User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: Զրույց от Мартина-ի շուրջ (Smokie)

  1. #1
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զրույց от Мартина-ի շուրջ (Smokie)

    Smokie
    Ու ինքը ասում էր, որ Կասպեռին մենակ ինքն ա տեսնում...

    Adam
    վայ վատ եմ…
    շարունակի բայց...


    Smokie
    Գոռացի "աաաաաաաաաաաաա"

    Adam
    ի՞նքն ինչ արեց: Արեց տակը՞...

    <<<<.......շը՛փ. սը՛փ-սը՛փ-սը՛փ-սը՛փ…սը՛պ ! ...շխկ-շխկ-շխկ-շխկ-շխկ !...>>>>

    Երկու ժամ առաջ.



    Adam
    Բարև Սմոք,
    հարցազրույցը սկսե՞նք:

    Smokie
    Օօօօօ, կարելի ա
    Ба87 .)

    Adam
    դե գնացինք

    Smokie
    Oops... Բարև

    Adam
    Բարի կեսօր, հիմա Երևանում ժամը քանի՞սն ա:

    Smokie
    15:40
    Իսկ այնտեղ, որտեղ որ դու ե՞ս:
    Գիտեմ, էստեղ դու ես հարցեր տալիս, բայց դե տեսնեմ որքանով են համապատասխանում իրար:

    Adam
    Իմ մոտ 13h40 , , դու էլ կարաս տաս հարցեր, ոչինչ: Ես պրոֆեսիոնալ հարցազրույց վերցնող չեմ:
    Սա ուղղակի ազատ զրույց ա: Մի տուփ աղի սեմուշկա ա պակասում ընդամենը:

    Smokie
    Մեյլով կփոխանցեի, եթե ունենայի էս պահին:

    Adam
    attached file-ով От мартина ուղարկի էլի մի 5 պաչկա :ճճ


    Սմոքը от Мартина-ի երկու նկար ա ուղարկում:

    Adam
    վաաաախ... կգժվե՜մմ...
    Լսի, դու ո՞նց ա որ ֆեյսում անընդհատ ակտիվ ես …
    ուրիշ անելու բան չունե՞ս )))

    Smokie
    Ուզում ես ասես զբաղված եմ թե չէ՞:

    Adam
    Ահա:

    Smokie
    Չէ-չէ:
    Ընտիր ժամ ա ու ընտիր պահ
    Չէ-չէ

    Adam
    Շատ լավ ա: Որ զբաղված ես լինում՝ ի՞նչ ես անում հիմնականում: Նու, էս շրջանում:

    Smokie
    Հիմնականում կոմպով ու պլանշետով...
    Փորձում եմ սովորելու բաներ ուսումնասիրել:

    Adam
    Ի՞նչ ես ուզում սովորել:

    Smokie
    Մեկ երկար հեքիաթս եմ գրում, մեկ վիդեոներ նայում սովորելու, մեկ լեզուներ եմ պարապում Rosetta Stone-ով...
    Իսկ ամենաշատը կարծես ուզում եմ գիրք կարդալ:
    Չնայած հաճախ դա վերջին պլան ա գնում օրվա ընթացքում:

    Adam
    Լսի դու տեղով ոնց որ հեքիաթի մեջից լինես, քեզ հեքիաթներ պետք ե՞ն որ …

    Smokie
    Չկա տենց բան Ադամ ջան:
    Հեքիաթի միջից էն հրաշք մարդիկ են, ում որ ներառում եմ էնտեղ:
    Ես կապ չունեմ:
    Ու հա, իրենք ինձ պետք են:
    Ամեն մեկը մի հզոր անհատականություն:

    Adam
    Ի՞նչ հեքիաթի վրա ես հիմա աշխատում: Անունը մտածել ե՞ս:

    Smokie
    Ահամ, անունը ի սկզբանե ծնվեց:
    Ու ըստ դրա ստեղծվեց հեքիաթը:

    Adam
    Կասե՞ս անունը: Թե՞ դեռ կոմերցիոն գաղտնիք ա

    Smokie
    «Ժամանակի Հեծանիվ»

    Adam
    wow , ինչի՞ մասին ա: Մի քիչ կմանրամասնե՞ս:

    Smokie
    Պետք ե՞ն որ սփոյլերներ:
    Հեծանվի իհարկե:
    Ու ինքը կախարդական ա..

    Adam
    հեծանիվով ապագա ու անցյալ գնալ-բան կա՞...
    back to the future-ի պես, բայց հեծոյով ))))

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (02.04.2019), Progart (02.04.2019), Sambitbaba (03.04.2019), Skeptic (03.04.2019), Smokie (02.04.2019), Հարդ (03.04.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie
    Սկզբից էդպես էր, հետո այլ ուղղությամբ զարգացավ...

    Adam
    Հավատում ե՞ս ժամանակի մեջ տեղաշարժվելուն:

    Smokie
    Հմմմ... Չէի ասի:
    Բայց մի հետաքրքիր փաստ կա...

    Adam
    ապա...

    Smokie
    Առաջին օրերին՝ ես զգում էի հեքիաթիս անիրականությունը, անռեալությունը, մի տեսակ խանգարում էր...
    Հետո ինչքան շարունակեցի գրել, սկսեցի սիրել դա:
    Ու ինչքան անիրական էր, էդքան ավելի էր կարծես հզորանում:
    Ու ընդհանրապես, մենք ամեն վայրկյան ժամանակի մեջ տեղաշարժվում ենք:
    Դեպի առաջ
    Մտքերով էլ հաճախ դեպի հետ

    Adam
    դե ամեն մի ստեղծագործություն էլ, կարծում եմ, երեխու պես մի բան ա դառնում
    ու սկսում ես փայփայել՝ անկախ նրանից թե մարդիկ ինչ կմտածեն դրա մասին:
    Եթե անցյալ կարողանայիր գնալ...ինչ-որ բան կփոխեի՞ր կյանքումդ:

    Smokie
    Հա: Էն ո՞վ էր ասել, "ամենալավ գիրքը, դա դեռ չգրված գիրքն է"
    Հավանաբար, շատ բան:

    Adam
    Իմ համար ամենալավ գիրքը խոհանոցի բաղադրատոմսերի գիրքն ա

    Smokie
    Օխայ

    Adam
    Ի՞նչ կփոխեիր: Մի օրինակ կարող ե՞ս բերել:

    Smokie
    Ինքս ինձ կփոխեի շատ առումներով:
    Կդառնայի ավելի արագ կարդացող, ավելի ուշադիր լսող:
    Ավելի դիտողական ու խելացի:

    Adam
    Կարծում ես՝ մարդկանց ուշադիր լսելու հատկություն չունե՞ս:

    Smokie
    Ու կթարգեի ցանկալի գործողությունները հետաձգելը...
    Կարծում եմ, որ կամ արագ կարող եմ ձանձրանալ, կամ չհասկանալ ու կանգ առնել չհասկացածիս վրա, կամ շեղվել սեփական մտքերով...

    Adam
    Ինձ մոտ հակառակն ա միշտ եղել: Հետաձգել բառ գոյություն չունի համար:
    Միտս մի բան եկավ՝ պիտի ամեն մի միջոց ձեռնարկեմ՝ արագ իրականացնեմ:

    Smokie
    Ուրախ եմ քո համար:
    Չկորցնես էդ հատկությունդ:

    Adam
    Ես էլ ունեմ մտքերով շեղվելու հատկություն...

    Smokie
    Կյանքը կանգ կառնի...

    Adam
    կարծում եմ՝ չեմ կորցնի, բայց դե՝ ծերանում ենք… )) ով գիտի՝ վաղը գլխներիս ինչ ա գալու...))))

    Smokie
    Мы с тобой одной крови, ты и я
    Ծերանա՞լ:
    Չէ հաաա...

    Adam
    ))))))

    Smokie
    Դրան դեռ շատ կա:
    Ես շատ տարիներ եմ անիմաստ կորցրել, բայց ինձ ծեր չեմ համարում:
    Չնայած շատերի կարծացից մեծ եմ:

    Adam
    200 տարի առաջ 28 տարեկանն արդեն ծեր էր համարվում:
    Բա ինչ: Մարդիկ կային ՝ սկի չէին էլ հասնում 28-ի: Էս 21-րդ դարը շատ ա սաղիս էրես տալիս )))))

    Smokie
    Դե ի՞նչ իմանաս ինչու էր էդպես...
    Մենք հիմա էս թվականին ենք ապրում:
    Գուցե դրանից էր, որովհետև պատերա՞զմն էր շատ:

    Adam
    Բժշկությունը զարգացել ա: Ատամնացավից մարդիկ էլ չեն մեռնում: :Ճ

    Smokie
    Հաաա, էդ էլ կա:

    Adam
    3-րդ համաշխարայինին հավատում ե՞ս …

    Smokie
    Չեմ ուզում հավատալ:
    Չեմ մտածել էդ մասին շատ ու չեմ էլ ուզում:
    Բայց հո մենակ իմ մտածելով ու չհավատալո՞վ չի:
    Ես վաղուց համոզվել եմ, որ "Երբեք մի ասա երբեք":

    Adam
    Ես անընդհատ մտածում եմ ու վախենում:
    Բա որ Վլադը կատաղի՝ կնոպկեն սխմի …

    Smokie
    Բայց քանի դեռ չկա էդ 3-րդ համաշխարհայինը, ինչի՞ պիտի անհանգստանամ...

    Adam
    Ճիշտ ես անում: Ես երբեմն շատ եմ տարվում անիմաստ մտքերով …
    ապոկալիփսային ֆիլմեր էլ շատ եմ նայել… կլիշեյոտ)))

    Smokie
    Անգամ էդպիսի ֆիլմերը կարող են իմաստուն դարձնել...

    Adam
    Լավ, հլը լսի...
    դու էն ասա … ակումբից ամենաշատը ու՞մ ես սիրում:

    Smokie
    Հմմմ...

    Adam
    )))))))

    Smokie
    Տարբեր ժամանակներում տարբեր մարդկանց եմ սիրել:

    Adam
    խոսքս սովորական սիրո մասին ա, ռոմանտիկ չէ:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (02.04.2019), Progart (02.04.2019), Sambitbaba (03.04.2019), Skeptic (03.04.2019), Smokie (02.04.2019), Հարդ (03.04.2019), Շինարար (04.04.2019), Ուլուանա (03.04.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie
    Հիմա մի ակումբցի կա, ով իմ համար իսկական մուսա կարա լինի:

    Adam
    Պահո՜՜...

