Հենց էդ ա, որ էդ on-off֊ները սաղ անմնացորդ նվիրումով են լինում։ Մեկը ջղայնանում ա մյուսի կոնկրետ վիճակներից, բաժանվում ա, հաջորդ օրը նամակներ ա ստանում, թե առանց քեզ կյանք չունեմ, հետ արի։ Ու տենց շարունակ, նույն բանը, հաճախ տարիներով, մինչև մի կողմը հոգնում ա ու բոլոր տեսակի կապերը խզում ա։ On-off֊ում հեչ պարտադիր չի, որ դավաճանությունը լինի բաժանման գործոն։ Կարա բռնությունը լինի, դեպրեսիան, վախը դավաճանությունից, հարգանքի բացակայությունը դիմացինի նկատմամբ և այլն։
boooooooom (03.04.2019), Աթեիստ (03.04.2019), Ուլուանա (03.04.2019)
Վարդանը գնում ա ընկերական սեքսի ուղղությամբ
Իսկ թեման լուրջ հարաբերությունների մասին ա, լուրջ զգացմունքներով ու, փաստորեն, ծանր ապրումներով։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
boooooooom (03.04.2019), StrangeLittleGirl (03.04.2019)
On-off relationship-ի դեպքում կարծեմ երկու կողմն էլ լուրջ են տրամադրված, չէ՞։ Այսինքն էն հայկական "հետը ֆռֆռալու" ու "պարապ ժամանակ զանգելու" դերը չի տանում դիմացինը, հլը մի բան էլ հակառակը՝ կա ուժեղ կապվածություն ու կիրք իրար հանդեպ։
Իսկ եթե կա ուժեղ էմոցիոնալ կապ ինչ-որ մարդու հանդեպ, իրա հետ ցանկացած վեճ/կռիվ/լարվածություն բացասական ա ազդելու հոգեվիճակիդ վրա։ Ասենք ես չեմ պատկերացնում, մարդ ինչ կարգի մազոխիստ պիտի լինի, որ ամեն անգամ on կամ off փոխվելուց էտ հոգեբանական տանջանքներին դիմանա ու ինչ-որ երկար ժամանակ մնա էտ պտույտի մեջ։ Կներեք, բայց չեմ կարծում, որ ինչ-որ հասուն մարդ հարաբերություններում էս ա ուզում։ Ստաբիլ հարաբերությունները բերում են հանգստություն, խաղաղություն, վստահություն ու ընկերություն, իսկ վեճերի/անհամաձայնությունների դեպքում ուղղակի հանգիստ քննարկում ես դիմացինի հետ ու գալիս եք կոմպրոմիսի։ Հա, ինչ-որ տեղ on-off վիճակները ավելի թեժ էմոցիաներ են տալիս (անգլերեն մի հատ լավ բառակապակցություն կա՝ emotional rollercoaster) ու ինձ ընդհանրապես թվում ա, որ ստեղ ավելի շատ երկուսի միջև կիրք ա, քան ինչ-որ ավելի հասուն զգացմունք, բայց էտ կիրքը անցողիկ ա, իսկ հետո՞։
Ես շատ եմ relationship-ը համեմատում ընկերական հարաբերությունների հետ (իմ համար առաջինը երկրորդի ամենաբարձր տեսակն ա)։ Իսկ դուք ընկերական հարաբերություններում on-off թույլ կտայի՞ք։ Կարծում եմ, որ չէ։
Իսկ եթե on-off զույգիս պետք ա անլուրջ վերաբերեմ, այսինքն էմոցիոնալ ոչ մի կապ հետը չունենամ (ինձ մեկ լինի ու թքած ունենամ հարաբերությունների ու դրանց փոփոխությունների վրա), էտ էսպես թե էնպես չեմ քննարկում, որովհետև վաղ թե ուշ ավարտվելու ա։
Մի խոսքով, հաստատ չարժի էտ էմոցիոնալ ներդրումը անել, բայց դե ես մի տեսակ զգում եմ, որ էս գրածիս համար իմ հաջորդը on-off relationship a լինելու
Adam (03.04.2019), CactuSoul (03.04.2019), ivy (03.04.2019), Progart (03.04.2019), StrangeLittleGirl (03.04.2019)
Էս տեսակի հարաբերություններում դարդուցավը մենակ off-ը չի, այլ ավելի հաճախ հենց on-ը ու նույնիսկ կրկնակի դոզայով. որ ամեն ինչ լավ լիներ, հո ընդհատումներ էլ չէին լինի:
Չգիտեմ ոնց է ստացվել, որ իմ ունեցած բոլոր հարաբերությունները միշտ on-off են եղել. երևի ես ինքս անգիտակցաբար հա էդպիսի հարաբերություններ եմ ընտրում, որոնք տարբեր պատճառներով ստաբիլ լինել չեն կարող: Երևի էդ իմ բնույթն է, ինձ դա է ձգում: Էդ ադրենալինը, էդ խելագարությունը:
Միակ բացառությունը ամուսնությունս է եղել, բայց դա սկի «հարաբերություններ» կատեգորիայում էլ չէր մտնում ինձ համար. ֆիկտիվ-ախմախ մի բան էր, որ երկուսիս կողմից էլ առանց խնդրի ավարտվեց, որովհետև իմաստ չկար: Այսիսնք՝ on-off բնույթը բացակայում էր, որովհետև ոչ զգացմունքներ կային, ոչ «հարաբերություններ», թե չէ երևի դա էլ նույն ճանապարհով էր գնալու:
Բայց ասեմ, որ հիմա ահագին «խելքի եմ եկել». մոտ երկու տարի է ստաբիլ հարաբերությունների մեջ եմ, թեև էդ հարաբերություններն էլ նախնական փուլում on-off են եղել (դե առանց դրա ոնց կլիներ): Իսկ հիմա արդեն համարյա երկու տարի է շատ կայուն, առանց վերուվարների, կարելի է ասել՝ բացարձակ հարթ ու համերաշխ հարաբերություններ են:
Էն ինձ ձգող գլխապտույտն ու ադրենալինն իհարկե բացակայում են, ոչ էլ կախարդական զգացմունքներ ու խելագար սրտատրոփ կա, բայց դե տառապանք ու ցավ էլ չկա (մեծ պլյուս). շատ սիրուն ու ներդաշնակ հարաբերություններ են, ու հուսով եմ, որ էլ աջուձախ չեմ գնալու, խելոք ու հանգիստ ապրելու եմ: Տեսնենք, ես որ մեծ հույսեր եմ կապում իմ ողջամտության հետ: Սա հետն էլ մոնոգամիայի անցնելու վերջին հույսս է:
Դու կարող ես, դու ուժեղ ես:
boooooooom (04.04.2019), Progart (04.04.2019), Բարեկամ (04.04.2019), Ծլնգ (04.04.2019), Տրիբուն (05.04.2019)
relationship? էտ ի՞նչ ա
էս ա՝
relation is a set of tuples (d1, d2, ..., dn), where each element dj is a member of Dj, a data domain.
The cake is a lie.
Sagittarius (04.04.2019)
ivy (05.04.2019), LisBeth (05.04.2019), Sagittarius (04.04.2019), Thom (07.04.2019)
Ես էլ Սամից վարակվեցի․ մերթընմերթ հարաբերությունները սահուն փոխանջատվում են (առանց կոպիտ չխկոցների) մրթմրթան հարաբերությունների
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.04.2019, 17:11:
Իրական դեպք ․․․ Մի քանի տարի առաջ Տաջիկստանում մի հատ չեխ աղջիկ էր աշխատում։ Եվրոպացիներն էլ որ Տաջիկստանում կարանան երկար մնան ու աշխատեն, պիտի անպայման residence permit ունենան բա ․․․․ Դե էս աղջկան տվել էին, քանի որ պաշտոնական ներկայացուցչություն էր, ու ինքն էլ ուզել էր իրա partner-ի համար էլ հաներ permit, որ իրար հետ Տաջիկստանում մի քանի տարի պիտի մնային։ Դիմում-բան գրել էր էս տղու համար, մեջը պիտի հիմի գրի էտ տղեն իրան ինչ ա գալիս, քանի որ հավայի չեն տա, գրել էր partner: Կանչել էին, հարցրել էին, բա քույրիգ ջան partner-ն ի՞նչ ա, մարդդ ա՞։ Ասել էր, բա չէ we are in a relationship: Ասել էին, բա է՞տ ինչ ա ․․․․ ․․․․․․․․ ու հորս արև, չէին տվել residence permit-ը։ Մի քանի ամիս լաց, կոց, դեպրեսիա ․․․ relationship off էր էլի ․․․․ մինչև չդիմացավ, թողեց գնաց։
ivy (05.04.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