User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Յոգայի դասեր հոգեբույժի հետ (Բյուր)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Յոգայի դասեր հոգեբույժի հետ (Բյուր)

    Adam
    Դոկտոր, բարև: REC-ը տվել եմ: Եթերում ես արդեն:

    StrangeLittleGirl
    ես գործի եմ հիմա, չեմ կարա խոսամ

    Adam
    օկ, չէին սպասումը հետո կներխուժի ուրեմն :ճ

    StrangeLittleGirl



    Հաջորդ օրը.


    StrangeLittleGirl
    14:30ից 3 ժամանոց ճամփա եմ գնալու, թե հարմար ա, էդ ժամանակ կարանք..


    մի քանի ժամից.


    Adam
    նոր եմ կարդում ))))

    StrangeLittleGirl
    Հա, ոչինչ, մեկ ա սաղ ճամփին սիրտս խառնում էր...

    Adam
    ի՞նչ ա եղել լօլ..

    StrangeLittleGirl
    Ավտոբուս

    Adam
    )))) ուր ես գնում..
    արի ստեղ գնանք ֆռֆռանք :ճ


    StrangeLittleGirl
    Օրհուսից Կոպենհագեն։ Իմ սովորական ճամփան ա։ Ուղղակի սովորաբար գնացքով եմ գնում...

    Adam
    էս ինտերվյուն արդեն սկսել ե՞նք … ))) ես ռույլին եմ կներես )) իրիկունն օնլայն կլինեմ, հենց հարմար եղավ՝ գրի

    StrangeLittleGirl
    Հա, ես էլ հեծանիվիս եմ հասնում հեսա

    Adam
    )))) օկ:


    նույն օրը երեկոյան.


    Adam
    Հիմա՞:

    StrangeLittleGirl
    Համերգի եմ

    Adam
    տնաշեն …
    ուֆֆ, օկ


    StrangeLittleGirl
    Ազատ էի մինչև հիմա, տնաշեն

    Adam
    )))) օկ , սպասում եմ՝ համերգը պրծնի, նայի
    ի՞նչ համերգ ա...
    լավ, գնա լսի: Հեսա կասի՝ էս շուխուրի մեջ գրում ա… լօլ
    ես էլ եմ ուզում համերգ



    կես ժամ հետո.


    StrangeLittleGirl
    Դեռ չի սկսել
    Mike Krol


    Adam
    արդե՛ն կարայինք վերջացրած լինեինք զրույցը...
    գրած երաժշտությունը չգիտեմ, բայց դեմքը վատը չի...
    կուտվի …
    ես էլ Ջոուն Ռիվըրզ եմ լսում … մոռթում ա:


    StrangeLittleGirl
    Ընկերուոհուն եմ շատ սիրում. Alison Krutchfield։ ստեղ նստած ա մեր կողքը:
    Կարայինք տեսականորեն վերջացրած լինեինք, բայց պիտի համ էլ սոշըլ ըլնեմ:


    Adam
    մենակ an ambulance -ը դուրս եկավ: Fifteen minutes-ի կլիպի ոճն էլ Ստրոմայեական ա մի քիչ… եսիմ… վատը չի, բայց իմը չի:
    օկ, դու հանգիստ սոշըլ եղի, ես սպասում եմ: Գնամ կինոս նայեմ: Good Will Hunting



    չափից ուշ երեկոյան.


    StrangeLittleGirl
    Լսի, համերգը նոր պրծավ, սատկած եմ։ Դավայ վաղը իրիկվա յան, տանն եմ էդ ժամանակ:

    Adam
    օկ պաչ:


    Էն մյուս օրը.


    StrangeLittleGirl
    էսօր մինչև 13:30 էլ եմ ազատոտ

    Adam
    լսի հյուր ունեմ 12-ին գալու ա հաց ուտենք )))) … իրիկունը մնաց… ոնց պայմանավորվել էինք: Իրիկունը երբ ազատվես՝ գրի:

    StrangeLittleGirl
    օք, պիտի որ 9֊ի կողմերը ազատ լինեմ:

    Adam
    օկ:


    իրիկունը.


    Adam
    Ստեղ եմ. օնլայն էղար՝ ձեն տուր:

    StrangeLittleGirl
    էկա

    Adam
    օկ, ո՞նց ես: Ո՞նց անցավ երեկվա համերգը:

    StrangeLittleGirl
    Շատ լավ։ Ճիշտն ասած, երաժշտի երգացանկը լրիվ անծանոթ էր, մենք ընկերուհու համար էինք գնացել։
    Բայց ահագին կայֆ համերգ էր ու ահագին մտերմիկ. բեմի երաժիշտներից կես մետր հեռավորության վրա էինք։

    Adam
    Կոպենհագենում է՞ր, թե՞ Հորուսում...
    Օրհուս...
    Հորուսը անունս տվեց:

    StrangeLittleGirl
    Հորուս Քրիստիանիայում
    Վերջին խմբագրող՝ Adam: 05.04.2019, 03:25:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (05.04.2019), Progart (05.04.2019), Sambitbaba (09.04.2019), Հարդ (05.04.2019), Շինարար (07.04.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •