04.2019), Յոհաննես (08.04.2019), Շինարար (08.04.2019)

  17. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն կոլեգաներիս հետ, ում ամեն օր եմ տեսնում ու շփվում, հարաբերություններս վեր են ածվում հարազատութիւն (տարբեր աստիճանի)։
    Սովորություն ունեմ մոտենալու մարդուն՝ մինչև ներթափանցումը, իսկ էդ դեպքում հնարավորություն ա լինում շոշափելու էն դրականը, որ ամեն մեկն ունի ներսում, իսկ դա մոտեցնում ա հարազատության։

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.04.2019), Շինարար (08.04.2019)

  19. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես որտեղ աշխատել եմ, շատ հավես հարաբերություններ եմ ունեցել կոլեգաների հետ՝ ջերմ, ասել խոսալ, կատակել, հազվադեպ մտերմություն կան ընկերություն։ PhD-ն չգիտեմ աշխատանք համարեմ, թե ուսանողություն, բայց շատերի հետ մտերիմ ընկերներ ենք։

    PhDից հետո կամ դուրս աշխատանքի վայրում արդեն մի քիչ բարդ ա մտերմանալը որովհետև ամենքդ ձեզ համար դաս եք տալիս, իրար հանդիպելու շատ առիթներ չկան, բայց երբեմն ստացվել ա որ ընկերական(ից մինչև ռոմանտիկ) հարաբերություններ են ձևավորվել։

    Հատուկ չեմ սևեռվում երբեք էս ինչի հետ կոլեգա լինեմ, էն ինչի հետ սոցիալիզացվեմ, էն ինչի հետ ընկերանալ։ Ինքնաբերաբար ա ստացվում միշտ։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.04.2019)

  21. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ մրցակցություն, իրար տակ փորել, իրար հետևից խոսել, նախանձ, ներքին խառը խոհանոց, տենց բաներ չկա՞ն:

  22. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մրցակցություն, իրար տակ փորել, իրար հետևից խոսել, նախանձ, ներքին խառը խոհանոց, տենց բաներ չկա՞ն:
    Մեր ոլորտը ոտից գլուխ մրցակցություն ա։ Ոնց որ նախկին կոլեգաս ա ասում, սաղ համագործակցելիս անգամ hidden agenda ունեն։ Ամեն դեպքում, իրար հետևից խոսելու, տակ փորելու ու նման այլ բաների չեմ հանդիպել։ Էղել են դեպքեր, երբ շեֆն ա փորձել ենթականերին կռվացնել ու իրար դեմ հանել, բայց չի ստացվել։ Էղել են նեթվորքից դուրս մնալու դեպքեր։ Ու ընդհանրապես, մեր ոլորտում լիքը կեղտոտ ու հիվանդ բաներ կան, բայց կոնկրետ իմ միջավայրում ամենավատը էդ շեֆի գործունեությունն ա էղել։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.04.2019)

  24. #15
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մրցակցություն, իրար տակ փորել, իրար հետևից խոսել, նախանձ, ներքին խառը խոհանոց, տենց բաներ չկա՞ն:
    Իհարկե կա հետևից խոսալ ) երբեմն՝ նույնիսկ անթաքույց նախանձով ու թույնով լեցուն։ Կարևորը՝ ճիշտ արձագանքնելն ա, թե չէ դժոխքի կվերածվի աշխատավայրը

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •