User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 48 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Կոլեգաներ

  1. #46
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,470
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալ եմ բոլոր կարծիքների համար:
    Երեկ էս գրառումն անելուց հետո մի շատ հոգատար ու ռեալիստական խորհուրդներով նամակ ստացա, որի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ հեղինակին: Խորհուրդներից մեկն էր՝ paper trail ստեղծել տվյալ իրավիճակի վերաբերյալ:

    Քանի որ կոլեգայիս հետ էս թեմայից դուրս շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ոչ մի անգամ հետը չոր տոնով չէի խոսել. էս թեման ինձ համար շատ մեծ դիսկոմֆորտ էր, ու ամեն անգամ, երբ «սկսում էր», արագ փոխում էի թեման՝ իր առաջարկներին (հետը հոթել գնալ և այլն) կարճ-կոնկրետ մերժում տալով:
    Բայց էսօր փոխեցի հաղորդակցման ձևը ու շատ չոր տոնով նամակ գրեցի իրեն (paper trail), թե ինչ եմ մտածում ամբողջ իրավիճակի մասին, ու որ մեկընդմիշտ դադարեցնի:
    Ինքն էլ որոշ ժամանակ անց եկավ իմ սենյակ, ներողություն խնդրեց ու ձեռք մեկնեց, որ էս պահից սկսած ամեն ինչ մոռանում ենք, ու ինքը խոստանում է այսուհետև մնալ աշխատանքային շփման սահմանների մեջ: Մի քիչ էլ շփոթված (թե անհանգստացած) տեսք ուներ:
    Հուսով եմ՝ սրանով թեման փակվեց, տեսնենք:
    Էս գրառումից հետո 9-10 ամիս է անցել։
    Իրականում թեման էդպես էլ չփակվեց, բայց անցավ նոր փուլեր՝ ավելի բարդ ու խճճված։
    Հիմա պարզ գիտակցում եմ, որ էս ամենը ավարտելու միակ միջոցը աշխատանքից հեռանալն է․ ուրիշ ոչ մի ելք չկա։ Քանի դեռ մեկս մյուսի տեսադաշտում ենք, թեման հա եփվելու է։ Իմ՝ իր «շեֆ» դառնալն էլ նոր տհաճ երանգներ ավելացրել ամենին։
    Բարդ են մարդկային հարաբերությունները․ երբեմն միակ առողջ լուծումը բոլոր կոնտակտները մեկընդմիշտ կտրելն է։

  2. #47
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    6,342
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այվ ջան, էս թեմայում իմ մուննաթների համար ներող, աչքիս հուզական այրման մեջ եմ եղել

    Դժվար կացության ու հակասական իրավիճակի մեջ որոշումներ կայացնելու հեշտության համար հոգեբաններն առաջարկում են թղթի վրա «pro» - «con» ցուցակ կազմել, կամ բալային քաշեր դնել ամեն կետին ու հաշվել արդյունքները։ Բայց պիտի ինքդ քո առաջ մաքսիմալ օբյեկտիվ փորձես լինել, պահի հուզականության մեջ մարդուս սուբյեկտիվիզմը շատանում է։
    Բայց ցուցակի կայֆն էն ա, որ ինքդ քեզ ժամանակ ես տալիս ընթացքում ուղղումներ ու ավելացնումներ ես անում, այսինքն պարտադիր չի երկու ժամվա մեջ վճիռ կայացնել, կարող ես շաբաթներով թթվացնել, մեկ էլ տեսար ընթացքում նոր գաղափարներ են ծնվում, մանավանդ որ ամիսներ են անցել, ու դեռ ողջ ես ։Ճ
    Երբեմն, եթե վճիռ կայացնելը շատ տառապալի գործ է, բայց պրոբլեմն ինքն էլ այդքան կրիտիկական չի, կարելի է մի քիչ էլ թողնել չլուծված, մեկ մեկ խնդիրը իրեն իրեն լուծվում է (ասենք ընկնում է տրամվայի տակ), կարելի է նաև դրդապատճառները վերլուծել, ու փորձել դրանք վերացնել։ Էդ ամենի ցուցակ կազմելը վերջին վարյանտ կարող ես որպես փաստ-դոկումենտացիա օգտագործել։

    Աշխատանքը հաճախ կարևոր է, ու եթե ասենք տվյալ գործը «հանդում թափած չի, որ գնաս հավաքես», այսինքն՝ ռիսկեր կան, որ կդառնաս համ մանթո, համ անաշխատանք, ուրեմն ուրիշ լուծումներ էլ նայի։
    The universe is made of protons, neutrons, electrons and morons

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (25.09.2020), Jarre (25.09.2020), LisBeth (25.09.2020)

  4. #48
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,470
    Mentioned
    46 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվ ջան, էս թեմայում իմ մուննաթների համար ներող, աչքիս հուզական այրման մեջ եմ եղել

    Դժվար կացության ու հակասական իրավիճակի մեջ որոշումներ կայացնելու հեշտության համար հոգեբաններն առաջարկում են թղթի վրա «pro» - «con» ցուցակ կազմել, կամ բալային քաշեր դնել ամեն կետին ու հաշվել արդյունքները։ Բայց պիտի ինքդ քո առաջ մաքսիմալ օբյեկտիվ փորձես լինել, պահի հուզականության մեջ մարդուս սուբյեկտիվիզմը շատանում է։
    Բայց ցուցակի կայֆն էն ա, որ ինքդ քեզ ժամանակ ես տալիս ընթացքում ուղղումներ ու ավելացնումներ ես անում, այսինքն պարտադիր չի երկու ժամվա մեջ վճիռ կայացնել, կարող ես շաբաթներով թթվացնել, մեկ էլ տեսար ընթացքում նոր գաղափարներ են ծնվում, մանավանդ որ ամիսներ են անցել, ու դեռ ողջ ես ։Ճ
    Երբեմն, եթե վճիռ կայացնելը շատ տառապալի գործ է, բայց պրոբլեմն ինքն էլ այդքան կրիտիկական չի, կարելի է մի քիչ էլ թողնել չլուծված, մեկ մեկ խնդիրը իրեն իրեն լուծվում է (ասենք ընկնում է տրամվայի տակ), կարելի է նաև դրդապատճառները վերլուծել, ու փորձել դրանք վերացնել։ Էդ ամենի ցուցակ կազմելը վերջին վարյանտ կարող ես որպես փաստ-դոկումենտացիա օգտագործել։

    Աշխատանքը հաճախ կարևոր է, ու եթե ասենք տվյալ գործը «հանդում թափած չի, որ գնաս հավաքես», այսինքն՝ ռիսկեր կան, որ կդառնաս համ մանթո, համ անաշխատանք, ուրեմն ուրիշ լուծումներ էլ նայի։
    Վիշապ ջան, ամոթ չլինի ասել՝ ես ինքս հոգեբան եմ (մի մասթեր Հայաստանից եմ բերել, մեկը՝ էստեղ վաստակել), հետո ինչ, որ ինձնից շատ չի զգացվում
    Շնորհակալ եմ խորհրդի համար, բայց «pro» - «con» ցուցակ կազմելը մի քիչ տրիվիալ է, երբ ամիսներ շարունակ խնդիրը բոլոր հնարավոր ու անհնար կողմերից վերլուծել ես։
    Ու եթե անհեռատես լինեի, հիմա համ մանթո էի մնացել, համ գործազուրկ, բայց ես բավականաչափ պարգմատիկ եմ՝ էդ վիճակում չհայտնվելու համար, ու երբևէ գործից դուրս չեմ գա, մինչև համապատասխան աշխատանք չգտնեմ։
    Բայց դե հույսս երկնայինի վրա էլ չեմ դնելու, թե բալքիմ մի տեղից մի դուռ բացվի․ ես ակտիվ որոնումների մեջ եմ, ու եթե էս անտեր կորոնան չլիներ, արդեն հարմար մի բան գտած կլինեի, բայց դե էս ճգնաժամին սոցիալական ոլորտում աշխատանք փոխելը հեշտ գործ չի: Թեև անհնարին էլ չի
    Դարդ մի արա

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (26.09.2020), Տրիբուն (25.09.2020)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •