Այվ ջան, էս թեմայում իմ մուննաթների համար ներող, աչքիս հուզական այրման մեջ եմ եղել
Դժվար կացության ու հակասական իրավիճակի մեջ որոշումներ կայացնելու հեշտության համար հոգեբաններն առաջարկում են թղթի վրա «pro» - «con» ցուցակ կազմել, կամ բալային քաշեր դնել ամեն կետին ու հաշվել արդյունքները։ Բայց պիտի ինքդ քո առաջ մաքսիմալ օբյեկտիվ փորձես լինել, պահի հուզականության մեջ մարդուս սուբյեկտիվիզմը շատանում է։
Բայց ցուցակի կայֆն էն ա, որ ինքդ քեզ ժամանակ ես տալիս ընթացքում ուղղումներ ու ավելացնումներ ես անում, այսինքն պարտադիր չի երկու ժամվա մեջ վճիռ կայացնել, կարող ես շաբաթներով թթվացնել, մեկ էլ տեսար ընթացքում նոր գաղափարներ են ծնվում, մանավանդ որ ամիսներ են անցել, ու դեռ ողջ ես ։Ճ
Երբեմն, եթե վճիռ կայացնելը շատ տառապալի գործ է, բայց պրոբլեմն ինքն էլ այդքան կրիտիկական չի, կարելի է մի քիչ էլ թողնել չլուծված, մեկ մեկ խնդիրը իրեն իրեն լուծվում է (ասենք ընկնում է տրամվայի տակ), կարելի է նաև դրդապատճառները վերլուծել, ու փորձել դրանք վերացնել։ Էդ ամենի ցուցակ կազմելը վերջին վարյանտ կարող ես որպես փաստ-դոկումենտացիա օգտագործել։
Աշխատանքը հաճախ կարևոր է, ու եթե ասենք տվյալ գործը «հանդում թափած չի, որ գնաս հավաքես», այսինքն՝ ռիսկեր կան, որ կդառնաս համ մանթո, համ անաշխատանք, ուրեմն ուրիշ լուծումներ էլ նայի։
Էջանիշներ