    Smokie
    Չէ, ոչ թե զգացմունքներ ունեմ իր հանդեպ, այլ ինքը դեմք ա:
    Ու շատ անգամ ինձ անգիտակցաբար օգնել ա:
    Հզոր դեմք ա:

    Adam
    լու՞րջ: Օկ, նախանձեցի: Չեմ էլ ուզում իմանամ ով ա դա:
    Փակեցինք թեման:

    Smokie
    Պատկերացրու ժամանակին սիրահարված եղել էլ եմ մեկ այլ ակումբցու,
    Բայց հետո հասկացա, որ վիրտուալ սեր լինել չի կարող:

    Adam
    Վիրտուալ սերը մնում ա Internet Explorer-ի մեջ: Ու վերջ: :ճ
    վայ էս ինչ հին բան ասեցի...
    ավելի շուտ՝ Safari կամ Chrome: )

    Smokie
    Իմը к8акаьжес а .)

    Adam
    ի՞՞՞՞նչչչչ

    Smokie
    * կրակաղվես:

    Adam
    հաաա))) վախեցա այ մարդ:
    իսկ ոչ ռոմանտիկ սե՞ր:

    Smokie
    Տենց հակումներ ունեմ, մարդկանց վախացնելու:
    Բուուհուհուհահահահահահահաաաայ...

    Adam
    )))
    ասենք ակումբցի որի հանդեպ ինչ-որ տարօրինակ կապվածություն ես միշտ ունեցել:
    անկախ սեռից ...)))))

    Smokie
    )

    Adam
    Լավ, հիմա մեկին ասա:
    բայց էդ «հզոր» դեմքի անունը չտաս:
    կներվայնանամ...

    Smokie
    Հիմնականում ըստ օրագրերի էին էդ հետաքրքրությունները:
    Կապվածությունը իրանց գրառումների հետաքրքրվածությունն էր:
    Ու էն, թե իմ գրառումները արդյոք շնորհակալու՞մ են

    Adam
    նենց միջին հզորոտ մեկին ասա:

    Smokie
    Հենց մեկի՞ն:

    Adam
    Շնորհակալությու՞նն է, որ քեզ կգեղեցկացնե ))))
    հա հենց մեկին ասա:
    կամայական...
    Բայց աղջիկ:
    իգական սեռի անուն տուր:

    Smokie
    Կասեմ իրենց միջի ամենահաստատունին, ում հանդեպ հատուկ հարգանք ունեցել եմ գրեթե
    առաջին իսկ օրերից ու մինչև հիմա ինքն ինձ համար հեղինակություն ա:
    Ուլուանան

    Adam
    Վաա՜՜յ , տենց էլ գիտեի: Հրաշք ա Անուկը: Ինձնից նեղացել էր մի ժամանակ. ասել էի՝ էմոցիոնալ չես ))))

    Smokie
    Դե հա, շնորհակալությունից դու էլ ես քեզ լավ զգում ու եթե անգամ դա չնախատեսես ու
    նույնիսկ փորձես անհայտ պատճառով դեմն առբնես՝ մեկ ա կգեղեցկանաս:

    Adam
    )))) ահա:

    Smokie
    Չգիտեմ, թե որքանով ա էմոցիոնալ, որքանով չէ, քանզի վիրտուալում եմ տեսել իրեն: Ռեալում լոկ մի անգամ:
    Բայց ինձ երբեք չի մտահոգել ու չի անհանգստացրել էդ հարցը:
    Սիրել եմ իրեն էնպիսինն ինչպիսին կա

    Adam
    ինձ ակումբում շնորհակալություն չտվողներին ես համարում եմ շատ անշնորհակալ արարածներ: Չերեզչուռ անաղուհաց:

    Smokie
    Չէէէ, պետք չի էդպես ծայրահեղության մեջ մտնել...
    Թեթև տար եղբայր:

    Adam
    ))) կատակ եմ անում:

    Smokie
    Գիտեմ:
    Թե չէ, հակասում ես ինքդ քեզ՝ մեկ ինձ ես ասում "շնորհակալությու՞նն է որ քեզ կգեղեցկացնե" ...

    1 րոպեանոց դադար.

    Smokie
    Էս իիինչ երկար հարց ես գրում...
    Ինտրիգ ա որ զարգանում ա

    Adam
    իրականում՝ իմ համար շնորհակալությունն էդ աստիճանի կարևոր չի՝ ինչքան էն «այս պահին թեման նայում են … մեկ էլ՝ ասենք ՝ (4 հյուր) կամ … (9 հյուր) … էդ ինձ հերիք ա:
    Որ գյոզերով մտնում նայում են, որտև հետաքրքիր ա իրանց: )))))) թե չէ՝ շնորհակալությունը եսիմ ինչ չի լօլ:
    Հյուրով գյոզերով ծիկրակելն ա ինձ հոգեկան բավարարվածություն պատճառում ավելի շատ: Պրիտոմ՝ զգում եմ՝ ո՛ր հյուրն ո՛վ ա )))))

    Smokie
    Հա է՛լի, երկար էր:

    Adam


    Smokie
    Հես ա կարդամ:

    Adam
    )))))

    Smokie
    Հաաա, դրանից ես էլ եմ ինձ լավ զգում:
    Մի անգամ՝ ուղղակի մտել էի մի երկու տարվա ծննդյանս շնորհավորական թեմա
    (ընդ որում էդ օրը ծնունդս չէր) ու տեսա, որ էնտեղ եսիմ քանի հյուր կար էդ պահին:

    Adam
    :դդ ...
    Ինչի՞ ես Smokie դրել մականունդ:

    Smokie
    Որովհետև էդ օրերին ավելի՛ էի սիրել էդ երաժշտական խմբին:
    Ու ինձ դուր եկավ, որպես մականուն...

    Adam
    հիմա էլ չես սիրու՞մ…

    Smokie
    Չէ սիրում եմ:
    Ու պարբերաբար լսում:
    Գուցե ո՛չ էդ օրերի պես, Բայց մականունս շատ եմ սիրում:
    Ու երբեք չեմ փոշմանի: Ես էլ եմ սովորել էս մականվանը:

    Adam
    է՞լ ինչ ռոք ես սիրում:

    Smokie
    Խաաառը...
    Հայտնի հներին:
    Ոչ շատ աղմկոտներին:
    Գռոուլ վոկալը էնքան էլ չի դզում

    Adam
    ես Led Zeppelin-ի Kashmir-ի վրա եմ նստած էս քանի օր ա չգիտեմ խի...

    Smokie
    Հաաա...
    Ուզում էի կակ ռազ ասել, որ Զեփելին քիչ եմ լսել:
    Քիչ եմ ուսումնասիրել:
    Բայց հիմնականում երևի հավանել եմ, որոնք լսել եմ:
    Այդ թվում Kashmir-ը:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (02.04.2019), Sambitbaba (03.04.2019), Skeptic (03.04.2019), Smokie (02.04.2019), Հարդ (03.04.2019), Ուլուանա (03.04.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Adam
    իրականում՝ կարծում եմ է՛դ աստիճանի շատ տպավորիչ գործեր չունեն…
    մի 3-4 հատ...

    Smokie
    Ավելի շատ Deep Purple եմ լսել
    Հաճախ Փարփլին հիշելիս կարող ա Զեփելինն էլ մտքիս գա և հակառակը:

    Adam
    լավն են, բայց ես Pink Floyd -ի սիրահար եմ:

    Smokie
    Հաաաա...
    Իրանք էլ են հզոր...
    Պապայիս սիրած խումբն ա:
    Ժամանակին երևի իրանց էդքան լավ չէի հասկանում, որովհետև փոքր էի:
    Հետո սկսեցի այլ կերպ ընկալել ու սիրել:

    Adam
    բայց LSD չեմ արել կյանքում ))

    Smokie
    LSD?
    Էդ ի՞նչ ա

    Adam
    Lysergic acid diethylamide լօլ
    նառկոշների համար ա:

    Smokie
    Հաաաաա...

    Adam
    հալյուցինացիաներ առաջացնող...
    որ ավելի լավ վայելես երաժշտությունն ու իրականությանն այլ աչքերով նայես …
    այլաբանական ))))

    Smokie
    Լավ ես արել, որ չես արել իհարկե:
    Քո հալյուցինացիան թող լինի քո երևակայությունը

    Adam
    ահա )))
    դիսկո երգեր լսում ե՞ս հին...

    Smokie
    Պարբերաբար կարող ա ուզեմ, միացնեմ ու լսեմ:
    Ինչու՞ չէ նաև պարեմ դրանց տակ:

    Adam
    առավոտից bad boys blue եմ լսում … )))) նենց նոստալգիա ա չես պատկերացնի )))

    Smokie
    Օրինակ, Maywood-ի Pasadena-ն էլ կհամարեի դիսկո...
    Չնայած դա ավելի շատ ռետրո ա:

    Adam
    ահա ))

    Smokie
    Կամ Kaoma-ի Lambada-ն:
    Եւ այլն...

    Adam
    Ջենիֆեր Լոպեսի remake-ը դուրդ էկել է՞ր լամբադայի...
    վատը չէր...

    Smokie
    Քիիիչ եմ լսել:
    Ու չէի ասի, որ դուր եկավ:
    վատը չէր...

    Adam
    դե պոպսան մնում ա պոպսա...
    բայց հավես էր:

    Smokie
    Վատից մինչև սովորականի ձգտող
    Backstreet Boys էլ եմ սիրում

    Adam
    ես էլ...

    Smokie
    Ակումբում մի հոգի հաստատ ինձ կհասկանա էս վերջին առումով՝ ականջը կանչի:

    Adam
    օկ, կանչվեց
    ի՞նչն ա որ քեզ դեպի հին երաժշտություն ա քաշում: Նոստալգիկ հիշողություննեը՞ թե՞ որակն ու կատարումները:

    Smokie
    Չեմ կաող ասել:
    Գուցե դաստիարակությունը:
    Բիթլզի տակ եմ մեծացել, շատերի պես...
    Իրականում ուղղակի դա ա գրավել, ձգել:

    Adam
    Ես որ ճիշտն ասեմ ոչ մի երաժշտության տակ էլ որ տենց վերցնենք չեմ մեծացել բայց հին բաները քաշում են ինձ:
    հին ու ասելիք ունեցող...
    կամ երբեմն հին ու ասելիք չունեցող ))...
    ուղղակի հին...

