Քանի որ թարգմանության թեմայում կեսկատակ-կեսլուրջ քննարկումներ սկսվեցին «ընդհատումներով հարաբերությունների» մասին, մտածեցի՝ առանձին թեմա բացել, որտեղ կարող եք գրել ձեր կարծիքը էս հարցի վերաբերյալ:
Խոսքն էն սիրային հարաբերությունների մասին է, որոնք մեկ ընդհատվում են, մեկ՝ վերականգնվում, ու ոչ թե մի անգամ, այլ շարունակաբար կամ նույնիսկ հարաբերությունների պատմության ողջ ընթացքում. անգլերեն՝ "on (again)-off (again) relationship":
Կարծես, տարբեր մոտեցումներ կան էս տիպի հարաբերերությունների հանդեպ:
Մարդ կա, ասում է՝ պիտի ամեն գնով հեռու մնալ. անառողջ հարաբերություններ են, կյանքը թունավորում են, ստաբիլություն չեն բերում (իսկ արդյո՞ք բոլորն են ձգտում ստաբիլության), ահավոր շատ էներգիա են խլում, ցավեցնում են և այլն:
Մարդ էլ կա, համարում է, որ դրանք զգացմունքային առումով ամենահարուստ հարաբերություններն են, քանի որ կողմերն ինչքան էլ գիտակցեն, որ միասին հնարավոր չի, միևնույն է, էնքան պինդ են կապված միմյանց, որ էդ ձգողությունը նորից միացնում է իրենց, և որ նման հարաբերություններում միօրինակությունը բացառվում է: Որ դրանք իրականում ուժեղ հարաբերություններ են, եթե մարդիկ չեն կարողանում մեկընդմիշտ մնալ "օff" վիճակին:
Հաստատ ուրիշ լիքը մոտեցումներ էլ կան: Հետաքիքրի կլիներ լսել ամեն մեկիդ կարծիքը հարցի վերաբերյալ կամ գուցե նաև օրինակներ ունեք սեփական փորձից: Գրեք:
Էջանիշներ