Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար:
Երեկ էս գրառումն անելուց հետո մի շատ հոգատար ու ռեալիստական խորհուրդներով նամակ ստացա, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ հեղինակին: Խորհուրդներից մեկն էր՝ paper trail ստեղծել տվյալ իրավիճակի վերաբերյալ:

Քանի որ կոլեգայիս հետ էս թեմայից դուրս շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ոչ մի անգամ հետը չոր տոնով չէի խոսել. էս թեման ինձ համար շատ մեծ դիսկոմֆորտ էր, ու ամեն անգամ, երբ «սկսում էր», արագ փոխում էի թեման՝ իր առաջարկներին (հետը հոթել գնալ և այլն) կարճ-կոնկրետ մերժում տալով:
Բայց էսօր փոխեցի հաղորդակցման ձևը ու շատ չոր տոնով նամակ գրեցի իրեն (paper trail), թե ինչ եմ մտածում ամբողջ իրավիճակի մասին, ու որ մեկընդմիշտ դադարեցնի:
Ինքն էլ որոշ ժամանակ անց եկավ իմ սենյակ, ներողություն խնդրեց ու ձեռք մեկնեց, որ էս պահից սկսած ամեն ինչ մոռանում ենք, ու ինքը խոստանում է այսուհետև մնալ աշխատանքային շփման սահմանների մեջ: Մի քիչ էլ շփոթված (թե անհանգստացած) տեսք ուներ:
Հուսով եմ՝ սրանով թեման փակվեց, տեսնենք:
Էս գրառումից հետո 9-10 ամիս է անցել։
Իրականում թեման էդպես էլ չփակվեց, բայց անցավ նոր փուլեր՝ ավելի բարդ ու խճճված։
Հիմա պարզ գիտակցում եմ, որ էս ամենը ավարտելու միակ միջոցը աշխատանքից հեռանալն է․ ուրիշ ոչ մի ելք չկա։ Քանի դեռ մեկս մյուսի տեսադաշտում ենք, թեման հա եփվելու է։ Իմ՝ իր «շեֆ» դառնալն էլ նոր տհաճ երանգներ ավելացրել ամենին։
Բարդ են մարդկային հարաբերությունները․ երբեմն միակ առողջ լուծումը բոլոր կոնտակտները մեկընդմիշտ կտրելն է։