User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Կոլեգաներ

  1. #16
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե կա հետևից խոսալ ) երբեմն՝ նույնիսկ անթաքույց նախանձով ու թույնով լեցուն։ Կարևորը՝ ճիշտ արձագանքնելն ա, թե չէ դժոխքի կվերածվի աշխատավայրը
    Իսկ ճիշտ արձագանքելը ո՞րն է:

  2. #17
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն մինչև հիմա մի քանի թիմերում եմ աշխատել ու բոլոր թիմերում իրար մեջ հարաբերությունները տարբեր են ու երբ գնում ես ինչ-որ թիմ ինքնաբերաբար շփվում ես նենց, ոնց իրենք իրար մեջ են շփվում: Պայմանականորեն մի քանի մասի բաժանեմ տեսածս հարաբերությունների տեսակները
    1. «Ընտանեկան հարաբերություններ».շատ մտերմիկ, երբ թիմում իրար կարևոր են ( կամ երևի կարևոր են), ամեն ինչ իրար պատմում են, ուրախություն են կիսում, հասնում օգնության և այլն: Էս թիմ խցկվելը շատ բարդ ա, նախ պիտի բոլորի վստահությունը շահես, իսկ եթե մեկին դուր չգաս, դա կքննարկվի ու բոլորը քո հանդեպ կսկսեն նույնը զգալ, որովհետև էդ թիմում ամեն ինչի մասին մի ընդհանուր կարծիք կա: Բայց, եթե նենց ստացվի, որ սկսես հետները աշխատել ինտենսիվ, վաղ թե ուշ կդառնաս ընտանիքի մաս ու քեզ կասեն ինչը դուրները չի գալիս: Իրենք հստակ շաբլոն ունեն ու անընդհատ պիտի խցկվես դրա մեջ: ի դեպ էս թիմերի մարդիկ միշտ իրար հետ մյուսներից բամբասում են, դե ով իրանցից չի էլի: Գործի առումով շատ պատասխանատու են, որովհետև էդ էլ ընտանիքի մի մաս ա ու պիտի լավ արվի: Մինուսը էն ա, որ անընդհատ կարաս կորցնես վստահությունը ու երկար ժամանակ չիմանաս խի են մի տեսակ, բայց իրանց կթվա գիտես, դրա համար չեն ասի ինչը էն չի:
    2. «Կեղծ մտերմիկ, բայց իսկական քիթը ամեն տեղ խոթող». էս ստեղ մտնում են էն մարդիկ, որ իրանք իրար հետ ոչ մի կապ չունեն, բայց ուզում են 1-ին կետի հարաբերությունները իմիտացիա անեն: Ամիսներով մեջները կկրծեն, բայց դեմքին չեն ասի ինչը էն չի: Սովորաբար էս թիմերում մթնոլորտը լարված ա, որովհետև սաղ զգում են, որ մի բան էն չի, բայց ոչ մեկ ռիսկ չի անում ճշմարտությունը առաջ տանի: Ստեղ գործի հանդեպ վերաբերմունքը նենց ա, ոնց իրար հանդեպ` կեղծ ու ցուցադրական: Ի դեպ, եթե դու դեմ ես գնում սուրբ պայմանականություններին, որոնց վրա էդ ամենը կառուցված ա(ասենք միասին լանչ անելուն), պատրաստ եղիր ակնհայտ արհամարական վերաբերմունքի: Էս թիմերում IQ-ն սովորաբար ցածր ա, մարդիկ էլ քաղքենի: Գործն էլ փող աշխատելու ձև ա մենակ, դրա համար լճացած են ու, եթե նոր բան պիտի անեն սարքում են հայոց հարցը ու իրար մեջլավ հասկանում են ինչի ա դա դժվար կամ անհնար:
    3. «Գործնական մտերմիկ». էն թիմերում, որտեղ էս դրվածք-ն ա, գործը ամենալավն ա առաջ գնում ու բոլորը երջանիկ են: Մարդիկ իրար հանդեպ ջերմ են, բայց ինտիմ տեղեր չեն խորանում ու իրար հետ էմոցիաներ ու տպավորություններ չեն կիսում, ոչ մի բան չեն պարտադրում, ենթադրություններ չեն անում: Սովորաբար իրար մեջ շատ մոտ շփումը զույգերով ա մենակ ու ոչ ամբողջ թիմով, ոնց առաջին դեպքում: Իրենց գործը ձգտում են լավ անեն առանց կողքի էմոցիաների ոնց առաջին կետում ա:
    4. «Զուտ գործնական անկայուն». էս թիմերում ոչ մի կայուն բան չկա, մարդիկ իրար հանդեպ մեկ ջերմ են մեկ անտարբեր ու նույնը գործի նկատմամբ ա, հիմնականում գործի վրա թքած ունեն ու թիմի ներսում էլ իրարից տեղյակ չեն: Եթե մեկը մեռնի, մի քանի ամիս չեն իմանա, մինչև որ բան պիտի live գնա ու էդ մեկը գործը չի արել:


  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.04.2019), Progart (08.04.2019), StrangeLittleGirl (08.04.2019), Նիկեա (09.04.2019)

  4. #18
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսքանը գրեցի մոռացա ասեմ ես որին եմ հակված, առաջին տիպի հարաբերությունները իհարկե լավ են, բայց մեկ ա գործը տուժում ա, էմոցիոնալ առումով էլ քամում ա, դրա համար ինձ ամենաշատը 3-րդ տիպն ա դուր գալիս

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (09.04.2019)

  6. #19
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոլեգաներիս հետ չափազանց մտերիմ եմ։ Ու որոշել եմ, որ հաջորդ կյանքում )) պիտի պահեմ հեռավորություն։
    Իրար տակ փորոցի, բամբասանք և այլն կա։ Ես առանց ինձ արդարության մարտիկի տեղ դնելու, բամբասանքի ժամանակ փոխում եմ թեման ու երբեք ինչ որ մեկի մասին վատ բան չեմ ասում մյուսին։ Լավ, երբեքից առաջ դրեք աշխատում եմ բառը ))

    Պունտա Կանան Դոմինիկյանի ամենամեծ կուրորտն է, բայց իմ կարծիքով ամենափոքր ու անհարմար տեղը ապրելու համար։ Այստեղ ուզես չուզես օֆիցիալիզմը կորում է բիզնեսում ու աշխատանքում։ Դա ունի լիքը դրական, ինչպես նաև բացասական կողմեր։

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.04.2019)

  8. #20
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կոլեգաներիս հետ արտաքուստ լավ եմ, բայց չեմ վստահում իրենց (իբր թե ում եմ վստահում). կարևորը հանգիստ, բարի մթնոլորտ պահպանելն է ու իրար հետ արդյունավետ աշխատել կարողանալը՝ առանց լարման և անախորժությունների:
    Ինձ համար ընդհանրապես կարևոր է մարդկանց հետ անկոնֆլիկտ, խաղաղ հարաբերություններ պահպանելը, որ ոչ մեկին մյուսի ներկայությունը տհաճություն չպատճառի, իսկ թե իրականում ով ինչ վերաբերմունք ունի մյուսի հանդեպ, իր անձնական գործն է, ու դա անպայման չի ջրի երես հանել, հատկապես՝ աշխատանքային կյանքում:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (09.04.2019)

  10. #21
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ճիշտ արձագանքելը ո՞րն է:
    Երևի ինդիվիդուալ է) փորձում եմ օգնել, աջակցել, ժպտում եմ։ Թող հոգու խորքում զգան իրենց ճղճիմությունն ու գուցե ամաչեն չարախոսելու համար )

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (08.04.2019)

  12. #22
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձեզ վրա վատ չի՞ ազդում, որ ինչ-որ մարդկանց ստիպված եք ամեն (աշխատանքային) օր տեսնել: Թեկուզ աշխարհի ամենաբարեհամբույր մարդիկ լինեն: Նույն մարդկանց ամեն օր տեսնել չուզելը ինձ համար աշխատանքը փոխելու ստիմուլներից մեկն է: Ինչ-որ պահի սկսում է վրաս վատ ազդել:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (30.09.2019), Նաիրուհի (03.10.2019), Շինարար (30.09.2019)

  14. #23
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ վրա վատ չի՞ ազդում, որ ինչ-որ մարդկանց ստիպված եք ամեն (աշխատանքային) օր տեսնել: Թեկուզ աշխարհի ամենաբարեհամբույր մարդիկ լինեն: Նույն մարդկանց ամեն օր տեսնել չուզելը ինձ համար աշխատանքը փոխելու ստիմուլներից մեկն է: Ինչ-որ պահի սկսում է վրաս վատ ազդել:
    Մարդուց ա կախված Հիմա նոր օֆիս եմ տեղափոխվել, հիմնականում մենակ ես եմ էնտեղ, կոլեգաներիս միջանցքում մեկ-մեկ տեսնում եմ, բարև-բարլուս, ում էլ հատուկ շատ եմ ուզում տեսնել, հատուկ շատ եմ տեսնում Ինձ համար թերևս շատ ա շուտ աշխատանքից ու կոլեկտիվից հոգնելը

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (30.09.2019)

  16. #24
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ վրա վատ չի՞ ազդում, որ ինչ-որ մարդկանց ստիպված եք ամեն (աշխատանքային) օր տեսնել: Թեկուզ աշխարհի ամենաբարեհամբույր մարդիկ լինեն: Նույն մարդկանց ամեն օր տեսնել չուզելը ինձ համար աշխատանքը փոխելու ստիմուլներից մեկն է: Ինչ-որ պահի սկսում է վրաս վատ ազդել:
    կոլեգաներին չգիտեմ, մի քիչ աչքս կոլեգներիս գործի տեղը չի հասնում, բայց այ հենց էս պատճառով հայելիներ չեմ սիրում... որ առավոտը բաղնիքում աչքս հայելուն ա կպնում, մտովի ասում եմ՝ արա էլի՞ էս ուռոդը առավոտվանից ռաստ եկավ... էն մի հատ անեկդոտ կա է, որ գորտը ճահճալճում մի գետաձիու վրա ա նստած, ու անտրամադիր վիճակում ինքն իրեն խոսում ա. արա էս ինչ այլանդակ մռայլ եղանակ ա, ցուրտ անձրևը մի կողմից, տրամս՝ զրո՝ մյուս, էդ էլ հերիք չի, առավոտվանից հետույքիս էլ եսիմ ինչ ա կպել...

  17. #25
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    որ առավոտը բաղնիքում աչքս հայելուն ա կպնում, մտովի ասում եմ՝ արա էլի՞ էս ուռոդը առավոտվանից ռաստ եկավ...
    նա դեռ նույն ուռոդն ա

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (30.09.2019), Գաղթական (01.10.2019)

  19. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձեզ վրա վատ չի՞ ազդում, որ ինչ-որ մարդկանց ստիպված եք ամեն (աշխատանքային) օր տեսնել: Թեկուզ աշխարհի ամենաբարեհամբույր մարդիկ լինեն: Նույն մարդկանց ամեն օր տեսնել չուզելը ինձ համար աշխատանքը փոխելու ստիմուլներից մեկն է: Ինչ-որ պահի սկսում է վրաս վատ ազդել:
    Ես իմ կոլեգաներին նույնիսկ կարոտում եմ։ Քանի որ շաբաթվա մի կեսը տնից եմ աշխատում, կոլեգաներիս էրեսը շաբաթը երկու օր կամ կտեսնեմ, կամ չեմ տեսնի։ Դե իրենք էլ են ճամփորդում կամ տնից աշխատում կամ նման մի բան։ Ասենք նույնիսկ ինձ հետ օֆիս կիսողին էնքան հազվադեպ եմ տեսնում, որ ամեն անգամ հանդիպելիս իրար հարցնում ենք՝ ամեն ինչ կարգի՞ն ա։ Սա էլ մի ուրիշ ծայրահեղություն ա իհարկե։

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (01.10.2019), Նաիրուհի (03.10.2019)

  21. #27
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աշխատավայրում կոլեգայի կողմից անընդհատ կրկնվող սեռական բնույթի առաջարկները (առանց կոպտության ու վիրավորանքի) sexual harassment կատեգորիայի տա՞կ են գնում:
    Ի՞նչ կարելի է անել դրանց դեմ: Սովորական մերժումը օգուտ չի բերում, որովհետև որոշ ժամանակ անց առաջարկները կրկնվում են: Իսկ դրանից դուրս, կոլեգիալ լավ հարաբերությունների մեջ եք ու ամուր թիմ եք:
    Ի՞նչ անել, ուղղակի բանի տեղ չդնե՞լ ու շարունակել հանգիստ ձևով մերժելը, թե՞ ուրիշ միջոցներ ձեռնարկել:

  22. #28
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատավայրում կոլեգայի կողմից անընդհատ կրկնվող սեռական բնույթի առաջարկները (առանց կոպտության ու վիրավորանքի) sexual harassment կատեգորիայի տա՞կ են գնում:
    Ի՞նչ կարելի է անել դրանց դեմ: Սովորական մերժումը օգուտ չի բերում, որովհետև որոշ ժամանակ անց առաջարկները կրկնվում են: Իսկ դրանից դուրս, կոլեգիալ լավ հարաբերությունների մեջ եք ու ամուր թիմ եք:
    Ի՞նչ անել, ուղղակի բանի տեղ չդնե՞լ ու շարունակել հանգիստ ձևով մերժելը, թե՞ ուրիշ միջոցներ ձեռնարկել:
    Միանշանակ harassment ա: Կոպտություն ու վիրավորանք լինել-չլինելը կապ չունի: Մերժում ես, ասում, որ չես ուզում, չես ուզելու, թող էլ երբեք չկրկնի, որովհետև քեզ դա դուր չի գալիս ու դուր չի գալու, ու no harm done, դեռ: Եթե պետք ա՝ գրավոր, որ ասածդ մնա: Եթե դրանից հետո կրկնվի, HR:
    DIXI
    carpe noctem

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.12.2019), ivy (12.12.2019), Varzor (12.12.2019), Աթեիստ (12.12.2019), Ներսես_AM (13.12.2019), Շինարար (12.12.2019), Ուլուանա (12.12.2019)

  24. #29
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշխատավայրում կոլեգայի կողմից անընդհատ կրկնվող սեռական բնույթի առաջարկները (առանց կոպտության ու վիրավորանքի) sexual harassment կատեգորիայի տա՞կ են գնում:
    Ի՞նչ կարելի է անել դրանց դեմ: Սովորական մերժումը օգուտ չի բերում, որովհետև որոշ ժամանակ անց առաջարկները կրկնվում են: Իսկ դրանից դուրս, կոլեգիալ լավ հարաբերությունների մեջ եք ու ամուր թիմ եք:
    Ի՞նչ անել, ուղղակի բանի տեղ չդնե՞լ ու շարունակել հանգիստ ձևով մերժելը, թե՞ ուրիշ միջոցներ ձեռնարկել:
    What? Հա բա sexual harassment-ը էլ ո՞նց է լինում։ Առանց երկար բարակ քցել բռնելու ռիփորթ ես անում HR-ին։ Ես զարմանում եմ, որ ձեր եվրոպական ընկերություններում էթիկայի կանոնների թրեյնինգներ չեք անցնում, որ նման հարցեր են առաջանում։
    Si vis pacem, para bellum

  25. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (12.12.2019), ivy (12.12.2019), Varzor (12.12.2019), Աթեիստ (12.12.2019), Ներսես_AM (13.12.2019), Շինարար (12.12.2019), Ուլուանա (12.12.2019)

  26. #30
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    What? Հա բա sexual harassment-ը էլ ո՞նց է լինում։ Առանց երկար բարակ քցել բռնելու ռիփորթ ես անում HR-ին։ Ես զարմանում եմ, որ ձեր եվրոպական ընկերություններում էթիկայի կանոնների թրեյնինգներ չեք անցնում, որ նման հարցեր են առաջանում։
    Կողքից իհարկե հեշտ է ասելը, բայց իրականում դժվար է, երբ էդ մարդու հետ երկար ժամանակ աշխատում ես (էն էլ շատ լավ) ու հետագայում էլ աշխատելու ես:

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •