Smokie
Ու ինքը ասում էր, որ Կասպեռին մենակ ինքն ա տեսնում...
Adam
վայ վատ եմ…
շարունակի բայց...
Smokie
Գոռացի "աաաաաաաաաաաաա"
Adam
ի՞նքն ինչ արեց: Արեց տակը՞...
<<<<.......շը՛փ. սը՛փ-սը՛փ-սը՛փ-սը՛փ…սը՛պ ! ...շխկ-շխկ-շխկ-շխկ-շխկ !...>>>>
Երկու ժամ առաջ.
Adam
Բարև Սմոք,
հարցազրույցը սկսե՞նք:
Smokie
Օօօօօ, կարելի ա
Ба87 .)
Adam
դե գնացինք
Smokie
Oops... Բարև
Adam
Բարի կեսօր, հիմա Երևանում ժամը քանի՞սն ա:
Smokie
15:40
Իսկ այնտեղ, որտեղ որ դու ե՞ս:
Գիտեմ, էստեղ դու ես հարցեր տալիս, բայց դե տեսնեմ որքանով են համապատասխանում իրար:
Adam
Իմ մոտ 13h40 , , դու էլ կարաս տաս հարցեր, ոչինչ: Ես պրոֆեսիոնալ հարցազրույց վերցնող չեմ:
Սա ուղղակի ազատ զրույց ա: Մի տուփ աղի սեմուշկա ա պակասում ընդամենը:
Smokie
Մեյլով կփոխանցեի, եթե ունենայի էս պահին:
Adam
attached file-ով От мартина ուղարկի էլի մի 5 պաչկա :ճճ
Սմոքը от Мартина-ի երկու նկար ա ուղարկում:
Adam
վաաաախ... կգժվե՜մմ...
Լսի, դու ո՞նց ա որ ֆեյսում անընդհատ ակտիվ ես …
ուրիշ անելու բան չունե՞ս )))
Smokie
Ուզում ես ասես զբաղված եմ թե չէ՞:
Adam
Ահա:
Smokie
Չէ-չէ:
Ընտիր ժամ ա ու ընտիր պահ
Չէ-չէ
Adam
Շատ լավ ա: Որ զբաղված ես լինում՝ ի՞նչ ես անում հիմնականում: Նու, էս շրջանում:
Smokie
Հիմնականում կոմպով ու պլանշետով...
Փորձում եմ սովորելու բաներ ուսումնասիրել:
Adam
Ի՞նչ ես ուզում սովորել:
Smokie
Մեկ երկար հեքիաթս եմ գրում, մեկ վիդեոներ նայում սովորելու, մեկ լեզուներ եմ պարապում Rosetta Stone-ով...
Իսկ ամենաշատը կարծես ուզում եմ գիրք կարդալ:
Չնայած հաճախ դա վերջին պլան ա գնում օրվա ընթացքում:
Adam
Լսի դու տեղով ոնց որ հեքիաթի մեջից լինես, քեզ հեքիաթներ պետք ե՞ն որ …
Smokie
Չկա տենց բան Ադամ ջան:
Հեքիաթի միջից էն հրաշք մարդիկ են, ում որ ներառում եմ էնտեղ:
Ես կապ չունեմ:
Ու հա, իրենք ինձ պետք են:
Ամեն մեկը մի հզոր անհատականություն:
Adam
Ի՞նչ հեքիաթի վրա ես հիմա աշխատում: Անունը մտածել ե՞ս:
Smokie
Ահամ, անունը ի սկզբանե ծնվեց:
Ու ըստ դրա ստեղծվեց հեքիաթը:
Adam
Կասե՞ս անունը: Թե՞ դեռ կոմերցիոն գաղտնիք ա
Smokie
«Ժամանակի Հեծանիվ»
Adam
wow , ինչի՞ մասին ա: Մի քիչ կմանրամասնե՞ս:
Smokie
Պետք ե՞ն որ սփոյլերներ:
Հեծանվի իհարկե:
Ու ինքը կախարդական ա..
Adam
հեծանիվով ապագա ու անցյալ գնալ-բան կա՞...
back to the future-ի պես, բայց հեծոյով ))))
Էջանիշներ