    Smokie
    Գուցեև ուղղակի էն ժամանակներում երբ ինտերնետ չկար ու ես փոքր էի, հին խմբեր էր երբեմն բերում պապաս դիսկերով,
    ժամանակավոր, որ ցույց տար ու էլի տաներ...
    Ու էդպես, ես մեծացա հին երաժիշտներին ու խմբերին սիրելով:

    Adam
    այ օրինակ հենց հիմա հետդ գրվում եմ ու գուշակի ՝ ինչ եմ լսում … ))))

    Smokie
    Kashmir?

    Adam
    Baccara , Yes , Sir I can boogie

    Smokie
    Հաաաա...
    Ճիշտ ա:
    Ես էլ ասեմ ու՞մ էի մոռացել Դիսկոյիցս

    Adam
    ))))) լավն են շատ: Լրիվ ինձ տանում -կտրում ա էս իրականությունից ու տեղափոխում ա ուրիշ էպոխա...

    Smokie
    Հա, տենց էլ ա լինում, որ չես իմանում թե ինչու ես սիրում:
    Ուղղակի սիրում ես:
    Տե՞ս, ես էլ սկզբից ասեցի, որ չգիտեմ, թե ինչու եմ հին խմբերի սիրում, որովհետև ուղղակի սիրում էի:

    Adam
    երբեմն ուղղակի սիրել ա պետք...
    առանց հարցեր տալու:
    առանց վերլուծելու...

    Smokie
    Անշուշտ:

    Adam
    առանց պատճառներ ու մոտիվներ գտնելու սիրե՜՜լ...

    Smokie
    Yeap

    Adam
    դու ծագումով ո՞րտեղից ես:

    Smokie
    Կիսաղափանցի:

    Adam
    կիսա-ն լավն էր ))

    Smokie
    Մյուս կողմից էլ մասամբ Ջավախքից:

    Adam
    իսկ ո՞րտեղ ես ապրում:

    Smokie
    Ծնվել ու մեծացել եմ Երևանում...
    Վայ, հարցրեցի՞ր...
    Առանց հարցնելուդ գրում էի Երևանի մասին

    Adam
    օկ… լսի սպասի հլը… )))) նոր գիտակցեցի նաև Բակկարային ինչի համար եմ նաև սիրում …
    իրանց էդ գերմանական համով ակցենտի համար՝ անգլերեն երգելուց )))))

    Smokie
    Հմմմ...
    Չեմ էլ նկատել նման բան:
    Կարող ա՞ ակցենտները չեմ ջոկում երբ անգլերեն խոսք եմ լսում:

    Adam
    ակցենտների հետ ո՞նց ես:
    հնարավոր ա

    Smokie
    Նայած ակցենտ
    Թերևս կարա հաճելի լինի, կարա և ոչ այնքան:
    Ակցենտների մասնագետ չեմ առանձնապես:

    Adam
    էն օտար լեզուները որոնց տիրապետում ես … որու՞մ ակցենտ ունես որում ՝ չէ...

    Smokie
    Ռուսերենում կարծում եմ չունեմ, անգլերենն է՛լ կարծես չկա...
    Բայց էս ամենը հաստատ չի:
    Ինքս էլ գլուխ չեմ հանում:
    Ասենք ինձ հետաքրքիր ա, թե իտալերեն խոսել փորձելուց ո՞նց էշը ցեխից կհանեի...
    Երբեմն փորձել եմ ինձ իտալերեն, կամ անգլերեն հարց տալ ու պատասխանել

    Adam
    բրիտանական անգլերեն ես խոսու՞մ, ավստրալակա՞ն, նոր զելանդակա՞ն, կանադակա՞ն, ամերիկյա՞ն, թե՞ եվրոպական…

    Smokie
    Հայկական
    Չգիտեմ եղբայր, չգիտեմ...
    Գրեթե չեմ տարբերում
    Ու չեմ էլ խորացել:
    Որը պատահում ա, որը մտքիս գալիս ա, դա եմ գործածում:
    Անգամ չիմանալով, թե դա որ մեկն ա:

    Adam
    չես կարծու՞մ, որ հայ լինելը օտար լեզու սովորելու մեջ առավելություն ա՞:
    Ավելի շուտ՝ հայերենի լեզվակիր լինելը: Շատ ա օգնում:

    Smokie
    Շատ հնարավոր ա:

    Adam
    շատ են մեր հնչյունները...
    ըստ այդմ էլ՝ ավելի հեշտ ա մեզ:

    Smokie
    Մենք լիքը բաներ ունենք, որ ուրիշ լեզուներում չկան:
    Տառեր, հնչյուններ...

    Adam
    ահա...

    Smokie
    Նաև կարաս ընդհանուր բաներ գտնես որոշ օտար լեզուների ու քո հայերեն մայրենիի մեջ

    Adam
    իտալերեն ասեցիր՝ հիշեցի Պալերմոյում անցկացրածս 2 շաբաթը))))) ոչինչ չէի ջոկում:
    Դա սկի իտալերեն էլ չէր)))

    Smokie
    Gatto-ն իտալերեն գիտե՞ս ինչ ա:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (02.04.2019), Sambitbaba (03.04.2019), Skeptic (03.04.2019), Smokie (02.04.2019), Հարդ (03.04.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Adam
    չէ ))
    ինչ...

    Smokie
    Կատու

    Adam
    լու՞րջ:

    Smokie
    Լուրջ-լուրջ:

    Adam
    ես էլ ասի՝ թխվածք: ֆրանսերենում gateau lol

    Smokie
    Լավ տարբերակ էր
    Իսկ cravatta-ն գիտե՞ս ինչ ա...
    Էլի իտալերեն:

    Adam
    կռավա՞թ … կամ էլ՝ կրեվետկա )))

    Smokie
    Չես հավատա, բայց "փողկապ"

    Adam
    վաաայ , լրիվ էշ եմ : լօլ ֆրանսերենում էլ ա նույնը:
    cravate

    Smokie
    Հա՞, Չէի հիշում:
    Աչքիս պետք ա կրկնեմ ու վերակագնեմ լեզուներիս պարապմունքը:

    Adam
    ահա: ամեն առավոտ կռավաթդ կապում ես վզիդ ու գործի ես գնում )))

    Smokie
    Ո՞նց էի առաջ հաջողացնում ու հասցնում պարապել 5 լեզուներ...
    Rosetta Stone-ով:

    Adam
    վայ չէ: Ես վախում եմ: ինձ իմ ֆրանգլերենը հերիք ա: գոհ ու շնորհակալ եմ Աստծուց: Ավել բան չեմ ուզում: Գլուխս կպայթի… կխառնեմ իրար սաղ: lol

    Smokie
    Իտալերենը շատ սիրուն լեզու ա:
    Հատկապես էն բառերը, որոնք а-ով են վերջանում:
    Ի վերջո դրանք գեղեցիկ սեռի ներկայացուցիչ բառեր են, ոնց որ ռուսերենում:

    Adam
    հա լավն ա, բայց ավելորդ ուղեղդ ծանրաբեռնելու հաշիվ ա:
    Ես սիրում եմ քիչ իմանամ, բայց բարձր լեվելի, քան շատ ու խառնելով սաղ իրար)))

    Smokie
    Բա որ իմանաս, որ ես գրքերն էլ եմ իրար խառնում...
    Արդեն 2 տարի ա:
    Միաժամանակ մի քանի գիրք...
    Մեկ սա վերցնեմ ու կարդամ, հետո նա, հետո երրորդը...

    Adam
    լու՞րջ..

    Smokie
    Ու հավեսս տվել ա, լուրջ եմ ասում...

    Adam
    էդքան գիրք մի կարդա այ մարդ: Վատ կզգաս քեզ:

    Smokie
    Չէ հաաա...
    Հաստատ չէ:
    Հակառակը, ես կոմպով եմ ընկնում ու չեմ կարդում:
    Դրանից կարող ա վատ զգամ պարբերաբար...
    Ժամանակի կորուստ զգամ...

    Adam
    Չես սիրու՞մ երբեմն ոչինչ չանել:
    պառկել ու խորհել...

    Smokie
    Օօօօ, ոչ միայն սիրում եմ, այլև անում եմ:
    Պառկում եմ հիմնականում գիշերները:

    Adam
    տանը՞ թե՞ աստղերի տակ ))

    Smokie
    Իսկ ուրիշ ժամանակ նստած, կամ կանգնած եմ խորհում, մենախոսում...
    Երբեմն հայելու առաջ կանգնած:
    Տանը իհարկե:
    Ուզում էի ասել "Պառկած խորհու՛մ եմ գիշերները"
    Իսկ ժամանակին, նույնիսկ վստահաբար ասում էի, որ սիրում եմ գիշերային մթությունն ու լռությունը

    Adam
    ես որ հայելու մասին եմ մտածում ՝ միշտ միտս մի բան ա գալիս. թե ոնց էի 13 տարեկանում կանգնում հայելու դիմաց
    ու ինքս ինձ զոռով ծխել սովորացնում)))) ղուլափ տալ…)))
    ապուշ բաներ էի անում:
    հիմա զղջում եմ:
    ինչ սիգարետ ինչ բան...
    մատով անգամ չեմ կպնի:

    Smokie
    Ապրես:
    Ես ասեցի չէ՞ քեզ "Երբեք մի ասա երբեք"-իս մասին:

    Adam
    հա:

    Smokie
    Կա մի երբեք, որ հաստատուն ա:
    Սմոքին երբեք չի ծխի

    Adam
    ապրես... իրոք բռավո
    ավելի՛ հարգեցի:

    Smokie
    Ես էլ քեզ եմ հարգում շատ Ադամ ջան

    Adam
    շնորհակալ եմ եղբայր
    մթությունից չես վախենու՞մ բա...

    Smokie
    Նայած մթություն...
    Եթե ստիպված լինեմ շոշափելով առաջ գնալ ու բացարձակ ոչինչ չերևա...
    Գուցե վախենամ:
    Որովհետև չեմ իմանա, թե ինչի եմ ոտքս խփելու:

    Adam
    հա, դա վախ ա՝ ֆիզիկական որևէ խոչընդոտներից:
    իսկ գերբնական որևէ ֆենոմենի հնարավոր առկայությունի՞ց...

    Smokie
    Եսի՞մ..
    Երևի չէ:
    Թվում է թե հարցդ չհասկացա:
    Բայց էն ինչ պատկերացրեցի, դուրս եկավ:
    Երևի:
    Բայց ինքս էլ դեռ հաստատ չգիտեմ, թե ինչ անցավ մտքովս

    Adam
    Էսպես ասեմ. ռացիոնալ մտածելու ժամանակ՝ ես մթությունից չեմ վախենում:
    Բայց էդ նայածս անտեր սարսափ ֆիլմերի քանակն էնքան շատ ա եղել տարիների ընթացքում, որ մեկ-մեկ ինձ թվում ա՝ маня преследования ա մոտս ))))

    Smokie
    Օրինակ՝ մի մարդ, որ կախարդական ուժ ունենա իր մեջ...
    Մի տեսակ կուզեի հավատալ, որ բարի նպատակով ա այն օգտագործում

    Adam
    բա էդ դեպքում ինչի՞ ա մթությունից օգտվում էդ բարի մարդը… թող լույսերը վառի յա … տնաշենը

    Smokie
    Գիտե՞ս, մի անգամ նման դեպք եղել ա...

    Adam
    ի՞նչ դեպք:

    Smokie
    Ուրեմն իմ սիրելի մարդկանցից մեկն ինձ վախեցնում էր, որ Կասպեռ անունով ուրվական ընկեր ունի..

    Adam
    արդեն իսկ անունը վստահություն չի ներշնչում)))
    շարունակի ճճ...
    Վերջին խմբագրող՝ Adam: 02.04.2019, 20:23:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (02.04.2019), Sambitbaba (03.04.2019), Skeptic (03.04.2019), Smokie (02.04.2019), Հարդ (03.04.2019), Շինարար (04.04.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Smokie
    Դե, ես այլ բաներ մտածեցի, ոչ թե մթության վրա գնացի:
    Ինչևէ, լսի պատմությանս շարունակությունը:

    Adam
    լսում եմ
    լսա-կարդում եմ

    Smokie
    Ես իհարկե չէի հավատում իրան, փոքր էի էլի...

    Adam
    հա...

    Smokie
    Ու ինքը ասում էր, որ Կասպեռին մենակ ինքն ա տեսնում...

    Adam
    վայ վատ եմ…
    շարունակի բայց...

    Smokie
    Ու մի օր՝ երեկոյան ժամի ինքը ինձ անընդհատ վախեցնում ու բարկացնում էր:
    Ու մի անգամ էնպիսի իրավիճակ էր, որ տան բոլոր սենյակների լույսերն անջատած էին ու ես կանգնել էի մի սենյակի պատի մոտ:
    Սիրտս կանգնել էր, շարժվել չէի կարողանում:
    Մտավախություն կար, որ ինքը կողքի սենյակում ա, իսկ էն սենյակում, որտեղ ես էի Կասպեռն ա...
    Ու հես ա մեկնումեկը թռնելու ա վրես, սարսափելի վախեցնի:
    Ու ոչ էլ համարձակվում էի լույսը վառել, չնայած անջատիչի մոտ էի:
    Քարացած մնացել եմ, վերջը որոշեցի, մինչև եսիմքանիսը հաշվել ու գուշակի ինչ արեցի...

    Adam
    ասա...

    Smokie
    Գոռացի "աաաաաաաաաաաաա"

    Adam
    ի՞նքն ինչ արեց: Արեց տակը՞...

    Smokie
    Ու էստեղ ինքը էն սենյակից, որտեղ որ էդ պահին գտնվում էր, կանչեց "Ի՞նչ ա այ տղա, ի՞նչ եղավ":

    Adam
    )))

    Smokie
    Արդեն հանգիստ, արխային գնացի իր սենյակ, որովհետև գիտեի, թե որտեղ ա իր խոսելուց հետո...
    Ինքը բազկաթոռին էր լուռ նստած ու որ գոռացի, վախից մտավ բազկաթոռի հետևը

    Adam
    կարելի ա աշխատել էս սցենարի վրա:
    ես քո մեջ կոմերցիա և փող եմ տեսնում ))
    սարսափ ֆիլմերը գիտե՞ս ինչքան փող են բերում էսօր…
    1 միլիոն դնում ես՝ 90 վերցնում

    Smokie
    Բայց ես չեմ սիրում ու շատ չեմ նայում սարսափ:
    Գրեթե երբեք չեմ նայում:

    Adam
    ոչինչ, դու մի նայի: Մյուս անգամ, որ հանկարծ Կասպեռին տեսնես՝ ձեն տուր գամ investigate անեմ )))

    Smokie
    Բայց լավն էր ու է Կասպեռը...
    Ես հիշում եմ էդ մուլտիպլիկացիոն ուրվականիկին
    Մուլտերում ու ֆիլմերում:

    Adam
    Վառ ա երևակայությունդ շատ: Դու ըստ իս երբեք չես ձանձրանա:

    Smokie
    Պատկերացրու էն էլ ոնց եմ ձանձրանում:
    Գրեթե ամեն ինչից...
    Ու շատ արագ:

    Adam
    Լու՞րջ..

    Smokie
    Ու հանկարծ մտքերով ուրիշ տեղ եմ հայտնվում:
    Ոնց որ ուրիշ աշխարհում ապրեմ, բայց չէի ասի, որ դա ինձ օգնում ա հիմնականում...
    Հա, ես էլ եմ համոզվել, որ երևակայությունս վառ ա, երբ հեքիաթս գրում էի:
    Բայց պարբերաբար սպառվում ա, կամ ես եմ սպառվում, հոգնում...
    Ու հեքիաթս, որ սենց թե նենց երկար ա գրվում, կանգ ա առնում...
    Ու երկար հեքիաթ ա լինելու շատ:
    Գուցե երկու հատորներով: Գուցեև ավելի:

    Adam
    Դու կարող ա՝ ինքդ քեզնից ու ամեն ինչից ձանձրանաս, բայց ես էս զրույցից հե՛չ չձանձրացա:
    Շնորհակալ եմ ժամանակիդ համար, փոքրիկ իշխան: Քեզ բարի օր եմ մաղթում

    Smokie
    Ես էլ քեզանից եմ շատ շնորհակալ
    Ընդունվեցի՞ աշխատանքի

    Adam
    այոոոո՜՜ ... )

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.04.2019), John (02.04.2019), Sambitbaba (03.04.2019), Skeptic (03.04.2019), Smokie (02.04.2019), StrangeLittleGirl (02.04.2019), Գաղթական (02.04.2019), Հարդ (03.04.2019), Շինարար (04.04.2019)

  13. #7
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ադաաաամ... Լսի բոցն էն ա, որ ես չէի նկատել որ ֆեյսբուքի մասին ես հարցրել սկզբից: Մենակ "Ուրիշ անելու բան չունես"ն էի տեսել ու պատասխանս մի ձև համընկել էր:
    Պատասխանեմ՝ Ֆեյսբուքի ու ակումբի էջերը firefox-ումս միշտ բաց են ուղղակի: Դե Firefox-ն էլ սովորաբար առավոտիցիրիկուն/գիշեր բաց եմ թողնում:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.04.2019), Skeptic (03.04.2019)

  15. #8
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,748
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Firefox

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.04.2019), Skeptic (03.04.2019), Smokie (02.04.2019)

  17. #9
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Bad Boys Blue-ն էլ էի աչքաթող արել: Իրանց "Bang, Bang, Bang" ալբոմը լսել ե՞ս: Էլի մանկությունիցս մինչև հիմա հիշում ու լսում եմ պարբերաբար:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (02.04.2019)

  19. #10
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,825
    Mentioned
    20 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի ու հրաշալի մարդա Սմոքին
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (02.04.2019), Sambitbaba (03.04.2019)

  21. #11
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    27
    Գրառումներ
    3,877
    Mentioned
    7 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մինչև վերջ չեմ կարդացել դեռ, եկա ասեմ սկիզբը շատ հավես էր, էն որ թռեյլերով էր սկսվում ։Դ
    Վերջում էլ երևի հաջորդ հարցազրուցից կադրեր են ։Դ

    հա ու ինչ firefox, vivaldi օգտագործի
    The cake is a lie.

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (03.04.2019), Աթեիստ (03.04.2019)

  23. #12
    Պատվավոր անդամ Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,028
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սմոքին լրիվ երևակայական աշխարհում ա ապրում․․․
    Այդ թվում, որ կարծում ա, թե որևէ այլ լեզվով խոսելիս հնարավոր ա, որ ակցենտ չունի։

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (04.04.2019), Sambitbaba (03.04.2019), Smokie (03.04.2019), StrangeLittleGirl (03.04.2019)

  25. #13
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Գրառումներ
    1,871
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, առիթից օգտվելով խորին շնորհակալությունս եմ հայտնում ատմարտին ընկերությանը՝ այս հարցազրույցին հովանավոր կանգնելու համար: Հ.Գ. տնաշեններ, կողքից մի քիչ փող էլ տայիք, էլի… մենակ բառտերով հո չի…

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (03.04.2019)

  27. #14
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սմոքին լրիվ երևակայական աշխարհում ա ապրում․․․
    Այդ թվում, որ կարծում ա, թե որևէ այլ լեզվով խոսելիս հնարավոր ա, որ ակցենտ չունի։
    Իրականում հազարից մեկ ա առիթ ունենում խոսելու օտար լեզվով: Բայց գուցեև կա ակցենտ անգլերենում:
    Բայց որ երևակայականաշխարհում ա ապրում, դա անհերքելի փաստ ա:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  28. #15
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    30
    Գրառումներ
    4,849
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա հարցազրույցի ժամանակ հատուկ չէր նշվել ու չէր շեշտվել, ուրեմն կասեմ հիմա:

    Casper անունով բարի ուրվականիկի մասին իսկապես եղել են մի քանի մանկական ֆիլմեր ու մուլտեր/մուլտսերիալներ: Եթե չգիտեիք` ծանոթացեք ու ցանկության դեպքում ուսումնասիրեք:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Smokie: 04.04.2019, 16:11:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (04.04.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •