Բյուր ջան նման է, որ դուր վերջին տարիներիս սկանդալային լուրերի հիման վրա ես կարծիքդ կազմում ամերիկացի կնոջ մասին: Ես չասեցի բոլոր ոտնձգության ենթարկվածները բողոքում են, ըստ վիճակագրության՝ մեկ երրորդն է ռիփորթ անում: Բայց տարածված կարծիք կա, որ հաճախ նույնիսկ չնչին առիթներով են ռիփորթ անում: Նահանգները աշխարհում միակ երկիրն ա, որտեղ սեռական ոտնձգության համար երբեվիցե մեղադրվածը պարտավոր է իր մասին հրապարակել, որ բոլորը իմանան (օրինակ
էս կայքով կարող ես հասցեներով ման գալ սաղին գտնել Կալիֆորնիայում): Ու հումոր կա, որ Նահանգներում sex offender տիտղոսը նույնքան հաճախ են վաստակում, ինչքան որ արագության գերազանցման տուգանքը: Էնպես որ Նահանգների նման երևի ոչ մի ուրիշ երկրում չեն ռիփորթում:
Բայց ես իսկապես իմպուլսիվ արտահայտվեցի, ձեր եվրոպաները (:Ճ) երևի ավելի պրոբլեմատիկ է, ու կարող է ձեր ընկերություններում HR-ն էլ նենց ադեկվատ չի ինչքան մերինում։ Էստեղ HR-ի ֆունկցիաներից մեկն էլ հենց trustee լինելն է, որ կարող ես հետները հանգիստ խոսել համոզված լինելով, որ կփորձեն մաքսիմում օպտիմալ լուծել խնդիրը առանց սկանդալների։ Աշխատողները ամեն տարի մանրամասնորեն ծամծմած թրեյնինգ են անցնում, թե որն է ոնտնձգությունը, կամ այլ էթիկայից դուրս հարաբերությունները, որ դեպքում ինչ անել, ոնց ձեր մասին ինֆորմացիան գաղտնի կպահվի և այլն։ Ու HR-ում աշխատող մարդիկ էլ սուպեր անմիջական ու ջերմ ու հոգատար են, էնպես որ Այվի ջան, թող էդ ախմախ երկիրը, արի Ամերիկա։
Իսկ ինչ կանեի ես քո փոխարեն, որ մտածում եմ, երևի չորով կխոսեի գործընկերջդ հետ վերջնական տոնով ու վերջնագրով, որ հաջորդ անգամը կրկնվելուց դու հազար տոկոս պրոբլեմ ես ստեղծելու նրա համար։ Չեմ փորձի ավել խորանալ, բայց սովորաբար կրկնվող առաջարկները փափուկ ու քաղաքավարի ռեակցիաներից են, մարդկանց մեծ մասը մենակ չոր լեզու է հասկանում, հետևաբար եթե իսկապես դա քեզ անհանգստացնում է, ապա վերաբերմունքդ պիտի չոր ու կտրուկ արտահայտես։ Մարդ ես, կարող ա էդքան էլ չի անհանգստացնում
Երբեմն էլ որոշ բաներ, օրինակ հոգու հանգստությունը ավելի կարևոր են, քան կարիերան ու լավ աշխատանքը, այսինքն նայած։
Էջանիշներ