User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 29 հատից

Թեմա: Մեկ՝ իրար հետ, մեկ՝ չէ / On-off relationship

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեկ՝ իրար հետ, մեկ՝ չէ / On-off relationship

    Քանի որ թարգմանության թեմայում կեսկատակ-կեսլուրջ քննարկումներ սկսվեցին «ընդհատումներով հարաբերությունների» մասին, մտածեցի՝ առանձին թեմա բացել, որտեղ կարող եք գրել ձեր կարծիքը էս հարցի վերաբերյալ:

    Խոսքն էն սիրային հարաբերությունների մասին է, որոնք մեկ ընդհատվում են, մեկ՝ վերականգնվում, ու ոչ թե մի անգամ, այլ շարունակաբար կամ նույնիսկ հարաբերությունների պատմության ողջ ընթացքում. անգլերեն՝ "on (again)-off (again) relationship":

    Կարծես, տարբեր մոտեցումներ կան էս տիպի հարաբերերությունների հանդեպ:
    Մարդ կա, ասում է՝ պիտի ամեն գնով հեռու մնալ. անառողջ հարաբերություններ են, կյանքը թունավորում են, ստաբիլություն չեն բերում (իսկ արդյո՞ք բոլորն են ձգտում ստաբիլության), ահավոր շատ էներգիա են խլում, ցավեցնում են և այլն:
    Մարդ էլ կա, համարում է, որ դրանք զգացմունքային առումով ամենահարուստ հարաբերություններն են, քանի որ կողմերն ինչքան էլ գիտակցեն, որ միասին հնարավոր չի, միևնույն է, էնքան պինդ են կապված միմյանց, որ էդ ձգողությունը նորից միացնում է իրենց, և որ նման հարաբերություններում միօրինակությունը բացառվում է: Որ դրանք իրականում ուժեղ հարաբերություններ են, եթե մարդիկ չեն կարողանում մեկընդմիշտ մնալ "օff" վիճակին:

    Հաստատ ուրիշ լիքը մոտեցումներ էլ կան: Հետաքիքրի կլիներ լսել ամեն մեկիդ կարծիքը հարցի վերաբերյալ կամ գուցե նաև օրինակներ ունեք սեփական փորձից: Գրեք:
    Վերջին խմբագրող՝ ivy: 02.04.2019, 12:37:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (03.04.2019), Thom (02.04.2019), Շինարար (02.04.2019)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպես ստաժավոր on-off հարաբերություններ ունեցած մեկը, որը չորս տարի առաջ որոշեց մեկընդմիշտ վերջ տալ նման հարաբերություններին, ասեմ, որ on-off֊ը բավական ոչ հասուն մոտեցում ա։ Ուրիշ հարց ա, երբ կողմերը որոշում են միասին լինել, երբ ուզում են կամ երբ հարմար ա կամ երբ նույն քաղաքում են ապրում և այլն, բայց լրիվ ուրիշ հարց ա տուրուդմփոցով բաժանվելուց հետո նորից միանալը, որովհետև հավանականությունը մեծ ա, որ տուրուդմփոցով բաժանում էլի ա լինելու։ Ու անկեղծ ասած, ես դեռ չգիտեմ նենց զույգի, որ էդ on-off֊ի արդյունքում ի վերջո on֊ի վրա են մնացել, միշտ սլաքը off ա փոխվում, հետևաբար եթե off էր լինելու, իմաստը ո՞րն ա։ Ավելին ասեմ՝ էդ հարաբերություններն ուղեկցվում են շատ ուժեղ էմոցիոնալ վիճակներով։ Էդպիսի մի քանի հոգու գիտեմ, որ ինքնասպանության եզրին են եղել։

    Ասեմ նաև, որ երբ հարաբերությունների միօրինակությունից ա խոսվում, հենց էդ on-off֊ն ա սարսափելի միօրինակ, որովհետև տուրուդմփոցները միշտ նույն թեմաներով են լինում, զգացմունքները միշտ նույն փուլում են մնում, նորից միանալն էլ միշտ նույն ձևով ա լինում, իսկ ստաբիլ հարաբերությունների դեպքում զգացմունքներն էլ են աճում, դու էլ ես աճում դիմացինի հետ, նոր բաներ ես բացահայտում դիմացինիդ ու ինքդ քո մասին, կոմպրոմիսների գնալ ես սովորում և այլն։

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2019), ivy (02.04.2019), Skeptic (02.04.2019), Thom (02.04.2019), Բարեկամ (02.04.2019), Հարդ (03.04.2019), Ձայնալար (02.04.2019), մարդագայլուկ (04.04.2019), Նիկեա (02.04.2019), Շինարար (02.04.2019), Ուլուանա (03.04.2019)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ինձ խորթ են ընդհատվող հարաբերությունները։ Ոչ մի կերպ չեն տեղավորվում իմ ոճի ու տեսակի մեջ։ Ընդհանրապես, մարդկանց հետ կապված հարցերում ես մաքսիմալիստ եմ, ու հարաբերություններն էլ ենթարկվում են նույն էներգետիկ հարձակման․ քաղում/տալիս եմ առավելագույնը, չի մնում ոչ մի չասված, չապրված, չպրպտած ճանապարհ, դրա համար որևէ վերադարձ, եթե էջը փակվել է, անիմաստ է լինում երկուստեք, անհետաքրքիր։ Նմանապես չեմ թողնում որևէ տարր, որը կարող է տևական դառնության հետք թողնել․ դա էլ երկուստեք պարզբանվում, մաքրվում է․ դառնությամբ ապրել չեմ կարող, հավասարապես՝ եթե ուրիշն էլ իմ պատճառով նման նստածք է ունենալու։
    Բայց սա բնավ չի նշանակում, որ ամեն հարաբերություն ի վերջո դատապարտված է լինելու սպառման։ Կան հարաբերություններ/մարդիկ, որոնց հետ ինչքան երկար ճանապարհ ես գնում, էնքան ավելի խորն ես փորում հունը, և էնքան ավելի հետաքրքիր խորքեր ես հայտնաբերում, ու դրանք կարող են տիեզերքի չափ անվերջ լինել։

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2019), ivy (02.04.2019), Ձայնալար (02.04.2019), Շինարար (02.04.2019), Ուլուանա (03.04.2019)

  7. #4
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    մերթընդմերթ հարաբերություններ

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.04.2019), Thom (02.04.2019), Բարեկամ (02.04.2019)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում ա՝ մեծ անորոշության կա նման հարաբերություններում, ոնց որ գլխի չես դուք հարաբերության մեջ եք, թե չէ: Անհանգստության բուն ա: Ուղեղումդ անընդհատ էդ ա, թե ինչ ա կատարվում, թե ուր ես գնում նման հարաբերությամբ: Լիքը պատճառներ կարան լինեն, պարտադիր չի, որ կողմերից մեկը անլուրջ մոտենա, ասենք՝ Բյուրի ասած տղեն լրջով չի ուզում վիճակը լինի, բայց երկու կողմից էլ ինչ-որ հետ պահող հանգամանքներ են լինում: Ինձ թվում ա՝ եթե զգում ես, որ հոգեվիճակիդ վրա շատ ա ազդում, ճիշտը ժամանակին դադարեցնելն ա, քանի դիմացինին չես սկսել ատել: Արդյունքում սաղ օֆֆ պահերը սկի մոռացվում են, մնում ա լավ ու դրական զգացողությունները կյանքիդ ինչ-որ տարօրինակ հատվածի հանդեպ: Մեկ-մեկ իրար հետ չաթ կանեք օնլայն, կարող ա չանեք էլ, բայց իրար նկարների տակ սրտիկ դնեք, իրար լավ լուրերով ջերմանաք, եթե պատահական էլ հանդիպեք, ամենաջերմ զգացողություններ կունենաք միայն: Հատկապես եթե երկուսիդ մոտ էլ ստացվի անձնական կյանքում բավարարված լինել: Ինձ տենց ա թվում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (02.04.2019)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ամեն դեպքում դա ճաշակի, տեսակի հարց է։ Մարդիկ կան, որ բազմազանություն են սիրում, հոգնում են նույնից, և մենակ էն գիտակցումը, որ հավետ միևնույն մարդու հետ պիտի լինեն, ինչքան էլ որ տվյալ մարդն էդ պահին անթերի համապատասխան կարող է թվալ , արդեն տագնապի ու վանման պատճառ է։ Եթե զուգընկերդ էլ է նման ճաշակի ու հակումների մարդ, ապա "ընդհատումներովը" երկուսի սրտով էլ կարող են լինել ու ինչ-որ ժամանակ նույնիսկ էֆեկտիվ աշխատել, բայց դա մի քիչ քիչ է հավանական այն պատճառով, որ էստեղ կա on և off-ի տրամադրության փուլային համընկման հարցը երկուսի մոտ, ինչը մաքուր պատահականության հարց է, հետևաբար՝ քիչ հավանական։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 02.04.2019, 15:57:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    boooooooom (02.04.2019)

  13. #7
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ կինո կա՝ "One Day", սկզբից գիրքն էի կարդացել, հետո կինոն նայեցի. մոտավորապես էս տիպի հարեբերություններ են։ Հետաքրքիր ա, նայեք կամ կարդացեք։
    Ես Այվիի նման եմ մտածում, որ էդ հարաբերությունները պիտի որ կրակ լինեն տեղով ու անչափ հետաքրքիր։ Երբեք չեմ ունեցել տենց բան, բայց եթե ստացվեր զուգահեռ մի այլ աշխարհում էլ ապրել, հաստատ կփորձեի միաժամանակ մի 20 հոգու հետ (հերթով): Պատկերացնում եմ ինչ իրադարձություններով լի կյանք կգնար (մինչև էդ շղթայում ՄԻԱՎ-ի հայտնվելը) ու երևի պիտի դրա համար կարգին հարուստ մեկը լինես: Էքստրեմալ վտանգավոր ու ադրենալինաշատ կյանք։
    Չէ, ինձ էդ ամենի միայն սեռական կյանքը չի հետաքրքիր, այլ բազմազանությունը. ոնց որ միանգամից զուգահեռ մի քանի կյանք ապրես։
    Լավ, հերիք ա, գնամ դեղերս խմեմ
    Կարճ
    Կոնկրետ

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (02.04.2019), Աթեիստ (03.04.2019), Գաղթական (02.04.2019)

  15. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Այվիի նման եմ մտածում, որ էդ հարաբերությունները պիտի որ կրակ լինեն տեղով ու անչափ հետաքրքիր։
    Բա ես էլ կարծում էի՝ իմ կարծիքը դեռ չեմ գրել

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.04.2019), enna (04.04.2019), Ուլուանա (03.04.2019)

  17. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ կինո կա՝ "One Day", սկզբից գիրքն էի կարդացել, հետո կինոն նայեցի. մոտավորապես էս տիպի հարեբերություններ են։ Հետաքրքիր ա, նայեք կամ կարդացեք։
    Ես Այվիի նման եմ մտածում, որ էդ հարաբերությունները պիտի որ կրակ լինեն տեղով ու անչափ հետաքրքիր։ Երբեք չեմ ունեցել տենց բան, բայց եթե ստացվեր զուգահեռ մի այլ աշխարհում էլ ապրել, հաստատ կփորձեի միաժամանակ մի 20 հոգու հետ (հերթով): Պատկերացնում եմ ինչ իրադարձություններով լի կյանք կգնար (մինչև էդ շղթայում ՄԻԱՎ-ի հայտնվելը) ու երևի պիտի դրա համար կարգին հարուստ մեկը լինես: Էքստրեմալ վտանգավոր ու ադրենալինաշատ կյանք։
    Չէ, ինձ էդ ամենի միայն սեռական կյանքը չի հետաքրքիր, այլ բազմազանությունը. ոնց որ միանգամից զուգահեռ մի քանի կյանք ապրես։
    Լավ, հերիք ա, գնամ դեղերս խմեմ
    Ես քեզ կարամ վստահեցնեմ, որ հեչ հետաքրքիր չի։ Մտի օրագիրս, կարդա, էնտեղ մի ամբողջ օն֊օֆֆ հարաբերության դոկումենտացիան կա Եթե ինչ֊որ մեկը կայֆ ա ստանում նման հոգեվիճակներում հայտնվելուց, ուրեմն ինքը առնվազն մազոխիստ ա։

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (02.04.2019), մարդագայլուկ (04.04.2019), Ուլուանա (03.04.2019)

  19. #10
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ես էլ կարծում էի՝ իմ կարծիքը դեռ չեմ գրել
    Էս գրառումդ կարդացել եմ, գումարվել ա մնացած քո գրառումներից հավաքված ինֆոյի վրա, ու ըստ էդ բազայի տվյալների՝ Այվին պիտի որ սա համարի հետաքրքիր
    Կարճ
    Կոնկրետ

  20. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս գրառումդ կարդացել եմ, գումարվել ա մնացած քո գրառումներից հավաքված ինֆոյի վրա, ու ըստ էդ բազայի տվյալների՝ Այվին պիտի որ սա համարի հետաքրքիր


    Դու ավելի լավ ա Բյուրին լսիր

  21. #12
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես քեզ կարամ վստահեցնեմ, որ հեչ հետաքրքիր չի։ Մտի օրագիրս, կարդա, էնտեղ մի ամբողջ օն֊օֆֆ հարաբերության դոկումենտացիան կա Եթե ինչ֊որ մեկը կայֆ ա ստանում նման հոգեվիճակներում հայտնվելուց, ուրեմն ինքը առնվազն մազոխիստ ա։
    Ես չափազանց էգոիստ եմ ու ինչ որ սահմանից էն կողմ ինձ չեմ ծանրաբեռնում ու հիմնականում "ջրից չոր եմ դուրս գալիս":
    Կարճ
    Կոնկրետ

  22. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես չափազանց էգոիստ եմ ու ինչ որ սահմանից էն կողմ ինձ չեմ ծանրաբեռնում ու հիմնականում "ջրից չոր եմ դուրս գալիս":
    Տվյալ դեպքում ի՞նչ ա նշանակում ջրից չոր դուրս գալ։

  23. #14
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բում Կազանովա 15սմ
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (03.04.2019)

  25. #15
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե եթե շատ լուրջ չվերաբերվես էդ հարաբերություններին, ապա դրանք քեզ չեն կարող շատ ցավ պատճառել։ Կամ երևի ես մի քիչ ճիշտ չեմ հասկացել ու թեման միայն լուրջ հարաբերությունների մասին ա, որոնք, ինչ խոսք, on off -ի վերածվելով պիտի որ ահավոր ծանր բան դառնան։
    Կարճ
    Կոնկրետ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •