User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Յոգայի դասեր հոգեբույժի հետ (Բյուր)

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Յոգայի դասեր հոգեբույժի հետ (Բյուր)

    Adam
    Դոկտոր, բարև: REC-ը տվել եմ: Եթերում ես արդեն:

    StrangeLittleGirl
    ես գործի եմ հիմա, չեմ կարա խոսամ

    Adam
    օկ, չէին սպասումը հետո կներխուժի ուրեմն :ճ

    StrangeLittleGirl



    Հաջորդ օրը.


    StrangeLittleGirl
    14:30ից 3 ժամանոց ճամփա եմ գնալու, թե հարմար ա, էդ ժամանակ կարանք..


    մի քանի ժամից.


    Adam
    նոր եմ կարդում ))))

    StrangeLittleGirl
    Հա, ոչինչ, մեկ ա սաղ ճամփին սիրտս խառնում էր...

    Adam
    ի՞նչ ա եղել լօլ..

    StrangeLittleGirl
    Ավտոբուս

    Adam
    )))) ուր ես գնում..
    արի ստեղ գնանք ֆռֆռանք :ճ


    StrangeLittleGirl
    Օրհուսից Կոպենհագեն։ Իմ սովորական ճամփան ա։ Ուղղակի սովորաբար գնացքով եմ գնում...

    Adam
    էս ինտերվյուն արդեն սկսել ե՞նք … ))) ես ռույլին եմ կներես )) իրիկունն օնլայն կլինեմ, հենց հարմար եղավ՝ գրի

    StrangeLittleGirl
    Հա, ես էլ հեծանիվիս եմ հասնում հեսա

    Adam
    )))) օկ:


    նույն օրը երեկոյան.


    Adam
    Հիմա՞:

    StrangeLittleGirl
    Համերգի եմ

    Adam
    տնաշեն …
    ուֆֆ, օկ


    StrangeLittleGirl
    Ազատ էի մինչև հիմա, տնաշեն

    Adam
    )))) օկ , սպասում եմ՝ համերգը պրծնի, նայի
    ի՞նչ համերգ ա...
    լավ, գնա լսի: Հեսա կասի՝ էս շուխուրի մեջ գրում ա… լօլ
    ես էլ եմ ուզում համերգ



    կես ժամ հետո.


    StrangeLittleGirl
    Դեռ չի սկսել
    Mike Krol


    Adam
    արդե՛ն կարայինք վերջացրած լինեինք զրույցը...
    գրած երաժշտությունը չգիտեմ, բայց դեմքը վատը չի...
    կուտվի …
    ես էլ Ջոուն Ռիվըրզ եմ լսում … մոռթում ա:


    StrangeLittleGirl
    Ընկերուոհուն եմ շատ սիրում. Alison Krutchfield։ ստեղ նստած ա մեր կողքը:
    Կարայինք տեսականորեն վերջացրած լինեինք, բայց պիտի համ էլ սոշըլ ըլնեմ:


    Adam
    մենակ an ambulance -ը դուրս եկավ: Fifteen minutes-ի կլիպի ոճն էլ Ստրոմայեական ա մի քիչ… եսիմ… վատը չի, բայց իմը չի:
    օկ, դու հանգիստ սոշըլ եղի, ես սպասում եմ: Գնամ կինոս նայեմ: Good Will Hunting



    չափից ուշ երեկոյան.


    StrangeLittleGirl
    Լսի, համերգը նոր պրծավ, սատկած եմ։ Դավայ վաղը իրիկվա յան, տանն եմ էդ ժամանակ:

    Adam
    օկ պաչ:


    Էն մյուս օրը.


    StrangeLittleGirl
    էսօր մինչև 13:30 էլ եմ ազատոտ

    Adam
    լսի հյուր ունեմ 12-ին գալու ա հաց ուտենք )))) … իրիկունը մնաց… ոնց պայմանավորվել էինք: Իրիկունը երբ ազատվես՝ գրի:

    StrangeLittleGirl
    օք, պիտի որ 9֊ի կողմերը ազատ լինեմ:

    Adam
    օկ:


    իրիկունը.


    Adam
    Ստեղ եմ. օնլայն էղար՝ ձեն տուր:

    StrangeLittleGirl
    էկա

    Adam
    օկ, ո՞նց ես: Ո՞նց անցավ երեկվա համերգը:

    StrangeLittleGirl
    Շատ լավ։ Ճիշտն ասած, երաժշտի երգացանկը լրիվ անծանոթ էր, մենք ընկերուհու համար էինք գնացել։
    Բայց ահագին կայֆ համերգ էր ու ահագին մտերմիկ. բեմի երաժիշտներից կես մետր հեռավորության վրա էինք։

    Adam
    Կոպենհագենում է՞ր, թե՞ Հորուսում...
    Օրհուս...
    Հորուսը անունս տվեց:

    StrangeLittleGirl
    Հորուս Քրիստիանիայում
    Վերջին խմբագրող՝ Adam: 05.04.2019, 03:25:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.04.2019), Progart (05.04.2019), Sambitbaba (09.04.2019), Հարդ (05.04.2019), Շինարար (07.04.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Adam

    Վերջերս օրագիրդ էի կարդում … միայնության զգացում ա թափվում օրագրիցդ… ինչի՞ ա տենց: Հիասթափվել ե՞ս ինչ-որ բանից:

    StrangeLittleGirl
    Չէ, ոչ մի բանից էլ չեմ հիասթափվել, բայց երբ երկու քաղաքների արանքում ես, երբ երրորդն էլ կա՝ Երևանը, ու ոչ մի տեղ չես հասցնում
    ամուր ընկերական շրջապատ ստեղծել, երբ ընկերներդ էլ են անընդհատ տեղափոխվում, ինչ֊որ պահից սկսում ես ահավոր մենակ զգալ։ Բայց դե աշխատում եմ չմտածել

    Adam
    Ինձ թվում ա՝ դու հեչ էլ մենակ չես: Ուսանողներիդ կողմից հարգված, ստաժավոր դոկտոր ես, ճամփորդում ես, համերգների գնում …
    ուղղակի քեզ կոնկրետ շրջապատի փոփոխությունն ա, որ նեղում ա: Կայուն շրջապատ ես ուզում…
    բայց դե՝ էն ամենին ինչին հասել ես… դրա հետ մեկտեղ էլ կայուն շրջապատ… ինձ թվում ա՝ երկու երնեկ մի տեղ չի լինում, հը՞: Թե՞ ժամանակ ա պետք …

    StrangeLittleGirl
    Ուսանողներիս կողմից հարգվա՞ծ Դրանց անունը մի տուր։ Էս սեմեստեր էրկու ոտով ցեխն եմ ընկել։
    Համ էլ ժամանակ ինչի՞ համար։ Իմ ամբողջ շրջապատն ինձ նման անկայուն ա. մի օր ստեղ են, մի օր չէ։
    Կոպենհագենում իմ հինգ տարի առաջվա ընկերներից շատ քչերն են մնացել։

    Adam
    ))) դե մտածեցի՝ էն բագաժը որ դու՛ ունես ու եկել հասել ես Կոպենհագեն … հայուհի… մեն-մենակ … ու ակադեմիկոս…
    պիտի հարգված լինի եվրոպացիների կողմից , … ժամանակ՝ տեղավորվելու… ստաբիլ աշխատանք գտնելու … որին էլ կհետևի ստաբիլ շրջապատը, երևի, հը՞:

    StrangeLittleGirl
    հեհեհհե հարգված լինելը ուրիշ բան ա, մոտիկ շրջապատը ուրիշ։ մոտիկ շրջապատ ստեղծելն ահագին ժամանակատար գործ ա։
    իսկ ստաբիլ աշխատանքն էլ եթե ակադեմիայում մնամ, առաջիկա հինգ֊վեց տարում դժվար լինի։ ես ստաբիլ բնակավայրից էլ գոհ կլինեմ:

    Adam
    Քեզ միշտ Կոպենհագենի ու Երևանի արանքում ե՞ս տեսնում:

    StrangeLittleGirl
    Ի՞նչ իմաստով:

    Adam
    հաճախ գնալ-գալու … ինձ մոտ տպավորություն ա, որ դու դեռ ոչ մի տեղ չես հաստատվել:
    Միգուցե սխա՞լ տպավորություն ա: Հաստատվել՝ տեղայնքի, երկրի մասով:

    StrangeLittleGirl
    ի՞նչ ա նշանակում հաստատվել։ Ես Երևանից վաղուց կտրված եմ։
    Տարին սաղ իրար գումարած հազիվ երկու շաբաթ եմ Երևանում։

    Adam
    Դե, հաստատվել մի երկրում ու կյանքի մեծ մասն էնտեղ անցկացնել: Ես ինչքան քեզ հիշում եմ՝ դու մե՛կ Ֆինլանդիայում էիր, մե՛կ Դանիայում …
    հիմա էլ Դուբլինում աշխատանք ես փնտրում … արդյո՞ք արկածախնդիր ճանապարհորդ ա Բյուրը, թե՞ ուղղակի հնարավորություններն են, որ իրեն մի երկրից մյուսը կտեղափոխեն:
    Ինձ մոտ միշտ տպավորություն ա եղել, որ դու Դանիայում կուզեիր ապրել ողջ կյանքդ , աշխատել էդտեղ ու մնալ էդտեղ …

    StrangeLittleGirl
    Անկեղծ ասած, եթե ամեն ինչ իմ ձեռքում լիներ, ես կմնայի Դանիայում։ Դուբլինի աշխատանքին էլ երևի կդիմեմ, բայց չեմ անցնի։
    Կամ էլ կանցնեմ, բայց չեմ գնա։ Վերջին հինգ տարում Դանիայում եմ ապրել ու առայժմ մտադրություն չունեմ ուրիշ երկիր տեղափոխվելու։
    Ի վերջո, ես մենակ չեմ, հետս էլի մարդ կա, ու իրա ցանկությունների հետ էլ պետք ա հաշվի նստել։

    Adam
    Ինչի՞ Դանիան ընտրեցիր: Ու 5 տարի առաջ ո՞րտեղ էիր:

    StrangeLittleGirl
    Հինգ տարի առաջ Հայաստանում էի Դանիան չընտրեցի, տենց ստացվեց ուղղակի։ Մաստերիցս հետո Հայաստան էի հետ գնացել ու ուժեղ հետադարձ մշակութային շոկի տակ էի։
    Մինչև էդ շոկը կանցներ, սկսեցի արագ֊արագ փորփրել, թե ինչ կարելի ա անել ու սկսեցի PhD ծրագրեր ման գալ։
    Նենց ստացվեց, որ Կոպենհագենի համալսարանում իմ պրոֆիլին շատ համապատասխան տեղ կար։
    Դիմեցի, անցա, էլ ուրիշ տեղ չդիմեցի, միանգամից էկա ստեղ։ Ու տենց էլ մնացի։

    Adam
    որ եկար, լեզվին արդեն տիրապետում էի՞ր…

    StrangeLittleGirl
    չէ, բացարձակ, ոչ մի բառ չգիտեի:

    Adam
    ու ինչքա՞ն տևեց մինչև կարողացար մինիմալ շփման մակարդակի հասցնել:

    StrangeLittleGirl
    եսի՞մ։ շատ երկար...

    Adam
    լու՞րջ … լօլ ես մտածում էի՝ ամիսներ ))))
    հաշվի առնելով էն փաստը, որ շատ լեզուներ գիտես ու պետք ա որ օգնած լիներ շուտ յուրացնելու մեջ...

    StrangeLittleGirl
    Դանիերենը շատ յուրահատուկ լեզու ա։ Ասենք կարող ա գնաս, անգիր անես մի շարք արտահայտություններ,
    լսարանում ասես֊խոսաս, մեկ էլ իրական կյանքում մեկը մի բան ասի, չհասկանաս, խնդրես՝ անցնի անգլերենի:

    Adam
    հիմա ի՞նչ մակարդակի ա դանիերենդ …
    A1 , A2 , B1 , B2 , C1 թե՞ C2...

    StrangeLittleGirl
    B2֊ը երկուսուկես տարի առաջ եմ հանձնել։ Բայց հիմա չգիտեմ որ մակարդակի եմ։ Կարող ա տեղում լռվել եմ, կարող ա ավելի բարձր։

    Adam
    լավ, դու էն ասա … ինչի՞ ես երկու ոտով ցեխը ընկել ուսանողներիդ պահով...
    կաշառք ե՞ս վերցրել:

    StrangeLittleGirl
    դանիացի են
    չէ հա, ինչ կաշառք։ դանիացի ուսանողների հետ ահավոր դժվար ա:

    Adam
    )))) ես չգիտեմ դա ինչ ա նշանակում: Դանիացի ընդամենը մեկի հետ եմ շփվել:
    լօլ … առանձնապես տպավորված չեմ իրանցով, չգիտեմ …
    ինչի՞ ա դժվար: Պահանջկոտ ե՞ն… թե՞ ալարկոտ...

    StrangeLittleGirl
    ահավոր ալարկոտ են։ ես կարծում էի՝ Կոպեհանգենի համալսարանից ա։ բայց Օրհուսում էլ ա նույն վիճակը.
    արտասահմանցի ուսանողները լրիվ պարտաճանաչ ամեն ինչ անում են, իսկ դանիացի ուսանողները մի այլ կարգի ալարում են:

    Adam
    ինչից ա՞ դա, ինչ ես կարծում… կարող ա՞ սկանդինավյան ժողովուրդներն էնքան պրոբլեմ չեն տեսել ու
    ապահովության մեջ ապրելով ուղեղները ճարպակալվել դարձել են անպիտա՞ն …

    StrangeLittleGirl
    դժվար Սկանդինավիայից լինի։ Շվեդ, նորվեգացի ու ֆին ուսանողներ ունեցել եմ, տենց չեն։ Կարծում եմ՝ համակարգային ա։
    Լավ չեն պատժվում պահանջները չկատարելիս։ Ոնց որ փոքր էրեխեք լինեն, դասախոսն էլ իրանց հետևից ընկած իրանց պահանջները բավարարի։

    Adam
    հա, ես հենց դեպի դա էլ գալիս էի: Շատ են երես առել իրենց անհոգությունից…
    բայց կյանքն իրոք անհոգ ա՞ էդտեղ, ըստ քեզ:

    StrangeLittleGirl
    հա, ահավոր անհոգ ա։ էնքան դարդ չեն տեսել, որ բակտերիաներից են վախենում։
    բայց ուսանողների վիճակը էդ անհոգությունից չի, կրթական համակարգից ա։

    Adam
    )))) իսկ համակարգային փոփոխություններ իրականցնելն անհնար բան ե՞ս համարում…

    StrangeLittleGirl
    դե պետք ա ցանկություն լինի։ ոչ ոք չի ուզում առայժմ:

    Adam
    լավ, իսկ ինչի՞ քեզ դեռ 5-6 տարի պետք, որ ակադեմիայում կարողանաս աշխատանք գտնել… ինչու՞ ոչ շուտ…

    StrangeLittleGirl
    ակադեմիան տենց ա։ Դանիայում PhD֊ն վերջացնելուց հետո միջինում վեց տարի ա պետք լինում մշտական աշխատանքի անցնելու համար,
    իսկ կանանց ավելի շատ։ ես PhD֊ն մեկուկես տարի առաջ եմ վերջացրել։
    նենց որ առաջիկա մի քանի տարին դեռ պոստդոկային օղակում լռվելու եմ, էն էլ եթե բախտս բերի, ու պոստդոկի գործ կամ ֆինանսավորում ճարեմ։

    Adam
    Քեզ մեծ ծանոթություններ ա պետք նաև: Չես կարծու՞մ, որ ցանցն ու շրջապատն էլ կարա նպաստի էդ «բախտդ բերելուն»…

    StrangeLittleGirl
    հա, դա էլ, բայց ցանցերը տղամարդկանց համար ավելի լավ են աշխատում։ նենց որ քաքի մեջ եմ

    Adam
    )))) չեմ կարծում՝ էդ աստիճանի: Դու պրպտող ես: Մի բան կգտնես: Լսի, բայց վերջին հաշվով գոհ ե՞ս, որ էս ուղին ես ընտրել …

    StrangeLittleGirl
    դե ստատիստիկան ուրիշ բան ա ցույց տալիս, փորձն էլ, նենց որ չգիտեմ։ Եսի՞մ։ համ էլ ով ա ասում ընտրել եմ, դուրս չգա, կթողնեմ:

    Adam
    հա, ուղղակի տարիներիցդ ա գնում … լօլ ))

    StrangeLittleGirl
    է գնում ա, գնա, հետո՞

    Adam
    ))) հետո էն, որ 60 տարեկանում մարմինդ էդքան ճկուն չի լինի, որ հանգիստ խղճով ապահով գնաս յոգայի ու կայֆ բռնես :Դ
    հիմա՛ ա պետք ապահովության ու ստաբիլության հասնել: :ճ

    StrangeLittleGirl
    դու ինձ մի ասա ինչ ա պետք ակադեմիան ստաբիլություն չի, արխային։
    ու ես պատրաստ եմ, որ վաղ թե ուշ կարող ա թողնեմ։ կարող ա էս տարի, կարող ա հինգ տարի հետո:
    մի կոլեգա ունեմ, 60 տարեկանում թողեց ակադեմիան, էսօր Կոպենհագենում էր, ֆռֆռում էինք։ հեչ դժգոհ չի ու հեչ ոչ ստաբիլ չի

    Adam
    չեմ ասի , եթե հանկարծ թողնես (մարդ ես)… ի՞նչ պիտի անես… ինչ-որ իդեա ունե՞ս…

    StrangeLittleGirl
    հա, ես հազար ու մի հմտություն ունեմ։ տվյալագիտությունը երևի առաջին ընտրությունս կլինի. թե՛ մասնագետների կարիք կա, թե՛ համապատասխան հմտություններ ունեմ:

    Adam
    լսի էս քո օպտիմիստության ու ապագային սենց հաստատակամությամբ նայելուդ մեջ կարող ա՞ յոգան մեծ դեր ունի :Ճ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.04.2019), Jarre (05.04.2019), Progart (05.04.2019), Sambitbaba (09.04.2019), Thom (05.04.2019), Հարդ (05.04.2019), Տրիբուն (05.04.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    StrangeLittleGirl
    բայց պեսիմիստ լինելու ի՞նչ պատճառ պիտի լինի։ կարող ա յոգան դեր ունի, էսօր գնացել եմ դասի !))

    Adam
    լավ է՞ր: Շատ քրիփի հո չե՞ն… :Դ

    StrangeLittleGirl
    չէ, քրիփի չեն էնքան էլ լավ չէր, էս դասատուի մոտ առաջին անգամ էի։ հաթհա յոգայի տեմպով աշտանգա յոգա էր, անդուր էր

    Adam
    կակռազ ես երեկ աշտանգա յոգայի վիդեոներ էի նայում յութուբով… ինքնակրթվում էի
    ... լսի, էդ ինչ սեքսուալ յոգա ա… սաղ պոզաները սեքս ա:

    StrangeLittleGirl
    հա բա, մանավանդ եթե արագ ես անում

    Adam
    ))))) 3 բառով ինձ ասա թե ինչ ա քեզ տվել յոգան մինչ էսօր:

    StrangeLittleGirl
    մարմնի ճանաչում երևի:

    Adam
    ուխ: Դզեց:
    Հոգեկան հանգստությու՞ն: մոտիվացիա՞... թե՞ դրանք առաջ էլ կար

    StrangeLittleGirl
    նեա, դրանք սաղ սուտ են, էդ բոլորը ցանկացած տեսակի ֆիզիկական ակտիվություն տալիս ա։
    ամենակայֆը մարմինը ճանաչելու պահն ա։ մինչև յոգայով զբաղվելս ես գաղափար չունեի, թե ինչ աստիճանի իմ սեփական մարմինը չգիտեի:

    Adam
    մի օրինակ կարա՞ս բերես՝ մարմինը չճանաչելու: Օրինակ ի՞նչը չգիտեիր: Թևը մնում ա թև, ոտքը ոտք, ունքերն՝ ունքեր…

    StrangeLittleGirl
    հա, բայց դու չգիտես դրանք ոնց են աշխատում, մինչև յոգայով չես զբաղվում։ օրինակ երբ սարվանգասանա ես անում,
    զգում ես մարմնիդ ստորին մասի ծանրությունը ու ուսերիդ ուժը, որ էդ ծանրությունը պահում ա, թևերիդ աշխատանքը, որը կառավարում ա էդ ծանրությունը պահելը:

    Adam
    հետաքրքիր ա… բայց պետք ա՞, որ իմանանք… հա, իմացար… հետո՞:
    Մեր մարմինները մեկ ա շինծու ավատարներ են … ռադներներս քաշելու ենք գնանք մի օր …

    StrangeLittleGirl
    հա, պետք ա, որովհետև մարմինը քո ինքնության մի մասն ա ու առաջին բանն ա, որ մարդիկ տեսնում են։ պետք ա ճանաչել ու հոգ տանել մարմնի մասին:
    ու դա դրական ա ազդում նաև հոգեկանի վրա:

    Adam
    հա, հոգ տանելու մասին համամիտ եմ: Բայց ես դա ֆիտնեսով եմ լրացնում: Յոգայի իմա՛ստը չեմ տեսնում…

    StrangeLittleGirl
    դե ֆիտնեսով դու չես ճանաչում քո մարմինը։ դու քո առաջ կոնկրետ նպատակ ես դնում էս ու էն մկանները մարզելու ու լծվում աշխատանքի։
    բայց կարան լինեն դեպքեր, որ դա քեզ հեչ պետք չի, քո մարմնին հարմար չի, ու տենց էլ կարող ա չգիտակցես:

    Adam
    իսկ թանկ հաճույք ա՞ յոգայի գնալ Դանիայում …

    StrangeLittleGirl
    բավական տարբեր գնային սահմաններ կան՝ սկսած էժան ֆիտնեսներից, որտեղ ավելի էժան ա, քան Հայաստանում,
    վերջացրած անհատական դասերով, որ աստղաբաշխական թվերի ա հասնում։ ես միջինն եմ գնում՝ յոգա դպրոցներում խմբակային դասերի:

    Adam
    լսի օրինակ ես էդ յոգայի վրա ծախսած գումարս, օրինակ, կտայի մերսմանը… հա՛մ ներվ ա հանգստացնում…
    համ էլ չգիտեմ ինչի կարծում եմ ավելի կայֆ ա:
    համ էլ սեքսուալ մերսումներ կան, իսկ սեքսուալ յոգա չկա:

    StrangeLittleGirl
    մերսումը նախ շատ ավելի թանկ ա, երկրորդ պասիվ բան ա, դու չես մասնակցում դրան ու չես շփվում մարմնիդ հետ։
    դե համ էլ քո ուշքն ու միտքը սեքսն ա սեքսից դուրս լիքը հետաքրքիր բաներ կան..
    բայց ասեմ քեզ, ահավոր կայֆ բան ա, երբ դասատուն գալիս, կորեկցիա ա անում դիրքը՝ մեջքդ սեղմելով։ մերսման նման ա...

    Adam
    ինչքա՞ն ժամանակ ա ինչ գնում ես …

    StrangeLittleGirl
    վեց տարի, չնայած տարբեր ինտենսիվությամբ

    Adam
    6 տարի՞… ))) այսինքն՝ Հայաստանյան ժամանկների՞ց: Երևանում ե՞ս գնացել առաջին անգամ:

    StrangeLittleGirl
    չէ, Հոլանդիայում։ որ էկա Հայաստան, շարունակեցի Հայաստանում:

    Adam
    Հայաստանում տարածված բան ա՞ յոգան … ես լրիվ անտեղյակ եմ...
    ավելի շուտ՝ ոչ թե յոգան այլ յոգայի դասընթացները:

    StrangeLittleGirl
    հա, արդեն բավական տարածված ա։ որակի մասին չեմ կարա ասեմ, բայց իմ դասատուները շատ լավն էին:

    Adam
    Չէ, ես հաստատ պիտի գնամ: Քրիփի-մրիփի հաշվի չեմ առնելու:
    Գրանցվելու եմ ու վերջ: Ախորժակն ուտելու ժամանակ ա բացվում: Մեկ էլ տեսար՝ սիրեցի…

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.04.2019), Progart (05.04.2019), Sambitbaba (09.04.2019), Thom (05.04.2019), Հարդ (05.04.2019), Շինարար (07.04.2019), Տրիբուն (05.04.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    StrangeLittleGirl
    հա, փորձի

    Adam
    ի դեպ՝ ամռանը ուզում եմ էդտեղարենքով անցնեմ՝ քեզ հետ մի բան ուտեմ մի տեղ: Առիթից օգտվե՞նք՝ ինձ տանես յոգայի առաջին անգամ: Initiate անես …

    StrangeLittleGirl
    տեսականորեն կարելի ա, բայց քեզ սկսնակի դաս ա պետք, ես սկսնակների դասերի չեմ գնում բայց հա, արի ստեղ, քեզ մի բան ուտելու հաստատ կտանեմ

    Adam
    ))))) փաստորեն ինձ տարօրինակ կանանց մեջ մենակ ես թողելու , դավաճան … :ճ

    StrangeLittleGirl
    լսի, ֆիթնեսում փորձի սկզբի համար, էնտեղ էդքան քրիփի չի...

    Adam
    )))))) հաստատ:
    երեկ որ ասեցիր՝ հեծանվիս եմ մոտենում…
    նենց մի տեսակ ինձ կապված զգացի… այսինքն ո՛չ ազատ: Ու միանգամից գիտակցեցի, որ ի՜նչ լավ բան ա հեծանվով երթևեկելը…
    ու դա առօրյա սարքելը… չես պատկերացնի ոնց եմ հոգնել տրանսպորտից ու մեքենաներից …

    StrangeLittleGirl
    հա, հեծանիվից լավ բան չկա, մանավանդ Կոպենհագենում։ էրեկ հեծանիվս թողել էի Քրիստիանիայում, էսօր ահագին ջանջալ էր քաղաքում տեղաշարժվելը, մինչև գնացի, բերեցի հեծանիվս

    Adam
    Քրիստիանիայի ամենատես աչքը...))))
    դու մեքենա չես քշու՞մ:

    StrangeLittleGirl
    չէ, ու չեմ էլ քշելու:

    Adam
    ինչի՞ …

    StrangeLittleGirl
    մեր մոլորակը մենակ կշահի, եթե մի հատ մեքենա պակաս աղտոտի մթնոլորտը:

    Adam
    իսկ էլեկտրակա՞ն…

    StrangeLittleGirl
    նույնն ա։ էլեկտրականն էլ շատ օգուտ չի շրջակա միջավայրին...

    Adam
    Ինձ ավելի շատ սկսել ա նեղել էդ բունկեռում միայնակ փակված մնալը… կարծես աշխարհից կտրվում ես ու չնայած երկար ճանապարհ կարաս կարճ ժամանակում գնաս ՝ մեկ ա
    ոտքով քայլելու պես կամ հեծանիվ քշելու պես՝ շրջակայքդ ափիդ մեձ զգալու զգացողությունը չունես …
    չգիտեմ… իմ մոտ տենց ա:

    StrangeLittleGirl
    դե հա, դա էլ իրա հերթին։ էն որ մի հանելուկ կա է. մարդիկ, ովքեր չորսն են օգտագործում, ավելի շուտ են մեռնում,
    քան մարդիկ, ովքեր ոչ մեկը չեն օգտագործում։ բայց ամենաերկարը ապրում են երկուսն օգտագործները։
    ինչի՞ մասին ա խոսքը...

    Adam
    ))))) թշերի

    StrangeLittleGirl
    իիիիիհ, չէ...

    Adam
    կատակ եմ անում..
    ոտքերը...

    StrangeLittleGirl
    անիվների:

    Adam
    հաաա…))))

    StrangeLittleGirl


    Adam
    ոտքերը… ինքս իմ ասածի վրա մեռա … ... որոշ մարդկանց անասուն սարքեցի ակամա:

    StrangeLittleGirl


    Adam
    իսկ Քրիստիանյայի մայրաքաղաք Հորուսը քանի՞ կիլոմետր ա Կոպենհագենից...

    StrangeLittleGirl
    աաաաա, մի հատ կողմնորոշվի ինչ ես ասում Օրհուսը Քրիստիանիայի մայրաքաղաքը չի:
    200 կմ ա:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.04.2019), Progart (05.04.2019), Sambitbaba (09.04.2019), Հարդ (05.04.2019), Տրիբուն (05.04.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Adam
    ))) կատակ եմ անում … թիզինգ… Իրականում Օրհուսը նկատի ունեմ:
    ու գնացքով ե՞ս գնում:

    StrangeLittleGirl
    հիմնականում հա:

    Adam
    չես սիրում չէ՞ գնացք … մի տեղ գրել էիր…
    ես գժվում եմ:

    StrangeLittleGirl
    սիրում եմ, բայց որ շաբաթը վեց ժամ գնացքում ես անցկացնում, սկսում ես չսիրել:

    Adam
    հա… պատկերացնում եմ… բայց ես շատ մեծ սեր ունեմ գնացքների նկատմամբ ու շրջան ա եղել, որ ամեն օր 2 ժամ գնացքում էի անցկացնում ու դզում էր:
    Ի՞նչը չես սիրում գնացքի բայց:
    մարշրուտկից հո՛ լավ ա:

    StrangeLittleGirl
    մենակ գնացքում լինելու փաստը։ ոնց որ կյանքիցդ ժամանակ գնա։ շաբաթը երկու իրիկուն լրիվ վարի ա գնում:

    Adam
    ես գնացքը ակամայից արկածի հետ եմ ասոցիացնում … ու մի քանի անգամ ունեցել եմ արկածներ…
    ինչևէ , մի հարց. էս վերջերս ասեցիր որ լավ փոխվել ես… ու ոնց որ թե հասկացա, որ էլ էն հին Բյուրը չես…
    իրականում ի՞նչ նկատի ունես:

    StrangeLittleGirl
    դե մեծացել եմ, լուրջ մարդ եմ դառել

    Adam
    առաջ լուրջ չէի՞ր ես քեզ միշտ էլ լուրջ եմ հիշում:

    StrangeLittleGirl
    հա՞ որ։ չէ, լուրջ չէի...

    Adam
    Սիրահարված ե՞ս ներկա պահին:

    StrangeLittleGirl
    հա:

    Adam
    մենակ չասես on-off ...

    StrangeLittleGirl
    չէ
    մեզ մոտ on֊ից հետո երբևէ off չի էղել

    Adam
    Փառք քեզ Տեր: , կարծում ես իրոք գտել ես երկրորդ կեսի՞դ:

    StrangeLittleGirl
    չէ, ես երբեք կիսատ չեմ էղել

    Adam
    )))) հահահա ես դրան էլ սպասում էի...
    տելեպատիա եմ է ասել…
    ես հենց էդ պատասխանի համար էի գրում հարցը

    StrangeLittleGirl


    Adam
    դանիացի ա ՞:

    StrangeLittleGirl
    հա:

    Adam
    Ակադեմիայում ես ծանոթացե՞լ հետը…

    StrangeLittleGirl
    չէ

    Adam
    բա՞ … (too intrusive)

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.04.2019), Progart (05.04.2019), Sambitbaba (09.04.2019), Thom (05.04.2019), Հարդ (05.04.2019), Շինարար (07.04.2019), Տրիբուն (05.04.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    StrangeLittleGirl
    մի անգամ կիրակի օրով մի հատ կաֆե էի գնացել, փակ էր կաֆեն, ինքն էլ էր դռան մոտ, փորձում հասկանալ,
    թե ինչու ա փակ, տենց մինչև կհասկանայինք, ասեց՝ մի հատ ուրիշ կաֆե գիտեմ, արի գնանք սուրճ խմելու։

    Adam
    ինչ կայֆ ա ))
    մի անգամ մի հատ ֆոտո էիր ֆբ գցել իրենից՝ ու գրել էիր «this is why I date you »... ինքն էր արևի լոգանք էր ընդունում խոտերին պառկած ու գիրք էր կարդում:
    Հիմա էդ երեքից ո՞ր մեկի համար ես իրան ընտրել… արևի լոգանքի՞, գիրք կարդալու՞, թե խոտերի վրա պառկելու:

    StrangeLittleGirl
    գրքի բայց դե կատակ էր, որտև ինքն էդքան շատ գիրք չի կարդում, ինչքան ես:

    Adam
    ... ընտանիք ստեղծելու մտադրություններ ունե՞ս ապագայում…

    StrangeLittleGirl
    երևի:
    համ էլ մենք արդեն ընտանիք ենք :p

    Adam
    նկատի ունեմ՝ երեխաներ, եփել-թափել…մանկապարտեզ-դպրոց տանել, ներվայնանալ և այլն…

    StrangeLittleGirl
    դե կարող ա, մեկ էլ տեսար

    Adam
    )))) մտածում ե՞ս երբեմն երեխաներ ունենալու մասին, թե՞ թողնում ես՝ ինչ կլինի կլինի...

    StrangeLittleGirl
    մտածում եմ ու ինչ կլինի կլինի

    Adam
    ուրեմն պետք ա որ լինի

    StrangeLittleGirl
    առայժմ ուրիշ առաջնահերթություններ ունեմ:

    Adam
    որո՞նք են, եթե գաղտնիք չի: Աշխատանքը դրանցից մեկն ա՞:

    StrangeLittleGirl
    դե համարյա։ մի քաղաքում ապրելը:

    Adam
    Ինքը Կոպենհագենից ա ՞...

    StrangeLittleGirl
    հա։ ինքը անուն ունի՝ Մորթեն:

    Adam
    Մորթենին կփոխանցես հարգանքներս
    Երևան տարել ե՞ս հետդ …
    հայերի մասին ի՞նչ կարծիքի ա:

    StrangeLittleGirl
    հա, ինքը միշտ գալիս ա հետս , սպասի հարցնեմ...

    Adam
    օկ

    StrangeLittleGirl
    ասում ա՝ ոնց որ ասում ես, ես դեռ իսկական հայերի չեմ հանդիպել, որտև հատուկ ընտրված մարդկանց եմ իրանց հանդիպացնում

    Adam
    )))) էդ խեղճ տղուն խաբում ես փաստորեն՝ ազգիդ իսկական դեմքը ցույց չես տալիս...

    StrangeLittleGirl
    ասում ա՝ ահագին սիրում ա իրա ճանաչած հայերի resilient ոգին, բայց լուրջ մտահոգված ա գենդերային դերերի հարցով...

    Adam
    հա բա ինչ: Մտահոգվելու բան ա, բա ինչ ա: Էն էլ դանիացին, որ կարծում եմ՝ վաղուց հաղթահարել ա դա:

    StrangeLittleGirl
    չէ, Դանիայում էլ լիքը խնդիրներ կան, բայց էն տիպի չեն, ինչ Հայաստանում:

    Adam
    հետը հիմնականում դանիերեն ես խոսու՞մ թե՞ անգլերեն:

    StrangeLittleGirl
    հիմնականում անգլերեն, բայց նաև դանիերեն ու հայերեն:

    Adam
    Վերջն ա, որ հայերեն ա սովորում ))) ապրես:
    քո շնորհքն ա երևի:

    StrangeLittleGirl
    հա բա ինչ, ասել եմ, որ էրեխեք ունենանք, հետները գաղտնի լեզվով եմ խոսելու, նենց որ սովորի:
    բայց իրականում սովորում ա, որ Հայաստանում կարանա մարդկանց հետ շփվել:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.04.2019), Progart (05.04.2019), Sambitbaba (09.04.2019), Հարդ (05.04.2019), Շինարար (07.04.2019), Տրիբուն (05.04.2019)

  13. #7
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Adam
    աաա ))))
    ստացվում ա՞ արդեն:

    StrangeLittleGirl
    դե հա, սմոլ թոք անում ա։ նոր ասեց՝ հաց վրա բաբագանուշ ուզու՞մ ես:

    Adam
    բաբագանուշը ո՞րն ա:


    անհայտ, տարօրինակ ապուրի նկար.


    Adam
    չեմ փորձել կյանքում: Անվան հետ էլ ծանոթ չեմ: Անգլերեն ո՞նց ա կոչվում:

    StrangeLittleGirl
    շա՞տ գիտեմ։ արևելյան ուտելիք ա, մենք բաբաղանուշ ենք ասում...


    հոդվածի լինկ.


    Adam
    վայ աման … էս ինչ հեռու եմ ես հայկական մշակույթից ու խոհանոցից … հայկական ուտելիքներից մենակ քյուֆթան գիտեմ, մեկ՝ էլ հարիսան: Մեկ էլ ստալիչնի սալաթը:

    StrangeLittleGirl
    էս արևմտահայկական ա, դրա համար էլ չգիտես !))

    Adam
    երևի ))) ուզում ես ասես՝ իրո՛ք հայկական, էլի:

    StrangeLittleGirl
    արևելյան ա իրականում, էս հոդվածն ասում ա՝ լիբանանյան...

    Adam
    Լսի, մի քիչ վեգանությունիցդ պատմի: Երբվանի՞ց ես վեգան:
    ես խաբար չէի: Ես գիտեի թե ակումբից մենակ Ուլուն էր վեգան: lol
    ջոկի՞ր ինչ տոնով ասեցի… յանի վատ ա էլի...))

    StrangeLittleGirl
    ես վեգան չեմ

    Adam
    վայ … դու բուսակեր ես: Ասել ես մի տեղ, հիշեցի...
    Ուլուն էլ ա բուսակեր...

    StrangeLittleGirl
    հա, բայց ես ձուկ էլ եմ ուտում:

    Adam
    բայց բուսակերը ձուկ ուտում ա՞… թե՞ երբ ուզում եք դաղալություն անեք՝ ըստ տրամադրության ոնց ուզում եք խախտում եք օրենքները:

    StrangeLittleGirl
    ես պիտակների հետևից չեմ ընկնում ձուկ ուտելը դաղալությունով չի, ես պարբերաբար ձուկ ուտում եմ (առնվազն շաբաթը երկու անգամ):

    Adam
    ես էլ եմ սիրում ձուկ չեմ կարա առանց ձկի: Ի՞նչ ձուկ ես ուտում շատը:

    StrangeLittleGirl
    սաղմոն հիմնականում։ մեկ֊մեկ plaice, հայերեն չգիտեմ ոնց ա:

    Adam
    ես էլ եմ սաղմոն ուտում (ծխեցրած, կամ էլ դուխովկայի մեջ եփած) մմմ… լոզերս գնաց լօլ … էս ժամին խանութ էլ չկա բաց՝ գնամ առնեմ… , հա, մեկ էլ tuna ի համար ա խելքս գնում:

    StrangeLittleGirl
    հա, թունան մենակ սուշիի հետ

    Adam
    սուշի տանել չեմ կարողանում: Թունան միայն պահածոյացված…
    իսկ ընկերոջդ համար հայկական տրադիցիոն որևէ բան պատրաստում ե՞ս:

    StrangeLittleGirl
    չէ:

    Adam
    Պատրաստելու հետ սեր չունե՞ս:

    StrangeLittleGirl
    ու ընդհանրապես ես հազվադեպ եմ իրա համար որևէ բան էփում:

    Adam
    ))) իսկ ինքը քեզ համար որևէ դանիական ուտե՞ստ:

    StrangeLittleGirl
    դանիական չէ, աշխարհի սաղ ծայրերից։ ինքն ա հիմնականում մեր տան ճաշ էփողը կամ էլ միասին ենք էփում, բայց ես մենակով շատ հազվադեպ, երբ ինքը զբաղված ա:

    Adam
    դանիական տրադիցիոն ի՞նչ ուտելիքներ կան… ծանոթ չեմ իրենց խոհանոցին: Լավ խոհանոց ունե՞ն թե չէ:

    StrangeLittleGirl
    ես էլ ծանոթ չեմ, սաղ խոզի միս ա:

    Adam
    իսկը իմ տեղն ա )))
    շաուրմես մնաց …

    StrangeLittleGirl
    արի, կեր խոզերդ

    Adam
    անպայման գալու եմ: Մի անգամ եմ եղել Կոպենհագենում: Մի քանի օրով: Շատ կարգին բան չեմ հասկացել:
    Հիշում եմ՝ կենտրոնում գնացել էի կարաոկե երգելու: Sam’s bar . ծանոթ ե՞ս էդ տեղի հետ:
    նենց լավ էր չես պատկերացնի...

    StrangeLittleGirl
    աաաաաաաա, էղել եմ էնտեղ Մորթենին ընկերներիս հետ ծանոթացնելու առաջին առիթը հենց էնտեղ էր...
    ես ու ավստրիացի ընկերուհիս Սքորփիոնզ էինք երգում, բոց էր:

    Adam
    լու՞րջ
    գիշերը ժամը 3-ն էր ու տպավորություն էր, որ քաղաքը գիշերն ա սկսում ապրել..

    StrangeLittleGirl


    Adam
    ֆրանսիայում տենց չի..
    ամեն ինչ փակվում ա 11-ից:

    StrangeLittleGirl
    ստեղ մենակ շաբաթ֊կիրակի ա տենց:

    Adam
    հա՞… նենց կարոտ եմ մնացել 24 ժամյա բաց տեղերին: Էդ առումով Դուբլինն ա կայֆ:

    StrangeLittleGirl
    ինձ չեն հետաքրքրում, ես շուտ եմ քնում:

    Adam
    վայ , մոռացել էի, որ բժշկի հետ եմ խոսում

    StrangeLittleGirl
    շուտ քնելու պահով, իմ քնելու ժամն ա արդեն, առավոտը ատամնաբույժի եմ

    Adam
    Լավ, մի բան ասա ու վերջ: Ճիշտ ա՞, որ իսկական ու առողջ քունը, որ մարդուն պետք ա՝ դա 22-24h00-ի ժամանակահատվածում ընկած քունն ա՞: թե՞ միֆ ա:

    StrangeLittleGirl
    ընդհանրապես, ցանկացած դոգմատիկ բան միֆ ա։ հազար մարդ, հազար օրգանիզմ, հազար ճիշտ:

    Adam
    լավ, կանկրետնի ցրում ես: Օկ, ես էլ գնամ քնեմ: Ուշ ա: Քեզ բարի գիշեր: Մերսի ժամանակիդ համար: Պաչիկ

    StrangeLittleGirl
    քեզ էլ մերսի, հաճելի էր ես դեռ կվերադառնամ քեզնից հարցազրույց վերցնելու։ բարի գիշեր:

    Adam
    take your time . ավելի հետաքրքիր մարդիկ կան …)))

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (06.04.2019), Jarre (05.04.2019), Progart (05.04.2019), Sambitbaba (09.04.2019), Thom (05.04.2019), Գաղթական (05.04.2019), Հարդ (05.04.2019), Շինարար (07.04.2019), Ուլուանա (05.04.2019), Տրիբուն (05.04.2019)

  15. #8
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդում-կարդում եմ ու մտածում ինքս ինձ. «սենց բառախլո ինտերվյու երևի հլը չէի վերցրել» , կներես Բյուր: Հեչ դուրս չեկավ: Մեղավորը դու չես: Ես եմ: Հարցեր չէի պատրաստել: Քաքմեջ եղավ սաղ: Ոչ սկիզբն ա հասկացվում, ոչ վերջը:

  16. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադամին պետք ա տալ վաստակավոր հարցազրույցավարի կոչում
    Չգիտեմ՝ ինտերվյուն ոնց էր, բայց քո վարելը կայֆն ա․ էն որ կարդում ես ավելի շատ զրույցավարի գրածների համար։
    Գիտես, հարցազրույցներիդ ֆորմատը ռեժիսորական ինպութով ա արված, դառնում են ավելի շատ սցենար, քան ուղղակի հարցազրույց

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (05.04.2019), enna (06.04.2019), Jarre (05.04.2019)

  18. #10
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ադամին պետք ա տալ վաստակավոր հարցազրույցավարի կոչում
    Չգիտեմ՝ ինտերվյուն ոնց էր, բայց քո վարելը կայֆն ա․ էն որ կարդում ես ավելի շատ զրույցավարի գրածների համար։
    Գիտես, հարցազրույցներիդ ֆորմատը ռեժիսորական ինպութով ա արված, դառնում են ավելի շատ սցենար, քան ուղղակի հարցազրույց
    լու՞րջ … շնորհակալ եմ ... ես էլ մտածեցի՝ փչացրի գյոզալ Բյուրիս ինտերվյուն

  19. #11
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    լու՞րջ … շնորհակալ եմ ... ես էլ մտածեցի՝ փչացրի գյոզալ Բյուրիս ինտերվյուն
    Փչացնելը կարող ա և փչացրիր, բայց կենդանի էր

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (05.04.2019), Sambitbaba (09.04.2019), Thom (05.04.2019)

  21. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    աաաաա, տնաշեն, էն սկզբի մասե՞րն էլ ես դրել

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (05.04.2019), enna (06.04.2019), Jarre (05.04.2019)

  23. #13
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավն էր, ես հաճույքով կարդացի

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (06.04.2019), StrangeLittleGirl (06.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •