Ուրեմն մինչև հիմա մի քանի թիմերում եմ աշխատել ու բոլոր թիմերում իրար մեջ հարաբերությունները տարբեր են ու երբ գնում ես ինչ-որ թիմ ինքնաբերաբար շփվում ես նենց, ոնց իրենք իրար մեջ են շփվում: Պայմանականորեն մի քանի մասի բաժանեմ տեսածս հարաբերությունների տեսակները
1. «Ընտանեկան հարաբերություններ».շատ մտերմիկ, երբ թիմում իրար կարևոր են ( կամ երևի կարևոր են), ամեն ինչ իրար պատմում են, ուրախություն են կիսում, հասնում օգնության և այլն: Էս թիմ խցկվելը շատ բարդ ա, նախ պիտի բոլորի վստահությունը շահես, իսկ եթե մեկին դուր չգաս, դա կքննարկվի ու բոլորը քո հանդեպ կսկսեն նույնը զգալ, որովհետև էդ թիմում ամեն ինչի մասին մի ընդհանուր կարծիք կա: Բայց, եթե նենց ստացվի, որ սկսես հետները աշխատել ինտենսիվ, վաղ թե ուշ կդառնաս ընտանիքի մաս ու քեզ կասեն ինչը դուրները չի գալիս: Իրենք հստակ շաբլոն ունեն ու անընդհատ պիտի խցկվես դրա մեջ: ի դեպ էս թիմերի մարդիկ միշտ իրար հետ մյուսներից բամբասում են, դե ով իրանցից չի էլի: Գործի առումով շատ պատասխանատու են, որովհետև էդ էլ ընտանիքի մի մաս ա ու պիտի լավ արվի: Մինուսը էն ա, որ անընդհատ կարաս կորցնես վստահությունը ու երկար ժամանակ չիմանաս խի են մի տեսակ, բայց իրանց կթվա գիտես, դրա համար չեն ասի ինչը էն չի:
2. «Կեղծ մտերմիկ, բայց իսկական քիթը ամեն տեղ խոթող». էս ստեղ մտնում են էն մարդիկ, որ իրանք իրար հետ ոչ մի կապ չունեն, բայց ուզում են 1-ին կետի հարաբերությունները իմիտացիա անեն: Ամիսներով մեջները կկրծեն, բայց դեմքին չեն ասի ինչը էն չի: Սովորաբար էս թիմերում մթնոլորտը լարված ա, որովհետև սաղ զգում են, որ մի բան էն չի, բայց ոչ մեկ ռիսկ չի անում ճշմարտությունը առաջ տանի: Ստեղ գործի հանդեպ վերաբերմունքը նենց ա, ոնց իրար հանդեպ` կեղծ ու ցուցադրական: Ի դեպ, եթե դու դեմ ես գնում սուրբ պայմանականություններին, որոնց վրա էդ ամենը կառուցված ա(ասենք միասին լանչ անելուն), պատրաստ եղիր ակնհայտ արհամարական վերաբերմունքի: Էս թիմերում IQ-ն սովորաբար ցածր ա, մարդիկ էլ քաղքենի: Գործն էլ փող աշխատելու ձև ա մենակ, դրա համար լճացած են ու, եթե նոր բան պիտի անեն սարքում են հայոց հարցը ու իրար մեջլավ հասկանում են ինչի ա դա դժվար կամ անհնար:
3. «Գործնական մտերմիկ». էն թիմերում, որտեղ էս դրվածք-ն ա, գործը ամենալավն ա առաջ գնում ու բոլորը երջանիկ են: Մարդիկ իրար հանդեպ ջերմ են, բայց ինտիմ տեղեր չեն խորանում ու իրար հետ էմոցիաներ ու տպավորություններ չեն կիսում, ոչ մի բան չեն պարտադրում, ենթադրություններ չեն անում: Սովորաբար իրար մեջ շատ մոտ շփումը զույգերով ա մենակ ու ոչ ամբողջ թիմով, ոնց առաջին դեպքում: Իրենց գործը ձգտում են լավ անեն առանց կողքի էմոցիաների ոնց առաջին կետում ա:
4. «Զուտ գործնական անկայուն». էս թիմերում ոչ մի կայուն բան չկա, մարդիկ իրար հանդեպ մեկ ջերմ են մեկ անտարբեր ու նույնը գործի նկատմամբ ա, հիմնականում գործի վրա թքած ունեն ու թիմի ներսում էլ իրարից տեղյակ չեն: Եթե մեկը մեռնի, մի քանի ամիս չեն իմանա, մինչև որ բան պիտի live գնա ու էդ մեկը գործը չի արել:
ivy (08.04.2019), Progart (08.04.2019), StrangeLittleGirl (08.04.2019), Նիկեա (09.04.2019)
Էսքանը գրեցի մոռացա ասեմ ես որին եմ հակված, առաջին տիպի հարաբերությունները իհարկե լավ են, բայց մեկ ա գործը տուժում ա, էմոցիոնալ առումով էլ քամում ա, դրա համար ինձ ամենաշատը 3-րդ տիպն ա դուր գալիս
Ուլուանա (09.04.2019)
Կոլեգաներիս հետ չափազանց մտերիմ եմ։ Ու որոշել եմ, որ հաջորդ կյանքում )) պիտի պահեմ հեռավորություն։
Իրար տակ փորոցի, բամբասանք և այլն կա։ Ես առանց ինձ արդարության մարտիկի տեղ դնելու, բամբասանքի ժամանակ փոխում եմ թեման ու երբեք ինչ որ մեկի մասին վատ բան չեմ ասում մյուսին։ Լավ, երբեքից առաջ դրեք աշխատում եմ բառը ))
Պունտա Կանան Դոմինիկյանի ամենամեծ կուրորտն է, բայց իմ կարծիքով ամենափոքր ու անհարմար տեղը ապրելու համար։ Այստեղ ուզես չուզես օֆիցիալիզմը կորում է բիզնեսում ու աշխատանքում։ Դա ունի լիքը դրական, ինչպես նաև բացասական կողմեր։
ivy (08.04.2019)
Կոլեգաներիս հետ արտաքուստ լավ եմ, բայց չեմ վստահում իրենց (իբր թե ում եմ վստահում). կարևորը հանգիստ, բարի մթնոլորտ պահպանելն է ու իրար հետ արդյունավետ աշխատել կարողանալը՝ առանց լարման և անախորժությունների:
Ինձ համար ընդհանրապես կարևոր է մարդկանց հետ անկոնֆլիկտ, խաղաղ հարաբերություններ պահպանելը, որ ոչ մեկին մյուսի ներկայությունը տհաճություն չպատճառի, իսկ թե իրականում ով ինչ վերաբերմունք ունի մյուսի հանդեպ, իր անձնական գործն է, ու դա անպայման չի ջրի երես հանել, հատկապես՝ աշխատանքային կյանքում:
enna (09.04.2019)
ivy (08.04.2019)
Ձեզ վրա վատ չի՞ ազդում, որ ինչ-որ մարդկանց ստիպված եք ամեն (աշխատանքային) օր տեսնել: Թեկուզ աշխարհի ամենաբարեհամբույր մարդիկ լինեն: Նույն մարդկանց ամեն օր տեսնել չուզելը ինձ համար աշխատանքը փոխելու ստիմուլներից մեկն է: Ինչ-որ պահի սկսում է վրաս վատ ազդել:
ivy (30.09.2019)
կոլեգաներին չգիտեմ, մի քիչ աչքս կոլեգներիս գործի տեղը չի հասնում, բայց այ հենց էս պատճառով հայելիներ չեմ սիրում... որ առավոտը բաղնիքում աչքս հայելուն ա կպնում, մտովի ասում եմ՝ արա էլի՞ էս ուռոդը առավոտվանից ռաստ եկավ... էն մի հատ անեկդոտ կա է, որ գորտը ճահճալճում մի գետաձիու վրա ա նստած, ու անտրամադիր վիճակում ինքն իրեն խոսում ա. արա էս ինչ այլանդակ մռայլ եղանակ ա, ցուրտ անձրևը մի կողմից, տրամս՝ զրո՝ մյուս, էդ էլ հերիք չի, առավոտվանից հետույքիս էլ եսիմ ինչ ա կպել...
նա դեռ նույն ուռոդն ա
Ես իմ կոլեգաներին նույնիսկ կարոտում եմ։ Քանի որ շաբաթվա մի կեսը տնից եմ աշխատում, կոլեգաներիս էրեսը շաբաթը երկու օր կամ կտեսնեմ, կամ չեմ տեսնի։ Դե իրենք էլ են ճամփորդում կամ տնից աշխատում կամ նման մի բան։ Ասենք նույնիսկ ինձ հետ օֆիս կիսողին էնքան հազվադեպ եմ տեսնում, որ ամեն անգամ հանդիպելիս իրար հարցնում ենք՝ ամեն ինչ կարգի՞ն ա։ Սա էլ մի ուրիշ ծայրահեղություն ա իհարկե։
Աշխատավայրում կոլեգայի կողմից անընդհատ կրկնվող սեռական բնույթի առաջարկները (առանց կոպտության ու վիրավորանքի) sexual harassment կատեգորիայի տա՞կ են գնում:
Ի՞նչ կարելի է անել դրանց դեմ: Սովորական մերժումը օգուտ չի բերում, որովհետև որոշ ժամանակ անց առաջարկները կրկնվում են: Իսկ դրանից դուրս, կոլեգիալ լավ հարաբերությունների մեջ եք ու ամուր թիմ եք:
Ի՞նչ անել, ուղղակի բանի տեղ չդնե՞լ ու շարունակել հանգիստ ձևով մերժելը, թե՞ ուրիշ միջոցներ ձեռնարկել:
DIXIcarpe noctem
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